Քրիստոֆեր Քեյզնով

բրիտանացի դերասան (1945-2010)

Քրիստոֆեր Քեյզնով (անգլ.՝ Christopher Cazenove, դեկտեմբերի 17, 1945(1945-12-17)[1], Վինչեսթեր, Անգլիա - ապրիլի 7, 2010(2010-04-07)[2][1][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), թատրոնի, կինոմատոեգրաֆիայի և հեռուստատեսության բրիտանացի դերասան։

Քրիստոֆեր Քեյզնով
Ծնվել էդեկտեմբերի 17, 1945(1945-12-17)[1]
ԾննդավայրՎինչեսթեր, Անգլիա
Մահացել էապրիլի 7, 2010(2010-04-07)[2][1][3] (64 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԻթըն քոլեջ, Դրագոն սքուլ և Բրիստոլ Օլդ Վիկ թատերական դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան
Ծնողներհայր՝ Arnold Cazenove?[3], մայր՝ Elizabeth Gurney?[3]
Ամուսին(ներ)Angharad Rees?
Երեխա(ներ)Rhys Cazenove?[3] և Linford James de Lerisson Cazenove?[3]

Կենսագրություն խմբագրել

Քրիստոֆեր դե Լերիսոն Քեյզնովը[4] (այսպես էր նրա ծննդյան անունը) եղել է Արնոլդ դե Լերիսոն Քեյզնովի և Էլիզաբեթ Լորայի որդին։ Ծնվել է Հեմպշիր կոմսության Վինչեսթեր քաղաքում և մեծացել՝ Սոմերսեթ կոմսության Շեպթոն Մալետ քաղաքում[5]։ Սովորել է հեղինակավոր մասնավոր դպրոցներում՝ Օքսֆորդի տարրական Dragon School դպրոցում, Իթըն քոլեջում և «Օլդ Վիկ» թատրոնին կից թատերական դպրոցում[6]։

Հաճախ խաղացել է անգլիացի ազնվականի դերը և հեղինակություն է ձեռք բերել 1970-ական թվականների սկզբներին թողարկված «Զորագունդ» սերիալում խաղացած դերով։ Հայտնի է դարձել նաև բրիտանական «Դքսուհին Դյուք-սթրիթի հետ» սերիալում խաղացած Չարլի Թիրելայի և «Հարստություն» ամերիկյան հայտնի սերիալի Բեն Կարինգթոնի դերերով։ Խաղացել է բրիտանական «Ջոն Դիդ դատավորը» սերիալի մի քանի նովելում։

2005-2008 թվականներին «Իմ գեղեցիկ տիկինը» ներկայացման ամերիկյան և անգլիական բեմադրություններում խաղացել է պրոֆեսոր Հենրի Հիգինի դերը[4]։

Անձնական կյանք խմբագրել

Նրա ամուսնությունը դերասանուհի Անգարադ Ռիսի հետ տևել է 1973-1994 թվականները՝ մինչև նրանց ամուսնալուծությունը։ Նրանք ունեին երկու որդի. Լինֆորդ Ջեյմս (1974 հուլիսի 20-1999 թվականի սեպտեմբերի 10), որն Էսսեքսում վթարի է ենթարկվել իր ավտոմեքենայով[7] և Ռիս Ուիլյամ (ծնված 1976 թվականին)[8]։ 2003 թվականից հանդիպել է Իզաբել Դևիսի հետ[4]։

2010 թվականի փետրվարին Քեյզնովը իր լոնդոնյան բնակարանում կորցրել է գիտակցությունը։ Տեղափոխվել է Լոնդոնի Սուրբ Թոմաս հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է սեպսիս[9]։ Չնայած բուժմանը, հիվանդությունը զարգանում էր։

Մահացել է 2010 թվականի ապրիլի 7-ին Սուրբ Թոմաս հիվանդանոցում 64 տարեկան հասակում[10]։ «Դերասանը մահացավ խաղաղ, շրջապատված իր մերձավորներով»,- ասվում է նրա գործակալի, նրա ընտանիքի և նրա ընկերուհի Իզաբել Դևիսի տարածած հայտարարությունում[11]։ Քեյզնովը մահացել է Ջոն Ֆորսայթի (որը «Հարստություն» հեռուստասերիալում խաղացել է նրա փոքր եղբոր՝ Բլեյք Քերինգթոնի դերը) մահից վեց օր անց։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1970 ֆ Հուլիոս Կեսար Julius Caesar Մարկոս Անտոնիոսի սպասավոր
1975 ֆ Թագավորական փայլ Royal Flash Էրիկ Հանսեն
1979 ֆ Զուլուսների լուսաբացը Zulu Dawn լեյտենանտ Կոհիլ
1980 ֆ Համմերի սարսափների տունը Hammer House of Horror Թոմ Մարտին
1981 ֆ Դինաստիա Dynasty Բեն Քերինգթոն
1982 ֆ Շոգ և փոշի Heat And Dust Դուգլաս Ռիվերս
1985 ֆ Ջենիի պատերազմը Jenny’s War նավապետ Պրեստոն
1988 ֆ Արցունքներ անձրևի տակ Tears in the Rain Մայքլ Բրեդոն
1990 ֆ Երեք տղամարդ և փոքրիկ տիկին Three Men and a Little Lady Էդուարդ Հարգրեյվ
1992 ֆ Երկաթե արծիվ 3։ Ասեր Aces: Iron Eagle III Պալմեր
1996 ֆ Տիրուհին The Proprietor Էլիոթ Սպենսեր
1998 ֆ Ստվերի վազքը Shadow Run Մելչիոր
2001 ֆ Մի ասպետի պատմություն A Knight's Tale Ջոն Թեթչեր
2007 ֆ Երիտասարդ Ալեքսանդր Մեծ Young Alexander the Great Արիստոտել
2009 ֆ Բաբելոն հյուրանոց Hotel Babylon Դեմիեն Ռաշբի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 http://news.bbc.co.uk/1/hi/uk/8608520.stm
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 Christopher Cazenove: actor
  5. «Somerset-bred star of small and big screen dies, aged 66». Shepton Mallet Journal. 2010 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 16-ին.
  6. Anthony Hayward Obituary: Christopher Cazenove, The Guardian, 8 April 2010
  7. Welsh actress pays tribute to her son
  8. Online Video Websites Database biography
  9. TV star Christopher Cazenove fights for life after collapsing at home
  10. «Former Dynasty star Christopher Cazenove dies»
  11. Christopher Cazenove, 66, was star in «Dynasty» Արխիվացված 2011-07-24 Wayback Machine. forum.bcdb.com April 7, 2010