Հենրիխ Սապգիր
Հենրիխ Սապգիր (ռուս.՝ Ге́нрих Вениами́нович Сапги́р, նոյեմբերի 20, 1928[1][2][3][…], Բիյսկ, Սիբիրի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 7, 1999[1][2][3][…], Մոսկվա, Ռուսաստան), ռուս բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, սցենարիստ, թարգմանիչ։
Հենրիխ Սապգիր Ге́нрих Вениами́нович Сапги́р | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1928[1][2][3][…] |
Ծննդավայր | Բիյսկ, Սիբիրի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հոկտեմբերի 7, 1999[1][2][3][…] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, մանկագիր, սցենարիստ և թարգմանիչ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Genrikh Sapgir Վիքիպահեստում |
1944 թվականից անդամակցել է Մոսկվայի պիոներների տներից մեկում գործող, բանաստեղծ և գեղանկարիչ Եվգենի Կրոպիվնիցկու ղեկավարած գրական ստուդիային։ 1950-ական թվականների վերջին Կրոպիվնիցկու և նրա աշակերտ Օսկար Ռաբինի շուրջ ձևավորվում է գեղագիտորեն մերձ պոետների և նկարիչների մի խումբ, որը հետագայում կոչվել է «լիանոզովյան դպրոց»։ Սապգիրն այդ շրջանակի աչքի ընկնող դեմքերից էր։ Նրա բանաստեղծությունների առաջին հրապարակումը եղել է արտասահմանում, 1968 թվականին, իսկ ԽՍՀՄ-ում հրատարակվել է սկսել 1989 թվականից։
1960-ականներից Սապգիրն ակտիվորեն աշխատել է մանկական գրականության ասպարեզում, հանդես եկել որպես թարգմանիչ, նախևառաջ փոխադրություններ է կատարել հրեա ականավոր բանաստեղծ Օվսեյ Դրիզից[4]։
Հենրիխ Սապգիրը հայերեն
խմբագրել- Գիշեր; Երկու բանաստեղծ; Էությունը; Ստուգված է՝ ՏՎԲ; Հին չինական եղանակ; «Կամաց...»; «Կինը սառեցրել է հիմարությունը...»; «Հուշարձան՝ զոհերին զավթախուժումների...»; Սաղմոս 2; Հրեշտակների ստվերները; Չարիքը; Վարդագույն ավտոկռունկը; Հին բույնը; «Ցատկ ութերորդ հարկից...»; Արվեստագետը։ Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 309-328։ Թարգմ.՝ Հրանտ Ալեքսանյան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 269—271. — ISBN 5-94848-307-X
- ↑ Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 308։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Սապգիր» հոդվածին։ |