Գագարինի փողոց (Կրասնի Սուլին)

փողոց Կրասնի Սուլինում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագարինի փողոց (այլ կիրառումներ)

Գագարինի փողոց (ռուս.՝ Улица Гагарина), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Քաղաքի ամենաերկար փողոցն է։ Նախկինում կոչվել է Նովոչերկասկայա փողոց։

Գագարինի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն4 կմ
Անվանվել էՅուրի Գագարին

Պատմություն

խմբագրել

Գագարինի փողոցը Կրասնի Սուլին քաղաքի ամենաերկար փողոցն է՝ գրեթե 4 կմ։ Նախքան Յուրի Գագարինի թռիչքը փողոցը կոչվում էր Նովոչերկասկայա[1]։

19-րդ դարի վերջում նովոչերկասկցի հարուստ վաճառականները և կազակները այստեղ սկսեցին կառուցել իրենց տները (թիվ 2 դպրոցի և կոմունալ ծառայությունների գրասենյակի տարածքում)։ Նրանք փողոցը կոչեցին իրենց հայրենի քաղաքի պատվին։ Գագարինի փողոցի սկզբնամասում գտնվում է Սոցպոսյոլոկ միկրոշրջանը, որը մասնավոր հատվածի տեղում սկսել է կառուցապատվել 1950-ական թվականներին։ 1990-ական թվականներին այստեղ կառուցվել են քաղաքի ամենամեծ՝ 180-բնակարանանոց տները[1]։

Այս փողոցում է քաղաքի ամենահին դպրոցներից մեկը՝ թիվ 2-ը, որը բացվել է 1936 թվականին։ Նրա շրջանավարտներից շատերը փառաբանում են իրենց հայրենի քաղաքը նրա սահմաններից դուրս։ Նրանց թվում են օպերային երգչուհի, Մարիինյան թատրոնի մենակատար Մարգարիտա Ալավերդյանը, տիեզերագնաց Վալերի Կորզունը[1]։

Գագարինի փողոցում է գտնվում Կրասնի Սուլինի Սուրբ Աստվածածին տաճարը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Улица Гагарина». Վերցված է 2019 Մարտ 22-ին.

Գրականություն

խմբագրել
  • Горная, Л. Пройдусь по Гимназической, сверну на Ярославскую / Л.Горная // Красный бумер. – 2006. - №38.

Արտաքին հղումներ

խմբագրել