Հովհաննես Սիմոնյանց Շադինյան

Հովհաննես Սիմոնյանց Շադինյան (ց) (ծննդ. և մահվ. տվյալներն անհայտ), հայազգի պետական, հասարակական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ[1]։

Հովհաննես Սիմոնյանց
Շադինյան (ց)
Թիֆլիսի քաղաքագլուխ
1847 - 1848
Նախորդող Մովսես Տեր-Գրիգորյան
Հաջորդող Թովմա Դավթյան Փրիդոնյան
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և հասարակական գործիչ
Գործունեություն՝ Պետական
Հասարակական
Ծննդյան օր անհայտ
Ծննդավայր անհայտ
Վախճանի օր անհայտ
Վախճանի վայր անհայտ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն

Հովհաննես Շադինյանի մասին կենսագրական քիչ տվյալներ են հայտնի։ Թիֆլիսի քաղաքագլխի պաշտոնը վարել է 1847-1848 թվականներին։ 1855 թվականի հունվարի 10-ին ընտրվել է Թիֆլիսի քաղաքային ավագանու անդամ։ 1856 թվականին Հ. Շադինյանը պայմանագրով ստանձնում է Թիֆլիսի ռուսական թատերախմբի հովանավորությունն ու տնօրինությունը։ Ավելի ուշ Հ. Շադինյանի անունը շրջանառվել է հայ թատրոնի գործիչների շարքում։ Մասնավորապես, 1862 թվականին նա ընդգրկված էր Հակոբ վարժապետ Կարինյանցի հիմնած թատերական խմբակի կազմում[1][2][3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.)
  2. “Акты собранные Кавказскою археографическою коммиссиею”, том XI, Тифлис, 1888, էջ 968, 935։
  3. Պռօշեանց Պ., Հայոց թատրոնի սկզբնաւորութիւնը Թիֆլիսում, «Թատրոն», N 1, Թիֆլիս, 1893, էջ 56։
  4. Երեմեան Ա., Ռուսահայ թատրոնի պատմութիւն, «Բազմավէպ», N 9-10, 1934, էջ 372։