Միքելանջելո Լոկոնտե (իտալ.՝ Mikelangelo Loconte, դեկտեմբերի 5, 1973(1973-12-05), Չերինյոլա, Ֆոջա, Ապուլիա, Իտալիա), իտալացի երգիչ, երաժիշտ, երգահան, դերասան։ Միքելանջելոյին հայտնություն է բերել «Մոցարտ» ռոք օպերայում (Mozart, l’Opéra rock) Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի դերում խաղալը։

Միքելանջելո Լոկոնտե
Ծնվել էդեկտեմբերի 5, 1973(1973-12-05) (50 տարեկան)
Չերինյոլա, Ֆոջա, Ապուլիա, Իտալիա
Երկիր Իտալիա
Ժանրերփոփ
Մասնագիտությունդերասան, երգիչ, կիթառահար, կոմպոզիտոր և դաշնակահար
Գործիքներդաշնամուր, վոկալ, կիթառ և հարվածային գործիք
ԼեյբլWarner Music Group
Կայքmikelangeloloconte.it
 Mikelangelo Loconte Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Միքելանջելո Լոկոնտեն ծնվել է Չերինյոլա քաղաքում (Իտալիա) 1937 թվականի դեկտեմբերի 5-ին։ Իրական անունը Միկելե Լոկոնտե է։ Դպրոցում նրան կոչում էին Միքելանջելո՝ նկարչությամբ, քանդակագործությամբ և պոեզիայով տարված լինելու պատճառով։ Հենց այս անունն էլ դարձավ նրա բեմական կեղծանունը։

Նա ծնվել է Ջերեմի և Ռիպալտա (Տիտտի) Լոկոնտեների ընտանիքում։ Ծնողները եղել են ուսուցիչներ։ Միկելեն ունի փոքր եղբայր՝ Պիետրոն (1982 թվական հուլիսի 27) և մեծ քույր՝ Անժելան (1972 թվական ապրիլի 4), ովքեր նույնպես դերասան են։

Միկելեն փոքրուց մասնակցում է հեռուստահաղորդումների և խաղում է թատրոնների բեմերում։

Հայրենի քաղաքում ստացել է կիրառական արվեստի ոլորտում բակալավրի աստիճան լրացուցիչ ճարտարապետության և կահավորման ոճաբանի մասնագիտացմամբ։ Ստացել է մագիստրի դիպլոմ։ Ավարտել է «Գիտական կապեր» ֆակուլտետի կուրսերը Պերուջիում «գիտությունը և գովազդի տեխնիկան» մասնագիտացմամբ։

21 տարեկանում ճակատագիրը նրան միացնում է Ռիտա Պավոնեի հետ։ Նրանց համագործակցության շնորհիվ Միքելանջելո Լոկոնտեն ստանում է իր առաջին ազգային մրցանակը «Անհայտները» մրցույթում (երիտասարդ տաղանդների մրցույթ)՝ «Aria» երգի կատարման համար։ Կապված լինելով իր հայրենիքի և սիրելի հանդիսատեսի հետ, Միկելեն հաճախ է հայտնվում իտալացիների հեռուստաէկրաններին և մասնակցում է Կաստրոկարո (Castrocaro) փառատոն։

10 տարի համագործակցում է «Art Decade» (1988-1999) ռոք խմբի հետ, 3 տարի՝ «Tasti Neri» խմբի հետ, իսկ հետո՝ գերմանական «Unix» խմբի հետ։

Իր ստեղծագործական կյանքի նոր շրջանում նա համագործակցում է հայտնի Մաուրիցիո Պիկոլիի (իտալ.՝ Maurizio Piccoli), «Luna»-յի (իտալ.՝ Loredana Berté) և «Come si cambia»-յի (իտալ.՝ Fiorella Mannoia) հետ։

1999 թվականի վերջին տեղափոխվում է Լիեժ։

Ֆրանսիայում իր առաջին քայլերը կատարում է թատրոնում։ Նա խաղացել է Կլոդ Բարցոտիի (ֆր.՝ Claude Barzotti)և Անն-Մարի Գասպարի (ֆր.՝ Anne Marie Gaspard) «Նոր քոչվորները» ֆր.՝ Les nouveaux Nomades մյուզիքլում։ Չիմանալով ֆրանսերեն՝ նա իր երգերը ձայնագրում է հնչյունական նամակների օգնությամբ։ Որոշ ժամանակ անց այս ծրագիրը փակվում է։

Բելգիայում պրոդյուսեր Ալեք Մանսիոնը (Alec Mansion) առաջարկում է Միկելեին աշխատել Վեմսում (Waimes) գտնվող «La Chapelle» ստուդիայում որպես տնօրեն։

Միկելեն նվագում է մի քանի երաժշտական գործիքներ (դաշնամուր, ստեղնաշարային գործիքներ, կիթառ, հարվածային գործիքներ) և սրա շնորհիվ էլ դառնում է Բելգիայում թողարկված մի քանի երգերի գործիքավորող։

Մի քանի երաժիշտների հետ Միկելեն հանդես է գալիս Եվրոպայի մի շարք երկրներում, այնուհետև Բրազիլիայում։

2006 թվականին հանդես է գալիս Կլերմոնի բեմում, սակայն միայնակ։ 2007 թվականին մասնակցում է Մոնտրյոյի ֆեստիվալին։ Միքելանջելո Լոկոնտեն հիանալի է կատարում Մոցարտի դերը մյուզիքլում, որը ստեղծվել էր Դով Ատտիայի (Dove Attia) և Ալբեր Կոենի (Albert Cohen) կողմից։

Մոցարտի դերի համար նա 2010 թվականին ստանում է երկու մրցանակ NRJ Music-ի ժամանակ։

2009 թվականի հոկտեմբերին Միկելեին տրվեց «Prix Pouilles 2009» մրցանակ՝ իր ազգը արվեստում ներկայացնելու համար։

2011 թվականի մայիսին առաջին անգամ ելույթ է ունենում «Restos Du Coeur Belges»-ում։

«Մոցարտ»-ում իր վերջին ելույթը տեղի է ունենում Փարիզում 2011 թվականի հուլիսի 10-ին։ Սրանից հետո Warner Music-ը թողարկեց սկավառակ, որը ձեռք բերեց ադամանդե կարգավիճակ (ավելի քան 750 000 վաճառված օրինակ)։

2012 թվականի մայիսի 25-ին ձայնագրեց իր առաջին դուետը Ժերար Լենորմանի հետ «Soldats, ne tirez pas» երգով։

Այժմ զբաղվում է սոլո ալբոմի ձայնագրմամբ։ Պաշտոնապես թողարկվելու է Warner Music Group-ի կողմից, սակայն ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն ալբոմը կթողարկի Warner Music Group-ը[1]։

2016 թվականի սկզբին Միքելանջելոյին հրավիրեցին Կորեա՝ «Amadeus» մյուզիքլում Սոլալի[2], Մաեվա Մելինեի[3], Մերվան Ռիմի[4] հետ խաղալու համար։

Բարեգործական գործունեությունը խմբագրել

Միքելանջելոն մասնակցում է «Ֆուտկոնցերտ», «Բոլորը երգում են ռակի դեմ», «Ծնողների տունը» բարեգործական ակցիաներին։

Եվրատեսիլ-2013 խմբագրել

Միքելանջելո Լոկոնտեն Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում ընտրվեց Ֆրանսիայի 5 ժյուրիներից մեկը։

Սկավառակագրություն խմբագրել

Սոլո երգեր խմբագրել

2009 год
  • Anima, nuvola
  • Venere
  • Feuille d’Afrique
  • Ad ogni modo
  • Aria

Սինգլներ խմբագրել

  • 2011 - Single «Des Ricochets» совместно с Alizée, Alpha Blondy, Amaury Vassili, Amel Bent, Anggun, Arielle Dombasle, Benabar, Bob Sinclar, Chico & Les Gypsies, Chimène Badi, Christophe Willem, Claudia Tagbo, Colonel Reyel, Dave, David Hallyday, Didier Wampas, Elisa Tovati, Fatals Picards, Faudel, Florent Mothe, Gary Filo, Gérard Lenorman, Hélène Ségara, Inna Modja, Jane Birkin, Jenifer, BB Brunes, Jérome Van Den Hole, John Mamann, Joyce Jonathan, Judith, Julie Zennati, Kenza Farah, Liane Foly, Magic System, Manu Katché,Maurane, Melissa N’konda, Merwan Rim, Mickael Miro, Mimie Mathy, Moïse N’Tumba, Mokobe, Natasha St Pier, Nicolas Peyrac, Niko Liliu, Nolwenn Leroy, Olivier De Benoist, Ophélie Winter, Patrick Fiori, Peps, Philippe Lavil, Quentin Mosimann, Salvatore Adamo, Shy’m, Sofia Essaïdi, Soprano, Taal, Tiken Jah Fakoly, Tina Arena, VV Brown, Ycare

Ալբոմ խմբագրել

  • 2012 - դուետների ալբոմ Gérard Lenorman «duo de mes chansons»-ի հետ - «Soldats, ne tirez pas!»

Չթողարկված խմբագրել

  • Sono io che penso
  • Goodbye Paris
  • Parler d’amour
  • L’animal

Mozart, l’opéra rock խմբագրել

  • Le Trublion - Ապստամբ
  • Tatoue-moi - Զարմացրու ինձ
  • Je dors sur les roses - Ես չեմ քնում վարդերի վրա
  • Place je passe - Ինձ ճանապարհ տվեք
  • Vivre à en Crever -Ապրել մինչ մահը
  • Debout les fous - Ոտքի ելեք, խելագարներ
  • C’est bientôt la Fin - Շուտով վերջն է
  • L’Operap - Օպերեպ
  • Je danse avec les dieux - Ես պարում եմ աստվածների հետ
  • Le Carnivore - Կողոպտիչ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Interview express de Mikelangelo Loconte
  2. Solal (chanteur) (фр.) // Wikipédia.
  3. «Mauvais titre (фр.) // Wikipédia». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  4. Merwan Rim (рус.) // Википедия.(չաշխատող հղում)

Աղբյուրներ խմբագրել