Բացել գլխավոր ցանկը

Ծնունդ և վաղ կյանքԽմբագրել

Ծնվել է Կոստանդնուպոլիս քաղաքում, նա Ահմեդ III-ի կրտսեր զավակն էր (կառավարել է 1703–1730 թվականներին)։ Ահմեդ III զիջեց գահը իր զարմիկ Մահմուդ Iին, ում փոխարինեց իր եղբայր Օսման III-ը, ում իր հերթին փոխարինեց Ահմեդի ավագ որդի Մուստաֆա III-ը։

Որպես գահի հավանական ժառանգորդ Աբդուլ Համիդը փակվեց բանտում իր ավագ եղբոր հետ միասին, ինչպես ընդունված էր այդ ժամանակ։ Նա բանտում մնաց մինչև 1767 թվականը։ Այս ընթացքում նրան կրթել է իր մայրը՝ Ռաբիա Շերմին, ով սովորեցնում էր պատմություն և վայելչագրություն:

Երբ մահացավ Օսման III-ը, Աբդուլ Համիդը դարձավ սուլթան 1774 թվականի հունվարի 21-ին։

ԳահակալությունԽմբագրել

Աբդուլ Համիդի երկար ազատազրկումը նրան անտարբեր էր դարձրել պետական գործերին և խորհրդականներին մեծ իշխանություն էր տվել։ Նա նաև շատ կրոնական և խաղաղասեր էր ի ծնե։

Չնայած կայսրության թույլ վիճակին և սուլթանի խաղաղամետ տրամադրությանը, Օսմանյան կայսրությունը ստիպված էր վերս սկսել պատերազմը Ռուսաստանի դեմ։ Պարտվելով ռուսներին՝ թուրքիան ստիպված նվաստացուցիչ պայմանագիր կնքեց, որով տարածքներ զիջեց ռուսներին, բացի այդ թույլատրեց ռուսներին խառնվել կայսերական գործերին։ Մեկ այլ պարտություն թուրքերը կրեցին Պարսկաստանի դեմ պատերազմում (1775-1776):

Աբդուլ Համիդը սկսեց բարեփոխումների իրականացնել կայսրության զինված ուժերում։ Նա փորձեց վերափոխել Ենիչարների կորպուսը և նավատորմը։ Նա ստեղծեց հրաձգային կորպուս։ Նա նաև ստեղծեց կայսերական ռազմածովային ինժեներական ուսումնական դպրոց[3]։

Աբդուլ Համիդը նաև փորձեց ուժեղացնել կայսրության դիրքերը Սիրիայում, Եգիպտոսում և Իրաքում:[3] Սակայն նրա այս փոքր հաջողությունները ի չիքս են դառնում Ղրիմի թերակղզու կորստյան հետ համեմատած։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Абдуль-Гамидъ // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 1. — С. 25.
  2. 2,0 2,1 2,2 Абдул-Гамид I // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 20.
  3. 3,0 3,1 Hoiberg Dale H., ed. (2010)։ «Abdulhamid I»։ Encyclopædia Britannica։ I: A-ak Bayes (15th ed.)։ Chicago, IL: Encyclopædia Britannica Inc.։ էջ 22։ ISBN 978-1-59339-837-8