Միշել Մորգանելա (ֆր.՝ Michel Morganella; մայիսի 17, 1989(1989-05-17)[2][3], Սիեր, Վալե, Շվեյցարիա), շվեյցարացի ֆուտբոլիստ, «Պալերմո» ակումբի և Շվեյցարիայի հավաքականի աջ պաշտպան։

Միշել Մորգանելա
Michel Morganella
Անձնական տվյալներ
Ազգությունը շվեյցարացի
Քաղաքացիությունը Շվեյցարիա Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 17, 1989(1989-05-17)[2][3] (34 տարեկան)
Ծննդավայր Սիեր, Վալե, Շվեյցարիա
Հասակ 184[1]սմ
Քաշ 78[1] կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Պալերմո
Համար 17
Պատանեկան կարիերա
1996-1999 Շվեյցարիա «Շիպի»
1999-2004 Շվեյցարիա «Սիոն»
2004-2006 Շվեյցարիա «Բազել»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2009 Շվեյցարիա «Բազել» 6 (0)
2009-այժմ Իտալիա «Պալերմո» 82(0)
2010-2012  Իտալիա «Նովարա» 62 (0)
Ազգային հավաքական
2004-2005 Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 16) 11 (4)
2005-2006 Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 17) 12 (2)
2006-2007 Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 18) 5(0)
2007-2008 Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 19) 9(0)
2009-2011 Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 21) 3(0)
2012-այժմ Շվեյցարիա Շվեյցարիա 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Միշել Մորգանելան իր կարիերան սկսել է «Սիոն» ակումբում, որտեղից տեղափոխվել է «Բազելի» երիտասարդական թիմ։ 2007 թվականին նա կատարել է իր դեբյուտը թիմի հիմնական կազմում, որի կազմում անցկացրել է 3 խաղ։ 2007/08 մրցաշրջանում Մորգանելան մեկ հանդիպում է անցկացրել առաջնությունում, ինչպես նաև դեկտեմբերի 20-ին կատարել է իր դեբյուտը ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում՝ մասնակցելով «Համբուրգի» դեմ խաղին, որն ավարտվել է 1:1 հաշվով։ 2008/09 մրցաշրջանում Մորգանելան 2 խաղ է անցկացրել Շվեյցարիայի առաջնությունում և 1 խաղ Չեմպիոնների լիգայում՝ մասնակցելով Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ խաղին[4]։

2009 թվականի հունվար 30-ին Մորգանելան տեղափոխվել է իտալական «Պալերմո» ակումբ՝ ստորագրելով պայմանագիր մինչև 2013 թվականը[5] և դառնալով առաջին շվեյցարացի ֆուտբոլիստը ակումբի պատմության մեջ։ Ապրիլի 19-ին «Բոլոնիայի» դեմ խաղում Մորգանելան  կատարել է իր դեբյուտը ակումբի կազմում. նա դուրս է եկել խաղադաշտ հանդիպման 73-րդ րոպեին՝ փոխարինելով Մորիս Կառոցերիին։ Հաջորդ մրցաշրջանում Մորգանելան  խաղում էր Պրիմավերուի «Պալերմոյի» կազմում՝ հազվադեպ հայտնվելով պահեստայիների նստարանին։ 2010 թվականի հունվարին Մորգանելան դիտումների է մասնակցել հունական «Իրաքլիս» ակումբում, բայց չի ընտրվել[6][7]։

2010 թվականի հուլիսին Մորգանելան վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Նովարա» ակումբ, որը հանդես էր գալիս Սերիա В-ում[8]։ Հունվարի 31-ին «Պալերմոն» «Նովարա» ակումբին  վաճառել է ֆուտբոլիստի իրավունքների 50 տոկոսը հարձակվող Պաբլո Անդրեաս Գոնսալեսի տեղափոխման փոխարեն[9]։ 2010/11 մրցաշրջանում Մորգանելան 31 խաղ է անցկացրել Սերիա B-ում և 3  խաղ` Իտալաիայի գավաթում։ Նա նաև մասնակցել է փլեյ-օֆֆի խաղերին, որոնց արդյունքում «Նովարան» 55 տարում առաջին անգամ անցել է երկրի բարձրագույն դիվիզոն։

2012 թվականի հուլիսի 22-ին «Նովարա» և «Պալերմո» ակումբների ղեկավարները որոշել են, որ 2012/13 մրցաշրջանը շվեյցարացին կանցկացնի վարդագունասևերի կազմում[10]։

Կարիերան հավաքականում խմբագրել

2000-ական թվականներին Մորգանելան հանդես է եկել Շվեյցարիայի պատանեկան և երիտասարդական տարբեր տարիքային խմբերի հավաքականների կազմերում։ 2012 թվականի մայիսի 30-ին նա կատարել է իր նորամուտը երկրի ազգային հավաքականի կազմում՝ փոխարինման դուրս գալով Ռումինիայի հավաքականի դեմ խաղի երկրորդ կեսում[11]։

2012 թվականի Մորգանելան հրաժարվել է Շվեյցարիայի հավաքականի հետ մեկնել Լոնդոն՝ մասնակցելու Օլիմպիական խաղերին։ 2012 թվականին հեռացվել է Շվեյցարիայի հավաքականից Twitter-ի իր էջում հարավկորեական թիմի մասին հրապարակած իր ռասիստական արտահայտությունների համար։ Շվեյցարիայի օլիմպիական հավաքականի ղեկավար Ժան Ժիլին ասել է. «Նա վիրավորեց, վարկաբեկեց և նվաստացրեց ինչպես Հարավային Կորեայի թիմին, այնպես էլ այդ երկրի ժողովրդին»[12]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Շվեյցարիայի չեմպիոն (1)։ 2007/08
  • Շվեյցարիանի գավթի թափնեկիր(2)։ 2006/07, 2007/08

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Michel Morganella - Prima squadra 2016/2017 - U.S. Città di Palermo». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. ««FC Basel — Sporting Lissabon — Machtbericht»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  5. «Acquistato Morganella dal Basilea». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  6. Palermo, cercasi squadra per Morganella
  7. Allenamento pomeridiano per i rosa(չաշխատող հղում)
  8. «MOVIMENTI IN USCITA DEL PALERMO». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  9. «ACQUISTATO PABLO ANDRES GONZALEZ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  10. «MOVIMENTI DI MERCATO». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  11. La Romania fa lo sgambetto alla Svizzera
  12. Твиттер мой - враг мой

Արտաքին հղումներ խմբագրել