Մուրադ Մենեշյան (անգլ.՝ Murad Meneshian, 1936, Բաղդադ, Իրաքի թագավորություն - հոկտեմբերի 11, 2016(2016-10-11)[1], Գլենվյու, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկահայ հետազոտող քիմիկոս, լրագրող, թարգմանիչ և հետազոտող[2][3]։

Մուրադ Մենեշյան
Ծնվել է1936
Բաղդադ, Իրաքի թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 11, 2016(2016-10-11)[1]
Գլենվյու, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունքիմիկոս, պատմաբան, թարգմանիչ և լրագրող

Կենսագրություն խմբագրել

Հայազգի Մուրադ Մենեշյանը ծնվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում, Ամերիկայի Միացյալ Նահանգներ է ներգաղթել 1957 թվականին։ Նա Իլինոյսի համալսարանի (BS) և Տեխասի քրիստոնեական համալսարանի (MS) շրջանավարտ էր։ Աշխատել է Abbott Laboratories-ում, Teletype Corporation-ում և AT&T/Lucent Technologies-ում (Bell Laboratories) որպես հետազոտող քիմիկոս և ունեցել է մի քանի գյուտերի արտոնագրեր գիտության ոլորտում[4]։ Նրա հոդվածները հրապարակվել են «Գիտության և տեխնոլոգիայի մեծամասշտաբ ինտեգրման երրորդ միջազգային սիմպոզիումի աշխատություններում»[2]։

Մուրադ Մենեշյանը զբաղվել է Հայաստանի և Միջագետքի բազմաթիվ ուսումնասիրություններով։ Նա հայերենից անգլերեն է թարգմանել Վահան Համբարձումյանի «Գյուղաշխարհը» և զբաղվել է հայ մեծանուն գրող Րաֆֆու կյանքի և ստեղծագործությունների ուսումնասիրությամբ։ Արդյունքում 2010 թվականին նա հրատարակել է «Րաֆֆի. փայաջուկցի մարգարեն» գիրքը[4][5]։

Մուրադ Մենեշյանը երկար տարիներ պարբերաբար համագործակցել է «Արմինիըն Ուիքլի» շաբաթաթերթի հետ[4][6]։

Անձնական կյանք խմբագրել

Մուրադ Մենեշյանն ամուսնացած էր Քնարիկ Մենեշյանի հետ։ Նրանք ունեին երեք զավակ՝ Րաֆֆի, Հասմիկ և Սևան[4]։

Մահացել է 2016 թվականին՝ Իլինոյս նահանգի Գլենվյու քաղաքում[7]։

Աշխատություններ խմբագրել

  • Raffi: the prophet from Payajuk, 2010
  • Village World (Kiughashkharh): An Historical and Cultural Study of Govdoon (translated)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Murad Meneshian1936 - 2016
  2. 2,0 2,1 Hovannisian, ed. by Richard G. (2004). Armenian Sebastia/Sivas and Lesser Armenia. Costa Mesa, Calif.: Mazda Publ. ISBN 1568591527. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)
  3. «Raffi, The Prophet From Payajuk By Murad A. Meneshian». Keghart. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Obituary: Murad A. Meneshian (1936-2016)». Armenian National Committee of America (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  5. Barsoumian, Nanore (2010 թ․ հոկտեմբերի 29). «Book of the Week: 'Raffi: The Prophet From Payajuk'». The Armenian Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  6. «You searched for Murad Meneshian - Page 2 of 2». The Armenian Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  7. «Murad Meneshian Obituary (1936 - 2016) Chicago Tribune». Legacy.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.