Մուլան (ֆիլմ, 2020)
«Մուլան» (անգլ.՝ Mulan), ամերիկյան դրամատիկական ֆիլմ, որի ռեժիսորն է Նիկի Կարոն: Ֆիլմը համարվում է 1998 թվականի նույնանուն մուլտֆիլմի ադապտացիան, որը հիմնված է Հուա Մուլան չինական լեգենդի վրա:
Մուլան անգլ.՝ Mulan | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | արկածային ֆիլմ, դրամա, մարտաֆիլմ և ռազմական ֆիլմ |
Հիմք | Մուլան |
Թվական | ապրիլի 17, 2020, օգոստոսի 20, 2020, սեպտեմբերի 4, 2020[1], դեկտեմբերի 4, 2020[2][3] և սեպտեմբերի 10, 2020 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Նիկի Կարո[4] |
Պրոդյուսեր | Chris Bender?[5], J. C. Spink?[5], Jake Weiner?[5] և Jason Reed?[6] |
Սցենարի հեղինակ | Elizabeth Martin?[5], Lauren Hynek?[5], Ռիկ Ջաֆֆա[6] և Ամանդա Սիլվեր[6] |
Դերակատարներ | Յիֆեյ Լյու, Դոննի Յեն, Ջեթ Լի, Ջեյսոն Սքոթ Լի, Ռոզալինդ Չաո, Գուն Լի, Ցի Մա, Cheng Pei-pei? և Jun Yu? |
Օպերատոր | Մենդի Ուոլկեր |
Երաժշտություն | Գարի Գրեգսոն-Ուիլյամս |
Պատմվածքի վայր | Ասիա |
Նկարահանման վայր | Նոր Զելանդիա[7], Ahuriri Conservation Park?[7], Clay Cliffs?[7], Lake Pukaki?[7], Օկլենդ[7] և Սինծյան |
Կինոընկերություն | BenderSpink?[5] և Walt Disney Pictures |
Պաշտոնական կայքէջ Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմի հոլիվուդյան պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի մարտի 9-ին Լոս Անջելեսում: Այնուհետև հայտնի դարձավ, որ ֆիլմի համաշխարհային վարձույթը կորոնավիրուսի համավարակային բռնկման պատճառով անհայտ ժամկետով հետաձգվել է[8]: «Մուլան»-ի ռեմեյքը պետք է լույս տեսներ դեռ մարտին, սակայն համավարակի պատճառով մի քանի անգամ հետաձգվել էր, ինչի արդյունքում ֆիլմը կթողարկվի Disney+ հոսքային ծառայությունում` սեպտեմբերի 4-ին[9]:
ՍինոփսիսԽմբագրել
Երբ չինական կայսրը հրամայում է, որ բոլոր ընտանիքները իրենց ընտանիքից պետք է մեկ հոգու ուղարկեն բանակում ծառայելու, որպեսզի պաշտպանեն երկիրը Չինաստանի վրա հարձակվող հյուսիսային զավթիչներից, հարգարժան մարտիկի դուստր Ֆա Մուլանը՝ հիվանդ հոր փոխարեն, բանակ է զորակոչվում: Նա եռանդուն, վճռական և արագաշարժ աղջիկ է: Տղամարդու՝ Ֆա Ցզյունի կերպարանք ընդունելով, նա ամեն քայլափոխին ստուգվում է: Նա պետք է օգտագործի իր ներքին ուժը և իր իրական կարողությունները:
ԴերերումԽմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Յիֆեյ Լյու | Ֆա Մուլա/Հուա Մուլան |
Իյոսոն Ան | Չէն Հունհուի |
Գոնգ Լի | Սիանյա Լանգ |
Ջեյսոն Սքոթ Լի | Բորի Հան |
Ցի Մա | Հուա Չժոու |
Ջոնի Իեն | Թունգ |
Ջեթ Լի | Կայսր |
Ռոն Յուան | սերժանտ Ցյան |
Ջիմի Վոնգ | Լինգ |
Ջոու Մուա | Պո |
Չեն Տան | Յաո |
Քսանա Տան | Հուա Սյու |
Ուտկարշ Ամբուդկար | Սկատչ |
Չում Էհելեպոլա | Ռամտիշ |
ԱրտադրությունԽմբագրել
ԶարգացումԽմբագրել
Walt Disney Pictures-ը որոշեց վերաթողարկումով և իրական դերասաններով ադապտացնել մուլտֆիլմը: Նախատեսվում էր, որ Չժան Ցզիին կկատարի գլխավոր դերը, իսկ Չակ Ռասելը ռեժիսոր է ընտրվել: Սկզբում, ֆիլմը նախատեսվում էր նկարահանել 2010 թվականի հոկտեմբերից, սակայն վերջ ի վերջո չեղարկվեց: 2015 թվականի մարտի 30-ին «The Hollywood Reporter»-ը հաղորդեց, որ Disney-ը 1998 թվականի մուլտֆիլմի էկրանավորումն է մշակում՝ Քրիս Բենդերի և ՋեյՍի Սպինկի մասնակցությամբ, իսկ սցենարով զբաղվելու են Էլիզաբեթ Մարտինը և Լորեն Հինեկը[10]: 2016 թվականի հոկտեմբերի 4-ին հայտարարվեց, որ Ռիկ Ջաֆան և Ամանդա Սիլվերը կվերագրեն սցենարը, կհամակցեն չինական բալլադը և 1998 թվականի անիմացիոն ֆիլմը, իսկ Ջեյսոն Ռիդը, Քրիս Բենդերը և Ջեյք Վայները կստանձնեն ֆիլմի պրոդյուսերների դիրքերը[11]: Քանի որ պաշտոնական սցենարում ոչ չինացի կերպարներ կային, այդ թվում նաև սպիտակամորթ տղամարդու կերպար, որը մարդկանց կողմից որոշ անհամաձայնություններ ստացավ, Դիսնեյը խոստացավ, որ նոր սցենարում, որը վերագրել են Ռիկ Ջաֆան և Ամանդա Սիլվերը, Մուլանը և բոլոր հիմնական կերպարները չինացներ են լինելու: 2017 թվականի փետրվարին Բիլլ Քոնգը ստանձնեց գործադիր պրոդյուսերի պաշտոնը[12]:
Դերասանական կազմԽմբագրել
Քանի որ Հոլիվուդի վերջին ֆիլմերը մեղադրվել են վայթվաշինգի մեջ, «Մուլան»-ը ուշադիր վերահսկողության ենթարկվեց այն ժամանակ, երբ «The Hollywood Reporter»-ը հաղորդեց, որ Դիսնեյը իրական դերասաններով Մուլանի ռիմեյքն է նկարահանում: «Tell Disney You Don’t Want A Whitewashed Mulan!» (հայ. Ասա Դիսնեյին, որ դու չե՛ս ցանկանում Մուլանի վայթվաշինգը) անվանումով առցանց խնդրագիրը ավելի քան 100.000 ստորագրություն հավաքեց[13]: 2016 թվականի հոկտեմբերի 4-ին Դիսնեյը հայտարարեց, որ գլխավոր կերպարի համար չինացի դերասանուհու համաշխարհային որոնում է անցկացվում[14]: 2017 թվականի նոյեմբերի 29-ին Յիֆեյ Լյուն կատարեց ֆիլմի գլխավոր հերոսուհու դերը: Մինչ այդ, ռեժիսորը և դերասանները եղել են հինգ մայրցամաքներում և դերի համար մոտ հազար թեկնածու են տեսել այն չափանիշներով, որը պահանջում էր մարտարվեստի հուսալի հմտություններ, անգլերեն խոսելու ունակություն և գոնե հարաբերական հայտնիություն[15]: Շատերը սա նշում էին որպես Դիսնեյի ֆիլմերի բազմազանության հաղթանակ[14]: 2018 թվականի ապրիլին արվել են Դոննի Իյենի, Գոնգ Լիի, Ջեթ Լիի և Քսանա Տանի հետագա հրապարակային հայտարարությունները[16][17], Ուտկարշ Ամբուդկարի և Ռոն Յուանինը մայիսին[18], Իյոսոն Անի և Չում Էհելեպոլայինը հունիսին[19], Ջեյսոն Սքոթ Լիինը հուլիսին[20], Ցի Մայի, Ռոզալինդա Չաոյի, Չենգ Փեյ-Փեյի, Նելսոն Լիի, Ջիմի Վոնգի և Դուա Մուայինը օգոստոսին[21][22], իսկ Չեն Տանինը սեպտեմբերին[23]:
ՌեժիսորԽմբագրել
Սկզբում Դիսնեյը ասիացի ռեժիսոր էր փնտրում: Նախ Դիսնեյը որոշեց ֆիլմի ռեժիսորի աթոռին նստեցնել թայվանացի ռեժիսոր և Օսկարի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում կրկնակի առաջադրված Էնգ Լիին: 2016 թվականի հոկտեմբերի 12-ին «The Hollywood Reporter»-ը նշեց, որ Դիսնեյը Լիին առաջարկել է Մուլանի ռիմեյքը նկարահանել, սակայն նա հրաժարվել է[24]: Համաձայն 2016 թվականի նոյեմբերի 22-ին «The Hollywood Reporter»-ի հրապարակած զեկույցի, Լին ասել է, որ կցանկանար ֆիլմի ռեժիսորը ասիացի լիներ: Սակայն նա ստիպված էր հրաժարվել, քանի որ նա պետք էր առաջ տաներ իր նկարահանած «Բիլլի Լիննի երկարատև զբոսանքը ֆուտբոլային խաղի ընդմիջման ժամանակ» ֆիլմը[25]: Ավելի ուշ Դիսնեյը հանդիպեց Չիանգ Վենի հետ, սակայն նրա հետ նույնպես չկարողացան համաձայնեցնել: 2017 թվականի փետրվարի 14-ին Նիկի Կարոյին վարձեցին որպես ֆիլմի ռեժիսոր, որը «Մուլան»-ին դարձրեց Դիսնեյի երկրորդ ֆիլմը, որի ռեժիսորը կին է և որի բյուջեն հարյուր միլիոն դոլարից ավել է[12]:
ՆկարահանումներԽմբագրել
Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվել են 2018 թվականի օգոստոսի 13-ին՝ Նոր Զելանդիայի և Չինաստանի տարբեր վայրերում: Նկարահանումները պաշտոնապես ավարտվել են 2018 թվականի նոյեմբերի 25-ին[21]:
ԹողարկումԽմբագրել
Սկզբում ֆիլմը պետք է թողարկվեր 2018 թվականի նոյեմբերի 2-ին, այնուհետև հետաձգվել է մինչև 2020 թվականի մարտի 27-ը[26], իսկ նրա սկզբնական ամսաթիվը զբաղեցրեց «Մարդուկ-Ջարդուկը և չորս թագավորությունները»[14]:
ՄարքեթինգԽմբագրել
Ֆիլմի պաշտոնական թիզեր թրեյլերը և պաշտոնական թիզեր պաստառը թողարկվել են 2019 թվականի հուլիսի 7-ին[27]: 2020 թվականի օգոստոսի 15-ին Disney-ը հրապարակել է «Loyal Brave True» երգի տեսահոլովակը, որը դարձել է «Մուլան» ֆիլմի սաունդթրեքը։ Այն կատարել է Քրիստինա Ագիլերան:[28]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.cinemablend.com/news/2552019/reasons-why-black-widow-is-the-better-movie-to-charge-30-for-than-mulan
- ↑ https://www.clubic.com/television-tv/video-streaming/disneyplus/actualite-10979-le-film-mulan-sera-finalement-offert-aux-abonnes-disney-en-france.html
- ↑ https://twitter.com/DisneyPlusFR/status/1301158266949513216
- ↑ Sun R. Disney's Live-Action 'Mulan' Finds Director (Exclusive) // The Hollywood Reporter / J. Min — LA: Prometheus Global Media, 2017. — ISSN 0018-3660
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Ford R. Disney Developing Live-Action 'Mulan' (Exclusive) // The Hollywood Reporter / J. Min — LA: Prometheus Global Media, 2015. — ISSN 0018-3660
- ↑ 6,0 6,1 6,2 McClintock P. Disney's Live-Action 'Mulan' Gets Winter 2018 Release Date // The Hollywood Reporter / J. Min — LA: Prometheus Global Media, 2016. — ISSN 0018-3660
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 https://www.youtube.com/watch?v=ueuwsHdiuwA
- ↑ «'Mulan' Release Pushed Back Amid Coronavirus Pandemic»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2020-03-16
- ↑ «Պաշտոնապես. Disney-ը առցանց կթողարկի «Մուլան» կինոնկարը | ԿինոՊրես» (հայերեն)։ 2020-08-04։ Վերցված է 2020-08-15
- ↑ «Disney Developing Live-Action 'Mulan' (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2019-07-11
- ↑ Kroll Justin, Kroll Justin (2016-10-04)։ «Disney’s Live-Action ‘Mulan’ to Hit Theaters in November 2018; Rick Jaffa and Amanda Silver Rewriting»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2019-07-11
- ↑ 12,0 12,1 «Disney's Live-Action 'Mulan' Finds Director (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2019-07-11
- ↑ «Disney casts Chinese actress as Mulan» (en-GB)։ 2017-11-30։ Վերցված է 2019-07-11
- ↑ 14,0 14,1 14,2 «Disney's Live-Action 'Mulan' Gets Winter 2018 Release Date»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2019-07-11
- ↑ «Disney's 'Mulan' Finds Its Star (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2019-07-11
- ↑ Jr Mike Fleming, Jr Mike Fleming (2018-04-11)։ «Donnie Yen To Star In Disney’s Live Action ‘Mulan’»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2019-07-11
- ↑ «Disney's Live-Action 'Mulan' Lands Gong Li, Jet Li (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2019-07-11
- ↑ N'Duka Amanda, N'Duka Amanda (2018-05-23)։ «‘Mulan’: Utkarsh Ambudkar & Ron Yuan Added To Disney’s Live-Action Adaptation»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2019-07-11
- ↑ «Disney Casts 'Mulan' Love Interest (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2019-07-11
- ↑ «Disney's 'Mulan' Adds Jason Scott Lee (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2019-07-11
- ↑ 21,0 21,1 Hipes Patrick, Hipes Patrick (2018-08-13)։ «‘Mulan’ Rounds Out Cast, Reveals First-Look Photo As Filming Underway On Live-Action Movie»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2019-07-11
- ↑ N'Duka Amanda, N'Duka Amanda (2018-08-14)։ «Disney’s ‘Mulan’ Casts Jimmy Wong & Doua Moua»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2019-07-11
- ↑ N'Duka Amanda, N'Duka Amanda (2018-09-21)։ «Adrian Martinez Joins Disney’s ‘Lady and the Tramp’; ‘Mulan’ Adds Chen Tang»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2019-07-11
- ↑ «'Mulan' Mania: Disney, Sony Hunt for Asian Directors to Helm Rival Action Pics»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2019-07-11
- ↑ «Ang Lee on Disney's Live-Action 'Mulan': "It'd Be Great to See an Asian" Director»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2019-07-11
- ↑ Khatchatourian Maane, Khatchatourian Maane (2018-03-01)։ «‘Mulan’ Live-Action Reboot Pushed Back to 2020»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2019-07-11
- ↑ Liptak Andrew (2019-07-07)։ «Watch the first trailer for Disney’s live-action remake of Mulan»։ The Verge։ Վերցված է 2019-07-11
- ↑ «Քրիստինա Ագիլերան թողարկել է «Մուլան» ֆիլմի «Loyal Brave True» երգի տեսահոլովակը | ԿինոՊրես» (հայերեն)։ 2020-08-15։ Վերցված է 2020-08-15
Արտաքին հղումներԽմբագրել
- «Մուլան»-ը Box Office Mojo կայքում:
- «Մուլան»-ը AllMovie կայքում: