Հուդզոնի ծոցի ընկերություն
Հուդզոնի ծոցի ընկերություն (անգլ.՝ Hudson's Bay Company, HBC), Հյուսիսային Ամերիկայի և աշխարհի ամենահին առևտրային կորպորացիան, հիմնադրված 1670 թվականին: Գրասենյակը ներկայումս գտնվում է Կանադայի Օնտարիո նահանգի Բրամփթոն քաղաքում[2]: Ընկերությունը գրանցված է կանադական Տորոնտո քաղաքի ապրանքային բորսայում "HBC" խորհրդանիշի ներքո:
Հուդզոնի ծոցի ընկերություն | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Անվանված է | Հուդզոնի ծոց |
Հիմնադրված է | մայիսի 2, 1670[1] |
Հիմնադիր | Pierre-Esprit Radisson? և Médard des Groseilliers? |
Վայր | Բրամպտոն, Օնտարիո, Կանադա և Տորոնտո, Կանադա |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | մանրածախ առևտուր |
Աշխատողների թիվ | 70 000 մարդ |
Դուստր ընկերություններ | Hudson's Bay? և Puget Sound Agricultural Company? |
Սեփականատեր | NRDC Equity Partners? |
Կայք | hbc.com(անգլ.) և www3.hbc.com/fr/(ֆր.) |
Hudson's Bay Company Վիքիպահեստում |
Մի քանի հարյուրամյակ կարգավորել է Հյուսիսային Ամերիկայի անգլիական մասի մորթիների շուկան, իրականացրել է ինքնուրույն հետազոտություններ և փաստացի կառավարություն է եղել շատ շրջաններում և նույնիսկ մեծամասշտաբ բնակավայրերում: Առևտրային ներկայացուցիչները և ընկերությունները կարգավորել են իրենց հարաբերությունները տեղաբնակների հետ, իսկ ֆակտորիայի ընկերությունների ցանցը հիմք է ծառայել Կանադայի և ԱՄՆ-ի արևմտյան մասի պետական կառուցվածքների ձևավորման համար: Իր գործունեության արդյունքում այս ընկերությունն իր ազդեցության գոտում ընդգրկել է հյուսիսամերիկյան հողերի լայնատարած համալիր, որը հայտնի է Ռուպերտի երկիր անունով:
1867 թվականին Կանադայի դոմինիոնի կազմավորումից հետո վերակազմավորված կառավարությունը Ջոն Մաքդոնալդի գլխավորությամբ բանակցություններ սկսեց Հուդզոնի ծոցի ընկերության հետ՝ նրան պատկանող արևմտյան հողերը գնելու համար: 1869 թվականին, երկար և դժվար բանակցություններից հետո, սկսվեց արևմտյան տարածքները դոմինիոնին հանձնելու գործընթացը: Հուդզոնյան ծոցի ընկերությունը Կանադային զիջեց հյուսիսարևմտյան տարածքների առևտրի մենաշնորհը և Ռուպերտի երկիրը (Հուդզոնի ծոցի ավազան) 300 հազ. ֆունտ ստեռլինգով[3]: Այնուամենայնիվ, ընկերությունը պահպանեց ավելի քան 45 հազ. ակր (18 000 հա) հող Արևմուտքում:
Մորթու շուկայում առևտրաշրջանառության անկումից հետո ընկերությունն սկսեց զբաղվել այնպիսի ապրանքների առևտրով, որոնք անհրաժեշտ էին Կանադայի արևմուտքում բնակեցված մարդկանց[4]: Այսօր ընկերությունը Կանադայում հայտնի է The Bay հանրախանութների ցանցով[5]: Մինչև այժմ ընկերության գլխավորի պաշտոնն անվանվում է Governor՝ «կառավարիչ», «նահանգապետ»:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.archeion.ca/hudsons-bay-company-fonds
- ↑ «Contact Us»։ Hudson's Bay Company։ Վերցված է հոկտեմբերի 14, 2017
- ↑ «The Royal Charter of the Hudson's Bay Company»։ HBC Heritage։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 7, 2015-ին։ Վերցված է հոկտեմբերի 5, 2015
- ↑ «Our History: Overview»։ HBC Heritage։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 1, 2015-ին։ Վերցված է հոկտեմբերի 5, 2015
- ↑ Shaw Hollie (մարտի 6, 2013)։ «The Bay gets a new logo for first time in almost 50 years»։ Financial Post։ Վերցված է օգոստոսի 20, 2013
Արտաքին հղումներԽմբագրել
- «Hudson’s Bay Company» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-13-ին։ Վերցված է 2011-06-04