Արտաշես Շահինյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Արտաշես Լիպարիտի Շահինյան (դեկտեմբերի 19, 1906, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 14, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս, ակադեմիկոս և մանկավարժ։ Համարվում է հայկական մաթեմատիկական գիտության դպրոցի հիմնադիրը։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1944), պրոֆեսոր (1944), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1947, թղթակից անդամ՝ 1945 թվականից)[2]։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։
Արտաշես Լիպարիտի Շահինյան | |
---|---|
![]() Արտաշես Շահինյանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ | |
Ծնվել է | 1906, դեկտեմբերի 19 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ |
Մահացել է | 1978, մայիսի 14 |
Մահվան վայր | Երևան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան[1] |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ՀՀ ԳԱԱ |
Երեխաներ | Արամ Շահինյան |
![]() |
Ֆիզիկոս Արամ Շահինյանի հայրն է։
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ 1930 թվականին ավարտել է ԵՊՀ։ 1929-1978 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում. 1938-1944 թվականներին՝ երկրաչափության, 1944-1978 թվականներին՝ մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնների վարիչ, միաժամանակ, 1939-1942 թվականներին՝ ֆիզմաթ ֆակուլտետի դեկան։ 1945-1955 թթ՝ ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի բաժանմունքի, 1955-1959 թվականներին՝ համանուն ինստիտուտի հիմնադիր-տնօրեն։ 1950-1963 թթ., միաժամանակ՝ ՀԽՍՀ ԳԱ ֆիզմաթ գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար[3]։ 1967-1975 թթ եղել է ՀԽՍՀ ԳԽ պատագմավոր։
Գործունեություն խմբագրել
Շահինյանի աշխատանքներով Հայաստանում սկիզբ են դրվել մաթեմատիկայի բնագավառի համակարգված գիտական հետազոտություններին։ Զբաղվել է մաթեմատիկական անալիզում ֆունկցիաների մոտավորության տեսությամբ, կոմպլեքս փոփոխական ֆունկցիաների տեսությամբ։ Աշխատանքները վերաբերում են կոմպլեքս տիրույթում մոտավորությունների տեսությանը, կոմպլեքս և իրական փոփոխականների ֆունկցիաների տեսության մի շարք նոր ուղղությունների։ Ֆունկցիաների տեսության բնագավառում Շահինյանի ներդրումները միջազգային ճանաչում են ստացել։
Շահինյանի անունով են կոչվել ԵՊՀ-ին կից իր նախաձեռնությամբ ստեղծված ֆիզմաթ թեքումով Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց (1978 թվականից), փողոցներ Երևանում և Գյումրիում, 1999 թվականին Գյումրիում կանգնեցվել է հուշակոթող։ 1978 թվականին ԵՊՀ-ում սահմանվել Է Շահինյանի անվան կրթաթոշակ։
Երկեր խմբագրել
- Անալիտիկ ֆունկցիաների տեսություն, մաս 1, Ե., 1969[4]։
Մամուլ խմբագրել
- Հոդվածների մատենագիտություն[5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2019 թ․ հուլիսի 2
- ↑ «Artashes Shahinyan - The Mathematics Genealogy Project»։ www.genealogy.math.ndsu.nodak.edu։ Վերցված է 2019 թ․ հուլիսի 2
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Արտաշես Շահինյան»։ Վերցված է 2023-06-27
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ»։ Վերցված է 2023-06-08
Գրականություն խմբագրել
- Արտաշես Լիպարիտի Շահինյան. Կենսամատենագիտություն, Ե., 2003։
- Ակադեմիկոս Արտաշես Լիպարիտի Շահինյան. գիտնականը, հայրենասերը, ուսուցչապետը (կազմ.՝ Ա. Շահինյան), Ե., 2006։
Արտաքին հղումներ խմբագրել
- Նամականիշ Շահինյանի պատվին Archived 2011-07-16 at the Wayback Machine.
- Շահինյանի անվան ֆիզմաթ թեքումով դպրոցի կայքը Archived 2010-05-04 at the Wayback Machine.
- Կենսագրությունը անգլերեն Archived 2011-08-24 at the Wayback Machine.
- Արտաշես Շահինյանը մաթեմատիկական տոհմածառ նախագծում