Մուշեղ Օհանջանյան

քաղաքական գործիչ

Մուշեղ Գրիգորիի Օհանջանյան (մայիսի 12, 1924(1924-05-12), Նորագյուղ - հոկտեմբերի 1, 2017(2017-10-01)), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։

Մուշեղ Օհանջանյան
Ծնվել էմայիսի 12, 1924(1924-05-12)
ԾննդավայրՆորագյուղ
Մահացել էհոկտեմբերի 1, 2017(2017-10-01) (93 տարեկան)
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

Մուշեղ Օհանջանյանը ծնվել է 1924 թվականի մայիսի 12-ին Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում։ 1942 թվականին ավարտել է Խնապատի միջնակարգ դպրոցը, որից հետո՝ որպես հաշվետար աշխատել հայրենի գյուղի «Նոր կյանք» կոլտնտեսությունում։ 1948 թվականին գերազանցությամբ ավարտել է Գանձակի գյուղատնտեսական ինստիտուտը, այնուհետև, որպես գյուղատնտես, աշխատանքի նշանակվել մարզգյուղվարչությունում[2]։

1948-1955 թվականներին Հադրութի շրջանում աշխատել է որպես գյուղատնտես, այնուհետև՝ գյուղբաժնի վարիչ, մեքենատրակտորային կայանի տնօրեն։

1955 թվականին եղել է ԼՂԻՄ-ի մարզային գյուղատնտեսության վարչության պետ, իսկ 1959-1962 թվականներին՝ կոմկուսի Ստեփանակերտի շրջկոմի առաջին քարտուղար։ 1963-1974 թվականներին եղել է Արցախի մարզխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, միաժամանակ՝ Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահության նախագահի տեղակալ։

1980-1989 թվականներին եղել է «Ադրգյուղքիմիա» հանրապետական միավորումների նախագահի տեղակալ, այնուհետև՝ նախագահի առաջին տեղակալ։

1993 թվականին նշանակվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։

2000 թվականի հունիսի 18-ին Ասկերանի թիվ 15 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է Ազգային ժողովի փոխնախագահ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահության անդամ։

2005-2015 թվականներին եղել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական։

Եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 7-րդ և 8-րդ գումարումների պատգամավոր։

Երեք անգամ ընտրվել է Ադրբեջանի Գերագույն խորհրդի պատգամավոր։ Շուրջ 25 տասնամյակ ընտրվել է ԼՂԻՄ մարզային խորհրդի պատգամավոր։

Մուշեղ Օհանջանյանը մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 1-ին։

Պարգևներ խմբագրել

  • «Մխիթար Գոշ» մեդալ (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 118 հրամանագիր 09.05.2004 թվական)
  • «Մեսրոպ Մաշտոց» շքանշան (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 42-Ա հրամանագիր 07.05.2014 թվական)
  • «Աշխատանքային կարմիր դրոշի» երեք, «Պատվո նշան» երկու շքանշաններ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Օհանջանյան Մուշեղ Գրիգորիի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.
  2. «ԿԸՀ նախկին նախագահները | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել