Յանկո Կրալ
Յանկո Կրալ (սլովակ.՝ Janko Kráľ, ապրիլի 24, 1822[1][2], մոտ 1824[3] կամ ապրիլի 14, 1822[4], Լիպտովսկի Միկուլաշ, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն - մայիսի 23, 1876[1][2][4], Zlaté Moravce, Nitra Region, Սլովակիա), սլովակ բանաստեղծ, ազգային-ազատագրական շարժման առաջնորդ, ռոմանտիզմի ներկայացուցիչ։
Յանկո Կրալ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 24, 1822[1][2], մոտ 1824[3] կամ ապրիլի 14, 1822[4] |
Ծննդավայր | Լիպտովսկի Միկուլաշ, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 23, 1876[1][2][4] |
Վախճանի վայր | Zlaté Moravce, Nitra Region, Սլովակիա |
Գերեզման | National Cemetery in Martin |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և քաղաքական գործիչ |
Ազգություն | Սլովակներ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ján Francisci-Rimavský Gymnasium? |
Ժանրեր | պոեզիա |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Յանկո Կրալը ծնվել է 1822 թվականին Սլովակիայի Սպիշ շրջանում, պանդոկապանի ընտանիքում։ 1837 թվականին ուսանել է Լևոչա քաղաքի ուսումնարանում, ապա՝ Կեժմարոկ քաղաքում։ 1842 թվականին ընդունվել է Բրատիսլավայի Ավետարանական սեմինարիա, որտեղ հանդիպել և ընկերացել է հայրենասեր, հասարակական գործիչ Լյուդովիտ Շտուրի հետ։ Այս ծանոթությունը հիմք է դրել Կրալի (1842-1844) գրական-ստեղծագործական գործունեությանը՝ իր վրա կրելով Շտուրի ազդեցությունը։ Շտուրի շուրջ համախմբված մի խումբ սլովակների հետ 1844 թվականի օգոստոսին մասնակցել է դեպի Կրիվան լեռն առաջին արշավախմբին։ 1845-1847 թվականներին Կրալը ճանապարհորդել է Սլովակիայում, Խորվաթիայում, Սերբիայում, Թուրքիայի եվրոպական հատվածում։ Բրատիսլավայում ստացել է իրավաբանական կրթություն և Պեշտում (Բուդապեշտ) աշխատել է որպես իրավաբան։ 1848-1849 թվականների մինչ-հեղափոխական իրադարձությունները նպաստել են Կրալի քաղաքական գործունեությանը։ 1848 թվականի մարտին նա Սլովակիայի գյուղացիների ապստամբություն բարձրացնելու անհաջող փորձ է արել։ Ձերբակալվել է Ավստրիական կայսրության իշխանությունների կողմից և դատապարտվել է կախաղանի։ 1849 թվականին Իոսիֆ Ելաչինի շնորհիվ և Ալֆրդ Վիդիշգրեցի միջնորդությամբ 10 ամսվա ազատազրկումից հետո նրան ներում է շնորհվել։ Տեղափոխվել է Մորավիա, հրաժարվել է հասարակական գործունեությունից և 1876 թվականին մահացել է որովայնային տիֆից։ Խորհրդանշական շիրիմը գտնվում է Սլովակիայի Մարտին քաղաքի Ազգային գերեզմանատանը։
Ստեղծագործական ուղիԽմբագրել
Յանկո Կրալը սլովակյան ռոմանտիկ պոեզիայի հեղափոխական թևի ցայտուն ներկայացուցիչ է։ Նախահեղափոխական և հեղափոխական ժամանակաշրջանը (1843-1849) Կրալի տաղանդի ծաղկման շրջանն է, քանի որ հեղափոխությունից հետո նա դադարել է գրելուց։ 1843-1846 թվականներին աշխատել է ելուզակ Յանոշիկին նվիրված պոեմի վրա, որը մտահղացել էր ստեղծել որպես գյուղացիական հակաֆեոդալական հեղափոխությանը ապոթեոզ (պոեմն անավարտ է մնացել)։ 1844-1848 թվականներին Կրալն ստեղծել է փիլիսոփայա-լիրիկական բանաստեղծությունների շարք, որը սլովակյան գրականության մեջ է մտել «Աշխարհի դրաման» խորագրով։ Գրել է ռոմանտիկ պոեմներ, բալլադներ, երգեր, ագիտացիոն բանաստեղծություններ։ Նրա կենդանության օրոք հրատարակվել են ստեղծագործությունների միայն աննշան մասը։ Կրալի գրական ժառանգության մեծ մասը հրատարակվել է 20-րդ դարում։ Երկերի առաջին լիակատար ժողովածուն լույս է տեսել 1952 թվականին[5]։
ԳրականությունԽմբագրել
- Богданова И. А. Янко Краль // История словацкой литературы. - М., 1970.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Wurzbach D. C. v. Král, Janko (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 13. — S. 114.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն