Մովսեսգյուղ (Տավուշի մարզ)

գյուղ Հայաստանի Տավուշի մարզում
(Վերահղված է Մովսեսգեղից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոսեսգյուղ (այլ կիրառումներ)

Մոսեսգյուղ կամ Մովսես, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում՝ նախկին Շամշադինի շրջանում, Բերդ քաղաքից մոտ 7 կմ հյուսիս-արևելք, Մոսեսգետի ցածրադիր ափին։ Սահմանամերձ գյուղ է, գտնվում է հայ-ադրբեջանական շփման գծից մոտ 1 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Մոսեսգեղ
Մովսես, համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ԳյուղապետԱրարատ Ավալյան
ԲԾՄ1000 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1748 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՄովսեսցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (267-96)
Մովսեսգյուղ (Տավուշի մարզ) (Հայաստան)##
Մովսեսգյուղ (Տավուշի մարզ) (Հայաստան)

Անվան ստուգաբանություն խմբագրել

Ըստ ավանդության լեզգիների հրոսակախմբերի հարձակման ժամանակ բոլորը փախչում և թաքնվում են, չի փախչում միայն քաջ ու հաղթանդամ Մովսես Աթաբեկյանը, որից և գյուղ կոչվում է Մովսես։ Մեկ այլ աղբյուրի համաձայն գյուղը հիմնադրել է Մովսես Աթաբեկյանը, ով կառուցել է առաջին տունը՝ այդպիսով դնելով ապագա բնակավայրի հիմքը։

Աշխարհագրություն խմբագրել

 
Գյուղի միջնակարգ դպրոցը

Տարածաշրջանի նախկին խորհրդային վարչական կենտրոն Բերդից գտնվում է 15 կիլոմետր հեռավորության վրա, հյուսիսարևելյան հատվածում, Խնձորուտի լեռնաշղթայի միմյանցից բավականին մոտ ձգվող երկու լեռնաբազուկների միջև, Մոսեսգետ գետի ցածրադիր ափին։

Կլիմա խմբագրել

Կլիման մեղմ է, բարեխառն է, շրջակայքն անտառապատ։

Պատմություն խմբագրել

 
Գյուղի նոր Սուրբ Աստվածածին եկեղեցին

Մոսեսգեղը մատենագրության մեջ հիշատակվում է որպես Մոսես, Մովսեսգյուղ, Մովսես, Մովսեսգեղ, Մովսեսքենդ անվանումներով։

Գյուղը սկզբում հիմնված է եղել այժմյան հարավարևելյան բարձրության վրա, Ղարաբաղից եկած վերաբնակիչների կողմից։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մոսեսգյուղի մշտական բնակչությունը կազմել է 1748, առկա բնակչությունը՝ 1465 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները եկել են Լեռնային Ղարաբաղից։

Մոսեսգյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի Բնակչություն
1831 220 մարդ [3]
1873 684 մարդ [3]
1897 1139 մարդ [3]
1926 1431 մարդ [3]
1939 2118 մարդ [3]
1959 2474 մարդ [3]
1970 2904 մարդ [3]
1979 2741 մարդ [3]
1989 2547 մարդ [3]
2001 2212 մարդ [4]
2011 1748 մարդ [1]


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ և պտուղ-բանջարեղենի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղից 3 կմ հարավ-արևելքում գտնվում է Սուրբ Գևորգ եկեղեցին (XIV-XVII դարեր), Հին Մոսես գյուղատեղին (XIV-XVII դարեր)։ Շրջակայքում կան եկեղեցու, մատուռի ավերակներ, խաչքարեր։

Հասարակական կառույցներ խմբագրել

Ունի միջնակարգ դպրոց, (հիմնված 1852 թ), մշակույթի տուն, գրադարան, մսուր-մանկապարտեզ։

Կրոն խմբագրել

2010 թվականին Մոսեսգեղում ավարտվել է նոր Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը[5]։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Տավուշ», Լավրենտի Միրզոյան, Երևան 2010

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 140. — 184 p.
  4. ՀՀ 2001 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  5. «ԿՈՂՊԱԾ ԴՌՆԵՐՆ ՈՒ ՓԱՄՓՈՒՇՏԻ ՀԵՏՔԵՐՆ ԱՅՍՏԵՂ ԱՄԵՆՈՒՐ ԵՆ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել