Յալչին Ադիգյոզալով
Յալչին Վասիֆ օղլի Ադիգյոզալով (ադրբ.՝ Yalçın Vasif oğlu Adıgözəlov, նոյեմբերի 4, 1959, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի դիրիժոր, Բաքվի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ (14 սեպտեմբեր, 2012)[1][2];
Յալչին Ադիգյոզալով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 4, 1959 (64 տարեկան) Բաքու |
Երկիր | ![]() |
Ժանրեր | օպերա և սիմֆոնիկ երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր |
Կրթություն | Բաքվի երաժշտական ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՅալչին Ադիգյոզալովը ծնվել է 1959 թվականին Բաքվում[3]։ Նա ադրբեջանցի կոմպոզիտոր Վասիֆ Ադիգյոզալովի որդին է։ Նա ստացել է իր առաջին կրթությունը Բյուլ-բյուլի անվան միջնակարգ դպրոցում։ 1982 թվականին ավարտել է Բաքվի երաժշտական ակադեմիան։ 1983 թվականին ընդունվել է Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան Սանկտ Պետերբուրգի պետական կոնսերվատորիա։ 1984-1989 թվականներին կրթությունն է ստացել Լենինգրադի կոնսերվատորիայում հայտնի դիրիժոր ՛Ի.Ա. Մուսինի դասարանում։ Կոնսերվատորիայի ավարտելուց հետո վերադարձել է Բաքու։ Բաքու վերադառնալուց հետո նա սկսեց գործել որպես դիրիժոր պետական ֆիլհարմոնիայի Ու.Հաջիբեկովի անվան Ադրբեջանի պետական սիմֆոնիկ նվագախմբում։ 1991-1992 թվականներին նա փորձն է անցել Վիեննայի երաժշտական ակադեմիայում։ Յալչին Ադիգյոզալովը 1991 թվականից մինչև 1998 թվականը եղել է Ուզեիր Հաջիբեկովի անվան Ադրբեջանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ 2001 թվականից Ադիգյոզալովը հանդիսանում է Ստամբուլի օպերայի և բալետի թատրոնի դիրիժորը[4]։
1997 թվականից սկսած զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ Բաքվի երաժշտական ակադեմիայի դոցենտն է։ 2000 թվականից Յալչին Ադիգյոզալովը Բաքվի երաժշտական ակադեմիայի պրոֆեսորն է[5]։
2012 թվականի սեպտեմբերի 14-ին արժանացվել է Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանը[6]։