Վիքի ճամբար, Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության նախագծերից մեկը, որի նպատակն է զարգացնել հայերեն Վիքիպեդիան Հայաստանի մայրաքաղաքի ու մարզերի տարբեր դպրոցների աշակերտների և բուհերի ուսանողների միջոցով՝ միաժամանակ ապահովելով նրանց ակտիվ հանգիստը։ Նախագիծն առաջին անգամ իրականացվել է Վանաձորում, հետագայում՝ Ստեփանավանում, Աղվերանում և Ծաղկաձորում։

2014 թվականի առաջին Վիքիճամբարին մասնակցող երեխաները կազմել են «Wikicamp» բառը։

2014 թվականին Լոնդոնում տեղի ունեցած ամենամյա Վիքիմանիա 2014 համաժողովի ընթացքում Վիքիմեդիա Հայաստանի «Վիքիճամբար» նախագիծը ճանաչվել է տարվա ամենազիլ նախագիծ[1]։

ՁևաչափԽմբագրել

 
2017 թվականի 2-րդ հերթափոխի ճամբարականները կազմել են W տառը։

9-21 տարեկան ակտիվ վիքիխմբագրողները, կախված իրենց խմբագրումների ծավալից ու որակից, ստանում են անվճար ուղեգրեր։ Մասնակցության հայտեր կարելի է ձեռք բերել նաև գումարով[2]։

Պատանեկան ՎիքիճամբարԽմբագրել

Պատանեկան Վիքիճամբարին մասնակցում են 9-14 տարեկան երեխաներ և խմբագրում հիմնականում Հայերեն Վիքիբառարան և Վիքիդարան նախագծերում։

Երիտասարդական ՎիքիճամբարԽմբագրել

Երիտասարդական Վիքիճամբարին մասնակցում են 15-21 տարեկան երիտասարդներ, որոնք խմբագրումներ են կատարում Հայերեն Վիքիպեդիայում և Վիքիդարանում։ Երիտասարդական Վիքիճամբարի օրակարգը տարբերվում է Պատանիների Վիքիճամբարի օրակարգից, տարբեր են նաև երկու ճամբարներում անցկացվող խաղերը։

Արևմտահայերեն ՎիքիճամբարԽմբագրել

Արևմտահայերեն Վիքիճամբարն ամեն տարի կազմակերպվում է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի համատեղ հովանավորությամբ[3]։ Արևմտահայերեն առաջին Վիքիճամբարն անցկացվել է Լիբանանում, այնուհետև՝ Պորտուգալիայում և Ֆրանսիայում։

ՆպատակԽմբագրել

Վիքի ճամբարի նպատակն է դպրոցականների և ուսանողների միջոցով զարգացնել Հայերեն վիքիպեդիան, Վիքիդարանը, Վիքիբառարանը և Վիքիմեդիա քույր նախագծերը[4]։

Վիքիճամբարը հնարավորություն է տալիս երիտասարդներին և պատանիներին բացահայտել և զարգացնել իրենց հետաքրքրություններն ու ունակությունները վիքինախագծերի միջոցով։ Վիքիճամբարը՝ որպես կրթական միջավայր, այլընտրանքային կրթության միջոց է՝ առանց որևէ սահմանափակումների, որտեղ ճամբարականները ձեռք են բերում արժեքավոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, որոնք վերածվելով խանդավառության և հետաքրքրությունների՝ օգնում են նրանց հաջողակ մարդ դառնալ դպրոցում և ապագա մասնագիտական ոլորտում։

ՄիջոցառումներԽմբագրել

Վիքիճամբարի բոլոր միջոցառումները, առօրյան կառուցված են այնպես, որ նպաստեն ճամբարականի ինքնագնահատականի, ինքնավստահության և ինքնուրույնության բարձրացմանը։ Ճամբարում մասնակիցները սովորում են կշռադատել, անկաշկանդ արտահայտել սեփական կարծիքն ու որոշումներ կայացնել, որն ապահովում է առաջընթաց ամբողջ կյանքի համար։

Վիքիճամբարում կան թիմային աշխատանքին վերաբերող շատ միջոցառումներ, որոնք նպաստում են համագործակցությանը, հաղորդակցմանը, խնդիրների, կոնֆլիկտների խմբային և անհատական լուծմանը։ Ճամբարականները աշխատում են ընդհանուր նպատակի համար՝ ունենալով անհատական նպատակներ, ինչպես Վիքիպեդիայում է։

10 օրվա ընթացքում ճամբարի մասնակիցները կյուրացնեն Վիքի խմբագրման գործիքները, վիքի օգնականների օգնությամբ Հայերեն Վիքիպեդիայում կստեղծեն հոդվածներ, Վիքիբառարանում՝ բառահոդվածներ, իսկ Վիքիդարանում՝ կսրբագրեն հեղինակային հանրային սեփականություն համարվող գրքերը։

Ճամբարի առօրյայում ներառված են հայկական պարերի և երգերի ուսուցում, հայկական ֆիլմերի ցուցադրություն, հանդիպումներ անվանի գիտնականների, գրողների, մշակութային գործիչների հետ։

Թիմային և սպորտային խաղերԽմբագրել

 
Յոգա սկսնակների համար
 
Պարանի ձգման խաղ
  • Արշավ
  • Ազգային պար
  • Յոգա սկսնակների համար
  • Ֆորտ Վիքի
  • Սպորտլանդիա
  • Պարանի ձգում
  • Փայտի ձգում
  • Ֆուտբոլ
  • Վոլեյբոլ
  • Սեղանի թենիս
  • Բադմինտոն
  • Բասկետբոլ
  • Վիքիորոնում

Ինտելեկտուալ խաղերԽմբագրել

 
Փազլի հավաքում Վիքիճամբարում
 
Բարձր աշտարակի հավաքում
  • Ինտելեկտուալ խաղեր
  • Բրեյն ռինգ
  • Բանավեճ
  • Ժամանակի կառավարման թիմային խաղ
  • Փազլի հավաքում
  • Բարձր աշտարակ
  • Փուչիկներով խաղ
  • Կոմպոզիցիայի պատրաստում

Վիքի խաղերԽմբագրել

  • Հոդվածի կառուցվածք
  • Հանրագիտարանային ոճ
  • Նշանակալիություն
  • Հեղինակային իրավունք
  • Ազատ եւ ոչ ազատ պատկերներ
  • Վստահելի և ոչ վստահելի աղբյուրներ
  • Վիքիհամայնք և դերեր
  • Հոդվածների վիճակագրություն եւ դիտումներ
  • Վիքիտվյալներ

Ազատ ժամանցի խաղերԽմբագրել

ՀյուրերԽմբագրել

Ճամբարի երկու հերթափոխերի ընթացքում վիքի խմբագիրները բազմիցս հյուրընկալել են տարբեր հեռուստաընկերությունների, լրատվական կայքերի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների։

Վիքի Ճամբար այցելել է նաև Ռալֆ Յիրիկյանը՝

  Հայկական ազգային ինքնության և պատմական-մշակութային հարուստ ժառանգության պահպանումը միշտ եղել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում։ Մենք ողջունում ենք այս նախաձեռնությունը և գնահատում համացանցում հայկական բովանդակությունն ավելացնելուն ուղղված ձեր ջանքերը։ Դա կնպաստի մեր երկրի վերաբերյալ իրազեկման բարձրացմանն աշխարհում, զուգահեռաբար` տեղեկատվության աղբյուր կծառայի հայրենիքից դուրս բնակվող հայերի համար։ Այս նախաձեռնությունը նաև շփման հարթակ է` նույն գաղափարները և մտահոգությունները կիսող հայ երիտասարդների համար։ Մենք պետք է ընդունենք, որ ժամանակակից թվային աշխարհի օրենքները պահանջում են, որ ազգը պատշաճ ներկայացված լինի նաև վիրտուալ աշխարհում։ Համացանցում հայկական բովանդակության ծավալի մեծացումը` աշխարհում հայկական գործոնի ուժեղացմանն ուղղված արդյունավետ գործիք է[5]
- Ռալֆ Յիրիկյան
 


Վիքիճամբարների ժամանակագրությունԽմբագրել

2014 թվականից սկսած, երբ բացվել է առաջին վիքիճամբարը, կայացել է մի քանի վիքի ճամբար Հայաստանում և սփյուռքում.

Անցկացման ամսաթիվ Անցկացման վայր Նշում
1 հուլիսի 6-20, 2014 թվական   Վանաձոր, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
2 օգոստոսի 12-26, 2014 թվական   Վանաձոր, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
3 հունվարի 7-11, 2015 թվական[6]   Աղվերան, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
4 հունիսի 21-հուլիսի 4, 2015 թվական   Աղվերան, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
5 օգոստոսի 3-12, 2015 թվական   Զմմառ, Լիբանան Արևմտահայերեն Վիքիճամբար
6 օգոստոսի 16-29, 2015 թվական   Աղվերան, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
7 հունվարի 6-10, 2016 թվական[7]   Աղվերան, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
8 հունիսի 27-հուլիսի 6, 2016 թվական   Աղվերան, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
9 հուլիսի 27-օգոստոսի 6, 2016 թվական   Ստեփանավան, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
10 օգոստոսի 18-25, 2016 թվական[8]   Կադավալ, Պորտուգալիա Արևմտահայերեն Վիքիճամբար
11 հունվարի 5-10, 2017 թվական   Աղվերան, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
12 հունվարի 26-ից փետրվարի 2, 2017 թվական   Աղվերան, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
13 հունիսի 13-23, 2017 թվական   Աղվերան, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
14 հունիսի 27-հուլիսի 6, 2017 թվական   Աղվերան, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
15 օգոստոսի 20-30, 2017 թվական   Աղվերան, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
16 օգոստոսի 12-19, 2017 թվական   Լա Բուղբուլ, Ֆրանսիա Արևմտահայերեն Վիքիճամբար
17 հոկտեմբերի 28 - նոյեմբերի 5, 2017 թվական   Աղվերան, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
18 փետրվարի 2-8, 2018 թվական   Աղվերան, Հայաստան «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավ

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել