Փեթ Նիքսոն
Փեթ Նիքսոն (անգլ.՝ Thelma Catherine Ryan "Pat" Nixon, մարտի 16, 1912[1][2][3][…], Ely, Նևադա, ԱՄՆ - հունիսի 22, 1993[1][2][3][…], Park Ridge, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ԱՄՆ առաջին տիկինը 1969 թվականի հունվարի 20-ից մինչև 1974 թվականի օգոստոսի 9-ը, Ամերիկայի Միացյալ Նահանգների 37-րդ նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Ռիչարդ Նիքսոնի կինը:
Փեթ Նիքսոն անգլ.՝ Pat Nixon | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Fullerton College?, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Մարշալ բիզնեսի դպրոց և USC Rossier School of Education? |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, քաղաքական գործիչ և թատրոնի դերասանուհի |
Ծննդյան օր | մարտի 16, 1912[1][2][3][…] |
Ծննդավայր | Ely, Նևադա, ԱՄՆ |
Վախճանի օր | հունիսի 22, 1993[1][2][3][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Park Ridge, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Գերեզման | Կալիֆոռնիա |
Թաղված | Կալիֆոռնիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Thelma Catherine Ryan |
Ամուսին | Ռիչարդ Նիքսոն |
Զավակներ | Թրիսիա Նիքսոն Կոքս[4] և Ջուլի Նիքսոն Էյզենհաուեր[4] |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ |
Ազատության նախագահական շքանշան, Լիբերիայի պիոներների շքանշան և Արևի շքանշան |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Նևադայում: Մեծացել է Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում: 1929 թվականին Փեթն ավարտել է միջնակարգ դպրոցը, ապա սովորել Ֆուլերտոնի քոլեջում[5]: Քոլեջն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանում[6]: Ուսման վճարը տալու համար գործի է անցել մի քանի աշխատավայրերում, այդ թվում՝ դեղատանը, աշխատել է նաև որպես մեքենագրուհի և ռենտգենոլոգ: 1940 թվականին նա ամուսնացել է իրավաբան Ռիչարդ Նիքսոնի հետ, նրանք ունեցել են երկու դուստր։ Փեթը ամուսնու հետ միասին մասնակցել է 1946 և 1948 թվականների Կոնգրեսի ընտրություններին համար իրականացվող հաջող քարոզարշավին: Ավելի ուշ նա դարձավ Միացյալ Նահանգների երկրորդ տիկինը, երբ նրա ամուսինը ընտրվեց փոխնախագահ՝ Դուայթ Էյզենհաուերի կառավարման ժամանակ: Այս կերպ Փեթը ամուսնու հետ կատարել է բավական շատ բարեգործություններ, որոնք լավագույնս կերպով լուսաբանվել են ԶԼՄ-ների կողմից: ԱՄՆ փոխնախագահ՝ Ռ. Նիքսոնի հետ 1959 թվականի ամռանը այցելել է Խորհրդային Միություն։ Օգնել է ամուսնուն 1960 թվականի իր անհաջող նախագահական ընտրարշավում, իսկ հետո՝ 1968 թվականի նրա հաջող ընտրարշավում:
ԸնտանիքԽմբագրել
- Ամուսին. Ռիչարդ Միլհաուզ Նիքսոն (1913 թվականի հունվարի 9 - 1994 թվականի ապրիլի 22) (ամուսնացել են 1940 թվականի հունիսի 21-ին):
- Երեխաներ.
- Տրիշա «Պատրիսիա» Նիքսոն Քոքս (ծնվել է 1946 թվականի փետրվարի 21-ին) [7]
- Ջուլի Նիքսոն Էյզենհաուեր (ծնվել է 1948 թվականի հուլիսի 5-ին) [8]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank
- ↑ 4,0 4,1 Lundy D. R. The Peerage
- ↑ Fullerton College (անգլ.)
- ↑ University of Southern California (անգլ.)
- ↑ Tricia Nixon Cox (անգլ.)
- ↑ Julie Nixon Eisenhower (անգլ.)