Մխիթար Մխիթարյան

հայ մանկավարժ
(Վերահղված է Մխիթարյան Մխիթարից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մխիթար Հարությունի Մխիթարյան (1922, Պեմզաշեն, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ - 2003), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1978): ԽՄԿԿ անդամ (1942): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Մխիթար Մխիթարյան
Ծնվել է1922
ԾննդավայրՊեմզաշեն, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ
Մահացել է2003
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Մխիթար Մխիթարյանը ծնվել է 1922 թվականին, Արթիկի շրջանի Պեմզաշեն գյուղում։ 1938 թվականին ավարտել է Լենինականի Մռավյանի անվան մանկավարժական ուսումնարանը և աշխատանքի է անցել Պեմզաշենի դպրոցում։ Դասավանդել է հայոց լեզու[1]։

1941 թվականի նոյեմբերին զորակոչվել է կարմիր բանակ։ Նրա մարտական ուղին կապված է 409-րդ հայկական հրաձգային դիվիզիայի հետ։ 409-րդ դիվիզիան իր մարտական գործողություններն սկսել է Կովկասյան նախալեռներից, անցել է Հյուսիսային Կովկասը, Ուկրաինան, Ռումինիան, Չեխոսլովակիան։ 1942 թվականին Մխիթարյանը ընդունվել է կուսակցության շարքերը։ Մոզդոկի մոտ հրամանատարության առաջադրանքը կատարելու համար պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով։ Բուդապեշտի ազատագրման համար մղված մարտերից մեկում Մխիթարյանը ծանր վիրավորվել է։ Բանակից զորացրվել է որպես երկրորդ կարգի հաշմանդամ[1]։

1945-1946 թվականներին Մխիթարյանն աշխատել է Պեմզաշենի միջնակարգ դպրոցում որպես ուսմասվար։ Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլտետը։ Հայրենի գյուղի դպրոցում եղել է ուսմասվար, տնօրեն։ 1964 թվականին Մխիթարյանը ընտանիքով տեղափոխվել է Երևան, աշխատել Պարույր Սևակի անվան միջնակարգ դպրոցում, որպես ուսմասվար։

1978 թվականին Մխիթարյանին շնորհվել է Հայկական ԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչում։ Պարգևատրվել է մի շարք մեդալներով[1]։

Մխիթար Մխիթարյանը մահացել է 2003 թվականին։ Թաղված է Երևանի Թոխմախի գերեզմանատանը[2]։

Պարգևներ

խմբագրել
  • ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1978)
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում (Ա. Հ. Հարությունյան, Լ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասայան), «Լույս» հրատարակչություն, Երևան, 1982:
  2. «The memorial of Mkhitaryan Mkhitar (Մխիթար Մխիթարյան Հարությունի) buried at Yerevan's Tokhmakh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.