Մովսես Տեր-Գրիգորյան(ց) (անհայտ - 1850, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայազգի պետական, հասարակական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ, հրատարակիչ[1]։

Մովսես Տեր-Գրիգորյան(ց)
Թիֆլիսի քաղաքագլուխ
1845 - 1846
Նախորդող Ստեփան Գաբրիելյան Խատիսյան
Հաջորդող Հովհաննես Սիմոնյանց Շադինյան
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և հասարակական գործիչ
Գործունեություն՝ Պետական
Հասարակական
Հրատարակչական
Ծննդյան օր անհայտ
Վախճանի օր 1850
Վախճանի վայր Թիֆլիս
Թաղված Թիֆլիս
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն

Մ.Տեր-Գրիգորյանի կենսագրական քիչ տեղեկություններ են հայտնի։ 1845-1846 թվականներին եղել է Թիֆլիսի քաղաքագլուխ[1]։ Նրա պաշտոնավարման ընթացքում՝ 1845 թվականի սեպտեմբերի 20-ին բացվել է Թիֆլիսի ռուսական առաջին թատրոնը, որը ներկայումս գործում է «Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոն» անունով[2]։ 1846 թվականի մարտին բացվում է ձիարշավարանը, իսկ սեպտեմբերի 3-ից սկսում է գործել դպրոցը[3]։ 1846 թվականին արքունի թատրոնի կառուցման վերաբերյալ պատրաստված փաստաթղթի տակ, ի թիվս ճարտարապետ Սկուդիերիի, Բելոյի, աշխատանքների ղեկավար ինժեներ-գնդապետ Սոնինի, ստորագրել է նաև Մ. Տեր-Գրիգորյանը[4]։ 1846 թվականից հայերեն և ռուսերեն լեզուներով սկսում է հրատարակվել «Կովկաս» թերթը[5]։ Նույն թվականի մայիսի 5-ին Կանացի բարեգործական ընկերության կողմից բացվում է Սուրբ Նինայի անվան ուսումնական հաստատությունը[5], իսկ սեպտեմբերի 3-ին հիմնադրվում է Կովկասյան Հողաչափական դպրոցը[1][5]։

Քաղաքագլխի պաշտոնից հեռանալուց հետո Մ. Տեր-Գրիգորյանի հիմնական գործունեության առարկան եղել է «Միքայելյան» կամրջի շինարարությունը։ 1848 թվականի հունվարի 17-ին Կովկասի փոխարքա Մ. Վորոնցովի համաձայնությամբ Մ. Տեր-Գրիգորյանը Իվան Խուբովի և պարսկահպատակ ուստա Մեհթի-Աղա-Հյուսեին օղլու հետ՝ որպես կապալառու, պայմանագրով ստանձնում է կամրջի շինարարությունը[6]։ Գործերի ընթացքը այնպես է դասավորվում, որ արդեն 1849 թվականին շինարարության պատասխանատվությունը ամբողջությամբ փոխանցվում է Մ. Տեր-Գրիգորյանին[1][7]։

1850 թվականին Մ. Տեր-Գրիգորյանը վախճանվում է[7]։ Թաղված է եղել Թբիլիսիի նախկին հայկական Բեթղեհեմի Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան մուտքի առջև՝ Տեր-Գրիգորյանցների տոհմական գերեզմանոցում[1]։ 1980-ական թվականների վերջերին Բեթղեհեմի Սուրբ Աստվածածին եկեղեցու վրացականացման ժամանակ Մ.Տեր-Գրիգորյանի գերեզմանը ոչնչացվել է[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.)
  2. “Кавказский Календарь на 1892 г.”, Тифлис, 1891, ст. 27.
  3. “Акты собранные Кавказскою археографическою коммиссиею”, том X, Тифлис, 1885, ст. 830
  4. “Акты собранные Кавказскою археографическою коммиссиею”, том XII, Тифлис, 1904, ст. 885.
  5. 5,0 5,1 5,2 “Кавказский календарь на 1850 г.”, Тифлис, 1849, ст. 27.
  6. “Акты собранные Кавказскою археографическою коммиссиею”, том XI, Тифлис, 1888, ст. 822.
  7. 7,0 7,1 “Акты собранные Кавказскою археографическою коммиссиею”, том XI, Тифлис, 1888, ст. 824-825.