Միշել Մարլեն Մաքդոնալդ Բյոկե (անգլ.՝ Michele Marlene McDonald Boeke, հունիսի 26, 1952(1952-06-26), Butler, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունվարի 23, 2020(2020-01-23)[1], Սաքսոնբուրգ, Բատլեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]), բուժքույր, մոդել, Միսս Ամերիկա 1971 մրցույթի հաղթող։

Միշել Մաքդոնալդ
Ծնվել էհունիսի 26, 1952(1952-06-26)
ԾննդավայրButler, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էհունվարի 23, 2020(2020-01-23)[1] (67 տարեկան)
Մահվան վայրՍաքսոնբուրգ, Բատլեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունButler Senior High School? և Knoch High School?
Մասնագիտությունմոդել, գեղեցկության մրցույթի մասնակից և բուժքույր
Զբաղեցրած պաշտոններՄիսս ԱՄՆ
 Michele McDonald Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

«Միսս Փենսիլվանիա» մրցույթին մասնակցելիս նրան աջակցել է մայրը։ Այդ մրցույթում Միշելը հաղթանակ է տարել[3]։ Հաղթել է նաև «Միսս Ամերիկա» գեղեցկության ազգային մրցույթում[4]։ Գեղեցկության մրցույթում հաղթելու հաջորդ օրը Միշելն ու նրա ծնողներն այցելել են Կի-Բիսքեյն, որտեղ նրանք հանդիպել են ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի և նրա կնոջ՝ Փեթ Նիքսոնի հետ[5]։

Մինչ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում հուլիսին[6] «Միսս տիեզերք 1971» գեղեցկության միջազգային մրցույթին մասնակցելը Միշելը պակասեցրել է քաշը, ինչի պատճառով ուժասպառ է եղել։ Մրցույթի ավարտին ներառվել է լավագույն 15 մասնակիցների մեջ[6][7]։

Տասնութ տարեկանում, սովորելով Knoch High School-ում, դարձել է մրցույթի առաջին հաղթողը՝ լինելով վերջին տասը տարիների ամենաերիտասարդ տիտղոսակիրը[8]։ Նա բաց է թողել ավարտական քննությունը և մասնակցել ազգային մրցույթին։ Մրցույթում հաղթելուց հետո վերադարձել է հայրենի քաղաք՝ միջնակարգ դպրոցն ավարտելու համար։ Նրան դիմավորել են հազարավոր մարդիկ և քաղաքային պաշտոնյաներ[9]։

Մինչև «Միսս ԱՄՆ» մրցույթին մասնակցելը նա երբեք չի հեռացել նահանգից և չի թռել ինքնաթիռով[10]։ Այցելել է երեսուն նահանգներ և մի քանի երկրներ, ինչպիսիք են Բրազիլիան և Բահամյան Կղզիները[11]։ Մրցանակի փաթեթը կազմել է 5000 ԱՄՆ դոլար, ջրաքիսի մորթով վերարկուն, որը կրկին արժեցել է 5000 դոլար, և 5000 դոլար ստացված վճարներից[4]։

Տիտղոսը հաջորդ հաղթողին հանձնելուց հետո Միշելը նախատեսել է հաճախել բուժքույրական դպրոց[10]։ Միջնակարգ դպրոցի մի տղա տիտղոսի փոխանցումից առաջ՝ վերջին ամսվա ընթացքում, նրան ամուսնության առաջարկ է արել[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Miss USA winner from county dies
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. Press State Wire (1971 թ․ մայիսի 1). «Butler Girl Wins Title as State Beauty». The Pittsburgh Press.
  4. 4,0 4,1 Mizell, Hubert (1971 թ․ մայիսի 24). «Miss USA 'Shocked, but Delighted'». The Free Lance-Star.
  5. «Miss USA Meets the President». Reading Eagle. 1971 թ․ մայիսի 24.
  6. 6,0 6,1 Mizell, Hubert (1971 թ․ հուլիսի 23). «Miss USA goes on crash diet». Reading Eagle.
  7. Associated Press (1971 թ․ հուլիսի 26). «Miss Universe's fortune came true». Herald-Journal.
  8. Associated Press (1971 թ․ մայիսի 23). «Miss USA enjoys the 'Goriest Kind' of Horror Movies». Sarasota Herald-Tribune.
  9. «Miss USA graduates». Reading Eagle. 1971 թ․ մայիսի 31.
  10. 10,0 10,1 Roberts, John (1972 թ․ մարտի 14). «Miss USA a "Moon Driver"». The Victoria Advocate.(չաշխատող հղում)
  11. 11,0 11,1 Associated Press (1972 թ․ փետրվարի 11). «Title Has Broadened Views and Opened Doors for Miss USA». Sarasota Herald-Tribune.

Արտաքին հղումներ խմբագրել