Մայքլ Ուոլլիս (անգլ.՝ Michael Wallace, նոյեմբերի 9, 1955(1955-11-09), Ուեքսֆորդ, Արևելք, Իռլանդիա), իռլանդացի քաղաքական գործիչ և նախկին կառուցապատող, որը 2019 թվականի հուլիսից եղել է Իռլանդիայի Հարավային ընտրական շրջանից Եվրախորհրդարանի անդամ (պատգամավոր)։ Նա Independents 4 Change կազմակերպության անդամ է, որը հանդիսանում է Եվրախորհրդարանի ձախակողմյան կուսակցության՝ GUE/NGL անդամ։ 2011-ից 2019 թվականներին եղել է Ուեքսֆորդ շրջանից Թիչթա Դալա (Teachta Dála - TD)[1][2]: 2008 թվականից հետո Իռլանդիայում տնտեսական անկումից հետո՝ 2011 թվականին մտել է քաղաքականության մեջ և գրեթե անմիջապես հետո սկսել է համարվել Իռլանդիայի ազգային քաղաքականության ամենաէքսցենտրիկ և ոչ ավանդական դեմքերից մեկը[3][4]։

Միք Ուոլլիս
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 9, 1955(1955-11-09) (68 տարեկան)
ԾննդավայրՈւեքսֆորդ, Արևելք, Իռլանդիա
Քաղաքացիություն Իռլանդիա
ԿրթությունԴուբլինի համալսարանական քոլեջ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, հակապատերազմային ակտիվիստ և ֆուտբոլային մարզիչ
Զբաղեցրած պաշտոններTeachta Dála?, Teachta Dála? և Եվրոպական պարլամենտի պատգամավոր
Կայքmickwallace.net
 Mick Wallace Վիքիպահեստում

Ուոլլիսը համբավ է ձեռք բերել հակատնտեսական և ձախաթևյան պոպուլիստական հայացքների համար[4][5] և հաճախակի դարձել է քաղաքական «Tonight with Vincent Browne» բանավեճային շոուի հյուր։ Շուտով միավորվել է Քլեր Դեյլիի հետ և ձևավորել քաղաքական դուետ, որը մինչ օրս գործում է որպես մեկ ընդհանուր միավոր։ 2012 թվականին հայտնի է դարձել, որ Ուոլլիսի որպես կառուցապատող աշխատելու ընթացքում նրա ընկերությունը պետությունից կուտակել է մոտ է 2,1 միլիոն եվրո պարտք՝ չվճարված արժեքի ավելացված հարկերի տեսքով[6][7][8][9][10][11]։

2019 թվականին Եվրախորհրդարանի պատգամավոր դառնալուց հետո Ուոլլիսը նաև ուշադրության է արժանացել իր արտաքին քաղաքական հայացքների համար, մասնավորապես կապված Չինաստանի և Ռուսաստանի նկատմամբ, այդ դիրքորոշումները հիմնականում արժանացել են քննադատության[3][4][12][13][14]։

Անձնական կյանք խմբագրել

Ուոլլիսը ծնվել է Իռլանդիայի Ուեքսֆորդ կոմսության Վելինգթոնբրիջում` 1955 թվականին։ Ընտանիքի 12 անդամներից է[15], ավարտել է Դուբլինի համալսարանական քոլեջը՝ ստանալով դասախոսի որակավորում։ 1979 թվականին ամուսնացել է Մերի Մերֆիի հետ, որը ծնունդով Ուեքսֆորդ շրջանի Դանկորմիկ քաղաքից է, զույգը ունեցել է երկու որդի, բայց ամուսնությունն ավարտվել է, երբ երեխաները փոքր են եղել։ 1990-ականներին Ուոլլիսը ևս երկու երեխա ունեցել այլ հարաբերություններից[16]։

2007 թվականին Ուոլլիսը հիմնել է «Ուեքսֆորդ» ֆուտբոլային ակումբը[17], որը նա ղեկավարել է առաջին երեք մրցաշրջանների ընթացքում[18] և հանդիսանում է նրա խորհրդի նախագահը[19]։ Ակումբը հանդես է գալիս Իռլանդիայի լիգայի առաջին դիվիզիոնում[20]։

Մինչ քաղաքականություն մտնելը Ուոլլիսը ունեցել է կառուցապատման և շինարարական ընկերություն, որն կատարում էր այնպիսի նախագծեր, ինչպիսին է Դուբլինի նավամատույցների Օրմոնդ Քեյ տարածքում գտնվող Իտալական թաղամասը։ Ընկերությունը հետագայում լուծարվել է, իսկ 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Ուոլլիսը վերջնականապես սնանկ է ճանաչվել[21][22][23]։

Քաղաքական կարիերա խմբագրել

Ուոլլիսը տարբեր քաղաքական պաշտոններ է զբաղեցրել ինչպես ազգային, այնպես էլ եվրոպական հարթակներում։

2011 թվականի համընդհանուր ընտրություններ խմբագրել

2011 թվականի փետրվարի 5-ին Tonight with Vincent Browne հաղորդման շրջանակում եղել է հյուր և հայտարարել, որ մտադիր է մասնակցել փետրվարի 25-ին կայանալիք ընդհանուր ընտրություններին որպես անկախ թեկնածու[24]։ Հարցումների արդյունքում նա Ուեքսֆորդի ընտրատարածքում 13329 ձայնով եղել է առաջատար[25]։ Ընտրություններում նրա դեմ պայքարոք Ջոն Դուեյնի խոսքերով Ուոլլիսի հարկային գործերը «փաբերում խոսակցությունների առարկա են եղել, այդ ամենը շատ հայտնի է եղել, որովհետև նա եղել է բավականաչափ խռովարար և պատրաստ է եղել մատնացույց անել իշխանություններին»[16]։

Independents 4 Change խմբագրել

Ուոլլիսը «Independents 4 Change» կուսակցության ցուցակագրված պաշտոնյա է, որը գրանցվել է 2014 թվականի մարտին ընտրություններին մասնակցելու համար և Քլեր Դեյլիի հետ միասին Եվրախորհրդարանում հանդիսանում է կուսակցությունը ներկայացնող երկու պատգամավորներից[26]։

Իռլանդիայի ներկայացուցիչների պալատում եղած ժամանակ Ուոլլիսը և Դուբլինի հյուսիսային TD Քլեր Դեյլին ընկերներ և քաղաքական դաշնակիցներ են դարձել և միասին հանդես են եկել տարբեր քարոզարշավներում, ներառյալ կոշտ տնտեսության դեմ պայքարը և Գարդայի ենթադրյալ չարաշահումների բացահայտումների լուսաբանումը, ներառյալ՝ ոտնձգությունները, տուգանային միավորների ոչ տեղին չեղարկումը և սպաների ներգրավվածությունը թմրանյութերի վաճառքում[27][28][29]։ Ուոլլիսը և Դեյլին մասամբ ակտիվ մասնակցություն են ունեցել Գարդայի դիմակազերծման սկանդալի դեմ բողոքի ցույցի ժամանակ, որն ի վերջո հանգեցրել է արդարադատության նախարար Ֆրենսիս Ֆիցջերալդի հրաժարականին, սակայն հետագայում Չարլթոնի տրիբունալը նրա վրայից հանել է բոլոր մեղադրանքները։

2016 համընդհանուր ընտրություններ խմբագրել

2016 թվականի համընդհանուր ընտրություններում Ուոլլիսը հանդես է եկել որպես «Independents 4 Change» կուսակցության թեկնածու և վերընտրվել ՝ զբաղեցնելով երրորդ տեղը՝ 7,917 ձայն տարբերությամբ[30][31]։

Քաղաքական հայացքները Դեյլում գտնվելու ժամանակ խմբագրել

Ուոլլիսը հայտարարել է, որ մարմնավաճառությամբ զբաղվող կանանց բարեկեցությունը կբարելավվեր, եթե այն չանցներ ընդհատակ[32]։

Նա ասել է, որ «փոքր ինչ ապշած է» 2012 թվականի բյուջեով նախատեսված տնային տնտեսության վճարների ներդրումից և այն բանից, թե ինչպես է փոխվել այդ կուսակցությունը ընդդիմության ժամանակի համեմատ[33]։ 2011 թվականի դեկտեմբերի 15-ին նա օգնել է սկսել համազգային արշավ ընդդեմ տնային տնտեսության վճարների[34]։

Ուոլլիսին քննադատել և «ահաբեկչությունը պաշտպանության» մեջ մեղադրել է Ջոան Բերթոնը, որն այն ժամանակ եղել է Իռլանդիայի թանաիստը[35]՝ 2015 թվականի նոյեմբերին Փարիզի ահաբեկչությունների ժամանակ վարած մեկնաբանությունների համար։ Մինչ հարձակումները ծավալվում էին, Ուոլլիսը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ «Այնքան ցավալի է զոհերի համար, բայց ե՞րբ է Ֆրանսիան պատրաստվում դադարեցնել իր դերը մոլորակի ռազմականացման գործում», ինչը զայրույթի արձագանք է առաջացրել սոցիալական ցանցերում[36]։

2014 թվականիի հուլիսին Ուոլլիսը և Դեյլին ձերբակալվել են Շենոնի օդանավակայանում, երբ փորձել են բարձրանալ ԱՄՆ ռազմական ինքնաթիռի վրա։ Ուոլլիսը նշել է, որ օդանավակայանն օգտագործվում է որպես ԱՄՆ ռազմաբազա և որ կառավարությունը պետք է խուզարկի ինքնաթիռները՝ համոզվելու համար, որ նրանք չեն մասնակցում ռազմական գործողություններին, կամ որ ինքնաթիռում զենք չկա[37][38]։ Ուոլլիսը տուգանվել է 2000 եվրոյով՝ առանց թույլտվության մեկնման գոտում գտնվելու համար և նախընտրել է չվճարել այն։ Չվճարելու համար նա դատապարտվել է 30 օրվա ազատազրկման, իսկ 2015 թվականի դեկտեմբերին նրան ձերբակալել են տուգանքը չվճարելու համար[39]։ Ջոան Բարթոնը մեղադրել է Ուոլլիսին «իռլանդացիներին ահաբեկչության վտանգի տակ դնելու» մեջ՝ Շենոնի օդանավակայանը բազմիցս կապելով ԱՄՆ-ի գլխավորած պատերազմների հետ «որոշ լրատվամիջոցներին պարզապես մեկնաբանություններ տալու համար»[40]։

2015 թվականիի դեկտեմբերին Ուոլլիսը, անկախ TD Քլեր Դեյլին և Մորին Օ'Սալիվանը 5000 եվրոյի երաշխավորություն են առաջարկել այն անձի համար, որը մեղադրվում է ապօրինի կազմակերպությանը անդամակցելու և ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղկացուցիչ մասեր ունենալու մեջ[41]։

2017 թվականին Ուոլլիսը Իռլանդիային կոչ է արել միանալ Իսրայելի դեմ «Բոյկոտ, զիջում, պատժամիջոցներ» շարժմանը և «դատապարտել պաղեստինյան հողերում իսրայելական բնակավայրերի անօրինական ընդլայնմանը, ինչպես նաև պաղեստինցիների դեմ մարդու իրավունքների շարունակվող խախտումները»[42]։

Որպես Եվրախորհրդարանի անդամ խմբագրել

2019 թվականի Եվրախորհրդարանի ընտրություններում նա ընտրվել է Հարավային ընտրատարածքից Եվրախորհրդարանի պատգամավոր[43]։

Միք Ուոլլիսին քննադատել են Եվրախորհրդարանի պատգամավոր լինելու ընթացքում՝ Վենեսուելային, Էկվադորին, Չինաստանին, Ռուսաստանին, Բելառուսին և Սիրիային ցուցաբերած աջակցության համար[3][44]։ 2020 թվականի նոյեմբերին Ուոլլիսը Բելառուսի նախագահի ընդդիմական թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային անվանել է «Արևմտյան նեոլիբերալիզմի զինվոր»[45]։ 2021 թվականի փետրվարին Ուոլլիսը նկատողություն է ստացել Եվրախորհրդարանի նստաշրջանի ընթացքում անպարկեշտ բառ օգտագործելու համար։ Ուոլլիսը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին անվանել է «unelected gobshite»[46]։

 
Քլեր Դեյլին (ձախից ՝ արևային ակնոցներով) և Միք Ուոլիսը 2021 թվականի ապրիլին Իրաք կատարած ուղևորության ժամանակ։

2021 թվականի ապրիլին Fianna Fáil-ից Մալքոլմ Բիրնը Ուոլլիսին և Քլեր Դեյլիին անվանել է «խայտառակություն Իռլանդիայի համար»։ Այն բանից հետո, երբ երկու եվրախորհրդարանականները մեկնել են Իրաք և այցելել «Ժողովրդական մոբիլիզացիայի ուժեր»՝ իրաքյան աշխարհազորայինների շտաբ, որն աջակցում է Իրանին։ Բիրնը քննադատել է նրանց մի խմբի հետ հանդիպելու համար, որն աջակցում է միասեռականների ճնշումներին ևամեղշդրել ախարհազորայինների կողմից որպես քարոզիչ օուժ գտագործեմանմեջ:։ Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերը ավելի ուշ YouTube-ում հրապարակել են Ուոլլիսի և Դեյլիի տեսանյութերը[47][48]։

Ուոլլիսը 2021 թվականի ապրիլին Եվրոպական խորհրդարանում հարցադրում է կատարել քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասին։ Նա ասել է, որ թեև ինքը չգիտի, թե ինչ է տեղի ունեցել Դումայում, սակայն Սպիտակ սաղավարտներին «վճարել են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան՝ Սիրիայում ռեժիմի փոփոխություն իրականացնելու համար»[49]։ Fianna Fáil-ից Բարրի Էնդրյուսը՝ Ուոլլիսի մեղադրանքը Սպիտակ սաղավարտների հանդեպ անվանել է դավադրության տեսություն և ապատեղեկատվություն[50]։ Ֆրանսիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն՝ Ուոլլիսի մեկնաբանություններն անվանել է «կեղծ լուրեր» և նրա անունից ներողություն է խնդրել Սիրիայում գործող հասարակական կազմակերպությունների խմբերից[49][51]։

2021 թվականի հունիսին Ուոլլիսը և Դեյլին Եվրախորհրդարանի այն պատգամավորների թվում են եղել, որոնք դատապարտվել են Եվրախորհրդարանի ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգման խմբի կողմից՝ 2020 թվականի դեկտեմբերին Վենեսուելայի խորհրդարանական ընտրություններում և 2021 թվականի ապրիլին Էկվադորի ընդհանուր ընտրություններում՝ առանց ԵՄ մանդատի կամ թույլտվության որպես ոչ պաշտոնական ընտրությունների դիտորդներ հանդես գալու համար։ Պաշտոնական արտասահմանյան ուղևորությունները Եվրոպա դադարեցվել են COVID-19 համաճարակի ընթացքում.[52] Ուոլլիսին և Դեյլիին մինչև 2021 թվականի վերջ արգելվել է մասնակցել որևէ նախընտրական առաքելության։ Նրանց զգուշացրել են, որ հետագա ցանկացած նմանատիպ գործողություն կարող է հանգեցնել Եվրախորհրդարանից նրանց հեռացմանը՝ 2024 թվականին իրենց լիազորությունների ժամկետի լրանալուց հետո։ Եվրախորհրդարանի պատգամավորները կարող են նաև անձնական ուղևորություններ կատարել արտասահման, ըստ The Irish Times-ի Ուոլլիսը և Դեյլին իրենց թվիթերում չեն նշել, որ նրանք գործել են ոչ պաշտոնական կարգավիճակով[52]։

Դեյլին և Ուոլլիսը ի պատասխան համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է՝ «Սա քաղաքական հնարք է Եվրախորհրդարանում աջ կենտրոնամետ կուսակցությունների կողմից և մենք դրան դեմ ենք դրան։ Դրանք «կեղծ» դիտորդական այցեր չեն եղել։ Մենք այն ժամանակ շատ պարզ հրապարակային հայտարարությամբ ասել ենք, որ մենք չենք այցելում Էկվադոր կամ Վենեսուելա ընտրությունների պաշտոնական դիտորդական մանդատով»։ Իսկ հետո ասել են «Չնայած մենք ցավում ենք, որ Էկվադորի ժողովուրդը չի ընտրել Անդրես Արաուզին որպես իր նախագահ, մենք կարծում ենք, որ ընտրություններն անցկացվել են արդար և անաչառ և դրանց արդյունքները կասկածի տակ չեն դրվում»[52]։ Էկվադորի ընտրական պաշտոնյաները բողոքել են, որ Ուոլլիսը չի կարող լինել ընտրությունների օբյեկտիվ դիտորդ՝ բացահայտորեն աջակցելով Անդրես Արաուսի կողմին[3]։

Ուոլլիսը հայտարարել է պատվաստումների վկայագրերի հետ իր անհամաձայնության մասին։ «Ես Vax-ին դեմ չեմ, բայց մենք գնում ենք համաճարակային վտանգավոր ճանապարհով» և մտահոգություն հայտնել Քաղաքացիական ազատությունների վերաբերյալ[53]։ Եվ Ուոլլիսը, և Դեյլին հրաժարվել են պատվաստման վկայականներ ներկայացնել Եվրախորհրդարան մուտք գործելիս, ինչի արդյունքում Եվրախորհրդարանը նրանց նկատողություն է տվել»[54]։

2022 թվականի ապրիլին Ուոլլիսը և Դեյլին զրպարտության գործ են հարուցել RTÉ-ի դեմ[55]։

2022 թվականի սեպտեմբերի 15-ին Եվրախորհրդարանի 16 պատգամավորներից մեկն է եղել, որը դեմ է քվեարկել Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգայի դատապարտմանը մարդու իրավունքների խախտումների, մասնավորապես եպիսկոպոս Ռոլանդո Ալվարեսի ձերբակալության համար[56][57]։

2022 թվականի նոյեմբերին Ուոլլիսը քննադատել է Իրանում բողոքի ցույցերը Մահդի Ամինիի մահից հետո՝ մեղադրելով որոշ ցուցարարների բռնության և ավերածությունների մեջ և ասելով, որ դա «Ամենուրեք անթույլատրելի է»[58][59]։

Հայացքները պատժամիջոցների վերաբերյալ խմբագրել

Ուոլլիսը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը որակել է որպես անօրինական, քանի որ «նրանք չեն համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրությանը»[60]։ 2022 թվականի ապրիլի 5-ին Ուոլլիսը Եվրախորհրդարանում հանդես է եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու առաջարկով, որն արվում էր ի պատասխան Ուկրաինայի դեմ պատերազմի[61]։ Բանաձևը վերահաստատում է, որ պատժամիջոցներն անօրինական են՝ նշելով «Մարդու իրավունքների խորհրդի և մարդու իրավունքների և միակողմանի հարկադրանքի միջոցների մասին 27/21 բանաձևը, ըստ որի միակողմանի հարկադրանքի միջոցները և օրենսդրությունը հակասում են միջազգային իրավունքին»[62]։

Ռուսաստանի նկատմամբ հայացքներ խմբագրել

Ըստ «The Irish Times»-ի Ուոլլիսի և Քլեր Դեյլիի դիրքորոշումները լարվածություն են առաջացրել Եվրոպական խորհրդարանում ծայրահեղ ձախակողմյան՝ GUE/NGL-ի ներսում։ Լարվածությունը սրվել է, երբ Ուոլլիսը և Դեյլին ուղղումներ են ներկայացրեցին Եվրախորհրդարանում՝ ձախակողմյանների խմբի անունից, որոնք փորձում էին վերացնել Ռուսաստանի վերաբերյալ որոշ բանաձևեր՝ կապված Դոնբասում ռուսական աջակցվող աշխարհազորայինների կողմից «Malaysia Airlines» ավիաընկերության 17-րդ չվերթի խոցման վերաբրեյալ։ Միջադեպի հետևանքով զոհվել է 298 ուղևոր և անձնակազմը, որոնցից 193-ը եղել են հոլանդացիներ։ The Irish Times-ը նշում է, որ Ուոլլիսի և հոլանդացի պատգամավորի և GUE/NGL անդամ Անյա Հազեկամպի միջև տարաձայնություն է առաջացել կապված Դոնեցկի մարզում Մալայզիական ավիաուղիների Boeing 777-ի վթարի հետ[3][51]։

Ուոլլիսը ներկա է գտնվել լիտվացի քաղաքական գործիչ Ալգիրդաս Պալեցկիսիի պաշտպանության համար բողոքի ցույցերին, որը դատապարտվել է Ռուսաստանի օգտին լրտեսության անելու համար, նաև ներկա է եղել դատարանում Պալեցկիսի բողոքի քննման ժամանակ։ Ուոլլիսը Պալեցկիսի մասին ասել է, որ «նրան մեղադրում են ռուս լրտես լինելու մեջ, քանի որ նա կարծիք է հայտնել, որը դուր չի եկել պետությանը» և որ մեղադրական դատավճիռը եղել է «ավտորիտար»[12][63]։

Այն բանից հետո, երբ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, Ուոլլիսը կոչ է արել վերացնել ՆԱՏՕ-ն, ասելով՝ «Եվրոպայի ժողովուրդները պետք է քարոզարշավ իրականացնեն ՆԱՏՕ-ն վերացնելու համար, այն ոչ մի լավ բան չի կարող առաջարկել նրանց, ովքեր նախընտրում են խաղաղությունը պատերազմին»։ Ուոլլիսը Դեյլիի հետ միասին ավելի վաղ Եվրախորհրդարանի 52 պատգամավորներից մեկն է եղեկ, որը դեմ է քվեարկել Ուկրաինային 1,2 միլիարդ եվրոյի չափով վարկեր տրամադրելու առաջարկին (ի տարբերություն Եվրախորհրդարանի 598 պատգամավորների, որոնք կողմ էին քվեարկել)[64]։

2022 թվականի մարտին Ուոլլիսը դեմ է քվեարկել Եվրախորհրդարանի այն բանաձևին, որը դատապարտում է ռուսական ներխուժումն Ուկրաինա և պահանջում է Վլադիմիր Պուտինից դուրս բերել իր զորքերը և զենք ուղարկել Ուկրաինա[65]։ Ուոլլիսը ավելի ուշ հայտարարել է, որ դեմ է արտահայտվել Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային և այդ բանաձևին նույնպես, քանի որ այն կոչ էր անում զենք ուղարկել Ուկրաինա՝ ասելով, որ «առաջ գնալու ճանապարհը այնտեղ ավելի շատ զենք տեղադրելը չէ, առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են»[66]։ Ռուսական պետական լրատվամիջոցները հետագայում ցուցադրել են նրա տեսահոլովակները, որտեղ նա քննադատում էր ԵՄ արձագանքը ռուսական ներխուժման վերաբերյալ[12]։

2022 թվականի նոյեմբերին Ուոլլիսը դեմ է քվեարկել Ռուսաստանին ահաբեկչություն հրահրող պետություն հայտարարելու մասին բանաձևին[67]։

Չինաստանի նկատմամբ հայացքներ խմբագրել

Ուոլլիսը 2021 թվականի մայիսին Եվրախորհրդարանում խոսել է Չինաստանի նկատմամբ ԵՄ թշնամանքի մասին ասելով՝ «Ինչու ենք մենք ընտրում ագրեսիվ դիրքորոշում Չինաստանի հանդեպ, ինչո՞ւ չենք ընտրում համագործակցությունը ագրեսիայի փոխարեն։ Ինչո՞ւ չենք հարգում պետական ինքնիշխանության սկզբունքը։ Եվ չմիջամտե՞լ, մենք պետք է աշխատենք Չինաստանի հետ խաղաղության համար, դա բխում է մեր շահերից»։ Ֆայն գելի Teachta Dála (TD) Նիլ Ռիչմոնդը քննադատել է նրա մեկնաբանությունները և հարցրել, թե ինչու է Ուոլլիսը «առյուծացնում Չինաստանին, Ռուսաստանին, Բելառուսին, Սիրիային»[44]։

2021 թվականի հուլիսին Ուոլլիսը հայտարարել է, որ համակենտրոնացման ճամբարներում կալանքի տակ պահվող Ույղուր ազգության մեկ միլիոն չինացի քաղաքացիների մասին հաղորդագրությունները «խիստ չափազանցված են»։ Նա քննադատաբար է արձագանքել հակաչինական քարոզչությանը, որն ըստ նրա խոսքերի լինում է Եվրախորհրդարանում և իռլանդական որոշ լրատվամիջոցներում։ Ուոլլիսն այս մեկնաբանություններն արել է իռլանդական «Newstalk» ռադիոկայանին տված հարցազրույցում։ Ավելի վաղ չինական «Global Times» պետական թերթին տված հարցազրույցում նա ասել է, որ Չինաստանը «ավելի լավ է հոգում իր ժողովրդի կարիքները», քան Եվրամիությունը[68] և հայտարարել Է, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը «արժանացել է մեծ գովասանքի» այն բանի համար, որ «օգնել է Չինաստանում հարյուրավոր միլիոն մարդկանց աղքատությունից դուրս գալու համար»[69]։

2021 թվականի հոկտեմբերին սոցիալական ցանցերում Ուոլլիսը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ նա մերժել է ույղուրների համակենտրոնացման ճամբարների գաղափարը՝ նշելով, որ «երբեք որևէ հիմնավոր ապացույց» չի եղել դրանց գոյության համար[70]։ Նույն տեսանյութում Ուոլլիսն ասել է, որ Թայվանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաս է և «որպես այդպիսել է նաև ՄԱԿ-ի կողմից»[70]։ Դուբլինում Թայվանի կառավարության խոսնակը, ի պատասխան Ուոլլիսին, հայտարարել է, որ «ՄԱԿ-ը չի լիազորել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը ներկայացնել Թայվանը ՄԱԿ-ում, առավել ևս հաստատել, որ Թայվանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաս է։ Թայվանը դինամիկ զարգացող ժողովրդավարություն է, որը գնահատվում և աջակցվում է համախոհ գործընկերների կողմից ամբողջ աշխարհում։ Ժողովրդավարական ինքնորոշման իրավունքը չպետք է և չի կարող կորչել»[70]։ Ուոլլիսի մեկնաբանությունները նաև դրդել են իռլանդացի այլ քաղաքական գործիչների՝ դուրս գալ նրա դեմ[70]։ Ֆայն Գեյլ կուսակցության սենատոր Ջերրի Բաթիմերը կոչ է արել Ուոլլիսին ելույթ ունենալ Իռլանդիայի թայվանական խմբերի առևջ և հարգել նրանց «ժողովրդավարական ինքնորոշման» իրավունքը[71]։ 2022 թվականի ապրիլիn The Irish Times-ը ներկայացրել է մի հոդված, որում նկարագրվել է Ուոլլիսի և Դեյլիի չինական մեդիա պրոֆիլները և քննարկել, թե ինչպես է 2021 թվականի հունվարից սկսած Ուոլլիսը հայտնվել ավելի շատ չինական նորությունների հոդվածներում, քան ցանկացած այլ իռլանդացի (բացի Դեյլիից)[12]։

Այլ դեպքեր խմբագրել

Ֆինանսական խնդիրներ և սնանկություն խմբագրել

2011 թվականի մայիսին Ուոլլիսն ասել է, որ իրեն սպառնում է անձնական ֆինանսական կործանում և Դեյլում իր պաշտոնի հնարավոր կորուստը, եթե բանկերը հետապնդեն իրեն տրված անձնական երաշխիքների համար։ Ուոլլիսի խոսքերով՝իր ընկերությունը 2008 թվականից հավաքված վարձավճարը փոխանցել է անմիջապես ACCBank-ին։ Հայտարարության մեջ Ուոլլիսն ասել է՝ «Ես փորձել եմ լավ կառուցապատող լինել, մենք երկար ժամանակ շատ հաջողակ ընկերություն էինք։ Մենք վատը չէինք, մենք խելագարություններ չէինք անում, մենք 20 տարի շարունակ ամեն տարի գումար ենք աշխատել, շատ մարդկանց ենք վարձել, հարկեր ենք վճարել։

 
Ուոլիսի պանդոկը իտալական թաղամասում

Բայց եկել է ֆինանսական ճգնաժամ, որն ամբողջությամբ փչացրել է մեր բաժնետոմսերի գին, և մենք հիմա լավ վիճակում չենք»։ IT-ին տված հարցազրույցում ասել է, որ «Եթե բանկը փորձում է ինձ սնանկացնել, դա ավելի շատ «վատություն» անելու հետ է կապված, քան տնտեսության»[72][73]։ 2011 թվականի հոկտեմբերի 10-ին Արբիտրաժային դատարանը պարտավորեցրել է Ուոլլիսին մարել ACCBank-ին ունեցած ավելի քան 19 միլիոն եվրո պարտքը[74][75]։ Ուոլլիսն ասել է, որ գումար չունի[76][77][78]։

2016 թվականի հունվարի 30-ին որոշում է կայացվել, որ Ուոլլիսը պետք է 2 մլն եվրո վճարի «Cerberus» ամերիկյան հիմնադրամին[79]։ Ուոլլիսը վերջնականապես սնանկ է ճանաչվել 2016 թվականի դեկտեմբերի 19-ին՝ 30 միլիոն եվրոյից ավելի պարտքերով[80]։

Եկամուտների հաշվարկ խմբագրել

2012 թվականի հունիսին The Irish Times-ը հայտնել էր, որ Ուոլլիսը հարկային կոմիսարների հետ վճարել է յոթանիշ գումար ՝ ԱԱՀ-ն չվճարելու համար։ Գումարը վերաբերում էր նրա «MJ Wallace Ltd» ընկերությանը։ Ուոլլիսը հոդվածի ընթացքում խոստովանել է, որ գիտակցաբար կեղծ հայտարարություններ է արել իշխանություններին։ Revenue-ի հետ կնքված պայմանագրի համաձայն, MJ Wallace Ltd-ի մոտ հայտնաբերվել են 1,418,894 եվրո արժողությամբ հայտարարագրերում ԱԱՀ-ի թերագնահատված պարտավորություններ։ Տոկոսները կազմել են 289,146 եվրո, իսկ տուգանքները սահմանվել են 425,668 եվրոյի չափով, ինչը կազմել է ընդհանուր առմամբ 2,133,708 եվրո։

2012 թվականի հունիսին «The Irish Times»-ը հայտնել է, որ Ուոլլիսը յոթանիշ գումար է վճարվել պետական եկամուտների կոմիտեին՝ ավելացված արժեքի հարկերը չվճարելու համար։ Գումարը վճարվել է նրա MJ Wallace Ltd. ընկերության համար։ Ուոլլիսը խոստովանել է, որ գիտակցաբար կեղծ հայտարարություններ է արել իշխանություններին։ Revenue-ի հետ կնքած պայմանագրի համաձայն, MJ Wallace Ltd-ի մոտ հայտնաբերվել է 1,418,894 եվրոյի չափով ԱԱՀ-ի թերհայտարարագրված պարտավորություններ։ Տոկոսները կազմել են 289,146 եվրո, իսկ տուգանքները սահմանվել են 425,668 եվրոյի չափով, ինչը կազմել է ընդհանուր 2,133,708 եվրո[81]։ Ceann Comhairle-ի պաշտոնակատար Շոն Բարեթը նամակ է գրել Oireachtas-ի անդամների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով նրան հետաքննություն անցկացնել[82]։

Հիթմանի մեկնաբանությունը խմբագրել

Երբ Ուոլլիսը 2012-ի հոկտեմբերին Մարիան Ֆինուկեյնի շոուի ժամանակ հայտարարեց, որ դեռ 2005-ին նա մի անգամ «սպառնացել է վարձել մարդասպան ՝ շինարարական ընկերությունից 20,000 Ֆունտ ստեռլինգ պարտք հավաքելու համար», ոստիկանություն բողոք է ներկայացվել ռազմածովային ուժերի նախկին սպայի կողմից, որը ղեկավարում է Հանրային տեղեկատվության կայքը։

Ուոլլիսը 2012 թվականի հոկտեմբերին «The Marian Finucane Show»-ի եթերում հայտարարել, որ դեռ 2005 թվականին նա մի անգամ «սպառնացել է մարդասպան վարձել ՝ շինարարական ընկերությունից 20,000 ֆունտ ստեռլինգ պարտքը հետ ստանալու համար», Գարդայիին բողոք է ներկայացվել ռազմածովային նավատորմի նախկին սպայի կողմից, որը նաև ղեկավարել է հանրային տեղեկատվության կայք[83]։ Նույն ամսում՝ ավելի ուշ Ֆինիան Մաքգրատը հրաժարական է ներկայացրել Dáil-ում տեխնիկական խմբի նախագահի պաշտոնից, Ուոլլիսի վերադարձից հետո, ընդ որում դաշինքի շատ անդամներ դեմ են եղել նրա վերադարձին[84]։

Մերի Միտչել Օ'Քոնորի մեկնաբանությունը խմբագրել

Dáil Éireann-ում Մերի Միտչել Օ'Քոնորի մասին ելույթ ունենալուց հետո, նա ասել է, որ «Միսս Փիգին այսօր մի փոքր իջեցրել է տոնայնությունը»։ Նա իր վրա է վերցրել պատասխանատվությունը և ավելի ուշ ներողություն խնդրել ասելով, որ՝ «Դա իմ մեղքն էր։ Ես մեկնաբանությունը արել եմ նրա պայուսակի պատճառով։ Իմ հետ ամեն ինչ այդքան էլ կարգին չէ։ Ես չունեմ ոտքեր, որոնց վրա կարող եմ կանգնել […]: Ակնհայտ է, որ դա վատ արտահայտություն էր»։ Նա զանգահարել է Միտչել Օ ' Քոնորին ներողություն խնդրելու համար և ասել, որ իրեն ներումներով նամակ կուղարկի[85]։

Ալան Շաթերի տվյալների շփոթման վեճը խմբագրել

2013 թվականի մայիսին RTÉ հեռուստատեսությամբ արդարադատության և հավասարության այն ժամանակվա նախարար Ալան Շաթերի և Ուոլլիսի միջև բանավեճի ժամանակ Շաթերը հայտարարել է, որ Գարդան զգուշացրել է Ուոլլիսին մեքենա վարելիս իր հեռախոսն օգտագործելու համար։ Ավելի ուշ պարզվել է, որ Շաթերը խախտել է Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի օրենքները՝ բացահայտելով Ուոլլիսի մասին անձնական տեղեկություններ[86][87][88]։ Շաթերն ասել է, որ այս տեղեկությունը ստացել է ոստիկանության հանձնակատար Մարտին Քալինանից[89]։ Քալինանն ու Շաթերը կարճ ժամանակ անց երկուսն էլ հեռացվել են աշխատանքից՝ մասամբ օրենքի այս խախտման, ինչպես նաև այլ խնդիրների պատճառով[90]։ Ուոլլիսը անհամաձայնություն է հայտնել Քալինանի իրավահաջորդ Նոյրին Օ'Սալիվանի նշանակման հետ՝ պատճառաբանելով նախկինում որպես Քալինանի կոմիտեի նախկին տեղակալի նրա պաշտոնը[91]։

Չհայտարարագրված եկամուտ որպես Եվրախորհրդարանի անդամ խմբագրել

2023 թվականի փետրվարին Ուոլլիսը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ «Դուբլինում գինու երեք բար ունի»։ Սա տագնապ է առաջացրել Ուոլլիսի եվրոպական խորհրդարանական խմբի մոտ, քանի որ նման բաժնետոմսեր նշված չեն եղել նրա ֆինանսական շահերի պարտադիր հայտարարագրում։ Այն բանից հետո, երբ իր պատգամավորական խմբի նախագահը հռչակագրի ցանկացած բացթողում անվանեց «անընդունելի» և «մեր կուսակցությանն անարժան»՝ Ուոլլիսը փոխել է իր հայտարարությունը՝ նշելով, որ նա երեք գինու բարերում հանդիսանոմ է որպես «խորհրդատու» և պաշտոնի համար ամսական ստանում է մինչև 500 եվրո եկամուտ[92][93]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Mick Wallace». Oireachtas Members Database. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 20-ին.
  2. Keena, Colm (2016 թ․ նոյեմբերի 7). «Bankruptcy move latest twist in Mick Wallace-Cerberus saga». The Irish Times (անգլերեն). Dublin. ISSN 0791-5144. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 In the News podcast (2021 թ․ հուլիսի 9). «Why are MEPs Mick Wallace and Clare Daly in trouble at the European Parliament?» (Podcast). Irish Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 13-ին.
  4. 4,0 4,1 4,2 Byrne, Elaine (2022 թ․ ապրիլ). «Elaine Byrne: How the people's champions became tools of the Kremlin propaganda machine». Business Post. Վերցված է 2022 թ․ հուլիսի 7-ին.
  5. McCarthy, Justine (2022 թ․ դեկտեմբերի 9). «Justine McCarthy: Wallace's sympathy for Iranian regime strips bare his faux radicalism». The Irish Times. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 9-ին. «Personally likeable, he built an electoral appeal with his anti-establishment persona – trespassing in protest against US military use at Shannon Airport and making explosive revelations about Nama, the State's bad bank for developers. The publicity he reaped could be measured in newspaper column inches stretching all the way from Leinster House to Wexford and back again.»
  6. Heffernan, Breda (2012 թ․ հունիսի 9). «Wallace plans to address Dail on Tuesday». Irish Independent. Վերցված է 2022 թ․ հուլիսի 7-ին. «Mr Wallace is heading off to Poland for Euro 2012, despite the huge backlash against his false declaration of VAT and an unpaid €2.1m tax bill.»
  7. «Clare Daly resigns from the Socialist Party». RTÉ News. 2012 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
  8. «Profile: Clare Daly TD». The Phoenix (magazine). 2019 թ․ մայիսի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին. {{cite magazine}}: Text "The Phoenix" ignored (օգնություն)
  9. Grant, Adrian (2021 թ․ հոկտեմբերի 21). «Column: Troubles over Mick Wallace follow a long line of left-wing splits». TheJournal.ie. Վերցված է 2022 թ․ հուլիսի 7-ին. «The fallout from technical group member Mick Wallace's tax affairs has seen Clare Daly resign from the Socialist Party»
  10. McQuinn, Cormac (2021 թ․ հուլիսի 6). «In focus: Mick Wallace - the boomtime builder whose fortunes were battered by economic crash». Irish Independent. Վերցված է 2022 թ․ հուլիսի 7-ին.
  11. Ní Aodha, Gráinne (2019 թ․ դեկտեմբերի 19). «Can Mick Wallace still be a TD after being declared bankrupt today?». TheJournal.ie. Վերցված է 2022 թ․ հուլիսի 7-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 O’Leary, Naomi. «How Clare Daly and Mick Wallace became stars of authoritarian state media». The Irish Times (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
  13. Grimes, David Robert (2022 թ․ մարտի 17). «Putin's Willing Disinformation Agents». Byline Times. Վերցված է 2022 թ․ հուլիսի 7-ին.
  14. Clifford, Michael (2021 թ․ հուլիսի 4). «Michael Clifford: Mick Wallace is making a right show of himself». Irish Examiner. Վերցված է 2022 թ․ հուլիսի 7-ին.
  15. "Weekend Review". Irish Independent, 16 June 2012.
  16. 16,0 16,1 Ni Bhraonain, Eimear (2012 թ․ հունիսի 9). «Jet-setting football lover still one of Dail's great enigmas». Irish Independent (անգլերեն). Dublin. ISSN 0021-1222. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
  17. «About Mick». mickwallace.net. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
  18. «Wexford Youths manager Mick Wallace looks forward to the big match Team who wants it most should come out on top». Enniscorthy Guardian. 2007 թ․ ապրիլի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
  19. «Useful contacts». Wexford Youths F.C. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
  20. «Airtricity League Stats Centre». Football Association of Ireland]] (FAI). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
  21. «Popular TD is a man of contradictions: Mick Wallace exits bankruptcy». www.irishexaminer.com. 2017 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին.
  22. «Former Wallace units have a tasty price tag of €1.28m». www.independent.ie. 2019 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին.
  23. «Liffey Wall Theft». RTÉ Archives (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 4-ին.
  24. «Mick Wallace among high profile independents set to do well at election». TheJournal.ie]]. 2011 թ․ փետրվարի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 18-ին.
  25. «Mick Wallace». ElectionsIreland.org. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 20-ին.
  26. «Iris Oifigiúil, 14th March 2014» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  27. «Wallace: 'I've heard so many people cry now, it really is heartbreaking stuff' – Since this week's publicity surrounding the gardaí, Mick Wallace said more people have come to him with information». TheJournal.ie (անգլերեն). Dublin. 2014 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
  28. O'Halloran, Marie (2014 թ․ հոկտեմբերի 3). «Wallace in new claims of Garda harassment over Kilkenny pub: Independent TD claims 'blatant disregard' for new rules by some senior members of force». The Irish Times (անգլերեն). Dublin. ISSN 0791-5144. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
  29. Griffin, Dan; Minihan, Mary (2014 թ․ դեկտեմբերի 11). «Mick Wallace claims gardaí involved in drugs trade: Independent TD says he and colleagues revealed only a fraction of wrongdoing allegations». The Irish Times (անգլերեն). Dublin. ISSN 0791-5144. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  30. «Independents 4 Change». TheJournal.ie. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  31. «Wexford constituency». The Irish Times]] (անգլերեն). Dublin. ISSN 0791-5144. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
  32. «Independent TD Wallace says prostitutes would be better protected if their trade was not forced underground». TheJournal.ie (անգլերեն). Dublin. 2011 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 24-ին.
  33. O'Halloran, Marie (2011 թ․ դեկտեմբերի 14). «Government accused of chasing taxpayers 'to graveyard' for charge». The Irish Times (անգլերեն). Dublin. ISSN 0791-5144. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  34. «TDs would go to jail over household charge». RTÉ News]]. 2011 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
  35. «Mick Wallace criticised over tweet about Paris attacks». The Irish Times (անգլերեն). Dublin. ISSN 0791-5144. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 1-ին.
  36. Cullen, Clare (2015 թ․ նոյեմբերի 14). «Paris Terror Attacks: Mick Wallace sparks anger on Twitter over Paris terror attacks tweet». Irish Independent (անգլերեն). Dublin. ISSN 0021-1222. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.
  37. O'Carroll, Sinead (2014 թ․ հուլիսի 22). «Mick Wallace and Clare Daly are arrested at Shannon Airport». TheJournal.ie (անգլերեն). Dublin. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  38. «Two TDs arrested at Shannon Airport». BreakingNews.ie. 2014 թ․ հուլիսի 22. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  39. «TD Mick Wallace has been arrested». BreakingNews.ie. 2015 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  40. Ó Cionnaith, Fiachra (2015 թ․ դեկտեմբերի 18). «Mick Wallace 'putting people at risk' by linking Shannon airport to US-led wars». Irish Examiner (անգլերեն). Cork. ISSN 1393-9564. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  41. Hickey, Daniel (2015 թ․ դեկտեմբերի 17). «Mick Wallace and Clare Daly among sureties on bail application for man arrested on IRA and explosive charges». Irish Independent (անգլերեն). Dublin. ISSN 0021-1222. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  42. «I listened to the opening statement...: 25 Jan 2017: Dáil debates (KildareStreet.com)». www.kildarestreet.com. Վերցված է 2023 թ․ մարտի 31-ին.
  43. «Ireland South: Mick Wallace elected, and his transfers set to decide who wins 'zombie' seat». Irish Independent (անգլերեն). Dublin. 2019 թ․ հունիսի 5. ISSN 0021-1222. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
  44. 44,0 44,1 Bryant, Aoibhin (2021 թ․ մայիսի 6). «Neale Richmond tears into Mick Wallace over his defence of China». extra.ie. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  45. Mahon, Brian (2020 թ․ նոյեմբերի 1). «Belarus's opposition leader Svetlana Tikhanovskaya rejects MEP Mick Wallace's 'pawn' claim». The Times. London. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  46. «Mick Wallace reprimanded for calling Venezuelan opposition leader an 'unelected gob*****'». Irish Examiner (անգլերեն). Cork. 2021 թ․ փետրվարի 13. ISSN 1393-9564. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  47. Raymond, Shane (2021 թ․ ապրիլի 8). «Footage of Irish MEPs in Iraq used in YouTube video promoting a militia group». TheJournal.ie (անգլերեն). Dublin. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  48. Loughlin, Elaine (2021 թ․ ապրիլի 9). «Mick Wallace and Clare Daly defend visit to Iraqi militia HQ». Irish Examiner (անգլերեն). Cork. ISSN 1393-9564. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
  49. 49,0 49,1 Hosford, Paul (2021 թ․ ապրիլի 26). «MEPs Mick Wallace and Clare Daly reject claims they spread 'fake news' about Syria attack». Irish Examiner. Cork. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  50. O'Leary, Naomi (2021 թ․ հուլիսի 6). «Fianna Fáil MEP claims Daly and Wallace had spread 'conspiracy theory' on Syria». The Irish Times (անգլերեն). Dublin. ISSN 0791-5144. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  51. 51,0 51,1 O’Leary, Naomi (2021 թ․ հուլիսի 2). «Tensions rise over Mick Wallace's and Clare Daly's views». The Irish Times (անգլերեն). Dublin. ISSN 0791-5144. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին. «Dutch MEP Anja Hazekamp spoke passionately about Malaysia Airlines Flight 17 ... Flight MH17 brought the rift between Wallace and Hazekamp into the open, though Hazekamp declined to comment for this article.»
  52. 52,0 52,1 52,2 O'Leary, Naomi (2021 թ․ հունիսի 28). «MEPs Clare Daly and Mick Wallace punished for 'fake election observation'». The Irish Times (անգլերեն). Dublin. ISSN 0791-5144. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին. «Daly and Wallace were among 12 MEPs disciplined. Others included far-right politicians who attended votes in Kazakhstan and in the Russian-annexed territory of Crimea.»
  53. «'I'm not anti-vax but we're going down a dangerous path with Covid pass' – Mick Wallace». Wexford People (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
  54. Mahon, Brian. «Irish MEPs reprimanded for failing to show Covid passes in parliament». The Times (անգլերեն). ISSN 0140-0460. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
  55. «MEPs Mick Wallace and Clare Daly sue RTÉ». independent (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 18-ին.
  56. «European Parliament calls for release of arrested bishop in Nicaragua». Catholic News Agency.
  57. «Nicaragua, in particular the arrest of the bishop Rolando Álvarez» (PDF).
  58. «Mick Wallace criticises protests in Iran and 'propaganda' against regime». The Irish Times (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 25-ին.
  59. «MEP Mick Wallace criticises protests in Iran - 'It would not be tolerated anywhere'». independent (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 25-ին.
  60. «MEP cuts through anti-China rhetoric».
  61. «MOTION FOR a RESOLUTION on the European Council, Council and Commission statements - Conclusions of the European Council meeting of 24-25 March 2022: Including the latest developments of the war against Ukraine and the EU sanctions against Russia and their implementation».
  62. «Trade Sanctions – Tuesday, 30 May 2017 – Parliamentary Questions (32nd Dáil) – Houses of the Oireachtas».
  63. Mick Wallace. «The treatment of journalist Algirdas Paleckis by #Lithuania State is truly shocking. He's accused of being a Russian spy because he expressed an opinion that the State didn't like. This is an #EU Member State - So much for Rule of Law - Authoritarianism is now rampant in the EU.». Twitter.
  64. Wilson, Jade (2022 թ․ փետրվարի 22). «Abolish Nato, says Independent MEP Mick Wallace». The Irish Times (անգլերեն). Dublin. ISSN 0791-5144. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
  65. Loughlin, Elaine (2022 թ․ մարտի 1). «Mick Wallace and Clare Daly reject EU resolution to condemn Russian invasion of Ukraine». Irish Examiner (անգլերեն). Cork. ISSN 1393-9564. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 1-ին.
  66. Duffy, Rónán (2022 թ․ մարտի 2). «Mick Wallace says sending arms to Ukraine is 'madness' as he defends vote against EU motion». TheJournal.ie (անգլերեն). Dublin. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 16-ին.
  67. Moloney, Eoghan (2022 թ․ նոյեմբերի 23). «Irish MEPs Clare Daly and Mick Wallace oppose European Parliament resolution to declare Russia 'state sponsor of terrorism'» (անգլերեն).
  68. Staines, Michael (2021 թ․ հուլիսի 1). «Mick Wallace: Reports of one million Uighur people detained in China 'grossly exaggerated'». Newstalk. Dublin. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 13-ին.
  69. O’Leary, Naomi. «'China's communist party deserves a lot of credit' Mick Wallace tells party newspaper». The Irish Times (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 18-ին.
  70. 70,0 70,1 70,2 70,3 Mooney, John (2021 թ․ հոկտեմբերի 29). «Taiwan censures MEP Mick Wallace for video claiming Chinese rule over island». The Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 29-ին.
  71. McFadden, Mary (2021 թ․ հոկտեմբերի 27). «'Stop spreading fake news' - Irish MEP criticised after releasing controversial video». Limerick Leader (անգլերեն). Limerick. ISSN 1649-8992. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 29-ին.
  72. O'Donovan, Donal; Brennan, Michael (2011 թ․ մայիսի 25). «Wallace: I face ruin». Irish Independent (անգլերեն). Dublin. ISSN 0021-1222. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 25-ին.
  73. «Receiver appointed to properties of Mick Wallace TD». Irish Independent (անգլերեն). Dublin. 2011 թ․ մայիսի 24. ISSN 0021-1222. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 24-ին.
  74. «Mick Wallace ordered to repay €19m to ACC Bank». RTÉ News. 2011 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 10-ին.
  75. Reilly, Gavan (2011 թ․ հոկտեմբերի 10). «TD Wallace ordered to repay €19m in bank loans». TheJournal.ie (անգլերեն). Dublin. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 10-ին.
  76. «Wallace: I can't pay money back». Irish Examiner (անգլերեն). Cork. 2011 թ․ հոկտեմբերի 10. ISSN 1393-9564. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 10-ին.
  77. «Wallace: I cannot pay 19m euro». The Belfast Telegraph. 2011 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 10-ին.
  78. «Mick Wallace doesn't have €19million for bank». Newstalk. Communicorp. 2011 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 10-ին.
  79. Healy, Tim; Phelan, Shane (2016 թ․ հունվարի 30). «Court rules that Wallace must pay €2m to US vulture fund». Irish Independent (անգլերեն). Dublin. ISSN 0021-1222. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  80. «TD Mick Wallace is adjudicated bankrupt». RTÉ News. 2016 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 28-ին.
  81. Cullen, Paul (2012 թ․ հունիսի 7). «Mick Wallace makes €2.1m Revenue settlement». The Irish Times (անգլերեն). Dublin. ISSN 0791-5144. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  82. «Ceann Comhairle Seán Barrett seeks inquiry on Wallace tax affairs». RTÉ News. 2012 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
  83. Brennan, Michael (2012 թ․ հոկտեմբերի 9). «Mick Wallace faces garda probe over 'hitman' remarks after ex-Navy officer files complaint». Irish Independent (անգլերեն). Dublin. ISSN 0021-1222. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 9-ին.
  84. Reilly, Gavan (2012 թ․ հոկտեմբերի 16). «McGrath quits as chairman of Dáil's technical group in Wallace row». TheJournal.ie (անգլերեն). Dublin. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 16-ին.
  85. «Miss Piggy remark was wrong, I'm so sorry – Mick apologises». Irish Independent (անգլերեն). Dublin. 2011 թ․ հուլիսի 13. ISSN 0021-1222. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
  86. Horan, Niamh; Drennan, John (2014 թ․ մայիսի 4). «Final straw as Alan Shatter breaks law on Mick Wallace: Data Protection Commissioner made adverse finding against the minister». Irish Independent (անգլերեն). Dublin. ISSN 0021-1222. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
  87. Lally, Conor (2014 թ․ նոյեմբերի 4). «Shatter disclosed Wallace information for 'political advantage'». The Irish Times (անգլերեն). Dublin. ISSN 0791-5144. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 4-ին.
  88. «Alan Shatter loses appeal against Mick Wallace data breach decision: The former minister was found to have broken the law when he made comments on RTÉ's Prime Time about Wallace». TheJournal.ie (անգլերեն). Dublin. 2015 թ․ հունվարի 21. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 21-ին.
  89. «Commissioner told Shatter about Mick Wallace's encounter with Gardaí: Opposition TDs have demanded to know how an unrecorded incident came to be known by the country's top Garda». TheJournal.ie (անգլերեն). Dublin. 2013 թ․ մայիսի 21. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
  90. «Ireland's Minister for Justice Alan Shatter resigns». IrishCentral. 2014 թ․ մայիսի 7. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին. «Shatter's position has been under pressure in recent months following a [...] bugging scandal, [...] improper cancellation of driver's penalty points, police whistleblower controversies and a breach of data protection regarding Wexford Independent TD Mick Wallace.»
  91. «Wallace criticises appointment of Garda Commissioner O'Sullivan». Irish Independent (անգլերեն). Dublin. 2014 թ․ նոյեմբերի 26. ISSN 0021-1222. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
  92. O'Leary, Naomi (2023 թ․ փետրվարի 14). «European Left group to seek answers from Mick Wallace over 'wine bars' claim». The Irish Times. Վերցված է 2023 թ․ փետրվարի 16-ին.
  93. O'Leary, Naomi (2023 թ․ փետրվարի 15). «Mick Wallace earned undeclared money as 'adviser' to wine bar business». The Irish Times. Վերցված է 2023 թ․ փետրվարի 16-ին.