Բացել գլխավոր ցանկը
Սերմնաքաղ
Սերմնաքաղ
Սերմնաքաղ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճնճղուկանմաններ (Passeriformes)
Ընտանիք Ագռավներ (Corvidae)
Ցեղ Ագռավ (Corvus)
Տեսակ Սերմնաքաղ (C. frugilegus)
Միջազգային անվանում
Corvus frugilegus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սերմնաքաղ (Corvus frugilegus), ճնճղուկազգիների կարգի ագռավների ընտանիքի թռչուն։

Արտաքին կառուցվածքԽմբագրել

Մարմնի երկարությունը մինչև 45 սմ է։ Փետուրները սև գույնի են, մետաղական փայլով։

ՏարածվածությունԽմբագրել

Տարածված է Կենտրոնական Եվրոպայում և Ասիայում։ Հյուսիսում ապրողները չվող են, հարավում՝ նստակյաց։ ԽՍՀՄ սահմաններում հայտնի է սերմնաքաղի 2 ենթատեսակ, սովորական սերմնաքաղ (Corvus frugilegus frugilegus Լ․) և արևելա-սիբիրական սերմնաքաղ (C․ f․ contralis)։ ՀԽՍՀ-ում սովորական սերմնաքաղը տարածված է Սևանա լճի ավազանում, Սպիտակում, Կիրովականում, հանդիպում է նաև Լենինականի, Ղուկասյանի շրջաններում, Արարատյան հարթավայրում (որտեղ և ձմեռում են նստակյաց սերմնաքաղները)։ Չվում են օգոստոս ամսից, վերադառնում մարտ-ապրիլ ամիսներին, հսկայական երամներով, որտեղ անհատների թիվը հասնում է մինչև 8 հազարի։

ԲնադրումԽմբագրել

Բնադրում են խոշոր գաղութներով, բարձր ծառերի վրա, մասնավորապես բնակավայրերին մոտ։ ՀԽՍՀ-ում սերմնաքաղների ամենախոշոր բնադրվող գաղութը Մարտունի քաղաքատիպ ավանում է, որտեղ հաշվվում է 600-ից ավելի բույն։ Մյուս բնակավայրերում դրանց թիվը 200-ից չի անցնում։ Ձվադրում է ապրիլ ամսին, թխսում 16-20 օր։

ՍննդառությունԽմբագրել

Սնվում է տարբեր միջատներով, դրանց թրթուրներով, մկնանման կրծողներով, հացահատիկային և բանջարանոցային կուլտուրաներով։ Սերմնաքաղները օգտակար են, ոչնչացնում են մեծ քանակությամբ վնասակար միջատներ։ Ցանքի շրջանում վնաս են հասցնում հացահատիկային, բանջարաբոստանային կուլտուրաներին, որը, սակայն, չի նվազեցնում նրանց դերը վնասատուների դեմ կենսաբանական պայքարում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 342