Բացել գլխավոր ցանկը

Մուհամեդ Սալահ Համեդ Գալի (արաբ․՝ محمد صلاح‎‎, ծնվել է 1992 թվականի հունիսի 15-ին, Բասյունե, Գարբիա, Եգիպտոս), եգիպտացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս անգլիական Լիվերպուլի և Եգիպտոսի ազգային հավաքականի֊ի կազմում։ Ազգությամբ ղպտի է:

Football pictogram.svg
Մուհամեդ Սալահ
արաբ․՝ محمد صلاح‎‎
Mohamed Salah 2017.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մուհամեդ Սալահ Համեդ[1]
Քաղաքացիությունը Եգիպտոս Եգիպտոս
Ծննդյան ամսաթիվ հունիսի 15, 1992 (27 տարեկան)
Ծննդավայր Բասիոն, Գարբիա, Եգիպտոս
Հասակ 175
Քաշ 69
Դիրք Հարձակվող[2]
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լիվերպուլ
Համար 11
Պատանեկան կարիերա
2002-2010 Եգիպտոս Մոկավլուն

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2012 Եգիպտոս Մոկավլուն 41 (11)
2012-2014 Իտալիա Բազել 47 (9)
2014- Անգլիա Չելսի ՖԱ 13 (2)
2015   Իտալիա Ֆիորենտինա 16 (6)
2015-2017   Իտալիա Ռոմա ՖԱ 65 (29)
2017-այժմ Անգլիա Լիվերպուլ 57 (45)
Ազգային հավաքական
2010-2011 Եգիպտոս Եգիպտոս Մ-20 11 (3)
2010-2011 Եգիպտոս Եգիպտոս Մ-23 11 (4)
2011-ներկա Եգիպտոս Եգիպտոս 62 (39)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սալահը ներկայացնում է իր թիմին փոքր տարիքայինների միջազգային ասպարեզում, մասնակցել է երիտասարդական հավաքականների ֆուտբոլի աշխարհի առաջնությանը և 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերին։ Առաջին տարում Բազելը հաղթեց Սուպերլիգան և ստացել է Աֆրիկայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչմանը[3]։ 2013 թվականին նա արժանացել է Շվեյցարիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։

Բովանդակություն

Ակումբային կարիերաԽմբագրել

ՄոկավլյունԽմբագրել

Սալահը, Մոկավլյուն ակումբի սան է։ 2010/11 մրցաշրջանում Մոհամեդդը հանդիսանում էր հիմնական կազմի հզորագույն ֆուտբոլիստներից մեկը։ 2010 թվականի դեկտեմբերի 25-ին Ալ-Ահլիի դեմ խաղում նա խփեց իր առաջին գնդակը թիմի կազմում։ Պորտ-Սաիդեյի ողբերգությունից հետո՝ 2012 թվականի սկզբին առաջնությունը կանգնեցվեց[4]։

ԲազելԽմբագրել

2012 թվականի ամռանը Մուհամեդը լքեց «Էրաբ Կոնտրակտորս» ակումբը և տեղափոխվեց շվեյցարական Բազել։ 2012 թվականի ապրիլի 10-ին հայտարարվեց, որ ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է կնքել Բազելի հետ։ 2012 թվականի հունիսի 13-ին իր դեբյուտային խաղում Ստյաուային խփեց գնդակ, որը եղավ առաջինը Բազելում։ Դեբյուտը պաշտոնական խաղում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի նախընտրական խաղում՝ Մոլդեյի դեմ։ Մոհամեդն անգամ ուներ կարիք տեղափոխվել ռումինական ակումբ, բայց նա չռեալիզացրեց մի տեղից մյուսը տեղափոխվելը։ Օգոստոսի 12-ին Տունայի դեմ հանդիպման ժամանակ տեղի ունեցավ հարձակվողի դեբյուտը շվեյցարական առաջնությունում։ Այդ խաղում նա իր դերն ունեցավ բոլոր գոլերի մեջ և օգնեց իր թիմին հաղթել 3։1 հաշվով։ Օգոստոսի 18-ին Լոզանիի դեմ խաղի ժամանակ Սալահը խփեց իր առաջին գնդակը առաջնությունում։

ՉելսիԽմբագրել

2014 թվականի հունվարի 26-ին Մուհամեդը տեղափոխվեց անգլիական Չելսի։ Նա կնքեց 5 տարվա պայմանագիր և վերցրեց 15 համարի մարզաշապիկը[5]։ Փետրվարի 8-ին Նյուքասլի հետ խաղում նա նշեց իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում՝ փոխարինելով Վիլյանին երկրորդ խաղակեսի ընթացքում[6]։ Մարտի 22-ին Արսենալի հետ խաղում նա խփեց իր առաջին գնդակը Չելսիում[7]։

Վարձավճարով ՖիորենտինայումԽմբագրել

Տրանսֆերային պատուհանի վերջին օրը Սալահը տեղափոխվեց իտալական Ֆիորենտինատրվարի[8]։ Փետրվարիի 8-ին Ատալանտայի դեմ խաղում Մուհամեդը իր դեբյուտը նշեց Սերիա Ա-յում, փոխարինելով Խոկաինին երկրորդ խաղակեսում։ Մեկ շաբաթ անց Սասուոլոյի հետ խաղում Սալահը խփեց իր առաջին գնդակը Ֆիորենտինայի կազմում[9]։ Փետրվարի 26-ին Եվրոպա Լիգայում, անգլիական Տոտենհեմի հետ հան դիպման ժամանակ, նա խփեց գնդակ, որը Ֆիորենտինային դուրս բերեց 1/8 եզրափակիչ փուլ[10]։ Մարտի 1-ին Ինտերի հետ խաղում Մոհամեռդի գնդակը օգնեց հաղթել Ինտերին, որը եղավ 1990/2000 մրցաշրջանից հետո առաջին հաղթանակը[11]։ Մարտի 5-ին թուրինյան Յուվենտուսի հետ խաղում Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչում նա ձևակերպեց դուբլ[12]»[12]:

ՌոմաԽմբագրել

2015 թվականի օգոստոսի 6-ին Սալահը վարձավճարով տեղափոխվեց Ռոմա: Օգոստոսի 22-ին, «Էլլաս Վերոնա»-ի դեմ խաղում նա առաջին խաղն անց կացրեց նոր ակումբում: Սեպտեմբերի 20-ին «Սասուոլո»-ի դեմ խաղում հարվածեց առաջին գոլը նոր ակումբի կազմում: 2016 թվականի նոյեմբերի 6-ին «Բոլոնի»-ի դեմ խաղում առաջին անգամ Սալահը կազմեց հեթ-տրիկ եվրոպական չեմպիոնատում:2015 թվականի ավարտին «Ռոմա»-ն վերջնականապես գնեց Սալահի տրանսֆերը:

ԼիվերպուլԽմբագրել

2017 թվականի հունիսի 22-ին տեղափողվեց Լիվերպուլ: Տրանսֆերի արժեքը կազմեց 42մլն եվրո և ստացավ 11 համարի մարզաշապիկը: Օգոստոսի 12-ին <<Ուոտֆորդ>>-ի դեմ անց կացրեց առաջին խաղը նոր ակումբում և հենց նույն խաղի ժամանակ էլ հարվածեց առաջին գոլը <<Լիվերպուլ>>-ում:

ՎիճակագրությունԽմբագրել

Վիճակագրությունը հավաքականումԽմբագրել

Հավաքական Մրցաշրջան Ըննկերականներ Առաջնություններ Ամբողջը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Եգիպտոս 2011 0 0 2 1 2 1
2012 11 5 4 2 15 7
2013 3 2 6 5 9 7
2014 3 2 6 3 9 5
2015 1 0 0 0 1 0
Ամբողջ կարիերայի ընթացքում 18 9 18 11 36 20

ՀաջողություններԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

  Բազել

  • Սուպերլիգայի չեմպիոն՝ 2012/13

  Չելսի

  • Անգլիական գավաթի լիգայի հաղթող 2015

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Premier League Clubs submit Squad Lists» (PDF)։ Официальный сайт английской Премьер-лиги։ 2014-02-14։ էջ 9։ Վերցված է 2014-02-14 
  2. «Player profile: Mohamed Salah»։ Transfermarkt։ 2014-02-14։ Վերցված է 2014-02-14 
  3. «Toure wins his second African Player of the Year Award» (անգլերեն)։ Официальный сайт КАФ։ 2012-12-21։ Վերցված է 2012-12-21 
  4. «Egypt's Premier League cancelled»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ մարտի 10, 2012։ Վերցված է մարտի 11, 2012 
  5. «Трансфер Салаха завершен» (ռուսերեն)։ Официальный сайт ФК «Челси»։ 2014-01-27։ Վերցված է 2014-01-27 
  6. «Челси VS. Ньюкасл Юнайтед 3-0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-02-08 
  7. «Челси VS. Арсенал 6-0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-03-22 
  8. ««Фиорентина» арендует Салаха» (ռուսերեն)։ Sports.ru։ 2015-02-02։ Վերցված է 2014-01-27 
  9. «Сассуоло VS. Фиорентина 1-3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-02-14։ Վերցված է 2014-01-27 
  10. «Фиорентина VS. Тоттенхэм Хотспур 2-0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-02-26 
  11. «Интер VS. Фиорентина 0-1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-03-01 
  12. 12,0 12,1 «Ювентус VS. Фиорентина 1-2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-03-05