Սեկունդա (լատին․՝ secunda՝ երկրորդ), երաժշտական ինտերվալ երկու աստիճան լայնությամբ, նշանակվում է 2 թվով։

Սեկունդայի տարատեսակները խմբագրել

  • Մեծ սեկունդա, երկու աստիճան կամ ամբողջական տոն պարունակող ինտերվալ։ Նշանակվում է՝ մ. 2։
  • Փոքր սեկունդա, երկու աստիճան կամ մեկուկես տոն պարունակող ինտերվալ։ Նշանակվում է՝ փ. 2։
  • Լայնացված սեկունդա, երեք աստիճան կամ մեկ ու կես տոն պարունակող ինտերվալ։ Էնհարմոնիկորեն հավասար է փոքր տերցիային, նշանակվում է՝ մծց. 2։
  • ։ VI աստիճանի Հարմոնիկ մաժորի և մինորի VI աստիճանի լայնացված սեկունդան բնորոշ է ինտերվալով և կարող է կառուցված լինել.
    • մաժորում I (II բարձրացվածի մասնակցությամբ) և II իջեցված աստիճաններում։ Երկու դեպքում էլ ձայներից մեկի շարժումը կես տոն լուծվում է I աստիճանի մեծ տերցիայով։
    • մինորում III (IV բարձրացվածի մասնակցությամբ) և IV իջեցված աստիճաններում։ Երկու դեպքում էլ ձայներից մեկի կես տոն շարժումը լուծվում է III աստիճանի մեծ տերցիայով։
  • Նեղացված սեկունդան էնհարմոնիզմում հավասար է մաքուր պրիմային, նշանակվում է՝ ն. 2։ Երաժշտության մեջ գրեթե չի գործածվում։

Հաճախությունների հարաբերակցություն խմբագրել

Համակարգ Փոքր սեկունդա Մեծ սեկունդա
Պյութագորական 15 ։ 16 8 ։ 9 կամ 9 ։ 10
Հավասարապես տեմպերացված    

Հնչողություն խմբագրել

  • Փոքր սեկունդա (կես տոն)։
 
(աուդիո)
C-Des
Բարձրացող հաջորդականություն
 
(աուդիո)
C-H
Ւջնող հաջորդականություն
  • Մեծ սեկունդա (ամբողջական տոն)։
 
(աուդիո)
C-D
Բարձրացող հաջորդականություն
 
(աուդիո)
C-B
Ւջնող հաջորդականություն