Կոն Լի (չինարեն՝ 巩俐, փինյին Gǒng Lì, դեկտեմբերի 31, 1965(1965-12-31)[1][2][3], Շենյան, Լյաոնին, Չինաստան), չինական կինոների դերասանուհի և ռեժիսոր, Միացյալ Նահանգներում սնննդի և գյուղատնտեսական ոլորտի[6],միջազգային բնապահպանության ներկայացուցիչ[7],խաղաղություն խորհրդանշող կերպար[8]։

Կոն Լի
չինարեն՝ 鞏俐 և չինարեն՝ 巩俐
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 31, 1965(1965-12-31)[1][2][3] (58 տարեկան)
ԾննդավայրՇենյան, Լյաոնին, Չինաստան
Քաղաքացիություն Չինաստան և  Սինգապուր
ԿրթությունCentral Academy of Drama?
ԵրկերRed Sorghum?, Raise the Red Lantern?, Գեյշայի հուշերը, Farewell My Concubine? և The Story of Qiu Ju?
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
ԱմուսինԺան Միշել Ժառ
Զբաղեցրած պաշտոններՉինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդաժողովի ազգային կոմիտեի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
 Gong Li Վիքիպահեստում

1987 թվականին Կոն Լին նկարահանվել է Ճան Յիմոուի «Կարմիր Սորգո» ֆիլմում, որից հետո հայտնի է դարձել։ Այդ ժամանակից ի վեր նա սկսել է համագործակցել Ճան Յիմոուի և 5-րդ սերնդի չին ռեժիսորների հետ։ Ֆիլմը արժանացել է Բեռլինի 38-րդ փառատոնի «Ոսկե արջ» մրցանակին։ 1992 թվականին «Ցյո Ծյուի դատական հայցը» չինական ֆիլմի շնորհիվ նա արժանացավ Վենետիկյան 48-րդ կինոփառատոնի լավագույն դերասանուհի և 13-րդ «Ոսկե աքաղաղ» մրցանակին,դառնալով վենետիկյան ֆիլմիի առաջին չին թագուհին[9], նաև արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակին։ 1993 թվականին նկարահանվելով «Մնաս բարով իմ հարճ»-ը ֆիլմում, արժանացել է Կաննի 48-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին, դառնալով համաշխարհային պատմության մեջ առաջին կինոաստղը, ով արժանացել է Եվրոպական 3 կինոփառատոնների բարձրագուն մրցանակներին[10]։ Նույն տարում նա արժանացել է Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե տեսախցիկ» մրցանակին[11]։ 1996 թվականին նա հայտնվել է Ամերիկյան «Թայմ» ամսագրում։ 1997 թվականին Կաննի կինոփառատոնում ժյուրիի անդամ էր, իսկ 1999 թվականին դարձավ Իտալական կինոթանգարանի ներկայացուցիչ։

2000 թվականին «Գեղեցիկ մայրիկ» ֆիլմի շնորհիվ նա արժանացավ Մոնրեալի 24-րդ կինոփառատոնի և Չինաստանի 20-րդ «Ոսկե աքաղաղ » մրցանակաբաշխության «Lավագույն դերասանուհի» մրցանակին, դառնալով առաջին չին դերասանուհին, ով երկու անգամ ստացել է միջազգային «Ա» կլասի կինոմրցանակ։ Նույն տարում նա Բեռլինի 50-րդ կինոփառատոնում զբաղեցրեց գլխավոր ժյուրիի պաշտոնը[12]։ 2002, 2003 թվականին Կոն Լին Վենետիկյան 59-րդ կինոփառատոնում[13] և Տոկիոյի 16-րդ կինոփառատոնում հաջողությամբ ստանձնեց գլխավոր ժյուրիի պաշտոնը[14]։

2004 թվականին նա արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին, որը նույն տարում ընդգրկվել է ամերիկյան «Պրեմիերա» ամսագրի «Կինոպատմության մեջ թոփ 100 լավագույն կատարումները» ցուցակում։ 2005 թվականին նա դարձավ չինական հարյուրամյա ֆիլմի թոփ 100 կինոաստղերից մեկը[15]։ 2006 թվականին նա հայտնվեց «Թայմ» ամսագրի «Վաթսունամյա ասիացի հերոսները» և «Վաշինգտոն փոստ»-ի «Տարվա 5 մեծ դերասաններ» ցանկում։ 2007 թվականին «Ոսկե ծաղիկի անեծքը» ֆիլմի շնորհիվ նա արժանացավ Հոնկոնգի 26-րդ կինոփառատոնի մրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» մրցանակին։ 2010 թվականին Ֆրանսիական կառավարությունը Կոն Լիին շնորհեց «Արվեստի և գրականության» շքանշան։ 2014 թվականին Շանհայի 17-րդ Կինոփառատոնում նա ստանձնեց գլխավոր ժյուրիի պաշտոնը։ 2018 թվականին նա զբաղեցրել է Թայվանի 55-րդ «Ոսկե ձի» կինոմրցանակաբաշխության գլխավոր ժյուրիի պաշտոնը[16]։ 2019 թվականին Կաննի կինոփառատոնի կոմիտեն նրան շնորհեց «Կանայք շարժման մեջ» մրցանակը[17]։ 2021 թվականին նա Պեկինի 11-րդ միջզգային կինոփառատոնում զբաղեցրեց գլխավոր ժյուրիի պաշտոնը։

Կոն Լին Չինաստանի մշակութային հեղափոխությունից հետո 1-ին միջազգային ճանաչում ունեցող, ինչպես նաև մինչ օրս բարձրագույն նվաճումներով և ամենահարուստ քննադատական գրառումներ ունեցող դերասանուհին է։ Նա մեծ ներդրումներ է կատարել չինական կինոն միջազգային ասպարեզ բերելու համար, ինչը մեծ ճանաչում ունի կինոարդյունաբերության մեջ։ Նա ճանաչվել է որպես «Ասիական ֆիլմի առաջին տիկին» և «5-րդ սերնդի կինոռեժիսորների մուսա»[18]։

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանք (1965-1987 թվականներ) խմբագրել

Կոն Լին ծնվել է 1965 թվականին Չինաստանի Լիաոնին նահանգի Շենյան քաղաքում․ ընտանիքում հինգ զավակներից ամենափոքրն է։ Հայրը Լիաոնինի համալսարանում դասախոս էր, այնուհետև մշակութային հեղափոխության վաղ շրջանում սկսեց ուսուցանել Շանտոնի համալսարանում և ընտանիքին նույնպես տեղափոխեց Շանտոն նահանգի Ծինան քաղաք[19]։ Մայրը պետական ձեռնարկության ֆինանսական բաժնի աշխատող է եղել, իսկ եղբայրներն ու քույրերը ուսուցիչներ։ Կոն Լին մանկուց սիրել է երգ ու պարը և երազել է երգչուհի դառնալու մասին։ Վաղ տարիքում հաճախել է Ծինանի Սանհեի տարրական դպրոցը։ Երկրորդ դասարանում դպրոցում նրան առաջարկեցին մակական երգեր երգել Ծինանի ժողովրդական ռադիոկայանում։ Կոն Լին վեց տարի սովորել է Ծինանի միջնակարգ դպրոցում։ Այդ ժամանակ նա դպրոցում արվեստի խմբակի անդամ էր և բեմերում հաճախ էր հանդես գալիս իր երգ ու պարով։

 
Կոն Լին 2007 թվականին Կաննի կինոփառատոնում

1983 թվականին քոլեջի ընդունելության քնությունը ձախողելուց հետո Կոն Լիի ծնողները չաջակցեցին նրան թատերական ասպարեզում։ Այնուամենայնիվ նա սկսեց և՛ աշխատել, և՛ միաժամանակ պատրաստվել թատերական քոլեջի ընդունելության քննությունների համար։

1985 թվականին Կոն Լին նորից միասնական քննություն հանձնեց, բայց քոլեջի ընդունելության քննության չափանիշը տասնմեկ միավորով ցածր էր արվեստի քոլեջների ընդունելության սահմանած գնահատականից։ Դրամատիկական ակադեմիա ընդունող անձնակազմի ուսուցիչները բոլորը ափսոսում էին այդ ամենի համար։ Սակայն նրանք հեշտությամբ չմոռացան Կոն Լիի անունը։ Ընդունող անձնակազմը հանդիսավոր կերպով զեկույց գրեց և ներկայացրեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության արվեստի և կրթության վարչությանը՝ Կոն Լիի ընդունելության համար հատուկ հաստատում խնդրելու։ Շուտով Մշակույթի նախարարության արվեստի և կրթության վարչությունը ի պատասխան հաստատեց դրամատիկական ակադեմիայի ներկացրած պահանջները։ Կոն Լին ընդունվեց Դրամատիկական կենտրոնական ակադեմիայի դերասանական բաժինը և ավարտելուց հետո մնաց որպես ակադեմիայի դերասան։

Կարիերայի սկիզբ-1988-1989 թվականներ

1988 թվականին Կոն Լին առաջին անգամ համագործակցեց կինոռեժիսոր Ճան Յիմոույի հետ և նկարահանվեց «Կարմիր Սորգո» ֆիլմում մարմնավորելով խելացի գեղջկուհու՝ Ծիուրի դերը։ Այսպիսով նա պաշտոնապես մտավ կինոասպարեզ և սկսեց իր տասնհինգամյա համագործակցության ճանապարհը հինգերորդ սերնդի կինոռեժիսորներ-ի հետ։ Այս ֆիլմը Բեռլինի 38-րդ կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արջ» մրցանակին։ Այն չինական ֆիլմերից առաջինն է, որը երեք համաշխարհային կինոփառատոններում համարվել է լավագույն ֆիլմ։ 1988 թվականին արժանցել է չինական ֆիլմի «Ոսկե աքաղաղ» մրցանակին, իսկ լավագույն ֆիլմի համար «Հարյուր ծաղիկ մրցանակին»։ 1989 թվականին Կոն Լին նկարահանվել է Ճան Յիմոուի «Գաղտնաբառը կատվառույծ» ֆիլմում, որտեղ նա մարմնավորել է հասարակ և բարեսիրտ բուժքրոջ՝ Ալիի կերպարը, և լավագույն երկրորդական դերի համար արժանացել է «Հարյուր ծաղիկներ» մրցանակին։ Այդ ամենից հետո նա սկսեց դերասանական հմտությունների և ոճի ուսումնասիրության նոր փուլ։ Նույն տարում Կոն Լին առաջին անգամ համագործակցել է Հոնկոնգյան կինոգործիչների հետ՝ Ճան Յիմոուի հետ նկարահանվելով «Տերակոտայի բանակը» ֆիլմի գլխավոր դերերում։ «Տերակոտայի բանակը» ֆիլմը մայրցամաքի և Հոնկոնգի կինոգործիչների միջև առաջին միջտարածաշրջանային համագործակցությունն է։ Կոն Լին «Տերակոտայի բանակը» ֆիլմի իր դերով առաջին անգամ առաջադրվեց Հոնկոնգի կինոմրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։

10 փառավոր տարիներ (1990-1999 թվականներ) խմբագրել

1990 թվականին Կոն Լին նկարահանվելով Ճան Յիմոուի «Ծյու Տոու» ֆիլմում՝ շարունակեց համագործակցությունը նրա հետ։ Ֆիլմը Կաննի 43-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է «Բունուելյան» մրցանակի։ Օսկարի 63-րդ մրցանակաբաշխության ժամանակ այն առաջին չինական ֆիլմն էր, որը առաջադրվել է որպես լավագույն օտարալեզու ֆիլմ։ Կոն Լին ֆիլմում մարմնավորում է Ծյու Տոուին՝ արկածասեր տնային տնտեսուհուն, որի համար Վառնայի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակին։

1991 թվականին Կոն Լին նկարահանվել է Ճան Յիմոուի «Վերևից կախված կարմիր լապտերները» ֆիլմում, որը Վենետիկի 48-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է «Արծաթե առյուծ» մրցանակին և Օսկարի 64-րդ կինոմրցանակաբաշխության ժամանակ առաջադրվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։ Կոն Լին ֆիլմում մարմնավորել է ապստամբ կնոջ դերը։ Նույն տարում նրան հրավիրել են Օսկարի մրցանակաբաշխության արարողությանը։ Նա ֆիլմի համար արժանացել է «Հարյուր ծաղիկներ» 16-րդ մրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» մրցանակին և առաջադրվել է իտալական «Դեյվիդ» մրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Միևնուն ժամանակ լավագույն դերասանուհի լինելու համար Կինոքննադատների ազգային ասոցացիան երկու մրցանակ է շնորհել։

1992 թվականին Կոն Լին նկարահանվեց «Ցյո Ծյուի դատական հայցը» ֆիլմում, որը Վենետիկի 49-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակին։ Կոն Լին մարմնավորելով ըմբոստ գեղջկուհուն՝ Ցյո Ծյուի դերը, արժանացել է «Ոսկե աքաղաղ» և ճապոնական կինոքննադատների մրցանակներին։ Իսկ Վենետիկի 49-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակին՝ դառնալով վենետիկյան ֆիլմի առաջին չին թագուհին։

1993 թվականին առաջին անգամ համագործակցելով Չեն Կայգեի հետ Կոն Լին նկարահանվեց «Մնաս բարով իմ հարճ» ֆիլմում։ Ֆիլմը Կաննի 46-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենի» մրցանակին և բրիտանական կինոակադեմիայի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» մրցանակին, ինչպես նաև առաջադրվել է Օսկարի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։ Մարմնավորելով Ծյու Սիենի՝ հասարակաց տան մարմնավաճառի դերը, ով զոհաբերվել է հանուն սիրո, Կոն Լին արժանացել է Նյու Յորքի կինոքննադատների ասոցիացիայի երկրորդ պլանի «Լավագույն դերասանուհի» մրցանակին։ 2004 թվականին ֆիլմը ներառվել է ամերիկյան «Պրեմիերա» ամսագրի «Պատմության թոփ 100 կատարումներ» ցանկում։ Նույն տարում համագործակցելով Ճոու Սինչիի հետ, նա նկարահանվեց «Սիրախաղ տվող գիտնականը» կատակերգության մեջ։ Կոն Լին ֆիլմում մարմնավորում է ավագ քրոջ՝ Ցյո Սիանի դերը։ Հոնկոնգի 1993 թվականի ֆիլմի տոմսարկղում տոմսերի վաճառքով զբաղեցրեց 1-ին տեղը։

1994 թվականին Կոն Լին, համագործակցելով Ճան Յիմոուի հետ, նկարահանվեց «Ապրել» գեղարվսետական ֆիլմում, որտեղ նա մարմնավորում էր խելացի մոր դերը։ Ֆիլմն արժանացել է Կաննի 47-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակին։ Այս դերակատարման համար Կոն Լին առաջադրվեց ամերիկյան «Քլոթրուդիս» կինոմրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Նույն տարում նա 4-րդ սերնդի կինոռեժիսոր Հուան Շուցինի «Նկարչի ոգին» ֆիլմում մարմնավորել է չին նկարչուհի Ֆան Յու Լիանի դերը, որը ցուցադրվել է Կաննի միջազգային կինոփառատոնում։

1995 թվականին Կոն Լին նկարահանվել է «Շանհայի տրիադան» ֆիլմում։ Ֆիլմում նա մարմնավորում է Շանհայի լողափում գտնվող երգի և պարի սրահի աղջկա՝ դերասանուհի Ծին Պաոյի դերը։ Կոն Լին նաև երգել է ֆիլմի բոլոր երգերը։ Որպես լավագույն լնկարահանված ֆիլմ, այն արժանացել է «Տեխնիկական նվաճումների համար մրցանակ»-ին և «Ոսկե գլոբուս» մրցանակին, որի մրցանակաբաշխությանը Կոն Լին ներկա է եղել։ Ֆիլմը արժանացել է նաև Կինոքննադատների ազգային ասոցացիայի պրեմիային և «Լավագույն օտարալեզու ֆիլմ» մրցանակներին։

1996 թվականին Կոն Լին, կրկին համագործակցելով Չեն Կայգեի հետ և Ճան Կուորոնի հետ, նկարահանվեց «Սիրավեպը» ֆիլմում, որն այդ տարի ընդգրկվեց Կաննի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցութային ցուցակում։ Խաղալով ազնվական ընտանիքի աղջկա՝ Րու Յիի դերը, Կոն Լին երկրորդ անգամ առաջադրվեց Հոնկոնգի կինոմրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Նույն տարում նա հայտնվեց ամերիկյան «Թայմ» և գերմանական «Շպիգել» ամսագրերի շապիկներին։

1997 թվականին Կոն Լին նկարահանվեց Վան Յինի «Չինական զարդատուփը» սիրային ֆիմում։ Ֆիլմն արժանացել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Լավագույն սաունդթրեք» մրցանակին։ Ֆիլմում Կոն Լին մարմանորում էր Վեյ Անին՝ մայրցամաքից մի կնոջ, ով իր ապրուստը վաստակում էր Հոնկոնգում։ Նույն տարում Կոն Լին հրավիրվել է զբաղեցնելու Կաննի 50-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցութային բաժնի մրցավարի պաշտոնը, դառնալով առաջին չինացին, ով արժանացել է այդ պատվին։ 1998 թվականին Կոն Լին Ֆրանսիայի մշակույթի նախարարի կողմից արժանացել է«Արվեստի և գրականության» մեդալի։

1999 թվականին Կոն Լին 3-րդ անգամ համագործակցեց Չեն Կայգեի հետ, խաղալով մարտարվեստի մասին «Կայսրը և մարդասպանը» պատմական ֆիլմում, որն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցութային ցուցակում և արժանացել «Բարձր տեխնիկական մրցանակ»-ի։

20-րդ դարի սկիզբ (2000-2004 թվականներ) խմբագրել

2000 թվականին Կոն Լին Բեռլինի 50-րդ միջազգային կինոփառատոնում եղել է ժյուրիի նախագահի և դարձել է առաջին չինացին, ով աշխարհի երեք խոշոր կինոփառատոններում զբաղեցրել է այդ պաշտոնը։

2002 թվականին Կոն Լին նորից հրավիրվեց զբաղեցնելու Վենետիկի 59-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահի պաշտոնը զբաղեցնելու։ Նա առաջին ասիացին է եղել, ով ղեկավարել է Վենետիկի միջազգային կինոփառատոնը։ Նույն տարում Կոն Լին ևս մեկ անգամ համագործակցել է Սուն Ճոուի հետ, նկարահանվելով «Ճոու Յուի գանցքը» սիրային ֆիլմի գլխավոր դերում։ Այս ֆիլմի համար նա արժանացել է Պեկինի համալսարանի ուսանողական կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի» մրցանակին։

2003 թվականին Կոն Լին Տոկիոյի 16-րդ միջազգային կինոփառատոնում զբաղեցրել է ժյուրիի նախագահի պաշտոնը դառնալով Տոկիոյի միջազգային կինոփառատոնի պատմության մեջ առաջին կին նախագահը։

2004 թվականին Կոն Լին, համագործակցելով Հոնկոնգցի կինոռեժիսոր Վայ Ծիավեի հետ, նկարահանվեց «2046» և «Էրոս» ֆիլմերում՝ համապատասխանաբար խաղալով երգչուհի և պարուհի Սու Լիճընի և Ծիաո Ծիհուայի դերերը։ Երկու ֆիլմերը համապատասխանաբար ներկայացվել են Կաննի և Վենետիկի կինոփառատոններում։ Նույն տարում նա Կաննի կինոփառատոնում իր ներդրած ավանդի համար արժանացավ հատուկ մրցանակի։

Մուտքը Հոլիվուդ (2005-2010 թվականներ) խմբագրել

2005 թվականին Կոն Լին մտավ Հոլիվուդ։ Նկարահանվելով «Գեյշայի հուշագրությունները» ճապոնական ֆիլմում, որը զբաղեցրեց «Թայմ» ամսագրի «Տարվա լավագույն ֆիլմեր» ցուցակի իններորդ տեղը և արժանացավ օսկարի՝ Օսկարի 78-րդ մրցանակաբաշխությանը՝ լավագույն արվեստի ուղության, լավագույն նկարչի աշխատանքի, լավագույն հանդերձանքի դիզայնի համար։ Գեյշայի հուշագրությունները ֆիլմում Չու Թաոյի դերի համար Կոն Լին արժանացել է 39-րդ ազգային կինոքննադատների ասոցացիայի պրեմիային՝ լավագույն երկրորդական դերի համար և 2005 թվականի Ամերիկյան «Պրեմիերա» ամսագրի «Թոփ 24 դերասաններ» ցուցակում զբաղեցրել է 3-րդ տեղը։

Կոն Լին համաշխարհային մասշտաբով երեք բլոկբաստեր է թողարկել, այդ թվում Ճան Յիմոուի, Ճոու Րունֆյայի, Ճոու Ծիելունի հետ համագործակցության արդյունքում նկարահանված ֆիլմը, որը 2006 թվականին «Թայմ» ասմագրի կողմից ընտրվել է աշխարհի լավագույն ֆիլմերի տասնյակում։ Ֆիլմում նա մարմնավորում էր համբերատար թագուհուն։ Այս դերի համար նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, ինչպիսիք են Հոնկոնգի 26-րդ կինոմրցանակաբաշխության լավագույն դերասանուհի, Հոնկոնգի 12-րդ կինոմրցանակաբաշխության «Արծաթե Բաուհինիա», Հոնկոնգի կինոգործիչների ասոցացիայի 13-րդ մրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» մրցանակները։ Միացյալ նահանգների Թայմ ամսագրի կողմից ընտրվել է որպես տարվա 7-րդ լավագույն ներկայացում, իսկ Վաշինգտոն փոստի կողմից լավագույն 5 ֆիլմերից զբաղեցրել է 2-րդ տեղը[20]։ Նույն թվականին Կոն Լին Մայքլ Մանի «Մայամիի փոթորիկը» կոմերցիոն ֆիլմում խաղացել է կուբացի թմրավաճառի դերը, որը թողարկվելուց հետո Հյուսիսամերիկյան կինոստուդիայում շաբաթվա հաղթող է ճանաչվել և ընդգրկվել է Թայմ ամսագրի 60 տարվա ասիացի հերոսների շարքում։

2007 թվականին Կոն Լին «Հանիբալի մորաքույրը» սարսափ ֆիլմում խաղացել է օրիորդ Հանիբալի դերը, որից հետո Հյուսիսամերիկյան կինոստուդիայի շաբաթական ցուցակում 2-րդ տեղի հաղթող է ճանաչվել, ինչպես նաև Հյուսիսամերիկյան տեսասկավառակների ամենաշատ վաճառքն է ունեցել։ Նույն տարվա հունիս ամսին Կոն Լին իր ձեռքի հետքը թողեց Հոնկոնգի «Փառքի պուրակ»-ում։

2010 թվականին Կոն Լին, համագործակցելով Ջոն Կուսակի և Ճոու Րունֆայի հետ, նկարահանվեց «Շանհայ» դետեկտիվ ֆիլմում։ Նույն տարում նա ֆրանսիայի մշակույթի նախարարի կողմից ստացել է «Արվեստի և գրականության» մեդալ՝ դառնալով 1-ին չինուհին, ով արժանացել է այդ պատվին։

 

 

Կարերիան 2011 թվականիից մինչ օրս խմբագրել

2011 թվականին Լիու Տըհուայի հետ Կոն Լին նկարահանվել է «Ես գիտեմ կնոջ սիրտը» Հոլիվուդյան կատակերգության մեջ, որում նա մարմնավորել է տնօրենի պաշտոն զբաղեցնող հաջողակ կնոջը՝ Լիյի Լոնին։ Նույն տարում Հարավային Կորեայի չինական կինոփառատոնը բացեց նրա անձնական աշխատանքների ցուցահանդեսը։

2014 թվականին Կոն Լին, համագորցակցելով Ճան Յիմոուի հետ նկարահանվեց «Վերադարձ» ֆիլմում, որն ընդգրկվեց Կաննի 67-րդ կինոփառատոնի «Հատուկ ցուցահանդես»-ում։ Կոն Լին մարմանվորում է գլխավոր հերոսուհուն՝ իր սիրուն սպասող թշվառ կնոջ՝ Ֆըն Վանյուի դերը, որի համար առաջին անգամ ստանում է «Ոսկե ձի» մրցանակը[21][22]։ Նույն տարում հունիսին Կոն Լին զբաղեցրել է Շանհայի 17-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահի պաշտոնը։ Նա արդեն 4-րդ անգամ է, որ զբաղեցնում էր միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահի պաշտոնը։ Նույն տարում Կոն Լին հայտնվեց ճապոնական թերթի «Թոփ 100 օտարազգի դերասանուհիներ» ցուցակում։

2015 թվականին Կոն Լին «Վոգյու» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրի կողմից հրավիրվել է Միացյալ Նահանգներ «Մեթ Գալա»-ում(Նյու Յորքի մետրոպոլիտոն թանգարանի բարեգործական պարահանդես)զբաղեցնելու համանախագահի պաշտոնը՝ դառնալով այդ դիրքը զբաղեցնող առաջին չինացին։ Կոն Լին ընդգրկվեց Վոգյուի «7 չինացի դերասանուհիներ, որոնց պետք է ճանաչել» ցուցակում և ՄԱԿ-ի «Արվեստի փոփոխող ուժը և 16 անձիք, ովքեր իրենց ազդեցությունն են թողել մշակույթի վրա» ցուցահանդեսում։ Նույն տարում Կոն Լին համարվեց այն 16 արտիստներից մեկը, ով իր հետքն է թողել մշակույթում։

2016 թվականին Գարնանային տոնին Կոն Լին և Հոնկոնգի «4 երկնային թագավորներ»-ից Կուո Ֆուչընը, Ֆըն Շաո Ֆընը «Ճանապարհորդություն դեպի արևմուտք» ֆիլմում խաղացին գլխավոր հերոսների դերերը։ Կոն Լին մարմնավորում է սպիտակ դևի դերը։

2018 թվականի ապրիլի 13-ին Կոն Լին նկարահանվեց հոլիվուդյան «Մուլլան» ֆիլմում խաղալով Կախարդ Սիաննանի դերը։ Նույն տարում նրան հրավիրել են զբաղեցնելու Թայվանի 55-րդ «Ոսկե ձի» կինոմրցանակաբաշխության ժյուրիի նախագահի պաշտոնը։

2019 թվականի մայիսին Կոն ԼԻն Չըն Քըսինի «Չեմպիոն» ֆիլմում մարմնավորեց վոլեյբոլիստ Լան Պինի դերը, իսկ Մայիսի 19-ին Կաննի 72-րդ կինոփառատոնում կազմակերպչական կոմիտեի կողմից արժանացավ «Կանայք շարժման մեջ» մրցանակին։ Նույն տարում նա, համագործակցելով Լոու Յեի հետ նկարահանվեց «Լանսիտայի թատրոնը» ֆիլմում, որը հայտնվել է Վենետիկի կինոփառատոնի մրցութային կարճ ցուցակում։ Կոն Լին դարձավ առաջին ասիացի դերասանուհին, ով 4 անգամ ընդգրկվել է Վենետիկի կինոփառատոնի մրցութային կարճ ցուցակում[23]։ Ֆիլմը ներառվել է նաև համապատասխանաբար Տորոնտոյի և Նյու Յորքի կինոփառատոնների մրցութային կարճ ցուցակում։

2020 թվականի սեպտեմբերի 4-ին Ուոլթ Դիսնեի Մուլան Ֆիլմը, որում Կոն Լին խաղում էր կախարդի դերը թողարկվեց ողջ աշխարհում, սեպտեմբերի 25-ին պաշտոնապես թողարկվեց նաև «Չեմպիոն» ֆիլմը։ Նույն տարում ՉժՀ-ի 70 ամյակին նվիրված« Նոր դարաշրջան» միջազգային կինոփառատոնում նա արժանացել է «Ազգի լավագույն 10 դերասանուհիներ» մրցանակին[24]։

Ներկայացման ոճ խմբագրել

«Ամեն անգամ որևէ կերպար մարմնավորելիս հաճախ զգում եմ, որ շուրջս մի հայացք կամ մի ձայն կա, և այդ ձայնն ինձ ասում է հուսով եմ, որ դուք կարող եք պատմել իմ պատմությունը բոլորին»։

Կոն Լին խոսում է իր աշխատանքի մասին

Որոշ կինոքննադատներ կարծում են, որ Կոն Լիի ֆիլմերից շատերում նա հիմնականում խաղում է զոհի և բռնության ենթարկվածի դեր, որը փորձում է ազատվել կոռուպցիայի, բռնության և ճնշումների լաբիրինթոսից։ Ինչպես «Վերևից կախված կարմիր լապտերները» և «Շանհայի տրիադան» ֆիլմերում նա ակամայից մարդասպան էր դարձել, որից հասկացել է, որ աջակցել է մի մութ գործի[25]։

Վերլուծությունները ցույց են տալիս, որ Կոն Լիի ներկայացման ոճի հիմնական առանձնահատկությունը բնականությունն է, և այդ ոճի ձևավորումը Կոն Լիի դերասանական տաղանդից և ըմբռնումից է եկել։ Նրա ուսուցիչը՝ Յին Տավեյը, ասել է՝ Կոն Լին կարող է խոսել աչքերով, այդ աչքերում ես կարող եմ տեսնել դերասանական հիմնական հատկնիշներ և բարձր ինտելեկտ։ Չինական դրամայի ուսումնասիրության ընթացքում ներկայացումների փորձը Կոն Լիին հնարավորություն տվեց ուսումնասիրել և հարստացնել դերասանական տաղանդը՝ անցնելով դերասանական նոր փուլի՝ գերազանց զգացմունքայնությամբ, արտահայտչականությամբ և կրքով։

«Կարմիր Սորգո» և «Տերակոտայի բանակը» ֆիլմում նա ավելի հանգիստ դեր է տանում, իսկ «Ծյու Տոու», «Վերևից կախված կարմիր լապտերները», «Ցյու Ծյուի դատական հայցը» և «Երբ արթնանաս» ֆիլմերում նրա կատարումը չափավոր հանգիստ է, փոփոխվող, իսկ ամբողջական կերպարը հասնում է բնական իրականության գագաթնակետին։ Կոն Լիի կատարումը ոչ մի կերպ չափազանցված չէ և շատ բնական է։ Կարող ենք մեջբերել հայտնի քննադատ Ճոն Տիենֆեյի խոսքերը ուղղված Մերի Սթրիփին․ «Դերասանությունը մեծ տաղանդ է պահանջում, սակայն չեմ տեսնում դերասանական որևէ նշան․ տեսախցիկից այն կողմ միայն գործողություններ եմ տեսնում»։ Նախնիները ասել են․ «Գեղեցկուհու դեմք նկարելը գեղեցիկ է, բայց հաճույք չի պատճառում, Մընֆընի աչքերը մեծ են, բայց ոչ սարսափելի»։ Ահա թե ինչու դերասանը և ֆիզիկապես և հոգեպես պետք է լինի իր դերի մեջ[26]։

Ասիական շաբաթական պարբերականներից մեկում մի անգամ մեկնաբանվել է, որ Կոն Լիի վաղ դերերը հաստատել են նրա համբավը և նա դարձել է աշխարհի ամենագրավիչ կինոաստղերից մեկը, ինչը համարվել է վերադարձ դեպի Հոլիվուդի ոսկե դար[27]։

Կոն Լիի և 5-րդ սերնդի չին ռեժիսորների համագործակցության ընթացքում պետք է նշել Ճան Յիմոուին և Չեն Կայգեին։ Կոն Լիի խաղը Ճան Յիմոուի ֆիլմում երկխոսություն է իր հոգու և դերի միջև, և յուրաքանչյուր դերակատարումը կյանքի իրական իմաստի բացահայտումն է[28]։ Չեն Կայգեի «Մնաս բարով իմ հարճ»-ը ֆիլմը «Պրեմիերա» ամսագրում «Պատմության 100 լավագույն կատարուներ»-ում 89-րդ տեղն է զբաղեցրել։ Ֆիլմում ամուսնուն ուղղված իր ամաչկոտ ժպիտը նույնիսկ ավելի խոսուն է, քան մյուս դերասանների խաղը[29]։ 5-րդ սերնդի կինոռեժիսորների հետ համագործակցության արդյունքում Բի-բի-սին Կոն Լիին անվանել է չինական ֆիլմի նոր ալիքի մարմնացում[30]։

«Անհնար է այսօր դեր խաղալ։ Հաջորդ շաբաթ նոր կկարողանամ․ այդ փուլին պետք է աստիճանաբար հասնել, պետք է շատ հարցեր տամ ռեժիսորին, հասկանալու համար թե ինչպես եմ կերպարը ստեղծելու, որից հետո կսկսեմ խորհել դրա մասին և նորից խոսել ռեժիսորի հետ»։

Կոն Լիի դերասանական տեխնիկան

Նոր հազարամյակ մտնելուց հետո Կոն Լին սկսեց առաջընթացներ փնտրել դերասանական վարպետության մեջ[31]։ «Գեղեցիկ Մայրիկը» ֆիլմում դերը հաջողությամբ կատարելու համար նա գնաց թերթի խմբագրության գրասենյակ, թերթերի տարածում և առաքում սովորեց և լսողության խանգարումներ ունեցող երեխաների հետ տաս օրից ավել ապրեց գյուղում։ «Ճոու Յուի գնացքը» ֆիլմում նա այնքան էր խորացել իր դերի մեջ, որ գրեթե ընկնում էր երկաթուղուց։ 2004 թվականին Վան Ծիավեյի հետ համագործակցության արդյունքում նկարահանված «2046» և «Էրոս» երկու ֆիլմերը համարվել են նոր առաջընթաց նրա դերասանական ոճում։ Մեկնաբանություններում ասվում է, որ Կոն Լին աննախադեպ սառնություն և գեղեցկություն է դրսևորել սիրո մեջ, որը հակասական բախում է կազմում ներքին կրքի հետ, ինչը ստիպում է մարդկանց նոր ակնկալիքներ ունենալ նրա հանդեպ[32]։ Սակայն որոշ քննադատներ էլ նշում են․ «Չնայած նրան, որ Կոն Լին այս պահին իր դերասանական արվեստի գագաթնակետում է, դա այդքան էլ չի համապատասխանում իր դերասանական հմտություններին»։

Ավելի ուշ 2005 թվականին Կոն Լին թողարկեց Հոլիվուդյան «Գեյշայի Հուշագրությունները» բլոկբաստերը, որը հաջողությամբ հերքեց նրա մասին նախորդ մեկնաբանությունները։ Ֆիլմում նա կերտեց ճապոնացի թագուհուն, և իր խոժոռ հայացքն ու ժպիտը արժանացավ քննադատների միաձայն գովասանքին։ Ամերիկյան« Բազմաժանր» ամսագիրը մեջբերելով Բեթթի Դեյվիսի «Վերածնունդ»-ը նկարագրում է Կոն Լիի խաղը։ Շքեղ կիմանոն և վարսերի մազակալը չեն փակում նրա շարժուձևերը։ Ունքերը և վարսերի սանրվածքը, խոժոռ հայացքը և ժպիտը ամբողջը հմայիչ է[33]։

2006 թվականին «Թայմ» ամսագիրը «Ոսկե ծաղիկի անեծքը» ֆիլմի համար նրան թագուհի անվանումն է տվել, նրա դերը միաժամանակ համարվել է տարվա7-րդ լավագույն դերակատարումը։

«Շատ սցենարներ կան և ինձ համար խնդիր չէ մեկ տարվա ընթացքում 5-6 ֆիլմում նկարահանվել։ Բայց միգուցե այս ասպարեզը սկսեմ չսիրել։ Այն արագ առաջընթաց կունենա, առանց ուշադրություն դարձնելու ներքին արժեքին։ Կարծում եմ անիմաստ կլինի։ Այսպիսով ինձ համար կարևոր է աշխատանքի որակը և ոչ թե քանակը»։

Հարցազրույց Կոն Լիի հետ

Վերջին տարիներին Կոն Լին ավելի ու ավելի է վայելում դերասանի համբավը։ Նրա հին գործընկեր Ճան Յիմոուն, որը 2014 թվականին կրկին համագործակցել է Կոն Լիի հետ մի անգամ ասել է, որ նրա դերասանական հմտությունները ուղեցույցներ են, որոնք շատ բնական են արտահայտվում՝ հասնելով կատարելության աստիճանի[34]։

2016թ.-ին Կոն Լին նկարահանվել է Ճըն Պաո Րույի «Ճանապարհորդություն դեպի արևմուտք» առասպելական ֆիլմում։ Դևի կերպարը ավելի լավ արտահայտելու համար նա ներկայանում էր անշունչ կատարմամբ[35]։

2019 թ.-ին Կոն Լին նկարահանվել է կինոռեժիսոր Լու Յեի «Լանսիտայի թատրոն» ֆիլմում։ Նրա խաղն արժանացավ քննադատների բարձր գնահատականին Վենետիկի կինոփառատոնում հայտնվելուն պես։ Այս դերակատարումը հակասում էր նրա նախկին դերասանական հնարքներին․[36]

Անձնական կյանք խմբագրել

Ճան Յիմոուն և Կոն Լին նախկինում մտերիմ գործընկերներ լինելուց բացի նաև կյանքի ընկերներ էին։ Մի շարք համագործակցությունների արդյունքում նրանք հասան իրենց կարիերայի գագաթնակետին։ Սակայն 8 տարվա ծանոթությունից և 7 ֆիլմ նկարահանելուց հետո նրանք բաժանվեցին։

Կոն Լին ամուսնացավ Բրիտանա-ամերիկյան ծխախոտի ընկերության տնօրեն Հոնկոնգցի Հուան Հը Սիանի հետ և 2008թ.-ին Սինգապուրում քաղաքացիություն ստացավ[37], սակայն 2010 թ.- ին նրանք ամուսնալուծվեցին։

2017թ.-ին պարզվեց, որ նա հանդիպում էր էլեկտրոնային երաժիշտ Ժան Միշել Ժարի հետ, որից հետո 2019թ.- ին նրանք ամուսնացան[38]։

Հեռուստատեսային աշխատանքներ խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Թողարկման տարեթիվ Վերնագիր Դեր Ռեժիսոր Խաղընկեր Մրցանակներ
1988 Կարմիր Սորգո Ծիուր Ճան Յիմոու Ծիան Վեն Ոսկե արջ մրցանակ
1989 Ցի Սի կայսրուհին Կուեյ Լիեն Լի Հանսյան Լյո Սիաոցին, Չըն Տաո Մին
Երջանիկ պարոնը Չեն Սինծիեն
Գաղտնաբառը՝ կատվառյուծ Ալի Ճան Յիմոու 100 ծաղիկ մրցանակ 2-րդ պլանի լավագույն դերասանուհու համար
1990 Տերակոտայի բանակը Հան Տոնըր Չըն Սիաոտոն Ճան Յիմոու Առաջադրվել է Հոնկոնգի կինոմրցանակաբաշխության լավագույն դերասանուհի անվանակարգում
Ծյու Տոու Ծյու Տոու Ճան Յիմոու Լի Պաոթիեն Առաջադրվել է Օսկար՝ լավագույն ֆիլմի համար
1991 Մոլեխաղի Աստվածը Րու Սիեն

Րու Մըն

Վան Ծին Ճոու Սինչին
Վերևից կախված կարմիր լապտերները Սոն Լիեն Ճան Յիմոու Հը Սայֆեյ, Ցաո Ցուեյֆըն, Մա Ծինու 100 ծաղիկ մրցանակ լավագույն դերասանուհու համար

Առաջադրվել է Օսկար՝ լավագույն ֆիլմի համար

Ազնվական ընտանիքի երեկույթը Սպասուհու դեր Ճան Թոնծու, Ճան Ծիենթին Ցուն Սին
1992 Ցյու Ծյուի դատական հայցը Ցյո Ծյու Ճան Յիմոու Լեյ Քըշըն, Լյո Փեյցի «Ոսկե աքաղաղ »մրցանակ լավագույն դերասանուհու համար

Վենետիկի 49-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկե փյունիկ» և«Ոսկե առյուծ» մրցանակ լավագույն դերասանուհու համար

Քնից արթնանալու պահին Մալի Ճան Այ Ծիա Ճոն Ճըն Թաո, Լին Ծուն Սիեն
1993 Բարով մնաս իմ հարճ Ծյու Սիեն Չեն Կայգե Ճան Ֆենյի, Ճան Կուո Րոն Նյու Յորքի կինոքննադատների ազգային ասոցիացիայի պրեմիա լավագույն դերասանուհու համար

Ոսկե արմավենի, «Ոսկե գլուբուս» մրցանակ լավագույն օտարալեզու ֆիլմի համար

Բրիտանական համալսարանի պրեմիա լավագույն օտարալեզու ֆիլմի համար

Օսկար լավագույն ֆիլմի համար

Սիրախաղ տվող գիտնականը 秋香 Լի լի Չի Ճոու Սին Չի
1994 Դրակոնների ժամանակագրությունը․երկնային լեռների կույսերը Ու Սինյուն Ցիեն Յոն Ցիան Լին Ցին Սիա, Ճան Մին
Նկարչի հոգին Փան Յու Լիան Հուան Շուցին Ըր Տոնշըն, Տա Շիչան
Ապրել Ծիա Ճըն Ճան Յիմոու Գե Յոու Կաննի կինոփառատոնի Ժյուրիի մրցանակ

Բրիտանական կինոակադեմիայի մրցանակ լավագույն դերասանուհու համար

Հարավային Չու թագավորության տիրակալը Կայսրուհի Լու Սիեն Ցիրան,Վեյ Հանթաո Լու Լիանվեյ, Գուան Ճիլին, Ճան Ֆընյի
1995 Շանհայի տրիադան Սիաո Ծինպաո Ճան Յիմոու Վան Սիաոսիաո, Լի Սուե Ծիեն
1996 Սիրավեպ Փան Րույի Չեն Կայգե Ճան Կուո Րոն Առաջադրվել է Հոնկոնգի կինոմրցանակաբաշխության լավագույն դերասանուհի անվանակարգում
1997 Չինական Զարդատուփը Վիվիան Սու Կուան Վըն, Ճան Ման Յու
1998 Կայսրը և մարդասպանը Ճաո Ծի Չեն Կայգե Լի Սյու Ծիեն, Ճան Ֆընյի
2000 Գեղեցիկ Մայրիկը Սուն Լիյին Սուն Ճոու Կաո Սին, Շին Ծինմին, Լը Սյոցին «Ոսկե աքաղաղ» մրցանակ լավագույն դերասանուհու համար

Մոնրեալի 24-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկե փյունիկ» մրցանակ լավագույն դերասանուհու համար

«100 ծաղիկ մրցանակ» 24-րդ հանրաճանաչ ֆիլմի լավագույն դերասանուհու համար

Շանհայի կինոքննադատների 9-րդ ասոցացիայի լավագույն դերասանուհի

2002 Ճոու Յուի գնացքը Ճոու Յու Սուն Ճոու Լիան Ծիա Հուեյ, Սուն Հոն Լեյ Պեկինի համալսարանական կինոփառատոնի 10-րդ ամենասիրված դերասանուհի
2004 2046 Սու Լի Ճըն Վան Ծիա Վեյ Լիան Չաո Վեյ
Էրոս Օրիորդ Հուա Միքելանջելո Անտոնիոնի Կրտսեր Ռոբերտ Դաունի, Ճան Ճըն
2005 Գեյշայի հուշագրությունները Չու Թաո Ռոբ Մարշալ Ճան Ծիյի, Կեն Վատանաբե, Միշել Յեո Ազգային կինոքննադատների ասոցացիայի մրցանակ լավագույն դերասանուհու համար

Ամերիկյան միջազգային հաղորդակցությունների ակադեմիայի «Արբանյակ» մրցանակ

2006 Մայամիի փոթորիները Իզաբելլա Մայքլ Ման Կոլին Ֆարրել, Ջեյմի Ֆոքս
Ոսկե ծաղիկի անեծքը Թագուհի Ճան Յիմոու Ճոու Րունֆա, Ջե, Ջեյ Չոյ,Լյու Յե Հոնկոնգի 26-րդ կինոմրցանակաբաշխության լավագույն դերասանուհի

Հոնկոնգի կինոքննադատների ասոցացիայի 13-րդ մրցանակաբաշխության լավագույն դերասանուհի

Հոնկոնգի 12-րդ «Ոսկե Բաուհինիա մրցանակաբշխության» լավագույն դերասանուհի

Առաջադրված- 1-ին ասիական կինոմրցանալաբաշխության լավագույն դերասանուհի անվանակրգում

2007 Հանիբալը Լեդի Ծի Փեթթեր Վեբեր Գասպար Ուլել, Ռիս Իվանս
2010 Լրտեսը Աննա Միքայել Հաֆտրոմ Ջոն Կյուսակ, Ճոու Րունֆա, Քեն Վատանաբե
2011 Ես գիտեմ կնոջ սիրտը Լի Յիլոն Չեն Տամին Լիու Տե Հուա, Լի Չըն Րու
2014 Վերադարձ Ֆըն Վանյու Ճան Յիմոու Չեն Դաո Մին, Ճան Հուեյ Վըն Ճանչուն կինոփառատոնի լավագույն դերասանուհի

Չինաստանի կինոռեժիսորների ասոցացիայի 2014 թվականի ամենամյա ճանաչում և տարվա դերասանուհու ընտրություն

Առաջադրված- է 51-րդ «Ոսկե ձի» մրցանակաբաշխության լավագույն դերասանուհի

Առաջադրված-16-րդ Հուապիաո մրցանակաբաշխության լավագույն դերասանուհի

2016 Ճանապարհորդություն դեպի արևմուտք Սպիտակ դև Ճըն Պաո Րուեյ Կուո Ֆուչըն, Ֆըն Շաոֆըն, Լուո Ճոն Ցիեն 3D ֆիլմ, 1-ին անգամ խաղում է չարագործի դերում
2019 Լանսիտայի թատրոնը Յու Ծին Լոու Յե Ճաո Յու Թին
2020 Չեմպիոնը Լան Պին Չեն Քըսին Ծառայում էր որպես «Գլխավոր պլանավորող»
Հուա Մուլան Վունյու Նիկոլա Ջին Քարո Լյո Յիֆեյ, Ճըն Ծիտան,Լի Լան Ծիե [39]

Կրկնօրինակումներ խմբագրել

  • 2007թ․ «Իմ հապալասե գիշերներ» ֆիլմի կրկնօրինակում

Երաժշտական ստողծագործություններ խմբագրել

Սինգլ (Մեկ նվագարկման ձայնագրություն) խմբագրել

•1994թ. -«Ատել այս կյանքը» («Արևմտյան Չուի արքան» ֆիլմի թեմատիկ երգը չինարենով)

•1995թ. -«Շանհայի տրիադան» (Ներառված է «Շանհայի տրիադան» ֆիլմի բնօրինակ սաունդթրեքում)

•1995թ. -«Դուրս արի» (Ներառված է «Շանհայի տրիադան» Ֆիլմի բնօրինակ սաունդթրեքում)

•1995թ. -«Լիալուսնի փայլը» (Ներառված է «Շանհայի տրիադա» ֆիլմի բնօրինակ սաունդթրեքում)

•1995թ.-«Ճեպընթաց գնացքը»(Ներառված է «Շանհայի տրիադան» ֆիլմի բնօրինակ սաունդթրեքում)։

•1995թ.-«Սեթևեթողը» (Ներառված է «Շանհայի տրիադան» ֆիլմի բնօրինակ սաունդթրեքում)։

•2001թ.-«Նոր Պեկին, Նոր օլիմպիական խաղեր», (Պեկինի օլիմպիական խաղերի մրցույթի հայտարարման երգը, Ջեքի Չանի, Կոկո Լիի հետ համատեղ կատարմամբ )

Երաժշտական տեսահոլովակներ խմբագրել

•1987թ., Յե Ցիեն Վըն («Արշալույս մի բացվիր»)

•2001թ. Ջեքի Չան, Կոկո Լի,  («Նոր Պեկին, Նոր Օլիմպիական խաղեր»)

Գովազդեր խմբագրել

  • Piaget
  • Ցյու Մեյ (Տնային կահույքի ընկերություն)
  • Loreal Paris
  • Մեդիա (էլեկտրական սարքավորումների բրենդ )
  • Տայան մոտոցիկլետներ
  • Chopard Jewelry、Chopard Watches
  • Յա Ցիաո ձեռքի ժամացույցներ
  • OSIM
  • Ծիա Լուն թխվածքաբլիթ
  • Յե Լի կարմիր չոր գինի
  • Հայսենս (Խոշոր կենցաղային տեխնիկա և էլեկտրոնիկա արտադրող  ընկերություն)[40]

Հասարակական գործունեություն խմբագրել

2000 թվականին Կոն Լին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նշանակվել է «Արտիստ հանուն խաղաղության» պատվավոր խմբում։ Նույն տարում Պարենի համաշխարհային օրը Կոն Լին ՄԱԿ-ի կողմից նշանակվեց պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ։

2001 թվականին Կոն Լին նշանակվեց Պեկինի 2008թ.-ի օլիմպիական հայտի ներկայացուցիչ։

2008 թվականին ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի պաշտպանության կենտրոնական գրասենյակի կողմից Կոն Լին նշանակվեց՝ որպես շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային դեսպան։ Շրջակա միջավայրի պաշտպանության պաստառը հրապարալվել է աշխարհով մեկ, և միջազգային օրը պաշտոնապես հայտարարվել է հունիսի 5-ին։

2016թ.-ին Կոն Լին նշանակվել է որպես չինական ֆիլմերի համաշխարհային տարածման ներկայացուցիչ[41]։։

1998-2008 թվականին Կոն Լին նշանակվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Քաղաքական Խորհրդատվական համաժողովի կոմիտեի անդամ։

Գրքեր և ուսումնասիրություններ խմբագրել

Կենսագրություն խմբագրել

  • Վան Կը(1992թ.) «Մանրամասներ Կոն Լիի մասին»։ Ծիանսու Նահանգի Արվեստի և գրականության մամուլ ISBN 9787539904160
  • Լի Ար Վեյ(2002) «Չին գեղեցկուհի Կոն Լին»։ Հարավային Ամենօրյա Մամուլ ISBN 9787806521052
  • Սու Ծին և Լյո Սին (2006) «Կոն Լիի հանրաճանաչությունը» Թուան Ծիե մամուլ։ ISBN 9787802141346
  • Հը Մինմին(2006) «Կոն Լիի կենսագրությունը» Շանթոու համալսարանի մամուլ։ ISBN 9787810369121

Մենագրություն խմբագրել

  • Ան Յուեն և Լյո Հուեյ Լան (1993թ.) «Դեպի համաշխարհային ֆիլմիի փառք»։ Չինական Հուա Ցիաո մամուլ։ ISBN 9787800746796
  • Լի Ար Վեյ (2002թ.) «Ուղղված Կոն Լիին»։ Ծինծի ամենօրյա մամուլ։ISBN 9787801279781

Հանրաճանաչություն խմբագրել

Ավելի քան 30 տարի Կոն Լին համարվելով աշխարհի ամենագեղեցիկ արևելյան կինը եղել է չին դերասանուհու միջազգային ասպարեզի խոսնակը, ինչպես նաև համաշխարհային ֆիլմում  ամենաբարձր կարգավիճակն ու ազդեցությունն ունեցող դերասանուհին։

1980 թ.-ից դերասանական կարիերան սկսելուն պես, բազմաթիվ ֆիլմեր, որոնցում Կոն Լին նկարահանվել է գրանցվել են  չինական կինոպատմության մեջ։ Բազմաթիվ դասական կերպարներ միշտ սիրով ընդունվել և ընդօրինակվել են։  Նա նաև չին կինոգործիչների համար ուղի է ստեղծել դեպի Հոլիվուդ։

Աշխարհում նա առաջին դերասանուհին է, ով արժանացել է եվրոպական երեք խոշոր կինոփառատոնների լավագույն ֆիլմ մրցանակին։

Նա Վենետիկի կինոփառատոնի առաջին ասիացի ժյուրիի նախագահն է։

Նա Եվրոպայի երեք մեծ կինոփառատոններում ամենաշատն ընդգրկված ասիացի դերասանուհին է։

Նա Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի առաջին ասիացի նախագահն է։

Նա Վենետիկի կինոփառատոնի ֆիլմի առաջին չին թագուհին է։

Նա Կաննի կինոփառատոնի առաջին չին դատավորն է։

Նա Տոկիոյի կինոփառատոնի  ժյուրիի առաջին չին նախագահն է։

Նա առաջին չին աստղն է, ով հայտնվել է Թայմ ամսագրի շապիկին։

Նա չինական կինոաշխարհում միակ դերասանն է, ով Եվրոպայի երեք մեծ կինոփառատոններում   արժանացել է անհատական մրցանակների։

Նա Շանհայի կինոփառատոնի ժյուրիի առաջին կին նախագահն է։

Նա առաջին չին դերասանուհին է, ով աջակցել է ֆրանսիական L'Oreal Paris կոսմետիկայի ապրանքանիշին։

1993 թվականին Մնաս բարով իմ հարճ-ը ֆիլմով նա դարձավ առաջին ասիացի դերասանուհին ով արժանացավ Նյու Յորքի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակին։ Նույն թվականին նա դարձավ առաջին չինացին, ով արժանացավ Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե տեսախցիկ» մրցանակին[11]։

2005թ.-ին նա Գեյշայի հուշագրություները ֆիլմում Չու Թաոյի դերի համար նա ընդգրկվեց Միացյալ Նահանգների Ազգային ասոցիացիայի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում՝ դառնալով առաջին ասիացին, ով արժանացել է այդ մրցանակին։

2015 թվականին նրան հրավիրել են է զբաղեցնելու Մեթ Գալայ-ի համանախագահի պաշտոնը։ Նույն տարում նա ՄԱԿ-ի կողմից ընդգրկվել է այն 16 մարդկանց շարքում ովքեր իրենց հետքն են թողել մշակույթում[42]։

Համաշխարհային կինոարտադրության մեջ իր համբավի և իր թողած ազդեցության շնորհիվ նա հաջորդաբար եղել է Կաննի 50-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ[43], Վենետիկի 59-րդ միջազգային կինոփառատոնի[13],, Տոկիոյի 16-րդ միջազգային կինոփառատոնի[14],Շանհայի 17-րդ միջազգային կինոփառատոնի[44] և 55-րդ «Ոսկե ձի» մրցանակաբաշխության ժյուրիի նախագահի պաշտոնը[45]։

Մրցանակներ և շքանշաններ խմբագրել

Վենետիկի միջազգային կինոփառատոն խմբագրել

Տարեթիվ Ֆիլմի անուն Մրցանակաբաշխություն Մրցանակ Արդյունք
1992թ․ Ցյո Ծյուի դատական հայցը Վենետիկի 49-րդ միջազգային կինոփառատոն Լավագույն դերասանուհի Հաղթանակ
1992թ․ Ցյո Ծյուի դատական հայցը Վենետիկի 49-րդ միջազգային կինոփառատոն Վոլփի քափ մրցանակ (Volpi Cup) Հաղթանակ

Կաննի միջազգային կինոփառատոն խմբագրել

Տարեթիվ Մրցանակաբաշխություն Մրցանակ Արդյունք
2004թ․ Կաննի 57-րդ միջազգային կինոփառատոն Հատուկ մրցանակ Հաղթանակ
2019թ․ Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոն Կանայք շարժման մեջ մրցանակ Հաղթանակ

Բեռլինի միջազգային կինոփառատոն խմբագրել

Տարեթիվ Մրցանակաբաշխություն Մրցանակ Արդյունք
1993թ․ Բեռլինի 43-րդ միջազգային կինոփառատոն Ոսկե տեսախցիկ մրցանակ Հաղթանակ

Մոնրեալի միջազգային կինոփառատոն խմբագրել

Տարեթիվ Ֆիլմի անուն Մրցանակաբաշխություն Մրցանակ Արդյունք
2000թ․ Գեղեցիկ մայրիկը Մոնրեալի 49-րդ միջազգային կինոփառատոն Լավագույն դերասանուհի Հաղթանակ
2000թ․   Նամիբիա Մոնրեալի 49-րդ միջազգային կինոփառատոն Կյանքի նվաճումների մրցանակ Հաղթանակ

Վառնայի միջազգային կինոփառատոն խմբագրել

Տարեթիվ Ֆիլմի անուն Մրցանակաբաշխություն Մրցանակ Արդյունք
1993թ․ Ծյու Տոու Վառնայի 1-ին միջազգային կինոփառատոն Լավագույն դերասանուհի Հաղթանակ

Իտալական ֆիլմի մրցանակաբաշխություն խմբագրել

Տարեթիվ Ֆիլմի անուն Մրցանակաբաշխություն Մրցանակ Արդյունք
1996թ․ Վերևից կախված կարմիր լապտերները Իտալական ֆիլմի 36-րդ մրցանակաբաշխություն Լավագույն արտասահմանյան դերասանուհի Առաջադրված

Ամերիկյան «Սպուտնիկ» մրցանակաբաշխություն խմբագրել

Տարեթիվ Ֆիլմի անուն Մրցանակաբաշխություն Մրցանակ Արդյունք
2005թ․ Գեյշայի հուշագրությունները 10-րդ «Սպուտնիկ» մրցանակաբաշխություն 2-րդ պլանի լավագույն դերասանուհի Առաջադրված

Չինական ֆիլմի «Ոսկե աքաղաղ» մրցանակ խմբագրել

Տարեթիվ Ֆիլմի անուն Մրցանակաբաշխություն Մրցանակ Արդյունք
1993թ․ Ցյու Ծյուի դատական հայցը Չինական ֆիլմի 13-րդ «Ոսկե աքաղաղ» մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Հաղթանակ
2000թ․ Գեղեցիկ մայրիկը Չինական ֆիլմի 20-րդ «Ոսկե աքաղաղ» մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Հաղթանակ

Հոնկոնգի կինոմրցանակաբաշխություն խմբագրել

Տարեթիվ Ֆիլմի անուն Մրցանակաբաշխություն Մրցանակ Արդյունք
1991թ․ Տերակոտայի բանակը Հոնկոնգի 10-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Առաջադրված
1997թ․ Սիրավեպ Հոնկոնգի 16-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Առաջադրված
2007թ․ Ոսկե ծաղիկի անեծքը Հոնկոնգի 26-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Հաղթանակ
2022թ․ Չեմպիոնը Հոնկոնգի 40-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Առաջադրված

«Ոսկե ձի» մրցանակաբաշխություն խմբագրել

Տարեթիվ Ֆիլմի անուն Մրցանակաբաշխություն Մրցանակ Արդյունք
2014թ․ Վերադարձ 51-րդ «Ոսկե ձի» մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Առաջադրված

100 ծաղիկ կինոմրցանակաբաշխություն խմբագրել

Տարեթիվ Ֆիլմի անուն Մրցանակաբաշխություն Մրցանակ Արդյունք
1989թ․ Գաղտնաբառը՝ կատվառյուծ 12-րդ Հարյուր ծաղիկ կինոմրցանակաբաշխություն 2-րդ պլանի լավագույն դերասանուհի Հաղթանակ
1993թ․ Վերևից կախված կարմիր լապտերները 16-րդ Հարյուր ծաղիկ կինոմրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Հաղթանակ
1993թ․ Ցյո Ծյոի դատական հայցը 16-րդ Հարյուր ծաղիկ կինոմրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Առաջադրված
2001թ․ Գեղեցիկ մայրիկը 24-րդ Հարյուր ծաղիկ կինոմրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Հաղթանակ
2001թ․ Գեղեցիկ մայրիը 24-րդ Հարյուր ծաղիկ կինոմրցանակաբաշխություն Ամենահայտնի դերասանուհի Հաղթանակ

Չինական կինոյի «Հուապիաո» մրցանակաբաշխություն խմբագրել

Տարեթիվ Ֆիլմի անուն Մրցանակաբաշխություն Մրցանակ Արդյունք
2016թ․ Վերադարձ Չինական ֆիլմիի 16-րդ«Հուապիաո» մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Առաջադրված

Չինաստանի Չանչունի կինոփառատոն խմբագրել

Տարեթիվ Ֆիլմի անուն Մրցանակաբաշխություն Մրցանակ Արդյունք
2014թ․ Վերադարձ Չանչունի 12-րդ կինոփառատոն Լավագույն դերասանուհի Հաղթանակ

Ասիական ֆիլմի մրցանակաբաշխություն խմբագրել

Տարեթիվ Ֆիլմի անուն Մրցանակաբաշխություն Մրցանակ Արդյունք
2007թ․ Ոսկե ծաղիկի անեծքը Ասիական ֆիլմի 1-ին մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Առաջադրված
2015թ․ Վերադարձ Ասիական ֆիլմիի 2-րդ մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Առաջադրված

Չինաստանի կինոռեժիսորների ասոցացիայի մրցանակաբաշխություն խմբագրել

Տարեթիվ Ֆիլմի անուն Մրցանակաբաշխություն Մրցանակ Արդյունք
2015թ․ Վերադարձ Չինաստանի կինոռեժիսորների ասոցացիայի 6-րդ մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Հաղթանակ

Մակաոյի միջազգային կինոփառատոն խմբագրել

Տարեթիվ Ֆիլմի անուն Մրցանակաբաշխություն Մրցանակ Արդյունք
2014թ․ Վերադարձ Մակաոյի 6-րդ միջազգային կինոփառատոն Լավագույն դերասանուհի Առաջադրված

Հուատին մրցանաաբաշխություն խմբագրել

Տարեթիվ Ֆիլմի անուն Մրցանակաբաշխություն Մրցանակ Արդյունք
2021թ․ Չեմպիոնը Հուատին 30-րդ մրցանաաբաշխություն Լավագույն դերասանուհի Հաղթանակ

Չինական կինոմեդիայի մրցանակաբաշխություն խմբագրել

Տարեթիվ Ֆիլմի անուն Մրցանակաբաշխություն Մրցանակ Արդյունք
2004թ․ Ճոու Յուի գնացքը Չինական կինոմեդիայի 4-րդ մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Առաջադրված
2007թ․ Ոսկե ծաղիկի անեծքը Չինական կինոմեդիայի 7-րդ մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Առաջադրված
2015թ․ Վերադարձ Չինական կինոմեդիայի 15-րդ մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Առաջադրված

Պեկինի համալսարանական կինոփառատոն խմբագրել

Տարեթիվ Ֆիլմի անուն Մրցանակաբաշխություն Մրցանակ Արդյունք
2003թ․ Ճոու Յուի գնացքը Պեկինի համալսարանական 10-րդ կինոփառատոն Ամենահայտնի դերասանուհի Հաղթանակ

Չինական ֆիլմի «Ոսկե փյունիկ» մրցանակաբաշխություն խմբագրել

Տարեթիվ Ֆիլմի անուն Մրցանակաբաշխություն Մրցանակ Արդյունք
1993թ․ Ցյո Ծյուի դատական հայցը Չինական ֆիլմի 4-րդ «Ոսկե փյունիկ» մրցանակաբաշխություն Ակադեմիական մրցանակ Հաղթանակ
2001թ․ Գեղեցիկ մայրիկը Չինական ֆիլմի 8-րդ «Ոսկե փյունիկ» մրցանակաբաշխություն Ակադեմիական մրցանակ Հաղթանակ

Կինոքննադատների ազգային ասոցացիայի մրցանակաբաշխություն խմբագրել

Տարեթիվ Ֆիլմի անուն Մրցանակաբաշխություն Մրցանակ Արդյունք
1993թ․ Ցյո Ծյուի դատական հայցը Ճապոնիացի կինոքննադատների 3-րդ մրցանակաբաշխություն Լավագույն օտարալեզու ֆիլմի դերասանուհի Հաղթանակ
1993թ․ Բարով մնաս իմ հարճ Նյու Յորքի կինոքննադատների ազգային ասոցացիայի 71-րդ մրցանակաբաշխություն 2-րդ պլանի լավագույն դերասանուհի Հաղթանակ
1993թ․ Վերևից կախված կարմիր լապտերները ԱՄՆ-ի ինոքննադատների ազգային ասոցացիայի 27-րդ մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Առաջադրված
2005թ․ Գեյշայի հուշագրությունները ԱՄՆ-ի ինոքննադատների ազգային ասոցացիայի 77-րդ մրցանակաբաշխություն 2-րդ պլանի լավագույն դերասանուհի Հաղթանակ
2007թ․ Ոսկե ծաղիկի անեծքը Հոնկոնգի կինոքննադատների ազգային ասոցացիայի 13-րդ մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Հաղթանակ
2001թ․ Գեղեցիկ մայրիկը Շանհայի ինոքննադատների ազգային ասոցացիայի 10-րդ մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Հաղթանակ
2014թ․ Վերադարձ Շանհայի ինոքննադատների ազգային ասոցացիայի 23-րդ մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Հաղթանակ
2021թ․ Չեմպիոնը Հոնկոնգի կինոքննադատների ազգային ասոցացիայի 27-րդ մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Հաղթանակ
2021թ․ Չեմպիոնը Հոլիվուդի կինոքննադատների ազգային ասոցացիայի 1-ին մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Հաղթանակ

Այլ կինոմրցանակներ խմբագրել

Տարեթիվ Ֆիլմի անուն Մրցանակաբաշխություն Մրցանակ Արդյունք
1994թ․ Ապրել Ամերիկյան Քլոթրուդիս1-ին մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Առաջադրված
2006թ․ Գեյշայի հուշագրությունները 7-րդ-րդ Ասիաամերիկյան մրցանակաբաշխություն Ակնառու կատարողական մրցանակ Առաջադրված
2007թ․ Ոսկե ծաղիկի անեծքը Հոնկոնգի 12-րդ «Ոսկե բաուհինիա» մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Հաղթանակ
2008թ․ Ոսկե ծաղիկի անեծքը Իտալական 6-րդ առցանց կինոմրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Առաջադրված
2014թ․ Վերադարձ Չոնցինի 8-րդ երիտասարդական կինոմրցանակաբաշխություն Բարձրագույն վարկանիշ ունեցող երիտասարդ դերասանուհի Հաղթանակ
2016թ․ Ճանապարհորդություն դեպի արևմուտք Չին-բրիտանական 4-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Հաղթանակ
2021թ․ Չեմպիոնը Հոնկոնգի կինոռեժիսորների ասոցիացիայի ամենամյա մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Հաղթանակ
2021թ․ Չեմպիոնը Հոնկոնգի սցենարիստների ասոցիացիայի մրցանակաբաշխություն Տարվա լավագույն կերպար Առաջադրված

Համառոտ ներկայացված անձնական տվյալներ խմբագրել

•1993թ.-Օսկար մրցանակաբաշխության ժյուրի անդամ

•1997թ.-Կաննի 50-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ

•2002թ.-Վենետիկի 59-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահ

•2000թ.-Բեռլինի 50-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահ

•2003թ.-Տոկիոյի 16-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահ

•2014թ.-Շանհայի 17-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահ

•2018թ․-Թայվանի 55-րդ «Ոսկե ձի» կինոմրցանակաբաշխության ժյուրիի նախագահ

•2021թ. -Պեկինի 11-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահ

Կերպարի գնահատում խմբագրել

Ռենե Զելվեգեր-Ես տեսել եմ նրա Վերևից կախված կարմիր լապտեր ֆիմում խաղալիս, նա կատարյալ էր խաղում։ Առանց չափազանցության՝ ես նրա երկրպագուն եմ[46]։:

Քեյթ Բլանշետ-Նա արտաքնապես գեղեցիկ է։ Դերը, որ մարմնավորել է «Բարով մնաս իմ հարճ» ֆիլմում, բավականին տպավորիչ է և շատ էլեգանտ[47]։:

Մառլոն Բրանդո-Չին դերասաններից ճանաչում եմ Գո Յոին, իսկ դերասաուհիներից՝ միայն Կոն Լիին։

Ճան Ճեն-Կոն Լին այն մարդն է, ով ամենամեծ տպավորությունն է թողել ինձ վրա։ Ցանկանում եմ նրա նման դերասան լինել։

Կու Ֆուչըն-Գուցե վիրավորական հնչի շատերի համար, սակայն ես դեռ կարծում եմ, որ Կոն Լին ներկայումս չին լավագույն դերասանուհին է և առաջին տեղն է զբաղեցնում[48]

Ճան Ծըյի-Կոն Լին այն դերասանուհին է ում ես երկրպագում եմ։ Նա ավելի շատ հաջողությունների է հասել, քան ես։ Ես հարգում եմ նրան[49][50]։

Չեն Կայգե-Ըստ ինձ Կոն Լին շատ տաղանդավոր է, և այդ տաղանդը բնատուր է։

Ճոու Սուն-Կարծում եմ Կոն Լին երիտասարդ կանանց արվեստի հիմնադիրն է և ոչ ոք չի կարող գերազանցել նրան։

Ճոու Սուն-Կարծում եմ Կոն Լին երիտասարդ կանանց արվեստի հիմնադիրն է և ոչ ոք չի կարող գերազանցել նրան[51]

Չըն Չոն-Կոն Լիի հանդեպ ոչինչ չունեմ։ Միշտ երկրպագել եմ նրան Նա չինաստանի լավագույն դերասանուհիներց մեկն է[52]

Ճաո Վեյ-Կոն Լին իմ կարիերայի ուսուցիչն է. մինչ նկարչի հոգին ֆիլմը ես չգիտեի թե ինչ է ֆիլմը և ինչ է ներկայացումը։ Եթե ես չխաղայի այդ ֆիլմում, ես չէի հասնի նոր նվաճումների[53]։:

Լիու Ծիա Լին-Այդպիսի դեր չկա, որ նա չի խաղացել։ Նրա նվաճումները գերազանցում են պարտություններին։ Ինձ համար նա հիանալի դերասանուհի է[54]։

Ճոն Չուհոն-Նա ՝կատարյալ՝՝ է, ոչ միայն գեղեցիկ է, այլև շատ լավ է խաղում։ Նա Չինաստանում լավագույն դերասանուհիներից մեկն է[55]։

Ճան Ծիա Հուեյ-Կոն Լիի դերասանական հմտությունները, տաղանդի խորությունը և յուրօինակությունը ակնհայտ է բոլորին[56]։։

Վան Անյի. «Ֆիլմի սյուժեն սովորական ունայնությունը չէ։ Այդ մեծ արարողությունը հեռու է դրախտ կոչվելուց, գեղեցիկ տեսարաններից ու դրանց առատությունից, նրբագեղ մետաքսյա զգեստներից։ Գոնգ Լին ներկայացված է որպես միայնակ կերպար գիշերվա աղոտ լույսի ներքո»[57]։

Կոնֆլիկտներ խմբագրել

51-րդ «Ոսկե ձի» մրցանակաբաշխության ժամանակ, երբ Կոն Լին չստացավ մրցանակը, իր գործակցի միջոցով փոխանցեց, որ շատ է հավանել Թայվանը և հետագայում կվերադառնա այնտեղ, սակայն նա մրցանակաբաշխության արդարացիությունը կասկածելի է համարել։ Նա ասել է, որ հետագայում չի մասնակցի «Ոսկե ձի» մրցանակաբաշխությանը, անիմաստ է։ Սա մեծ աղմուկ է բարձրացրել չինական կինոարտադրության մեջ։ Շատ թայվանցի դերասաններ անձնամբ փորձեցին հարթել տարաձայնությունը։ Այդ ժամանակ շատ կարծիքներ կային որ դա Կոն Լիի գործակցի անձնական կարծիքն է, որը չի կարելի ներկայացնել Կոն Լիի անունից։ Հետագայում՝ 2018 -ին, «Ոսկե ձի» գործադիր կոմիտեի նախագահ Լի Անի հրավերով Կոն Լին համաձայնեց զբաղեցնել 55-րդ «Ոսկե ձի» մրցանակաբաշխության ժյուրիի նախագահի պաշտոնը։ Ան Լին ասել է, որ ինքը նույնպես զբաղեցրել է ժյուրիի նախագահի պաշտոնը և հասկանում է, որ դա մեծ պատիվ լինելուց բացի նաև ծանր աշխատանք է։ Նա կարծում է, որ Կոն Լին ոչ միայն չինական կինոարտադրության մեջ  կարևոր դեր ունի, այլ նաև միջազգային ասպարեզում մեծ փորձ ունի և հարմար թեկնածու է այդ պաշտոնը զբաղեցնելու  համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. http://french.peopledaily.com.cn/VieSociale/6973497.html
  5. https://fr.depositphotos.com/244799250/stock-photo-chinese-actress-gong-receives-medal.html
  6. [1]
  7. [2]
  8. 巩俐被任命为联合国教科文组织“促进和平艺术家” Արխիվացված 2020-04-16 Wayback Machine 人民網 2000年5月11日
  9. 威尼斯影展/趙又廷貼心幫倒水!鞏俐第四度踏紅毯霸氣搶后 明朝M'INT 2019年9月5日
  10. 巩俐 我是演员,而且只是个演员 Արխիվացված 2020-09-20 Wayback Machine 新華網 2019年6月03日
  11. 11,0 11,1 施南生柏林影展獲金攝影機獎 文匯報 2017年2月11日
  12. 巩俐将担任第50届柏林国际电影节评委会主席 中國新聞網 99年12月22日
  13. 13,0 13,1 第59届威尼斯电影节 巩俐主席只讲汉语 Արխիվացված 2011-07-07 Wayback Machine 黑龍江日報 2002年9月03日
  14. 14,0 14,1 巩俐任东京国际电影节评审团主席(图) 廣州日報 2003年9月19日
  15. 成龙等一批港台影星入选中国电影百年优秀演员 Արխիվացված 2020-04-16 Wayback Machine 人民網 2005年11月14日
  16. 金马主席巩俐深夜低调抵达台北 投入金马评审工作 Արխիվացված 2020-09-22 Wayback Machine 中華網娛樂 2018年11月08日
  17. 首位華人!鞏俐康城獲獎老公現場支持 東網 2019年5月20日
  18. 華人女星縱橫國際影壇第一人!金馬55評審主席鞏俐的霸氣語錄 Harper's Bazaar TW 2018年11月07日
  19. «生于沈阳 巩俐母亲告诉你一个真实的巩俐». 东北新闻网. 2011 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  20. 再合作 张艺谋巩俐十年一别刮目相看 Արխիվացված 2011-03-06 Wayback Machine 中華網電影頻道 2006年9月22日
  21. 金馬獎入圍戰力分析 Արխիվացված 2014-11-18 Wayback Machine,中央社,2014年11月12日
  22. 金馬獎2014完整入圍名單出爐 Արխիվացված 2014-10-23 Wayback Machine,中央社,2014年10月1日
  23. 巩俐抵达威尼斯,成首位四度入围主竞赛单元亚洲女演员,新京報,2019年9月3日
  24. 全國十佳電影女演員出爐鞏俐張曼玉林青霞等入選,文匯報,2020年10月1日
  25. Gong Li in 'Raise the Red Lantern' and 'Shanghai Triad'
  26. 《电影评介》 (1) :6-7 魏穎
  27. Ghahremani, Yasmin; Stanmeyer, Anastacia (24 September 1999), "Nation builders". Asiaweek. 25 (38):74
  28. 《作家》 , 2014 (14) :169-170 肖雪梅
  29. 100 Greatest Movie Performances of All Time
  30. Gong Li on Hollywood and hunger BBC 2010
  31. 大众电影1999年02期 鞏俐如何變成漂亮媽媽
  32. 鞏俐:從傳統婦女到交際花2046得到放蕩機會
  33. Our thoughts on Gong Li in Miami Vice
  34. «張藝謀談《歸來》:鞏俐的表演已爐火純青». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 16-ին.
  35. 鞏俐:這次我用了一種“沒有呼吸”的表演法 鳳凰網 2016
  36. 婁燁的《于堇:蘭心大劇院》:在類型與文藝電影徘徊的影像極簡實驗 聯合新聞網 2022
  37. 巩俐宣誓成为新加坡公民
  38. 53歲鞏俐被爆又結婚了!牽71歲法國男友現身:是丈夫,ETtoday星光雲,2019年5月16日
  39. (անգլերեն)«Disney's Live-Action 'Mulan' Lands Gong Li, Jet Li». The Hollywood Reporter. 2018 թ․ ապրիլի 12.
  40. 16年稳坐第一 海信官宣巩俐代言! Արխիվացված 2021-07-23 Wayback Machine 消費日報 2020年9月28日
  41. 國產電影實現全球同步發行 成龍鞏俐擔任推廣大使 人民網 2016年1月17日
  42. 联合国将巩俐列为“影响人类文化”16人之一 人民網 2015年7月21日
  43. 巩俐将担任第50届柏林国际电影节评委会主席 中國新聞網 1999年12月22日
  44. 上海国际电影节将开幕 巩俐成首位女主席(图) 南方日報 2014年6月07日
  45. 金马主席巩俐深夜低调抵达台北 投入金马评审工作(չաշխատող հղում) 中華網娛樂 2018年11月08日
  46. 蕾妮·齐薇格自称是巩俐影迷 北京娛樂信報 2004年4月13日
  47. AN AUDIENCE WITH CATE BLANCHETT P&G November 26th 2013
  48. 《三打》郭富城赞巩俐“中国最好的女演员” 騰訊娛樂 2016年1月20日
  49. 章子怡谈巩俐:把我和她相比是不公平的 新浪娛樂 2001年1月15日
  50. 王家衛評2046 演員天分最強的是鞏俐 Արխիվացված 2021-07-13 Wayback Machine 《告訴你不一樣的明星》 2011年7月23日
  51. 《红高粱》周迅:巩俐是文艺女青年鼻祖 新浪網 2014年10月17日
  52. 鞏俐、陳冲形象接近留心結? 傳20年前爭電影角色失和 ETtoday 2014年11月25日
  53. 赵薇贺又圆大婚赞巩俐:没她我还是个胖子 新浪娛樂 2014年11月28日
  54. 刘嘉玲不信巩俐因失奖生气:她什么场面没见过 人民網 2014年11月26日
  55. 鞏俐恨再嫁 紅姑婚戒療Dry 東方日報 2014年9月11日
  56. 巩俐斥金马奖不公正 影帝张家辉:牛牛牛 中國新聞網 2014年11月27日
  57. 《人物的型》

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոն Լի» հոդվածին։