Մորիս Բավո (ֆր.՝ Maurice Bavaud, հունվարի 15, 1916(1916-01-15), Նևշատել, Շվեյցարիա - մայիսի 14, 1941(1941-05-14)[1], Պլյոտցենզեե բանտ, Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ, Բեռլին, Նացիստական Գերմանիա), շվեյցարացի քաղաքացի, ով 1938 թվականին անհաջող մահափորձ կատարեց Ադոլֆ Հիտլերի դեմ և գիլիոտինով մահապատժի դատապարտվեց։

Մորիս Բավո
ֆր.՝ Maurice Bavaud
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15, 1916(1916-01-15)
ԾննդավայրՆևշատել, Շվեյցարիա
Մահացել էմայիսի 14, 1941(1941-05-14)[1] (25 տարեկան)
Մահվան վայրՊլյոտցենզեե բանտ, Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ, Բեռլին, Նացիստական Գերմանիա
Քաղաքացիություն Շվեյցարիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ՄասնագիտությունԴիմադրության մարտիկ
 Maurice Bavaud Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բավոն ծնվել է Նևշատել քաղաքում՝ Շվեյցարիայում։ Նա կաթոլիկ էր։ Աստվածաբանություն է ուսումնասիրել։ Հակակոմունիստական «Compagnie du Mystère» խմբի անդամ էր։ Խմբի լիդեր Գերբոեի ազդեցությամբ հոգեպես անհավասարակշիռ Մորիս Բավոն հանգեց այն եզրակացության, որ անհրաժեշտ է սպանել Ադոլֆ Հիտլերին։

Անհաջող մահափորձ խմբագրել

Նա 1938 թվականի նոյեմբերի 9-ին գնում է ավտոմատ ատրճանակ և մեկնում Բեռլին։ Սակայն այդ ժամանակ ֆյուրերը գտնվում էր իր նստավայրում՝ Բերխտեսգադենում։ Այդ իմանալով Մորիսը ուղևորվում է Մյունխեն, որպեսզի նոյեմբերի 9-ին գնդակահարի Հիտլերին ամենամյա ելույթի ժամանակ, որի ժամանակ վերջինս ճառելու էր Գարեջրային հեղաշրջման տարելիցի կապակցությամբ։ Բավոն ներկայանում է լրագրողներին և ձեռք է բերում հրավիրատոմս հյուրերի տրիբունայում, որի տեղը 8-ից 10 մետր հեռավորության վրա էր գտնվում այն երթուղուց, որով անցնելու էր Ադոլֆ Հիտլերը։ Բայց, անհայտ պատճառներով Հիտլերը փոխում է ավանդույթն ու ուղղություն վերցնում դեպի գարեջրային սրահը՝ հայտնվելով տրիբունայից 30 մետր հեռավորության վրա։ Այդ պատճառով Բավոն չի կարողանում անվրեպ կրակել։ Ի դեպ, հենց նույն այդ օրը, պատահականորեն տեղի է ունենում հրեական ջարդերն ու Բյուրեղապակյա գիշերը։

Բավոն փորձեց կրկին գտնել Հիտլերին Բերխտեսգադենում և հանդիպել նրա հետ, սակայն անհաջողության մատնվեց։ Այդ ընթացքում Մորիսը ծախսեց իր ողջ գումարն ու փորձեց Փարիզ մեկնել առանց տոմսի։ Գնացքում նրան բռնեցին և հայտնաբերեցին ատրճանակն ու կեղծ նամակը, որով ցանկանում էր անձամբ հանդիպել Ադոլդ Հիտլերի հետ[2]։ Հարցաքննությունից հետո, որն ուղեկցվում էր գեստապոյի կողմից խոշտանգումներով ու կտտանքներով՝ Մորիսը խոստովանեց, որ մահափորձը ինքն է կազմակերպել։ Բավոյին դատում էր Ազգային դատական պալատը։ Հընթացս դատավարության Մորիսն հայտնեց, որ Հիտլերը վտանգ է ներկայացնում Շվեյցարիայի, կաթոլիկության և ամբողջ մարդկության համար։ Շվեյցարիան, որը վարում էր չեզոքության քաղաքականություն Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և հետո, փորձ չկատարեց խառնվել դատավարության ընթացքին և չպաշտպանեց Մորիսին ու էքստրադիցիայի համար չդիմեց Գերմանիային։ Շվեյցարիայի դեսպան Հանս Ֆրյոլիխերը Բավոյի արարքը որակեց որպես «գործողություն, որն արժանի է խոստովանության», և ոչ մի անգամ չայցելեց նրան բանտում[3]։ 1939 թվականի դեկտեմբերի 18-ին Մորիս Բավոյի համար դատարանը որպես պատիժ մահապատիժ նշանակեց։

1941 թվականի մայիսի 14-ին քսանհինգամյա Մորիսին Պլյոտցենզեեի բանտում գլխատեցին գիլիոտինի միջոցով։

Հետմահու խմբագրել

1950-ական թվականներին շվեյցարական դատարանում Բավոյի գործը վերանայվել է։ Ճիշտ է, Մորիսը հետմահու ամբողջությամբ ռեաբիլիտացիայի չենթարկվեց, բայց նշվեց, որ նրան միայն պետք էր ազատազրկել։ Գերմանիայի կառավարությունը Բավոյի ընտանիքին փոխհատուեց 40.000 շվեյցարական մարկ։ 2008 թվականի նոյեմբերին Շվեյցարիայի գործող նախագահ Պասկալ Կուպշենը խոստովանեց, որ Շվեյցարիան պարտավոր էր խառնվել և պաշտպանել Բավոյի դատավարության ժամանակ[4]։ Ըստ նախագահի խոսքերի «Բավոն արժանի է մեր խոստովանությանը... Նա կանխատեսեց, թե ինչպիսի դժբախտություններ կարող էր բերել Հիտլերն ամբողջ աշխարհին»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://pantheon.world/profile/person/Maurice_Bavaud
  2. Maurice Bavaud: Hitler-Attentäter
  3. Thomas Stephens (7 ноября 2008). «Switzerland "failed" would-be Hitler assassin». Swissinfo.ch. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 14 ноября 2008-ին.
  4. Couchepin gedenkt Hitler-Attentäter Maurice Bavaud: Kritik am mangelnden Einsatz der Schweizer Behörden. NZZ, 7. November 2008.

Գրականություն խմբագրել

  • Der Stimme des Gewissens verpflichtet – bis zum Letzten: Maurice Bavaud: Theologiestudent und Hitler-Attentäter; Requiem wider das Vergessen vom 19. November 2009 (= Romero-Haus-Protokolle, Band 121). RomeroHaus, Luzern 2010, Կաղապար:DNB.
  • Otmar Hersche, Peter Spinatsch (Redaktion): Maurice Bavaud: ein 22jähriger Schweizer versucht 1938 Hitler aufzuhalten. Dokumentation zum 60. Todestag, übersetzt von Bertrand Schütz. Comité Maurice Bavaud, Bern 2001, Կաղապար:DNB.
  • Rolf Hochhuth: Tell 38. Dankrede für den Basler Kunstpreis 1976 am 2. Dezember in der Aula des Alten Museums. Anmerkungen und Dokumente. Rowohlt, Reinbek bei Hamburg 1979, ISBN 3-498-02849-9.
  • Rolf Hochhuth: „Tell 38“. Er wollte Hitler töten. Der Fall des Theologie-Studenten Maurice Bavaud. In: Die Zeit, Nr. 52/1976, 17. Dezember 1976 (6 Seiten).
  • Rolf Hochhuth: Tell gegen Hitler. Historische Studien. Mit einer Rede von Karl Pestalozzi. Insel, Frankfurt am Main 1992, ISBN 3-458-19119-4.
  • Peter Hoffmann: Maurice Bavaud’s Attempt to Assassinate Hitler in 1938. In: George L. Mosse (Hrsg.): Police Forces in History. Sage Publications, London / Beverly Hills 1975, ISBN 0-8039-9934-8, S. 173–204.
  • Niklaus Meienberg: Es ist kalt in Brandenburg. Ein Hitler-Attentat. Limmat, Zürich 1980; Wagenbach, Berlin 1990, ISBN 3-8031-2186-8.
  • Martin Steinacher: Maurice Bavaud - verhinderter Hitler-Attentäter im Zeichen des katholischen Glaubens? (= Anpassung, Selbstbehauptung, Widerstand, Band 38). Lit, Münster / Berlin 2015, ISBN 978-3-643-12932-1.
  • Klaus Urner: Der Schweizer Hitler-Attentäter. Drei Studien zum Widerstand und seinen Grenzbereichen. Systemgebundener Widerstand, Einzeltäter und ihr Umfeld, Maurice Bavaud und Marcel Gerbohay. Huber, Frauenfeld 1980, ISBN 3-7193-0634-8.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս Բավո» հոդվածին։