Կյանք և արվեստ, գրական-գեղարվեստական պատկերազարդ տարեգիրք, 1936 թվականից՝ ամսագիր։ Լույս է տեսել 1931-1940 թվականներին, Փարիզում։ Խմբագիր-հրատարակիչներն են Մերուժան և Մկրտիչ Պարսամյանները։ Նպատակն էր նպաստել հայ մշակույթի պահպանմանն ու զարգացմանը սփյուռքում։ Պարբերականը փորձել է արվեստը և գրականությունը վեր դասել ամեն կարգի համոզմունքներից ու գաղափարախոսություններից, որը տեղի է տվել իրարամերժ կարծիքների և դիրքորոշումների։ Գրական-բանասիրական բաժնում տպագրել է Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի և ուրիշների անտիպ գործերն ու նամակները, հուշեր նրանց մասին։ Անդրադարձել է նաև հայ սովետական գրականությանը, ներկայացրել թարգմանություններ։ Արժեքավոր են Կոմիտասի, Տիգրան Չուխաջյանի, Վ. Մախոխյանի, Հ. Փուշմանի և ուրիշների երաժշտության, նկարչության, արևմտահայ թատրոնի, ճարտարապետության մասին հանդեսի տպագրած նյութերը։ Առանձին համարներ է նվիրել Րաֆֆուն և Գարեգին Սրվանձտյանցին։

Կյանք և արվեստ
արմտ. հայ.՝ Կեանք եւ Արուեստ
Տեսակգրական ամսագիր
Լեզուարևմտահայերեն
Հիմնադրվել է1931
ՀիմնադիրՄերուժան Պարսամյան և Մկրտիչ Պարսամյան
Երկիր Ֆրանսիա
ԳրասենյակՓարիզ
Լուծարվել էապրիլ 1940
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 488