Մկրտիչ Պարսամյան
Մկրտիչ Ասատուրի Պարսամյան (մարտի 7, 1886[1], Ակն, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - հունիսի 18, 1965, Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2]), հայ արձակագիր, գրականագետ, խմբագիր, մանկավարժ։
Մկրտիչ Պարսամյան արմտ. հայ.՝ Մկրտիչ Պարսամեան | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1886[1] |
Ծննդավայր | Ակն, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Վախճանվել է | հունիսի 18, 1965 (79 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2] |
Մասնագիտություն | գրող, գրականագետ, խմբագիր և ուսուցիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ֆրանսիա |
Կրթություն | Սանասարյան վարժարան (1905)[1] |
Աշխատավայր | Կյանք և արվեստ[1], Արաջ, Արեւմուտք և Ազատամարտ |
Meguerditch Barsamian Վիքիպահեստում |
Գրող Մերուժան Պարսամյանի եղբայրն է։
Կենսագրություն
խմբագրել1897-1899 թվականներին սովորել է Ապուչեխի, ապա՝ Մեզիրեի Կեդրոնական, Կարինի Սանասարյան վարժարաններում։ Որպես ուսուցիչ կամ տնօրեն՝ պաշտոնավարել է Մեզիրեի, Կարինի, Տրապիզոնի, Կոնիայի և Սամաթիայի վարժարաններում։ 1922 թվականին մեկնել է Փարիզ։ 1931-1940 թվականներին եղբոր հետ խմբագրել է «Կյանք և արվեստ» (տարեգիրք, ապա՝ ամսագիր) պարբերականը[3]։
Պարսամյանի արձակ ստեղծագործություններն ամփոփված են «Արիւնի տօնը» (1912) և «Մեռնող գիւղին պատմութիւնը»[4] ժողովածուներում։ «Արեւմտահայ բանաստեղծներ» (1937) և այլ մենագրություններում անդրադարձել է Միսաք Մեծարենցի, Մատթեոս Զարիֆյանի, Վահան Թեքեյանի, Րաֆֆու, Եղիա Տեմիրճիպաշյանի, Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Զարդարյանի և ուրիշների կյանքին ու ստեղծագործությանը։ Սփյուռքահայ դպրոցների համար կազմել է դասագրքեր, հրատարակել «Արարատ նոր երգարանը», որտեղ զետեղել է նաև հայ նշանավոր երգահանների կենսագրականները։
Աշխատասիրել և խմբագրել է «Ակն եւ ակնցիք» (1952) գիրքը։ «Նահատակ գրագետներու բարեկամներ» (1929, Փարիզ, 1939 թվականից՝ «Հայ գրագետներու բարեկամներ») հրատարակչատան հիմնադիրներից[5]։
Երկեր
խմբագրել- Արիւնի տօնը (Դրուագներ պատերազմի կեանքէն)։ Ականատեսի մը յուշատետրէն։ Ղալաթիա։ տպ. Շանթ, 1913, 78 էջ[6]։
- Աւետիս Ահարոնեան, իր կեանքը եւ գրականութիւնը. Փարիզ, տպ. Մասիս, 1930[7][8]։:
- Շաւարշ Նարդունի, Փարիզ։ տպ. Տէր-Յակոբեան, 1933, 46 էջ[9]։
- Մեռնող գիւղին պատմութիւնը (Մանկութեան եւ պատանեկութեան յուշեր)։ Փարիզ, 189 էջ[10]։
- Արեւմտահայ բանաստեղծներ։ Շարք Ա։ Մ. Մեծարենց, Մ. Զարիֆեան, Վ. Թէքէեան, Շ. Նարդունի։ Փարիզ։ 1937, 130 էջ[11]։
- Արարատ ընթերցարան, 2-րդ տպ., Փարիզ։
- Արարատ ընթերցարան, 3-րդ տպ., Փարիզ։
- Արարատ։ Այբբենարան-ընթերցարան։ Փարիզ։ Մ. Պարսամեան գրատան հրատ.: 80 էջ։
- Արարատ այբբենարան-ընթերցարան։ 2-րդ տպ. բարեփոխ., Փարիզ, 80 էջ։
- Արարատ։ Ընթերցարան։ Գիրք Բ։ Տարրական դասարանների համար։ Փարիզ։ Գրատուն Պարսամեան, 144 էջ։
- Արարատ։ Ընթերցարան։ Գիրք Գ, Փարիզ։ Գրատուն Պարսամեան, 240 էջ։
- Արարատ։ Նոր երգարան։ Փարիզ։ Մ. Պարսամեան գրատան հրատ., տպ. Արաքս, 256 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 206.
- ↑ 2,0 2,1 2,2 https://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjItMDgtMjUiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6NDtzOjQ6InJlZjIiO2k6MjcwOTI0O3M6MTY6InZpc2lvbm5ldXNlX2h0bWwiO2I6MTtzOjIxOiJ2aXNpb25uZXVzZV9odG1sX21vZGUiO3M6NDoicHJvZCI7fQ==#uielem_move=81%2C-4&uielem_islocked=1&uielem_zoom=176&uielem_brightness=0&uielem_contrast=0&uielem_isinverted=0&uielem_rotate=F
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Մկրտիչ Պարսամյան, «Մեռնող գիւղին պատմութիւնը»» (PDF).(չաշխատող հղում)
- ↑ «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Պարսամեան, Մկրտիչ». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
- ↑ Պարսամեան, Մկրտիչ (1913). Արիւնի տօնը։ (Դրուագներ պատերազմի կեանքէն)։ Ականատեսի մը յուշատետրէն. Շանթ. Ղալաթիա: տպ. Շանթ.
- ↑ Բ. Ե., (1930) Մկրտիչ Պարսամեան. Աւետիս Ահարոնեան, իր կեանքը եւ գրականութիւնը. Փարիզ, 1930. Սիոն. Հայ ամսագիր կրօնական, գրական, բանասիրական, Դ (2). p. 51.
- ↑ Պարսամեան, Մկրտիչ (1930). Աւետիս Ահարոնեան։ Իր կեանքը եւ գրականութիւնը. տպ. Մասիս.
- ↑ Պարսամեան, Մկրտիչ (1933). Շաւարշ Նարդունի. Կապոյտ տետրակներ. Փարիզ: տպ. Տէր-Յակոբեան.
- ↑ Պարսամեան, Մկրտիչ. Մեռնող գիւղին պատմութիւնը։ Մանկութեան եւ պատանեկութեան յուշեր. Փարիզ: Printed in France.
- ↑ Պարսամեան, Մկրտիչ (1937). Արեւմտահայ բանաստեղծներ. Շարք Ա։ Մ. Մեծարենց, Մ. Զարիֆեան, Վ. Թէքէեան, Շ. Նարդունի. Համազգային. Փարիզ: imp. Araxes.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Պարսամյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 206)։ |