Յաննիս Յաննիոտաս
Յաննիս Յաննիոտաս (հունարեն՝ Γιάννης Γιαννιώτας, ապրիլի 29, 1993[1][2], Arnaia municipality, Chalkidiki Prefecture, Հունաստան), հույն ֆուտբոլիստ, «Ռեալ Վալյադոլիդ» ակումբի և Հունաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Հունաստան | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 29, 1993[1][2] (31 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Arnaia municipality, Chalkidiki Prefecture, Հունաստան | ||||||||||||||||||||
Հասակ | 174 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 71 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ռեալ Վալյադոլիդ | ||||||||||||||||||||
Համար | 7 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելՅաննիսը «Արիս» ակումբի սան է։ 2011 թվականի նոյեմբերի 5-ին «Օլիմպիակոս» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը հունական Սուպերլիգայում[3]։ նոյեմբերի 20-ին ՕՖԻ ակումբի դեմ խաղում Յաննիսը խփել է իր առաջին գոլը «Արիս» ակումբի կազմում[4]։ 2013 թվականի ամռանը Յաննիսը տեղափոխվել է Դյուսելդորֆի «Ֆորտունա» ակումբի կազմ[5]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 450 հազար եվրո։ Հուլիսի 22-ին «Էերգի» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը երկրորդ Բունդեսլիգայում[6]։ Օգոստոսի 30-ին «Արմինիա» ակումբի դեմ խաղում Յաննիսը խփել է իր առաջին գոլը «Ֆորտունա» ակումբի կազմում[7]։
2014 թվականի ամռանը փորձ ստանալու նպատակով Յաննիսը վարձավճարով տեղափոխվել է «Աստերաս» ակումբի կազմ։ Սեպտեմբերի 14-ին «Պանիոնիոս» ակումբի դեմ խաղում Յաննիսը կատարել է իր նորամուտը թիմի կազմում[8]։ 2015 թվականի հունվարի 10-ին ՊԱՕԿ ակումբի դեմ խաղում Յաննիսը խփել է իր առաջին գոլը «Աստերաս» ակումբի կազմում[9]։
2015 թվականի ամռանը «Ֆորտունա» ակումբը Յաննիսին վաճառել է «Օլիմպիակոս» ակումբին։ Հոկտեմբերի 28-ին Հունաստանի գավաթի խաղարկության՝ «Պլատանյաս» ակումբի դեմ խաղում Յաննիսը կատարել է իր նորամուտը ակումբի կազմում[10]։ 2016 թվականին Յաննիսը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է Կիպրոսի ԱՊՕԷԼ ակումբի կազմ։ Հունվարի 10-ին «Արիս» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Կիպրոսի առաջնությունում[11]։ Հունվարի 10-ին «Էնոսիս» ակումբի դեմ խաղում Յաննիսը խփել է իր առաջին գոլը ԱՊՕԷԼ ակումբի կազմում[12]։ Յաննիսն իր թիմի կազմում երկու անգամ հաղթել է Կիպրոսի առաջնությունում։ Եվրոպայի լիգայի շրջանակներում անցկացված իսպանական «Ատլետիկ Բիլբաոյի» հետ խաղում[13][14] Յաննիսը երկու գոլ է խփել։
2017 թվականի ամռանը Յաննիսը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է իսպանական «Ռեալ Վալյադոլիդ» ակումբի կազմ։ Սեպտեմբերի 16-ին «Գրանադա» ակումբի դեմ խաղում Յաննիսը կատարել է իր նորամուտը իսպանական Սեկունդայում[15]։ Նույն խաղի ժամանակ Յաննիսը խփել է իր առաջին գոլը «Ռեալ Վալյադոլիդ» ակումբի կազմում։
Միջազգային կարիերա
խմբագրել2012 թվականին Յաննիսն դարձել է Էստոնիայում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Անգլիայի[16], Էկվադորի[17], Պորտուգալիայի[18] և երկու անգամ Իսպանիայի[19][20] պատանեկան հավաքականների դեմ խաղերին։ Պորտուգալիայի դեմ խաղում Յաննիսը գոլ է խփել։
2013 թվականին Յաննիսը Հունաստանի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը, որը անցկացվում էր Թուրքիայում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Մեքսիկայի[21], Մալիի[22], Պարագվայի[23] և Ուզբեկստանի[24] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։
2015 թվականի մարտի 29-ին Յաննիսը մասնակցել է 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Հունգարիայի հավաքականի դեմ խաղին՝ կատարելով իր նորամուտը Հունաստանի հավաքականի կազմում[25]։ 2016 թվականի սեպտեմբերի 1-ին Նիդեռլանդների ազգային հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Յաննիսը խփել է իր առաջին գոլը Հունաստանի ազգային հավաքականի կազմում[26]։ 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի դեմ խաղի ժամանակ խաղացողների մեջ զանգվածային ծեծկռտուքի ժամանակ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզչի օգնականը կոտրել է Յաննիսսի առջևի ատամը[27]։
Գոլերը Հունաստանի հավաքականի գազմում
խմբագրել# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Արդյունք | Հաշիվ | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
01. | 1 սեպտեմբերի, 2016 | Ֆիլիպս, Էյնդհովեն , Նիդեռլանդներ | Նիդեռլանդներ | 1:2 | 1:2 | Ընկերական խաղ |
02. | 10 օգոստոսի, 2017 | Կարայսկասիս, Պիրեյոս, Հունաստան | Ջիբրալթար | 4:0 | 4:0 | Ընկերական խաղ |
Ձեռքբերումներ
խմբագրելԹիմային
- Կիպրոսի ֆուտբոլի առաջնություն — 2015/2016
- Կիպրոսի ֆուտբոլի առաջնություն — 2016/2017
Միջազգային
- Եվրոպայի երիտասարդական առաջնություն — 2012
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Арис Салоники VS. Олимпиакос Пирей 2:3» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ նոյեմբերի 5.
- ↑ «ОФИ VS. Арис Салоники 0:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ նոյեմբերի 20.
- ↑ «Фортуна подписала грека Янниса Янниотаса» (ռուսերեն). sports.ru. 2013 թ․ հուլիսի 23.
- ↑ «Фортуна Дюссельдорф VS. Энерги 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 22.
- ↑ «Арминия Билефельд VS. Фортуна Дюссельдорф 4:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 30.
- ↑ «Паниониос VS. Астерас 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 14.
- ↑ «Астерас VS. ПАОК 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 10.
- ↑ «Олимпиакос Пирей VS. Платаньяс 2:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 28.
- ↑ «Арис Лимасол VS. АПОЭЛ 1:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունվարի 10.
- ↑ «АПОЭЛ VS. Эносис 3:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունվարի 17.
- ↑ «АПОЭЛ VS. Атлетик Бильбао 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 23.
- ↑ «Атлетик Бильбао VS. АПОЭЛ 3:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 16.
- ↑ «Реал Вальядолид VS. Гранад 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 16.
- ↑ «Англия (до 19) VS. Греция (до 19) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 12.
- ↑ «Эстония (до 19) VS. Греция (до 19) 1:4» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 6.
- ↑ «Португалия (до 19) VS. Греция (до 19) 2:3» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 9.
- ↑ «Испания (до 19) VS. Греция (до 19) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 15.
- ↑ «Греция (до 19) VS. Испания (до 19) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 3.
- ↑ «Мексика (до 20) VS. Греция (до 20) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 22.
- ↑ «Мали (до 20) VS. Греция (до 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 25.
- ↑ «Греция (до 20) VS. Узбекистан (до 20) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 2.
- ↑ «Греция (до 20) VS. Парагвай (до 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 28.
- ↑ «Венгрия VS. Греция 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 29.
- ↑ «Нидерланды VS. Греция 1:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 1.
- ↑ «Тренер Боснии и Герцеговины выбивает зуб греческому футболисту мощнейшим ударом» (ռուսերեն). sports.ru. 2017 թ․ հունիսի 10.
Արտաքին հղումներ
խմբագրել- Վիճակագրությունը soccerway կայքում
- Ֆուտբոլիստի էջը sports.ru կայքում
- APOEL official profile
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաննիս Յաննիոտաս» հոդվածին։ |