Մուսոնի, փոքր քաղաք Կանադայի Օնտարիո նահանգում։ Այն մտնում է Կոխրան շրջանի մեջ։ Բնակչությունն 2006 թվականի մարդահամարի արդյունքներով կազմել է 2006 մարդ[2]։ Մուսոնին անվանում են «Արկտիկայի դարպասներ» (անգլ.՝ the Gateway to the Arctic)[3]:

Քաղաք
ֆր.՝ Moosonee
Moosonee downtown aerial.jpg
ԵրկիրԿանադա Կանադա
ՔաղաքապետՎիկտոր Միտչել
Հիմնադրված է1903 թ.
Մակերես546,72 կմ²
Բնակչություն1481 մարդ (2016)[1]
Խտություն3,6 մարդ/կմ²
Ժամային գոտիEDT?
Հեռախոսային կոդ705
Պաշտոնական կայքmoosonee.ca
##Մուսոնի (Կանադա)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Մուսոնի քաղաքը տեղակայված է Մուս գետի ափին, Ջեյմս ծոցի ափից 19 կմ հարավ։ Մուսոնի նավահանգիստը Օնտարիոյի միակ նավահանգիստն է, որի ափերը ծովային, աղի ջրերով են ողողվում[3][4]։

ԿլիմաԽմբագրել

Մուսոնին ունի խոնավ ցամաքային կլիմա (Կյոպպենի կլիմաների դասակարգում), տաք ամառներով և ցուրտ ձմեռներով։ Մուսոնիում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը եղել է 37,8 °C (100 °F), 1975 թվականի հուլիսի 31-ին[5]։ Երբևէ գրանցված ամենացուրտ ջերմաստիճանը եղել է −48.9 °C (−56 °F), 1935 թվականի հունվարի 24-ին[6]։ Միջին տարեկան տեղումները կազմում են մոտավորապես 682 միլիմետր (26,9 դյույմ), իսկ միջին տարեկան ձյան տեսքով տեղումները` մոտավորապես 213 սանտիմետր (83,9 դյույմ)։ Ժամանակ առ ժամանակ կարող է տեղի ունենալ ուժեղ ամպրոպ։ Մուսոնին նախկինում ունեցել է ենթարկտիկական կլիմա՝ տարեկան միջին ջերմաստիճանը -1,3 °C (29,7 ° F), սակայն գլոբալ տաքացման պատճառով այդ ջերմաստիճանը բարձրացել է[7]։

Moosonee, 1981–2010 normals, extremes 1877–present[Ն 1]ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր Humidex 7.2 8.9 26.6 29.6 36.8 39.3 44.7 43.4 40.8 28.8 20.7 12.9 44.7
Ռեկորդային բարձր °C (°F) 7.2
(45)
10.6
(51.1)
25.0
(77)
29.0
(84.2)
35.0
(95)
37.5
(99.5)
37.8
(100)
35.6
(96.1)
32.8
(91)
29.0
(84.2)
20.5
(68.9)
13.2
(55.8)
37.8
(100)
Միջին բարձր °C (°F) −13.6
(7.5)
−10.5
(13.1)
−3.9
(25)
4.3
(39.7)
13.3
(55.9)
19.1
(66.4)
22.6
(72.7)
21.1
(70)
15.7
(60.3)
7.9
(46.2)
−0.5
(31.1)
−9.3
(15.3)
5.5
(41.9)
Միջին օրական °C (°F) −20.0
(−4)
−17.5
(0.5)
−11.1
(12)
−1.8
(28.8)
6.8
(44.2)
12.2
(54)
15.8
(60.4)
14.9
(58.8)
10.5
(50.9)
3.8
(38.8)
−4.3
(24.3)
−14.5
(5.9)
−0.5
(31.1)
Միջին ցածր °C (°F) −26.3
(−15.3)
−24.6
(−12.3)
−18.3
(−0.9)
−7.9
(17.8)
0.2
(32.4)
5.3
(41.5)
8.9
(48)
8.6
(47.5)
5.2
(41.4)
−0.5
(31.1)
−8.2
(17.2)
−19.7
(−3.5)
−6.4
(20.5)
Ռեկորդային ցածր °C (°F) −48.9
(−56)
−47.8
(−54)
−44.4
(−47.9)
−33.9
(−29)
−17.8
(0)
−7.0
(19.4)
−2.2
(28)
−3.1
(26.4)
−6.1
(21)
−16.7
(1.9)
−34.4
(−29.9)
−44.4
(−47.9)
−48.9
(−56)
Հողմա ցրտային −56 −53 −49 −37 −26 −10 −4 −5 −10 −20 −40 −51 −56
Տեղումներ մմ (դյույմ) 33.0
(1.299)
28.6
(1.126)
35.3
(1.39)
38.1
(1.5)
54.6
(2.15)
71.7
(2.823)
96.8
(3.811)
77.8
(3.063)
95.3
(3.752)
74.7
(2.941)
56.3
(2.217)
41.5
(1.634)
703.6
(27.701)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 0.1
(0.004)
1.8
(0.071)
6.5
(0.256)
21.0
(0.827)
47.7
(1.878)
71.5
(2.815)
96.8
(3.811)
77.8
(3.063)
94.6
(3.724)
62.1
(2.445)
19.1
(0.752)
3.5
(0.138)
502.6
(19.787)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 39.9
(15.71)
31.7
(12.48)
31.0
(12.2)
17.9
(7.05)
6.6
(2.6)
0.2
(0.08)
0.0
(0)
0.0
(0)
0.6
(0.24)
13.2
(5.2)
40.6
(15.98)
45.2
(17.8)
226.8
(89.29)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.2 mm) 14.8 11.3 10.9 10.2 12.5 13.9 16.4 15.2 18.5 16.5 15.7 15.9 171.7
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.2 mm) 0.23 0.95 2.2 5.1 10.8 13.8 16.4 15.2 18.5 13.4 4.8 1.1 102.3
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.2 cm) 15.0 11.0 10.1 6.7 3.1 0.17 0.0 0.0 0.09 5.0 13.1 15.6 79.7
Միջին ամսական արևային ժամ 93.6 128.7 161.6 192.0 221.2 213.5 249.2 219.7 134.8 88.5 52.9 55.2 1810,7
Տոկոս հնարավոր արևի լույս 35.8 45.7 44.0 46.3 45.9 43.1 50.0 48.6 35.4 26.6 19.7 22.3 38.6
աղբյուր: Environment Canada[5][8][9][10][11]

ՊատմությունԽմբագրել

 
«Révillon Frères» խանութը Մուսոնիում

Մուսոնին հիմնադրվել է 1903 թվականին փարիզյան «Revillon Frères» (անգլ.՝ Revillon Brothers) ընկերության կողմից, որպես առևտրային բազա` այս տարածաշրջանում իր հիմնական մրցակցի` Հուդզոնի ծոցի ընկերության (անգլ.՝ Hudson's Bay Company, HBC), հետ մրցելու համար[3]։ Չնայած սրան, ռաջին վերաբնակիչներն այստեղ հայտնվել են երեք տարի շուտ` 1900 թվականին[12]։

1872 թվականին այստեղ հայտնվեց անգլիական եկեղեցու ծխական համայնքը[4]։

1932 թվականին Մուսոնիում կառուցվեց երկաթուղի։ 1961 թվականից մինչև 1975 թվականը ընկած ժամանակահատվածում քաղաքի տարածքում կար ռազմական ավիաբազա[4]։

1968 թվականին Մուսոնին ստացավ միջհամայնքային տարածքի կարգավիճակ (անգլ.՝ unorganized territory)։ 2000 թվականին Մուսոնիի կարգավիճակը բարձրացվեց մինչև փոքր քաղաքի (անգլ.՝ town)[3]։ Հրամանագիրն ուժի մեջ մտավ 2001 թվականի հունվարի 1-ից։ Հենց այդ ժամանակ էլ նոր քաղաքն ունեցավ առաջին քաղաքապետն ու քաղաքային խորհուրդը։

Տեղական իշխանությունԽմբագրել

 
Մուսոնիի քաղաքապետարանը

Մուսոնիի քաղաքապետը Վիկտոր Միտչելն է։ Նա գլխավորում է նաև քաղաքային խորհուրդը, որի անդամ բացի իրենից համարվում են ևս 4 անձ՝ Ռոբերտ Գրեվելը, Սանդրա Լինկլեյթերը, Արթուր Մակքոումը և Պոլին Սեքքենին[13]։

Տեղացիների հետաքրքրությունները Օնտարիոյի օրենսդիր ժողովում ներկայացնում է Ժիլ Բիսսոնը (անգլ.՝ Gilles Bisson), Կանադայի խորհրդարանում՝ Չարլի Ագնուսը (ընտրվել է Թիմմինզ-Ջեյմս Բեյ (անգլ.՝ Timmins—James Bay) ընտրատարածքից)[14]։

ԲնակչությունԽմբագրել

2006 թվականի մարդահամարի համաձայն Մուսոնիի բնակչությունը 2006 մարդ է եղել։ 2010 թվականի գնահատմամբ քաղաքի բնակչություն թիվը մոտավորապես աճել է մինչև 3500 մարդ[3][15]։ Համեմատության համար նշենք, որ 2001 թվականի մարդահամարի տվյալներով այստեղի բնակչությունը եղել է 936 մարդ[2]։

ՏրանսպորտԽմբագրել

 
Ջրային օդանավակայանը

Մուսոնին նշվում է, որպես «a major transportation hub for Ontario’s Far North» (հիմնական տրանսպորտային հանգույց Օնտարիոյի հեռավոր հյուսիսում)[16]։ 2020 թվականի դրությամբ «MV Niska 1» լաստանավը գործում էր Մուսոնիի և Մուս Ֆակտորի կղզու միջև՝ փոխադրելով ուղևորներ և տրանսպորտային միջոցներ[17]։ Քաղաքը հանդիսանում է Հյուսիսային Օնտարիո երկաթգծի վերջնակետը։ Կոխրան քաղաքի շրջկենտրոնից մինչև Մուսոնի կարելի է հասնել «Polar Bear Express» գնացքով։

Մուսոնիում կա օդանավակայան, որի չվերթները սպասարկում է «Air Creebec» ընկերությունը։ Օդանավակայանի մակերեսը 212 հեկտար է[18]։

Քաղաքում կա նաև ջրային օդանավակայան։ Բացի սրանից սառցե ճանապարհ կա, որը իրար է կապում Մուսոնի և Մուս Ֆակտորի քաղաքները, իսկ ձմեռնուղին ապահովում է կապը Ֆորտ Օլբանիի հետ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Canada 2016 Census
  2. 2,0 2,1 «2006 Community Profiles» (անգլերեն)։ Statistics Canda։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-24-ին։ Վերցված է 2011-08-09 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Moosonee» (անգլերեն)։ Ontario.ca - About Ontario։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-03-ին։ Վերցված է 2011-08-09 
  4. 4,0 4,1 4,2 James Marsh։ «Moosonee» (անգլերեն)։ The Canadian Encyclopedia։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-24-ին։ Վերցված է 2011-08-09 
  5. 5,0 5,1 «Moosonee UA»։ Canadian Climate Normals 1981–2010։ Environment Canada։ Վերցված է April 9, 2014 
  6. «January 1935»։ Canadian Climate Data։ Environment Canada։ Վերցված է 27 April 2016 
  7. Canada Environment and Climate Change (2011-02-09)։ «Canadian Climate Normals 1961–1990 Station Data – Climate – Environment and Climate Change Canada»։ climate.weather.gc.ca (անգլերեն)։ Վերցված է 2020-07-04 
  8. «Moose Factory»։ Canadian Climate Data։ Environment Canada։ Վերցված է 27 April 2016 
  9. «Daily Data Report for October 2011»։ Canadian Climate Data։ Environment Canada։ Վերցված է 26 June 2016 
  10. «Daily Data Report for March 2012»։ Canadian Climate Data։ Environment Canada։ Վերցված է 26 June 2016 
  11. «Daily Data Report for November 2016»։ Canadian Climate Data։ Environment Canada։ Վերցված է 9 November 2016 
  12. «Moosonee. Community profile» (pdf) (անգլերեն)։ Wakenagun Community Futures Development Corporation։ 1999։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-15-ին։ Վերցված է 2011-08-09 
  13. «Council» (անգլերեն)։ Moosonee, Ontario Official Website։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-24-ին։ Վերցված է 2011-08-09 
  14. «Layton proposes new help for senior health care» (անգլերեն)։ Charlie Angus։ 6 April 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-24-ին։ Վերցված է 2011-08-09 
  15. «Welcome to the Town of Moosonee official website» (անգլերեն)։ Moosonee, Ontario Official Website։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-24-ին։ Վերցված է 2011-08-09 
  16. «Moosonee Campus»։ Վերցված է 14 March 2021 
  17. «MV Niska»։ Վերցված է 15 March 2021 
  18. «Airport» (անգլերեն)։ Moosonee, Ontario Official Website։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-24-ին։ Վերցված է 2011-08-09 

ՆշումներԽմբագրել

  1. Long term climate data for the Moosonee area was recorded in Moose Factory from October 1877 to December 1938, and in Moosonee from October 1932 to present.

Արտաքին հղումներԽմբագրել

  • «Moosonee. Community profile» (pdf) (անգլերեն)։ Wakenagun Community Futures Development Corporation։ 1999։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-15-ին։ Վերցված է 2011-08-09