Բացել գլխավոր ցանկը
Մոխրագույն ագռավ
Մոխրագույն ագռավ
Մոխրագույն ագռավ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճնճղուկանմաններ (Passeriformes)
Ընտանիք Ագռավներ (Corvidae)
Ցեղ Ագռավ (Corvus)
Տեսակ Մոխրագույն ագռավ (C. cornix)
Միջազգային անվանում
Corvus cornix
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Մոխրագույն ագռավ, եղջերուկ (լատ.՝ Corvus cornix),  թռչունների դասի ագռավների ընտանիքի տեսակ։ Երբեմն սև և մոխրագույն ագռավները դիտում են որպես մեկ տեսակի ենթատեսակներ, այս դեպքում սև ագռավները կոչվում են Corvus corone corone, մոխրագույն ագռավները՝ Corvus corone cornix։ Տարածված են Կենտրոնական, Հյուսիսային և Արևելյան Եվրոպայում, Արևմտյան Սիբիրում, Առաջավոր Ասիայում։ Հանդիպում է նաև Նեղոսի դելտայում։

Արտաքին տեսքԽմբագրել

Գլուխը, թևերը և պոչը սև են, մարմինը՝ մոխրագույն։ Ծիածանաթաղանթը մուգ է, կտուցն ու ոտքերը՝ սև։ Միջին երկարությունը 50 սմ է, մարմնի զանգվածը՝ 460-735 գրամ, թևերի բացվածքը հասնում է մինչև 1 մետրի։ Միջին հաշվով մի քիչ խոշոր են սերմնաքաղներից, ունեն ավելի բարձր, ամուր, կողքերից թեքված կտուց։ Թռիչքի ժամանակ սերմնաքաղից տարբերվում է ոչ միայն գունավորումով, այլ նաև ավելի լայն և բութ թևերով, թեթևակի ներքև թեքված կտուցով։ Երիտասարդները տարբերվում են գորշ գունավորմամբ, կապույտ աչքերով, վարդագույն բերանային խոռոչով։

Ագռավի ձայնը կռկռոցի տարբեր ձևեր են, առավել հաճախակի օգտագործվում է խռպոտ «Կըռռռ», վերջում փակ ձայնով ազդանշանը։ Գետնի վրա շարժվում են մեծ քայլերով, վտանգի դեպքում սկսում են ցատկել։

ՍննդառությունԽմբագրել

Ագռավները ամենակեր թռչուններ են, սնվում են միջատներով, ճտերով և ձվերով, կրծողներով և մողեսներով, գորտերով, ձկներով, բուսական սննդով՝ տարբեր բույսերի սերմերով և բույսերով, ինչպես նաև սննդային մնացորդներով և լեշով՝ կատարելով սանիտարի դեր:

Հայտնի է ագռավների հնարամտությունը և շրջակա միջավայրի առարկաներն օգտագործելու ունակությունը, օրինակ, եթե քաղաքային ագռավին հանդիպում է կեղևով ընկույզ, նա կարող է այն գցել ճանապարհի մեջտեղը և սպասել, մինչև մեքենան այն կջարդի, ինչից հետո հանգիստ ուտում է: 1970-1980-ական թվականներին, երբ խանութներում վաճառվում էր կես լիտրանոց բրգաձև թղթե տուփերով կաթ, ագռավները հաճախ գողանում էին այդ տուփերը, տանում գաղտնի տեղ, կտուցով տուփի մեջ անցք անում և խմում կաթը, և որպեսզի տուփը թռիչքի ժամանակ կտուցից չընկնի, ագռավները նախօրոք ծալում էին փաթեթի անկյուններից մեկը: Մոխրագույն ագռավները չոր հացն ուտելուց առաջ հաճախ թրջում են ջրափոսերում:

ԲազմացումԽմբագրել

Մոխրագույն ագռավի բույն
Մոխրագույն ագռավը բնում
Տասն օրական ճուտեր
Ագռավը կերակրում է ճուտերին

Բազմացման շրջանին նախորդում է օդում տարբեր խաղերի, հետապնդումների, օդում պտույտները շրջանը: Զույգերը յուրաքանչյուր սեզոնի պատրաստում են նոր բույն: Ձվադրման քանակը, ձվի գույնը ինկուբացիոն շրջանը, ձագերի կերակումը, զույգի միջև պարտականությունները բաժանումը նման է սերմնաքաղներին: Մոխրագույն ագռավը սկսում է բույն պատրաստել մարտ-ապրիլ ամիսներին (կախված կլիմայից): Բները կառուցում են այգիներում, հաստ ծառերի ճյուղերին, էլեկտրասյունի, վերնբարձ կռունկների, ջրատար խողովակների վրա: Բները պատրաստում են չոր ճյուղերից կամ եղեգներից, որ ամրացվում են կավով կամ տորֆով, դրանից բացի օգտագործում են նաև կենդանիների ոսկորներ և մետաղալար[1][2], բույնը պատում են փետուրներով, խոտերով, սինթետիկ նյութերով, խծուծով, բամբակով, լաթերով։ Բնի մոտ իրենց պահում են զգույշ և աննկատ։ Էգը դնում է 4-6 կապտականաչ, մուգ բծերով ձվեր մարտի վերջից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում։ Ձվերի չափերը՝ (38-42)x(28-32) մմ է։ Թխսում է միայն էգը՝ 18-19 օր, ամբողջ օրվա ընթացքում չհեռանալով բնից, արուն կերակրում է նրան թխսման ընթացքում։ 25 օրից դուրս են գալիս ճտերը, որոնց կերակրում են 2 ծնողները․ ճտերը ձվից դուրս են գալիս մոտավորապես հունիսի կեսերին, որոշ ժամանակ մնում են ծնողների հետ, որոնք նրանց կերակրում են։ Հուլիսին ընտանեկան խումբը ցրվում է։

Աշնան մոտ ագռավները խոշոր քանակությամբ կենտրոնանում են աղբավայրերի և սննդի այլ աղբյուրների մոտ։ Բազմանում են կյանքի 2-5-րդ տարում։ Առավելագույն ստույգ հայտնի կյանքի տևողությունը եղել է 20 տարի։

ԿենսակերպԽմբագրել

Ագռավները հիանալի տարբերակում են և համապատասխան ձևով են արձագանքում անցորդին և հրացանով որսորդին։ Սովորաբար ագռավները խուսափում են մարդկանցից, բայց հիշում են նրանց դեմքերը, ովքեր կերարում են իրենց և հետագայում կարող են նրանց մոտ թռչել կամ հետևել նրանց։ Նաև ագռավները կարող են ցուցաբերել հնարամտություն, օրինակ՝ հիշել իրենց պահած սննդի տեղը ու վերադառնալ նրա հետևից անհրաժեշտության դեպքում, կամ ընկույզները ցած գցել մեծ բարձրությունից։

ԱրեալԽմբագրել

Տարածված են Արևելյան Եվրոպայում, Սկանդինավիայում, Փոքր Ասիայում, Ռուսաստանի տարածքում՝ Արևմուտքից մինչև Ենիսեյ։ Նստակյաց-քոչվոր տեսակ են, ձմռան լիովին անետանում են միայն արեալի հյուսիսային հատվածից։ Ագռավների ամենից սինանտրոպ տեսակներից մեկ են, քաղաքների տիպիկ բնակիչ։ Գոյութուն ունեն ինչպես լիովին նստակյաց պոպուլյացիաներ, որ բնակվում են քաղաքում, այնպես էլ բնական լանդշաֆտներում բնադրող և անցումային պոպուլյացիաներ։ Բազմաթիվ առանձնյակներ, որ բնակվում են անտառներում և գյուղական վայրերում, ձմեռն անցկացնում են քաղաքում և նրա մերձակայքում։

Արիալի մեծ մասում մոխրագույն ագռավը մեծաքանակ տեսակ է։ Առավել մեծ վտանգ է ներկայացնում արագ աճող թվաքանակի և դրա հետ կապված բնության էկոհամակարգերին հասցվող վտանգի պատճառով։ Վերջին տասնամյակներում մի շարք խոշոր քաղաքներում մոխրագույն ագռավների թվաքանակը կրճատվել է, սակայն այդ երևույթի միանշանակ մեկնաբանություն չկա։ Հնարավոր է, որ դա լինի պոպուլյացիայի թվաքանակի չափից շատ մեծանալու ներքին կարգավորման ազդեցություն։ Կան հնարավոր պատճառների երեք վարկածներ՝ կրակել սիրողների ակտիվացում, քաղաքում սննդի նվազում պոլիէթիլենային փաթեթների պատճառով (դժվար է բացելը), ինչպես նաև թռչունների այլ տեսակների, վայրիացած շների և այլ կենդանիների հետ մրցակցությունը, սննդի որակի և մարդկանց մոտ սննդային մնացորդների փոփոխությունը տարբեր տեսակի հավելումների հետևանքով (քիմիական, տրանսգենային․ անդրծովյան՝ ոչ սովորական մթերքներ)։

ԵնթատեսակներԽմբագրել

Երբեմն առանձնացվում է ընդհանուր տեսակ[3]՝ Corvus corone, որը ներառում է․

  • Corvus corone cornix, սովորական մոխրագույն ագռավ,
  • Corvus corone sharpii, արևելյան մոխրագույն ագռավ,
  • Corvus corone corone, սովորական սև ագռավ,
  • Corvus corone orientalis, արևելյան սև ագռավ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Cocker Mark, Mabey Richard (2005)։ Birds Britannica։ London: Chatto & Windus։ էջեր 418–425։ ISBN 978-0-7011-6907-7 
  2. Snow David, Perrins Christopher M., eds. (1998)։ The Birds of the Western Palearctic concise edition (2 volumes)։ Oxford: Oxford University Press։ էջեր 1478–1480։ ISBN 978-0-19-854099-1 
  3. Арлотт Н., Храбрый В. Птицы России: Справочник-определитель. — СПб.: Амфора, 2009. — С. 289-290. — 446 с. — ISBN 978-5-367-01026-8
  4. Marzluff, John M., Paul R. Ehrlich, and Tony Angell. In the Company of Crows and Ravens. Yale University, 2005. Print.

Արտաքին հղումներԽմբագրել