Մուստաֆա Աբդել Լատիֆ Մուշետ (արաբ․՝ مصطفى عبد اللطيف مشتت‎‎), հայտնի է՝ Մուստաֆա Ալ-Կազիմի (مصطفى الكاظمي‎, հուլիսի 5, 1967(1967-07-05)[1], Kadhimiya, Բաղդադ, Իրաք), իրաքցի քաղաքական գործիչ, լրագրող և գրող։ Իրաքի վարչապետը 2020 թվականի մայիսի 7-ից[2], պարտականությունները կատարել է ապրիլի 9-ից[3]։ Իրաքի արտաքին գործերի նախարարը 2020 թվականի մայիսի 12-ից հունիսի 6-ը։ Իրաքի Ազգային հետախուզական ծառայությունը գլխավորել է 2016 թվականից մինչև 2020 թվականը[4]։

Մուստաֆա Ալ-Կազիմի
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Al-Turath University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գրող, լրագրող, իրավապաշտպան և documentalist
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հուլիսի 5, 1967(1967-07-05)[1] (56 տարեկան)
Ծննդավայր Kadhimiya, Բաղդադ, Իրաք
Քաղաքացիություն  Իրաքի Հանրապետություն և  Իրաք
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Մուստաֆա Աբդել Լատիֆը ծնվել է Բաղդադում 1967 թվականին։ Ընտանիքը 1963 թվականին Էշ-Շատրից Դի-կար մուխաֆազով տեղափոխվել է Բաղդադի Կադիմիա շրջան։ Հայրը՝ Հաջի Աբդել Լաթիֆ Մուշետ Ալ-Ղարիբավին, Բաղդադի օդանավակայանում տեխնիկական ղեկավար է աշխատել[5]։

2012 թվականին ավարտել է Բաղդադի ԱԹ-Թուրատ մասնավոր համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ստացել է բակալավրի աստիճանի իրավունք։

Սադդամ Հուսեյնի վարչակարգի հակառակորդն էր։ 1985 թվականին Իրաքյան Քուրդիստանի տարածքով գաղթել է Գերմանիա, իսկ հետո՝ Մեծ Բրիտանիա, ապրել է արտագաղթում[5]։

Մի քանի տարի աշխատել է որպես ամերիկյան «Ալ-Մոնիտոր» թերթի սյունակագիր և խմբագիր։

2003-2010 թվականներին եղել է Լոնդոնում Iraq Memory Foundation-ի (IMF) գործադիր տնօրենը[5]։

2016 թվականի հունիսի 7-ին վարչապետ է նշանակվել Հայդեր ալ-Աբադին Իրաքի Ազգային հետախուզական ծառայության պետ[4]։

2020 թվականի մարտին շիական խմբավորման ներկայացուցիչ Կատաիբ Հեզբոլլահը Մուստաֆա Ալ-Կազիմիին մեղադրել էր 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով «Ղոդս»-ի ուժերի ղեկավար Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մահդի Ալ Մուհանդիսի զոհվելու մեջ։

2019 թվականի նոյեմբերի վերջին վարչապետ Ադիլ Աբդուլ-Մահդին հրաժարական էր տվել։ Հրաժարականը Իրաքի ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարանի) կողմից ընդունվել է դեկտեմբերի 1-ին[6]։ 2020 թվականի փետրվարի 1-ին Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը Մուհամեդ Թաուֆիկ Ալաուիին նշանակել է երկրի վարչապետ և նրան հանձնարարել կառավարություն ձևավորել։ Մարտի 1-ին Մուհամեդ Թաուֆիկ Ալաուին հրաժարվել է կառավարություն ձևավորել և հետ վերցրել իր թեկնածությունը[7]։ Մարտի 17-ին Իրաքի նախագահը Ադնան ազ-Զուրֆիին նշանակել է երկրի վարչապետ և հանձնարարել նրան կառավարություն ձևավորել։ Ապրիլի 9-ին, այն բանից հետո, երբ Ադնան ազ-Զուրֆին վայր դրեց իր լիազորությունները, Իրաքի նախագահը Մուստաֆա Ալ-Կազիմիին նշանակեց երկրի վարչապետ և նրան հանձնարարեց կառավարություն ձևավորել[3][4]։

Մայիսի 7-ին Իրաքի ներկայացուցիչների խորհուրդը վստահություն է հայտնել Ալ-Կազիմիի կառավարությանը և հավանություն տվել նրա ծրագրին։ Նույն օրը  Ալ-Կազիմովը երդում է տվել որպես վարչապետ[2]։ Մայիսի 12-ին Մուհամեդ Ալի Ալ-Խակիմին փոխարինել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է դոկտոր Մահդի Ալ-Ալաքի դստեր հետ «Դավա» կուսակցությունից։ Ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://karistina.com/munuaeat/42991.html
  2. 2,0 2,1 «СМИ: парламент Ирака одобрил программу нового правительства и большинство министров». ՏԱՍՍ. 2020 թ․ մայիսի 7. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  3. 3,0 3,1 «Премьер-министром Ирака назначен бывший начальник разведки». NEWSru.co.il. 2020 թ․ ապրիլի 9. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
  4. 4,0 4,1 4,2 «СМИ: президент Ирака поручил Мустафе аль-Казыми сформировать новое правительство». ՏԱՍՍ. 2020 թ․ ապրիլի 9. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Get to know about Mustafa Al-Kathemi, the new designated official in charge of the Iraqi government» (անգլերեն). Shafaq News. 2020 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
  6. «Протестующие в Ираке добились своего. Премьер ушел в отставку». Русская служба Би-би-си. 2019 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
  7. «Назначенный премьер Ирака отказался от формирования кабмина и отозвал свою кандидатуру». ՏԱՍՍ. 2020 թ․ մարտի 2. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուստաֆա Ալ-Կազիմի» հոդվածին։