Յադրանկա Ստոյակովիչ
Յադրանկա Ստոյակովիչ (սերբ.՝ Jadranka Stojaković, հուլիսի 24, 1950[1], Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ - մայիսի 3, 2016[1][2], Բանյա Լուկա, Բոսնիա և Հերցեգովինա), երգչուհի և կոմպոզիտոր։ Նրա ամենահայտնի հիթերն են «Sve smo mogli mi», «Što te nema» և «Bistre vode Bosnom teku» կատարումները։
Յադրանկա Ստոյակովիչ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1950[1] Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Երկիր | Հարավսլավիա և Բոսնիա և Հերցեգովինա |
Մահացել է | մայիսի 3, 2016[1][2] (65 տարեկան) Բանյա Լուկա, Բոսնիա և Հերցեգովինա |
Ժանրեր | Էթնիկ երաժշտություն |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող |
Կրթություն | Սարաևոյի համալսարան |
Կայք | jadranka-jp.com |
Jadranka Stojaković Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՅադրանկա Ստոյակովիչը ծնվել է Սարաևոյում, դպրոցի ուսուցիչների ընտանիքում։ Կյանքի վաղ տարիներն անց է կացրել Նովի Գրադ քաղաքից ոչ հեռու գտնվող փոքրիկ գյուղում, որտեղ դասավանդում էին նրա ծնողները։ Վերջիններս շուտով բաժանվում են, և Յադրանկան մոր հետ տեղափոխվում է Սարաևո։ Ավելի ուշ նրանք տեղափոխվել են Դուբրովնիկ, Գրադաց, Վարեշ, որտեղ նրա մայրն աշխատել է որպես տարրական դպրոցի ուսուցչուհի։ Դրանից հետո նրանք ապրել են Սարաևոյի մոտակայքում գտնվող մի քանի գյուղերում, որտեղ Ստոյակովիչն անց է կացրել իր մանկության մեծ մասը[3]։ 16 տարեկանում Ստոյակովիչը միացել է իր քեռի Վուկաշին Ռադուլովիչի ջազ խմբին ու դրա հետ համերգներ է ունեցել ինչպես իր հայրենիքում, այնպես էլ` արտասահմանում (հիմնականում` Գերմանիայում)։ 1981 թվականին նա բեք վոկալ է կատարել Իսմեթ Դերվոզի հետ երգիչ Վայթայի հետ, ով ներկայացնում էր Հարավսլավիան 1981 թվակակի Եվրատեսիլ երգի մրցույթին Իռլանդիայում։ 1984 թվականի Սարաևոյում անցկացվող Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ կատարել է խաղերի պաշտոնական երգը։ 1988-2011 թվականներին ապրել է Ճապոնիայում։ 2009 թվականին համերգի ժամանակ նրա հետ դժբախտ դեպք է պատահել. համերգի ժամանակ նա բեմում առկա լարերի վրա սայթաքել է ու ընկել։ Նրա մոտ ախտորոշվել է ամետրոֆիկ սկլերոզ, ինչպես նաև` շարժական նեյրոնի հիվանդություն[4]։ Վերականգնողական կարճ շրջանից հետո Ստոյակովիչը վերադարձել է Բոսնիա։ Չնայած հիվանդությանը` նա շարունակել է երաժշտություն գրել։ 2011 թվականին Ճապոնիա վերադառնալուց հետո Ստոյակովիչը իրականացրել է ավելի շուտ ծրագրված մի քանի համերգներ։ Ապրել է Բանյա Լուկայում[5], աշխատել է որպես Սերբիական հեռուստառադիոընկերության երաժշտական ծրագրերի խմբագիր[6]։ Վերջին տարիներն անց է կացրել Բանյա Լուկայի ծերանոցում, որտեղ նրա առողջական վիճակը շարունակաբար վատացել է[7]։ Մահացել է 2016 թվականի մայիսի 3-ին[8] և թաղվել է մայիսի 9-ին Բանյա Լուկայի արվարձան Վրաբնեում։
Տեսաերիզներ
խմբագրելԱլբոմներ
խմբագրել- Svitanje (Dawn), LP 8018, Diskoton Sarajevo, 1981,
- Da odmoriš malo dušu (Rest Your Soul a Little), LP 8052, Diskoton, Sarajevo, 1982,
- Sve te više volim (I love you more and more), LP 3149, Sarajevo disk, Sarajevo, 1985
- Vjerujem (I believe) LP 2122677, PGP RTB Belgrade, 1987,
- Baby Universe, Omagatoki Records, 1996[9]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Preminula Jadranka Stojaković (серб.)
- ↑ Sevdalinke sam slušala uz meku rakiju(չաշխատող հղում), Blic, 14 September 2008.
- ↑ Pešević, Slobodan (2015 թ․ հոկտեմբերի 11). «Jadranka Stojaković: Brak mi nije bio suđen» [Jadranka Stojaković: Marriage was not meant for me]. Večernje novosti. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Концерт солидарности за Јадранку Скојаковић: Има нека тајна веза (Бања Лука)» (ср). Радио-телевизија Републике Српске. 12. 5. 2012. Վերցված է 12. 5. 2012.-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում) - ↑ «Концерт солидарности за Јадранку Скојаковић: Има нека тајна веза» (ср). Радио-телевизија Републике Српске. 12. 5. 2012. Վերցված է 12. 5. 2012.-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում) - ↑ Sanela Jovanović (2013 թ․ նոյեմբերի 24). «Bolest joj oduzima sve više snage: Potresna ispovest kantautorke Jadranke Stojaković». Blic.
- ↑ «Preminula Jadranka Stojaković». Blic. 2016 թ․ մայիսի 4.
- ↑ «Jadranka Stojaković Discography». Discogs. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յադրանկա Ստոյակովիչ» հոդվածին։ |