Էմբոլիզմ, արյան կամ ավշի մեջ շրջանառվող մասնիկներով պայմանավորված տիպիկ ախտաբանական պրոցես, որոնք նորմայում չեն հանդիպում (էմբոլ)։ Էմբոլի շրջանառությունը հաճախ առաջացնում է անոթի նեղացում, որն էլ բերում է տեղային արյան շրջանառության խանգարման[1][2]։

Էմբոլիզմ
Տեսականոթային հիվանդություն
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն և անոթային վիրաբուժություն
ՀՄԴ-9444.9
ՀՄԴ-10I74, I82, O88, T79.0 և T79.1
 Embolism Վիքիպահեստում

Անոթի նեղացում կարող է առաջանալ տրավմայի, կոտրվածքի, ամպուտացիայի և հնարավոր է նաև ներերակային ներարկման ժամանակ՝ երակ անցած գազային խցանով։

Երբեմն էմբոլիան օգտագործում են բուժական նպատակով՝ դադարեցնելու տվյալ հատվածի արյունամատակարարումը, օրինակ՝ ուռուցքների ժամանակ։

Դասակարգում խմբագրել

Կա էմբոլիզմի մի քանի տեսակ։

Էմբոլիզմի դասակարգման հիմք կարող է ընդունվել զարկերակային կամ երակային շրջանառային հունում տեղակայումը։ Եթե զարկերակային շրջանառությունում հայտնված էմբոլը տեղաշարժվելիս չի կազմալուծվում, ապա տեղակայվում է դիստալ հատվածներում։ Երբեմն կիրառվում են բազմաթիվ դասակարգումներ, օրինակ՝ թոքային էմբոլիան դասակարգվում է նաև որպես զարկերակային էմբոլիա, սակայն ավելի ընդհանուր դասակարգան ժամանակ դասվում է երակային էմբոլիաների դասին, քանի որ խցանումը տեղի է ունենում երակներում[3]։

Զարկերակային խմբագրել

Զարկերակային էմբոլիզմը կարող է առաջացնել որևէ մարմնամասի անոթի խցանում։ Հիմնականում առաջացնում է հյուսվածքի ինֆարկտ։ Էմբոլի թափանցումը ուղեղ կամ սրտի կորոնար անոթնոր, ամենից հաճախ բերում է կաթվածի՝ իշեմիայի պատճառով։

Զարկերակային էմբոլը կարող է առաջանալ սրտում (ձախ նախասրտում, նախասրտի ֆիբրիլյացիայից առաջ կամ միջնապատի էնդոկարդիտի արդյունքում)։ Սրտից առաջացած էնբոլները հաճախ են հանդիպում կլինիկայում։ Փորոքի մեջ թրոմբի առաջացումը տեղի է ունենում հիմնականում միտրալ փականի խնդիրներով հիվանդների մոտ, հատկապես միտրալ փականի ստենոզի դեպքում՝ փորոքային ֆիբրիլյացիայի հետ համատեղ։

Փորոքային ֆիբրիլյացիայի ժամանակ էմբոլիայի ռիսկը կախված է տարիքից, հիպերտենզիայից, դիաբետից, սրտային անբավարարությունից կամ նախկինում ստացած կաթվածից։ Էմբոլ կարող է առաջանալ նաև փորոքներում և 30% դեպքերում պատճառը փորոքի հետին պատի ինֆարկտն է։ Մեկ այլ ռիսկ է սրտի արտամղման ֆրակցիայի փոքրացումը կամ ինֆարկտի չափը։ Ինֆարկտից հետո առաջին եռամսյակում՝ ձախ փորոքի անևրիզման ունի էմբոլի առաջացման 10% հավանականություն։

Արհեստական փականները բարձրացնում են էմբոլիզմի ռիսկը։ Ռիսկը տատանվում է կախված փոխված փականի տիպից (բիո կամ մեխանիկական), տեղագրությունից (միտրալ կամ աորտային) և այլ գործոններից։

Էմբոլիան հաճախ ունենում է ավելի լուրջ հետևանքներ, երբ դրանք առաջացնում են շրջանառության կանգ, մասնավորապես ուղեղում և սրտում։

Երակային խմբագրել

Երակային շրջանառությունում առաջացած էմբոլն իր ազդեցությունն է թողնում թոքերի, այնուհետև աջ նախասրտի վրա։ Առաջացած թոքային էմբոլիան, որը հանգեցնում է թոքերի հիմնական զարկերակի խցանման և կարող է առաջացնել խորանիստ երակային թրոմբոզ։ Թոքային էմբոլիայի ամենահաճախ պատճառը ազդրային երակն է։ Առավել հաճախ նման պաթոլոգիան կապված է սաղմնային կյանքից բաց մնացած օվալ անցքից, որը 25%-ով հանդիպում է մեծահասակների մոտ։

Պարադոքսալ (երակից՝ զարկերակ) խմբագրել

Պարադոքսալ էմբոլիզմը հայտնի է նաև խաչաձև էմբոլիզմ անվանումով, որի ժամանակ երակային արյունահոսքից էմբոլը անցնում է զարկերակային արյունահոսք։ Էմբոլիզմը գերազանցապես կապված է միջնախասրտային կամ միջփորոքային միջնապատի դեֆեկտի հետ։

Ուղղություն խմբագրել

Ուղղությունը կարող է լինել նշված երկուսից մեկը.

  • Անտերոգրատ
  • Ռետրոգրատ

Անտերոգրատ էմբոլիզմի դեպքում էմբոլի և արյան հոսքի ուղղությունները համընկնում են։ Ռետրոգրատի դեպքում՝ էմբոլը շարժվում է հոսքին հակառակ, հիմնականում արյան ցածր ճնշման կամ էմբոլի զանգվածի մեծ լինելու դեպքում։

Ծագումնաբանություն խմբագրել

Էմբոլիզմ բառը գալիս է հունարենից (ἐμβολισμός), թարգմանությունը՝ տեղափոխում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dorland's (2012). Dowland's Illustrated Medical Dictionary (32nd ed.). Elsevier. էջ 606. ISBN 978-1-4160-6257-8.
  2. Britannica Concise Encyclopedia 2007
  3. MedlinePlus > Arterial embolism Sean O. Stitham, MD and David C. Dugdale III, MD. Also reviewed by David Zieve, MD. Reviewed last on: 5/8/2008. Alternative link: [1] Արխիվացված 2016-07-05 Wayback Machine
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմբոլիզմ» հոդվածին։