Մուսա լեռան հերոսամարտի հուշարձան (Մուսալեռ)
Մուսա լեռան հերոսամարտի հուշարձան, հուշարձան Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում, բարձունքի վրա։ Ընդգրկված է Մուսալեռի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
![]() Մուսա լեռան հերոսամարտի հուշարձան Մուսալեռում | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 40°10′13″ հս․ լ. 44°22′22″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() |
Կառուցվել է | 1976, սեպտեմբերի 16 |
Շինության ձևը | Հուշարձան |
Շինարար | Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան, քանդակագործ` Արա Հարությունյան |
Ներկա վիճակը | Կանգուն |
ՊատմությունԽմբագրել
Հուշարձանը նվիրված է Մուսա լեռան հերոսամարտին, կառուցվել է Հայաստանի և սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ։ Անառիկ ամրոց հիշեցնող կոթողը խորհրդանշում է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների համառ ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին, առնականությունն ու արիությունը[1][2]։ Հուշակոթողի կողքին, բլրի ստորոտում, հանգրվանում են նաև արցախյան ազատամարտում զոհված մուսալեռցիների շիրիմները։
ՀեղինակներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Self-defense Battle Monument in Musaler [Musa Dagh] village, Armenia
- ↑ «Մուսալեռան հուշահամալիր»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-05-ին։ Վերցված է 2015-01-23
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |