Սուսաննա Մկրտչյան

հայ վիքիպեդիստ
(Վերահղված է Մկրտչյան Սուսաննաից)

Սուսաննա Միհրանի Մկրտչյան (օգոստոսի 26, 1949(1949-08-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական գործիչ, վիքիպեդիստ, Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական-հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ (2013 թվական)[2], տեխնիկական գիտությունների թեկնածու։ 2014 թվականին Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմի Ուելսի կողմից արժանացել է Տարվա վիքիպեդիստ պատվավոր կոչմանը[3]։ Մտահղացել և իրականության է վերածել վիքիճամբարների, վիքիակումբների նախագծերի տեսլականը[4]։ 2015 և 2016 թվականներին Վիքիճամբար նախագիծը ճանաչվել է «Տարվա ամենացնցող նախագիծ»[5]։ 2018 թվականին Սուսաննա Մկրտչյանն ընտրվել է Համաշխարհային Վիքիպեդիա և օգտվողների կրթական խմբի փոխնախագահ[6][7]։

Սուսաննա Մկրտչյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 26, 1949(1949-08-26) (74 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1971)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու (1986)
Մասնագիտությունգիտնական, հասարակական գործիչ և Վիքիպեդիստ
ԱշխատավայրԵրևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն և Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ
Զբաղեցրած պաշտոններնախագահ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՎիքիպեդիա և կրթություն խումբ
 Susanna Mkrtchyan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Կրթություն

խմբագրել

Սուսաննա Մկրտչյանը ծնվել է 1949 թվականին Երևանում։ 1956-1964 թվականներին սովորել է Երևանի Ավետիք Իսահակյանի անվան դպրոցում։ 1964-1966 թվականներին ուսումը շարունակել է Մանուկ Աբեղյանի անվան այն ժամանակ ֆիզմաթ թեքումով դպրոցում, որն ավարտել է ոսկե մեդալով։ 1966-1971 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի կիբեռնետիկա բաժնում, 1984-1986 թվականներին գործուղվել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համակարգային հետազոտությունների ինստիտուտ և մասնակցել «ԻՆԵՍ» տվյալների բազաների կառավարման համակարգի մշակման աշխատանքներին։ Այդ ընթացքում մշակել է Տվյալների բազա-օգտվող ինտերֆեյսը, որի համար 1986 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական կոչում։

Ընդհանուր գործունեություն

խմբագրել

Գիտատեխնիկական գործունեություն

խմբագրել
 

Մասնագիտական գործունեությունը սկսել է Ս. Մերգելյանի անվան Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում որպես ծրագրավորող, այնուհետև աշխատել է Պետպլանի հաշվողական կենտրոնում, սկզբում խմբի ղեկավար, այնուհետև ղեկավարել է Ավտոմատացված տվյալների բանկերի բաժինը։ 2010 թվականից աշխատում է Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում՝ որպես առաջատար գիտաշխատող։

Վիքի կամավոր

խմբագրել
 
Վիքիպեդիա ուսուցման համագործակցության հանդիպումը Երևանի Այբ դպրոցում, Հայաստան, 2017 թվականի հունիսի 2-4[8]

2010 թվականից Սուսաննա Մկրտչյանը սկսել է խմբագրել Վիքիպեդիայում։ Նա, լինելով գիտության ոլորտում, նկատել է, որ Վիքիպեդիան կարող է գիտնականների համագործակցության միջավայր ստեղծել ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Հայաստանի և արտերկրի միջև։ 2011 թվականին նա մասնակցել է Հայֆայում (Իսրայել) կայացած Վիքիպեդիա Հիմնադրամի Վիքիմանիա ամենամյա համաժողովին[9] և Հիմնադրամի ներկայացուցիչների հետ խոսել հայաստանյան մասնաճյուղ ունենալու մասին։ 2013 թվականի մայիսին 14-ին հիմնադրվել է Վիքիմեդիա Հայաստան ՀԿ կազմակերպությունը[10][11][12]։

Սուսաննա Մկրտչյանը Վիքիպեդիայի բնագավառում կրթական բազմաթիվ նոր գաղափարների հեղինակ է, որոնք համաշխարհային բարձր գնահատականի են արժանացել[11][13][14]։ Սուսաննա Մկրտչյանի մտահղացած նախագծերից Վիքիճամբար նախագիծը, որն առաջին անգամ հաջողությամբ փորձաշրջան է անցնել Հայաստանում, 2014 թվականին ճանաչվել է «Տարվա ամենացնցող նախագիծ», իսկ 2016 թվականին Վիքիակումբ նախագիծն է ճանաչվել «Տարվա ամենացնցող նախագիծ»։ Վիքիճամբար և Վիքիակումբ նախագծերը դարձել են հայկական բրենդ։

Հայաստանում Վիքիմեդիա շարժման մասսայականացմանն ուղղված միջոցառումների արդյունավետության շնորհիվ[15][16][17] 2016 թվականի օգոստոսին Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների Վիքիմեդիա կազմակերպությունների ամենամյա հինգերորդ համաժողովը կազակերպվել է Հայաստանում, Դիլիջանի միջազգային դպրոցում[13][18]։

Մրցանակներ

խմբագրել
  • Տարվա վիքիպեդիստ պատվավոր հիշատակում, 2015 թվական Վիքիմանիա (միջոցառումը կայացել է Մեքսիկայում)[3][19][20]
  • «Վիքի ամենացնցող նախագիծ», որը շնորհվել է Սուսաննա Մկրտչյանի համահեղինակած «Վիքիճամբար» նախաձեռնությանը 2015 և 2016 թվականներին

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://diff.wikimedia.org/2015/07/31/wikipedians-of-the-year-2015/
  2. «Շուտով Հայաստանում կստեղծվի Վիքիմեդիա».
  3. 3,0 3,1 Վիքիպեդիայի հիմնադրի անակնկալը Սուսաննա Մկրտչյանին
  4. Վիքիպեդիա. Շտապ օգնությունից արագ
  5. «Վիքիպեդիայի հիմնադրի անակնկալը Սուսաննա Մկրտչյանին». mediamax.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  6. Wikipedia & Education User Group/User Group election 2018-2020/Results
  7. «Wikipedia: uno strumento per cambiare l'ecosistema formativo». Wikimedia Italia (իտալերեն). 2018 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  8. Wikipedia & Education User Group
  9. «Wikimania 2011 • Haifa, Israel. August 4–7, 2011».
  10. «ՎԻՔԻՄԵԴԻԱ ՀԱՅԱՍՏԱՆ».
  11. 11,0 11,1 Susanna Mkrtchyan is a grandmother on a mission
  12. «First Wiki conference in Armenia slated for September 8-9». telecom.arka.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
  13. 13,0 13,1 Կատրին Մաեր. «Հայկական վիքիճամբարները բացառիկ են»
  14. правды», Юлия ДИВЕЕВА | Сайт «Комсомольской (2018 թ․ դեկտեմբերի 11). «Викимедиа РУ выложила новую книгу "Открытое наследие"». KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
  15. ««ՎԻՔԻՊԵԴԻԱՆ» ԵՊՀ-ՈՒՄ. ԽՄԲԱԳԻՐՆԵՐԸ ՀՈԳԵԲԱՆՆԵՐՆ ԵՆ». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
  16. «Հայերեն Վիքիպեդիան զարգանում է` միացեք, խմբագրեք». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
  17. «Հայալեզու վիքիպաշարները համալրվում են, բայց դեռ շատ անելիք կա - ankakh.com». ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
  18. Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների Վիքիմեդիա կազմակերպությունների հինգերորդ ամենամյա հավաքը կգումարվի օգոստոսի 27-29-ը UWC Dilijan քոլեջում(չաշխատող հղում)
  19. «Հայերեն Վիքիպեդիան ընդօրինակման լավագույն փորձ է գործընկերների համար. հարցազրույց 2015-ի «Տարվա վիքիպեդիստ»-ի հետ». armenpress.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
  20. «Տարվա վիքիպեդիստը հայ է». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուսաննա Մկրտչյան» հոդվածին։