Միքայել Հարությունյան (բանաստեղծ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Հարությունյան (այլ կիրառումներ)
Միքայել Արտեմի Հարությունյան (հոկտեմբերի 27, 1918[1][2], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1][2] - նոյեմբերի 24, 1987[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944 թվականից։
Միքայել Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1918[1][2] |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1][2] |
Վախճանվել է | նոյեմբերի 24, 1987[2] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Նուբարաշենի գերեզմանատուն |
Գրական անուն | Միքայել Շուշեցի և Միքայել Դարդունի |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրականագետ և թարգմանիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1943)[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | «Հայաստան» հրատարակչություն, Հայկական սովետական հանրագիտարան, Ազատ Արցախ և Բանվոր |
Զավակներ | Արտեմ Հարությունյան |
Միքայել Հարությունյան Վիքիդարանում |
Հայ բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Արտեմ Հարությունյանի հայրն է։
Կենսագրություն
խմբագրել1943 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ 1942-1944 թվականներին եղել է Ադրբեջանի գրողների միության Լեռնային Ղարաբաղի մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղարը, 1944-1946 թվականներին՝ գրական աշխատող «Սովետական Ղարաբաղ» թերթում, 1946-1950 թվականներին՝ գրական աշխատող «Բանվոր» թերթում, 1951-1970 թթ. եղել է «Հայաստան» հրատարակչության, 1972-1983 թթ.` Հայկական հանրագիտարանի խմբագրության գիտխմբագիր։ Առաջին գիրքը լույս է տեսել 1940 թվականին։ Այնուհետև հրատարակվել են «Ալեկոծված հույզեր» (1943 թ.), «Գարնանային» (1948 թ.), «Լեռնաղբյուր» (1954 թ.), «Պատիվ» (1958 թ.), «Օրեր և խոհեր» (1963 թ.), «Ղարաբաղյան նվագներ» (1968 թ.), «Հավատամք» (1978 թ.), «Մինչև այստեղ» (1985 թ.) բանաստեղծությունների ու պոեմների ժողովածուները։ Գրել է նաև մանուկների համար («Մեր գետը» 1950 թ., «Արմենը» 1956 թ., «Ոսկեվազիկը» 1967 թ.)։ Հարավային Կովկասի թատրոնները բեմադրել են նրա «Երկու հանդիպում» և «Ժամանակի ստուգում» դրամաները։ Միքայել Հարությունյանի ստեղծագործությունների բովանդակությունը մարդու և բնության, անհատի և հասարակության փոխհարաբերության քնարական խոհն է[3][4]։ ԽՄԿԿ անդամ 1950 թվականից։
Ռուսերեն լույս է տեսել նրա «Լեռնաղբյուր» (Երևան, 1956) գիրքը։
Երկեր
խմբագրել- Լենին պապին և փոքրիկ Օլգան, Երևան, Պետհրատ, 1940, 8 էջ։
- Ալեկոծված հույզեր, Ստեփանակերտ, 1942, 31 էջ։
- Հարսնաքար, Երևան, Հայպետհրատ, 1946, 13 էջ։
- Գարնանային, Երևան, Հայպետհրատ, 1948, 59 էջ։
- Մեր գետը, Երևան, Հայպետհրատ, 1950, 48 էջ։
- Տարաս Պոլիշչուկ, Երևան, Հայպետհրատ, 195, 40 էջ։
- Գնացք, Երևան, Հայաստան, 1952, 90 էջ։
- Լեռնաղբյուր, Երևան, Հայպետհրատ, 1954, 160 էջ։
- Արմեն, Երևան, Հայպետհրատ, 1956, 80 էջ։
- Պատիվ, Երևան, Հայպետհրատ, 1958, 212 էջ։
- Պիեսների ժողովածու (գրքի մեջ տեղ է գտել Մ. Հարությունյանի «Ժամանակի ստուգում» պիեսը), Երևան, 1959, 765 էջ։
- Մի անգամ անտառում, Երևան, Հայպետհրատ, 1962, 12 էջ։
- Օրեր և խոհեր, Երևան, Հայպետհրատ, 1963, 212 էջ։
- Կորստից հետո, Երևան, «Հայաստան», 1965, 142 էջ։
- Ոսկեվազիկ, Երևան, «Հայաստան», 1967, 136 էջ։
- Ղարաբաղյան նվագներ, Երևան, «Հայաստան», 1968, 204 էջ։
- Ավրորայի որդին, Երևան, «Հայաստան», 1969, 45 էջ։
- Հավատամք, Երևան, «Սովետական գրող», 1977, 224 էջ։
Թարգմանություններ (ռուսերենից)
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Չայուպի Անտոն, Բանաստեղծություններ (թարգմանության հեղինակակից Վահագն Կարենց), Երևան, Հայպետհրատ, 1956, 130 էջ։
- Ջալիլ Մուսա, Ջիմ (պոեմ), Երևան, Հայպետհրատ, 1960 էջ։
- Ասիայի և Աֆրիկայի բանաստեղծները.- Երևան։ Հայպետհրատ, 1958.- 217 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
- Ավդալ Ամինե։ Առաջին գարուն։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայպետհրատ, 1961.- 119 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
- Գիտե՞ս երկիրն այս։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 1970.- 150 էջ։
- Դունին Մ.Ս. Աֆղանստանում, Պակիստանում, Հնդկաստանում.- Երևան։ Հայպետհրատ, 1955.- 475 էջ։
- Եղբայրական ձայներ (Սովետական նշանավոր գրողների ստեղծագործությունների ժողովածու միջնակարգ դպրոցի X դասարանի աշակերտների համար).- Երևան։ Լույս, 1978.- 294 էջ.- (Դպրոցական գրադարան)։
- Զակո-Չայուպի Անդոն։ Բանաստեղծություններ /Թարգմ.՝ Միք. Հարությունյան, Վ. Կարենց.- Երևան։ Հայպետհրատ, 1957.- 87 էջ։
- Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայի.- Երևան։ Հայպետհրատ, 1963.- 543 էջ։
- Իմ Դաղստան.- Երևան։ Սովետական գրող, 1980.- 332 էջ.- Բովանդ-ից՝ Ստեղծագործությունների մի մասը։
- Լերմոնտով Միխայիլ։ Երկերի ժողովածու երեք հատորով։ Հատոր առաջին.- Երևան։ Հայաստան, 1965.- 449 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 239-240։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Հարությունյան (բանաստեղծ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 321)։ |