Իվան Ստեպանովիչ Կոնև (ռուս.՝ Ива́н Степа́нович Ко́нев, դեկտեմբերի 16 (28), 1897, գյուղ Լոդեյնո (այժմ՝ Կիրովի մարզի Պոդոսինովսկի շրջանում) - մայիսի 21, 1973, Մոսկվա), խորհրդային զորավար, Խորհրդային Միության մարշալ (1944[2]), Խորհրդային Միության կրկնակի հերոս (1944, 1945), ՉԽՍՀ հերոս (1970), ՄԺՀ հերոս (1971), ԽՄԿԿ անդամ (1918

Իվան Ստեպանովիչ Կոնև
Конев, Иван Степанович
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
Մասնագիտություն՝ սպա և քաղաքական գործիչ
Ազգություն ռուս
Ծննդյան օր Ռուսաստան Ռուսաստանի Դաշնություն, Կիրովի մարզ
Ծննդավայր դեկտեմբերի 28, 1897
Վախճանի օր մայիսի 21, 1973
Վախճանի վայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ,
Թաղված Կրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն  ԽՍՀՄ
Ի ծնե անուն ռուս.՝ Иван Степанович Конев
 
Պարգևներ

Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1916 թվականին զորակոչվել է Ռուսաստանի կայսերական բանակ և կռվել Առաջին համաշխարհային պատերազմում։ 1919 թվականներին հարել է բոլշևիկներին և բռնկված քաղաքացիական պատերազմում կռվել է կարմիր բանակի շարքերում։ Ավարտել է բարձրագույն հրամկազմի դասընթացներ (1926), Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (19341939-1940 թվականներին եղել է հրաձգային դիվիզիայի, կորպուսի, բանակի, 1940-1941 թվականներին՝ ռազմական շրջանների (Անդրբայկալյան, Հյուսիս-Կովկասյան), իսկ Ֆաշիստական Գերմանիայի՝ Խորհրդային Միության դեմ սանձազերծած լայնամասշտաբ հարձակումից հետո՝ բանակի (19-րդ), ապա ռազմաճակատների (Արևմտյան, Կալինինի, Հյուսիս-Արևմտյան, Տափաստանային, Առաջին և Երկրորդ ուկրաինական) հրամանատար։

Նրա հրամանատարությամբ զորքերը մասնակցել են Մոսկվայի, Կուրսկի ճակատամարտերին, Աջափնյա և Արևմտյան Ուկրաինայի ազատագրմանը, Արևելա-Կարպատյան, Վիսլա-Օդերի, Բեռլինի, Պրահայի օպերացիաներին։

1946-1950 թվականներին նշանակվել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար՝ փոխարինելով Գեորգի Ժուկովին և ԽՍՀՄ զինված ուժերի մինիստրի տեղակալ, 1951-1955 թվականներին՝ Մերձկարպատյան ռազմական օկրուգի հրամանատար, 1956-1960 թվականներին՝ պաշտպանության մինիստրի առաջին տեղակալ, միաժամանակ Վարշավյան պայմանագրի երկրների միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար՝ 1956 թվականին դաժանորեն ճնշելով Հունգարական հեղափոխությունը։ 1961 թվականին, Բեռլինի պատի կառուցման ժամանակ գլխավորել է Արևելյան Գերմանիայում խորհրդային ռազմական ուժերը։

Եղել է նաև ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ (1931-1934 թվականներ), ԽՍՀՄ I-VIII գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ, ՀամԿ(բ)կ ԿԿ-ի անդամության թեկնածու (1939-1952 թվականներ), ԽՄԿԿ Կենտկոմի անդամ (1952-1973 թվականներ)։

Պարգևատրվել է Լենինի 6, Հոկտեմբերյան հեղափոխության, «Հաղթանակի», Կարմիր դրոշի 3, Կուտուզովի I աստիճանի 2, Մուվորովի I աստիճանի 2, Կարմիր աստղի, արտասահմանյան 13 շքանշաններով և մեդալներով։

Աճյունն ամփոփված է Մոսկվայում, Կրեմլի պատի մեջ։

Գրականություն

խմբագրել
  • Glantz, David M. Soviet Military Deception in the Second World War. Routledge, 1989.

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Կոնև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 569