Մոկրոուսովի փողոց (Կրասնի Սուլին)

փողոց Կրասնի Սուլինում

Մոկրոուսովի փողոց (ռուս.՝ Улица Мокроусова), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Նախկինում կոչվել է 1-ին Պերեեզդնի նրբանցք։ Անվանվել է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ակտիվ մասնակից և Հայրենական մեծ պատերազմում պարտիզանական շարժման մասնակից Ա. Վ. Մոկրոուսովի պատվին[1]։

Մոկրոուսովի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Անվանվել էԱլեքսեյ Մոկրոուսով
Փոստային ինդեքս346357

Պատմություն խմբագրել

Մոկրոուսովի փողոցը նախկին 1-ին Պերեեզդնի նրբանցքն է, որը 1965 թվականին քաղաքի գործադիր կոմիտեի որոշմամբ վերանվանվել է ի պատիվ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ակտիվ մասնակից և Հայրենական մեծ պատերազմում պարտիզանական շարժման մասնակից Ալեքսեյ Վասիլևիչ Մոկրոուսովի[1]։

Մոկրոուսովի փողոցը սկիզբ է առնում Գագարինի փողոցից և ավարտվում Ռոսիյսկայա փողոցում։

Մոկրոուսովն ապրել է անհանգիստ կյանք։ 1905 թվականին, լինելով հանքափոր Դոնբասում, նա մասնակցել է քաղաքական գործադուլների և զինված ապստամբությունների ինքնակալության դեմ։ 1909 թվականին Բալթյան նավատորմ զորակոչված Մոկրոուսովը հեղափոխական քարոզչություն է անցկացրել «Պրիտկի» ականակրի նավաստիների շրջանում։ Այստեղ նա ձերբակալվել է, բայց կարողացել է փախչել։ Սավինի անունով անձնագրով արտագաղթել է արտասահման, այցելել Շվեդիա, Դանիա, Անգլիա, Արգենտինա, Ավստրալիա։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո Մոկրոուսովը վերադարձել է Ռուսաստան։ Բոլշևիկյան ցուցակով ընտրվել է Սևաստոպոլի խորհրդի պատգամավոր[1]։

Հոկտեմբերյան հեղաշրջումից անմիջապես առաջ Մոկրոուսովը Սևաստոպոլից ուղևորվել է Բալթյան նավատորմ որպես հեղափոխական նավաստիների պատվիրակ։ Պատմական հեղաշրջման ժամանակ նա ղեկավարում էր մայրաքաղաքի հեռագրատունը գրաված ջոկատը։ Սևաստոպոլ Ալեքսեյ Վասիլևիչը վերադարձել է երկրի հարավում հակահեղափոխության դեմ պայքարի ժողովրդական կոմիսարի մանդատով։ 1917 թվականի դեկտեմբերի սկզբին նրա ջոկատը մեկնել է ճակատ։ 1918 թվականի փետրվարի 11-ին նավաստիների ջոկատը Սուլինից դուրս է մղել կալեդինցիներին։ Հետագայում Մոկրոուսովը ղեկավարել է բրիգադ, որը Հյուսիսային Կովկասում և Ուկրաինայում պայքարել է Դենիկինի դեմ, գլխավորել է պարտիզանական շարժումը Վրանգելի թիկունքում[1]։

Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Մոկրոուսովը վարել է դիվանագիտական և տնտեսական աշխատանք։ Երբ սկսվել է Իսպանիայում նացիստների դեմ պատերազմը, նա մեկնել է այնտեղ որպես կամավոր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մոկրուսովը սկզբում ղեկավարում էր Ղրիմի թերակղզում պարտիզանական շարժումը, այնուհետև կռվում էր խորհրդային զորքերի շարքերում։ Պատերազմից հետո վետերանը բնակություն է հաստատել Սիմֆերոպոլում, որտեղ մահացել է 1959 թվականին։ Սոցպոսյոլոկ ավանի փողոցներից մեկն այժմ կոչվում է նրա անունով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Улица Мокроусова». Վերցված է 2019 Մարտ 23-ին.

Գրականություն խմբագրել

  • Мякинченко, В. Легендарный командир / В.Мякинченко // Власть советов. – 1981. – 1 апреля.
  • Горная, Л. Пройдусь по Гимназической, сверну на Ярославскую / Л.Горная // Красный бумер. – 2006. - №36.

Արտաքին հղումներ խմբագրել