Մոնոնոքե արքայադուստրը (ճապ.՝ もののけ姫 Մոնոքե-հիմե), Հայաո Միյաձակիի 1997 թվականին թողարկված շրջադարձային անիմեն է։ Հեղինակը Գիբլի ընկերությունն է, պրոդյուսերը՝ Տոշիո Սուզուկին։

Մոնոնոքե հիմե
ճապ.՝ もののけ姫 և անգլ.՝ Princess Mononoke
Մոնոնոքե հիմե.jpg
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2], fantasy anime?, մարտաֆիլմ, անիմե ֆիլմ, դրամա, հասունացման պատմություն[3][4] և anti-war film?[5]
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա
Թվականհուլիսի 12, 1997[6] և ապրիլի 19, 2001[7]
Լեզուճապոներեն
ՌեժիսորՀայաո Միյաձակի[1][8][9][…]
ՊրոդյուսերՏոսիո Սուձուկի[9]
Սցենարիստ(ներ)Հայաո Միյաձակի[9]
ՕպերատորԱցուսի Օկուի[6]
ԵրաժշտությունՁյո Հիսաիսի
ՄոնտաժՏակեսի Սեյամա[9] և Հայաո Միյաձակի[6]
Տևողություն128 րոպե
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

«Մոնոնոքե արքայադուստրը» անիմեում գործողությունները զարգանում են հին Ճապոնիայի ուշ Մուրոմաչի ժամանակաշրջանում (մոտավորապես 1337-1573 թվականները)։ Առկա են նաև գերբնական ուժերի տարրեր։ Պատմությունը կենտրոնանում է Էմիշի կայսրության երիտասարդ զինվորի՝ Աշիտաքայի մասին, ով հանգամանքների բերումով ներգրավվում է անտառի պաշտպանների ու անտառն ավերող մարդկանց հակամարտության մեջ։ Մոնոնոքեն անուն չէ, այլ ճապոնական տերմին է, որն օգտագործվում է որպես «Հրեշի ոգի»։ Մոնոնոքե արքայադուստրը կարող է թարգմանվել որպես «Ոգիների արքայադուստր»։

Առաջին անգամ անիմեն Ճապոնիայում թողարկվել է 1997 թվականի հուլիսի 12-ին։ Սա Գիբլի ընկերության առաջին ֆիլմն էր, որ հայտնություն ստացավ Ճապոնիայի սահմաններից դուրս ու հեղինակներին համաշխարհային ճանաչում բերեց։

ՍյուժեԽմբագրել

Aquote1.png Մի ժամանակ երկիրը անտառով էր պատված, ուր անհիշելի ժամանակներից ապրում էին աստվածները։ Aquote2.png


Անիմեն հանդիսատեսի տեղափոխում է Մուրոմաչի ժամանակաշրջան. Սա այն ժամանակաշրջանն է, երբ Ճապոնիայում առաջին անգամ հայտնվում է հրազենը։ Էմիշիների գյուղի բնակիչնեչը, ինչպես նաև գլխավոր հերոս երիտասարդ արքայազն Աշիտաքան ճապ.՝ アシタカ Նագոյի հարձակման են ենթարկվում։ Նագոն ատելությամբ լի գազան է, որն իր իսկ ատելությունից հրեշի է վերածվել։ Գյուղը պաշտպանելիս Աշիտաքան ստիպված է սպանել Նագոյին, բայց կռվի ժամանակ գազանը դիպչում է հերոսի աջ ձեռքին ու անիծում է նրան։

Իմաստուն կինը բացահայտում է արքայազնին գազանի զայրույթի պատճառը ու գուշակում է մահ ստացած վերքերից։ Տղան կտրում է մազերը ու հավատարիմ Յաքուրուի հետ լքում գյուղը։

Ճանապարհին արքայազնը փոքր գյուղի անզեն բնակիչներին սպանող սամուրայների է հանդիպում ու նրանց հետ կռվում պարզում, որ վերքն իրեն գերբնական ուժ է տալիս։ Սամուրայի հետ հաշվեհարդար տեսնելով, Աշիտաքան մոտակա քաղաքն է մտնում, ուր ծանոթանում է թափառող վանական Ջիգոյի հետ։ Վանականն օգնում է Աշիտաքային փրկվել, երբ նա վատ իրավիճակում է հայտնվում բրնձի համար մաքուր ոսկով վճարելիս, հետո պաշտպանում է թանկարժեք իրերի հոտն առած ավազակներից։ Հետո, լսելով Աշիտաքայի պատմությունը, կարծիք է հայտնում, որ Անտառի Մեծ Ոգին՝ Շիշիգամին ճապ.՝ シシ神 կարող է օգնել նրան։

Երկաթե քաղաքի ճապ.՝ たたら場 ճանապարհին արքայազնը ակամայից մտնում է Մարդկանց ու Կենդանիների հակամարտության մեջ։ Հեռատես ու նպատակասլաց Էբոշիի ճապ.՝ エボシ ղեկավարության տակ գնտվող մարդկանց վրա հարձակվել են Հին Անտառի ոգիները՝ գայլերի ու վարազների աստվածը՝ Մորոն ճապ.՝ モロ և Օքքոտոնուշին ճապ.՝ 乙事主, Մորոյի որդեգիր-աղջիկը՝ Սանը ճապ.՝ サン և Շիշիգամին։

Աստվածուհի Մորոն, Սանը և Մորոյի երեխաները՝ երկու հսկայական գայլեր հարձակվում են Երկաթե քաղաք գնացող բրնձով քարավանի վրա։ Նրանք ուզում են Էբոշի-սամային սպանել, որպեսզի անտառահատման ու երկաթե հումքը գողանալու համար վրեժ լուծեն։ Կռվում մարդիկ ու ցուլեր են զոհվում, անդունդն են գլորվում բրնձով տակառները։ Մորոն նետվում է դեպի Էբոշին, բայց վերջինս կարողանում է հրազենով վիրավորել գայլուհուն ու փրկվել։ Կռվից անմիջապես հետո քարավանը ցրվում է, չփորձելով վիրավորներին կամ անասուններին փրկել։ Աշիտաքան գտնում է երկու ծանր վիրավոր տղամարդկանց և ուզում է օգնել նրանց, երբ առաջին անգամ հանդիպում է Սանին ու գայլերին։

Տղամարդկանց Երկաթե քաղաք ճանապարհելիս Աշիտաքան ստիպված է անցնել աստվածներով ու ոգիներով լիքը անտառով։ Հենց այդտեղ էլ հանդիպում է Անտառի ոգուն, ում տեղի բնակչությունն անվանում է «Կյանքի ու Մահվան աստված»։

Երկաթե քաղաքում Աշիտաքան հաղորդակցվում է Մորոյի ու Էբոշիի կոնֆլիկտին։ Հերթական ընդհարման ժամանակ արքայազնը որոշում է, որ կարող է խառնվել, խառնվում է ու չի թույլատրում աղջիկներին միմյանց սպանել։ Բայց ինքն է մահացու վիրավորվում Էբոշիի պաշտպաններից ու գերբնական հրեշություն օգտագործելով միայն կարողանում է իրեն ու Սանին անտառից դուրս հանել։ Հանելով, կորցնում է գիտակցությունը, բայց նրան փրկում են Սանն ու Շիշիգամին։

Այդուամենայնիվ, Աշիտաքան դեռ անեծքի տակ է։ Նույն ժամանակ Ջիգոն է բացահայտվում, որպես Անտառի Ոգու գլխի որսորդ. Անտառի Ոգու գլուխը կայսեր կողմից թանկ է գնահատվում։ Էբոշին որոշում է օգնել վանականին։

Միաժամանակ անտառում Օքքոտոնոնուշիի ղեկավարությամբ վարազների զորք է հավավում։ Օքքոտոնոնուշին ծեր ու իմաստուն կռվող էր ու ցանկանում էր կյանքի մայրամուտին իր ցեղի ոչնչացման համար մարդկանցից վրեժ լուծել։ Վերջին կռիվը երկար ու դժվար է ընթանում։

ԱրտադրությունըԽմբագրել

 
Շիրատանի Ունսույ անտառը, Յաքուշիմա

Ուշ 1970-ական թվականներին Միյաձակին էսքիզներ է արել անտառում հրեշի հետ ապրող արքայադստեր մասին։ 1994 թվականի օգոստոսին նա արդեն սկսում է պատմատախտակներ նկարել ու պատմությունը գրել։ Որոշ դժվարություններ են առաջանում նախնական գաղափարներն ու պատկերները ժամանակին հարմարեցնելու գործում, քանի որ դրանցից շատերը արդեն օգտագործվել էին «Իմ հարևան Տոտորոն» անիմեում ու փոխվել էր հասարակական գիտակցությունը։

Տոշիո Սուզուկիի հավաստմամբ, On Your Mark տեսահոլովակի վրա աշխատանքները օգնեցին Միյաձակիին «ցրվել» ու նոր հայացքով վերսկսել անիմեի վրա աշխատանքները։ 1995 թվականի ապրիլին Մասաշի Անդոն Միյաձակիի պատկերատախտակներից մշակեց հերոսներին։ Նույն թվականի մայիսին Միյաձակին կրկին նկարեց նախնական պատկերատախտակները։ Մոտավորապես նույն ժամանակ Միյաձակին և Անդոն, իրենց հետ վերցնելով թիմին, երեք օրով մեկնում են Յաքուշիմայի հնագույն անտառներ ու Հյուսիսային Հոնշուի Շիրաքամի-Սանչիի լեռները` անիմեի բնապատկերների համար ոգեշնչվելու։

Անիմեի արտադրությունը սկսվում է 1995 թվականի հուլիսին։ Միյաձակին անձամբ վերանայել է ֆիլմի համար նկարված 144 հազար կադրերն ու վերանկարել է դրանցից 80 հազարը։ Վերջնական պատկերատախտակները պատրաստ էին ֆիլմի ճապոնական պրեմիերայից ընդամենը մի քանի օր առաջ։ Անիմեն հիմնականում ձեռքով էր նկարված, բայց համակարգչով արված հատվածներ էլ կան, որոնց գումարային տևողությունը 5 րոպե է։ Դրանք էլ, որպես կանոն, ավանդական եղանակով նկարված կադրեր են, որոնք համակարգչային գրաֆիկայի տարրեր են պարունակում։ Այս գործելաոճը օգտագործվում է Գիբլի ընկերության շատ ֆիլմերում։ Գունավորումն արվել է ավանդական ներկով, Միյազակիի ու Միչիո Յասուդայի համապատասխան էսքիզների հիման վրա։

Ամեն դեպքում, պրոդյուսերները վերջին օրերին համաձայնեցին «թվայնացնել» անիմեն։

Ոգեշնչվելով Ջոն Ֆորդի՝ հանրահայտ վեսթրնների հեղինակ Իրանա-Ամերիկյան ռեժիսորի փորձով, Միյաձակին իր Երկաթե քաղաքը «սահմանամերձ» ստեղծեց ու բնակեցրեց այն «ճապոնական ֆիլմերում հազվադեպ, եթե ոչ երբեք, հանդիպող վտարանդիների խմբերով ու ճնշված փոքրամասնություններով»։ Նրա կերպարները «թախծոտ, ամբիցիոզ ու պինդ» էին։

Չնայած անիմեի հիմնական ենթադրվող ժամանակը Մուրոմաչի ժամանակաշրջանն է, իրականում այն տատանվում է Ջոմոն, Յամատո ու Էմիշի ժամանակաշրջաններում։ Միյաձակին չէր ուզում ճշգրտորեն վերատպել Միջնադարյան Ճապոնիայի պատմությունը, այլ շեշտը դնել «անլուծելի թվացող հակամարտության արդյունաբերական քաղաքակրթության ու բնության առաջացման պատճառների» վրա։

«Մոնոնոքե արքայադստեր» արտադրությունն ունեցել է 2,35 բիլիոն էն՝ մոտավորապես 23.5 միլիոն դոլար, բյուջե։

Քննարկվել են անիմեի երկու պոտենցիալ վերնագրեր։ Այն, որն ընտրվել է, հայերեն թարգամնվում է որպես «Մոնոնոքե արքայադուստրը»։ Մյուսը կարող թարգամնվել որպես «Աշիտաքայի պատմությունը» կամ «Աշիտաքայի առասպելը»։ 2013 թվականի նոյեմբերի 26-ին, Tokyo Broadcasting System-ի հաղորդման ընթացքում, Տոշիո Սուզուկին բացահայտել է, որ Միյաձակին նախընտրում էր «Աշիտաքայի լեգենդը» վերնագիրը ու նույնիսկ նոր կանջի է հնարել այն գրառելու համար։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Ֆեոդալական Ճապոնիայում մազ կտրելը նշանակում էր, որ սամուրայի տերը մահացել է։ Աշիտաքան, կտրելով մազերը, ցույց է տալիս, որ համագյուղացիների համար նա մահացել է և էլ երբեք չի վերադառնա:
  • Գայլ-աստվածուհի Մորոյի մյուս երեխաների անունները չեն նշվում, բայց «Սան» ճապոներենից թարգմանած նշանակում է «երեք», այնպես որ բացառված չէ, որ հսկա գայլերի անունները «Իչի» ու «Նի» լինեն` «մեկ» ու «երկու»:
  • «Մոնոնոքե» կարելի է թարգմանել որպես «վրիժառու ոգի»:
  • Էբոշի-սամայի թիկնոցը քիմոնո չէ, այլ թինոց է, որ կրում են տղամարդիկ: Սա ցույց է տալիս տիկնոջ դիրքն ու կարևորությունը:
  • Գյուղում երևացող աղջիկը Աշիտաքայի փոքր քույրը չէր. «անիի-սան (ավագ եղբայր)» դիմելաձևը պարզապես հարգանքի նշան է: Ամենայն հավանականությամբ, նա Աշիտաքայի հարսնացուն էր:
  • Աշիտաքայի վրա հարձակված սամուրայները Աշիտաքային բարձրաստիճան զինվորի տեղ դրեցին, քանի որ միայն բարձրաստիճան զինվորները կարող էին սաղավարտ կրել, իսկ Աշիտաքայի թիկնոցը սաղավարտի էր նման:
  • Իրականում Մորոն երկու պոչ ունի:
  • Որպեսզի ասի իր «դեմ եմ անիմեն կտրելուն»-ը, Միյաձակին «Disney»-ին արնոտ թուր է ուղարկել, որի վրա գրված էր «չկտել»:
  • «Մոնոնոք Հիմե» երգի կատարողին Միյաձակին ասել է «սրանք այն բառերն են, որ Աշիտաքան շշնջում է Սանին ին մտքերում»:

ԱրձագանքըԽմբագրել

ՊարգևատրումներԽմբագրել

  • 1998 թ. Ճապոնական կինոակադեմիայի երկու պրեմիա` լավագույն ֆիլմի համար և հատուկ պարգևատրում ֆիլմի երաժշտության համար (Յոշիկաձու Մերա)
  • 1998 թ. «Մայնիչի» 3 պրեմիա` լավագույն ֆիլմ, լավագույն անիմացիոն ֆիլմ, դիտորդների կարծիքով լավագույն ֆիլմ (բոլորը` Հայաո Միյաձակիին)
  • 2000 թ. Անիմացիոն ֆիլմերի ռեժիսուրայում անձնական ներդրամն համար «Էննի» պրեմիայի հավակնություն
  • 2001 թ. «Սատուրն» պրեմիա լավագույն տնական վիդեոյի համար:
  • 2001 թ. Լավագույն սցենարի համար «Նեբուլա» պրեմիայի հավակնություն (Հայաո Միյաձակի, Նիլ Գեյման)

ԾանոթագրություններԽմբագրել