Մինի Ռիփերթոն
Մինի Ջուլիա Ռիփերթոն (անգլ.՝ Minnie Julia Riperton, նոյեմբերի 8, 1947[1][2][3], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - հուլիսի 12, 1979[1][3], Սեդարս-Սինայ բժշկական կենտրոն, Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ։ Նրա ձայնածավալը կազմել է հինգուկես օկտավա։
Մինի Ռիփերթոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 8, 1947[1][2][3] Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Մահացել է | հուլիսի 12, 1979[1][3] (31 տարեկան) Սեդարս-Սինայ բժշկական կենտրոն, Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Վեսթվուդի գերեզմանատուն |
Ժանրեր | սոուլ |
Մասնագիտություն | երգչուհի, հեղինակ-կատարող և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Chess Records, Capitol Records և Epic Records |
Կրթություն | Hyde Park Academy High School? |
Ամուսին | Richard Rudolph? |
Կայք | minnieriperton.com |
![]() |
Անձնական կյանք, հիվանդություն և մահ Խմբագրել
Մինի Ռիփերթոնը ծնվել է 1947 թվականի նոյեմբերի 8-ին Միացյալ Նահանգներում: Երգչուհին ամուսնացել է Ռիչարդ Ռուդոլֆի հետ 1969 թվականին։ Նրանց ընտանեկան համատեղ կյանքը շարունակվեց մինչև երգչուհու մահը՝ 1979 թվականը[4]։ Ամուսնուց Մինի Ռիփերթոնն ունեցավ երկու երեխաներ. որդին՝ Մարկը և դուստրը՝ Մայա Ռուդոլֆը[5]։
1976 թվականի հունվարին երգչուհու մոտ ախտորոշեցին կրծքագեղձի քաղցկեղ։ Արդյունքում կատարվեց արմատական մաստէկտոմիա[6]։ Հիվանդության ախտորոշման պահին արդեն Ռիփերթոնի մոտ սկսվել էր քաղցկեղային մետաստազը և բժիշկները ապրելու կես տարի կանխատեսեցին։
Հաշվի չառնելով սարսափելի հիվանդությունը, Մինին շարունակում էր գործունեություն ծավալել իր ասպարեզում։ Երգչուհին չէր թաքցնում, որ հիվանդ է, սակայն, որ քաղցկեղը ամեն օր սպանում էր իրեն, Ռիփերթոնը թաքցնում էր բոլորից։
1979 թվականի հուլիսի 12-ին երգչուհի Մինի Ռիփերթոնը կնքեց իր մահկանացուն՝ 31 տարեկան հասակում՝ ապրելով կանխատեսած 6 ամսից երեք տարի ավել[7]։
Սկավառակագրություն Խմբագրել
Ստուդիական ալբոմներ Խմբագրել
Թվական | Երգի անվանում | Չարթերում առավելագույն դիրքեր | Սերտիֆիկացում | Պիտակավորում | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
ԱՄՆ | Մեծ Բրիտանիա
R&B[8] |
Ավստրալիա | Կանադա | Մեծ Բրիտանիա | ||||
1970 | Come to My Garden | 160 | — | — | — | — | GRT | |
1974 | Perfect Angel | 4 | 1 | 17 | 8 | 33 |
|
Epic |
1975 | Adventures in Paradise | 18 | 5 | 54 | 55 | — | ||
1977 | Stay in Love | 71 | 19 | — | 80 | — | ||
1979 | Minnie | 29 | 5 | 60 | — | — | Capitol | |
1980 | Love Lives Forever | 35 | 11 | — | — | — |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
- ↑ Minnie Riperton — Biography
- ↑ Johnson Robert E. (1979-09-06)։ «Minnie's Family Faces the Future With her Dreams»։ Jet (Johnson Publishing Company) 56 (255): 53–54։ ISSN 0021-5996
- ↑ «Unsung: The Minnie Riperton Story». հունիսի 7, 2009. Cable Network=TV-ONE.
- ↑ «California Death Index, 1940-1997 [database on-line]»։ United States: The Generations Network։ 2000։ Արխիվացված օրիգինալից 2012-05-06-ին։ Վերցված է 2009-10-06
- ↑ 8,0 8,1 «US Charts > Minnie Riperton»։ AllMusic։ Վերցված է 2011-12-03
- ↑ David Kent (1993)։ Australian Charts Book 1970—1992։ Australian Chart Book Pty Ltd, Turramurra, N.S.W.։ ISBN 0-646-11917-6
- ↑ «CAN Charts > Minnie Riperton»։ RPM։ Վերցված է 2014-01-25
- ↑ «UK Charts > Minnie Riperton»։ Official Charts Company։ Վերցված է 2011-12-03
- ↑ «US Certifications > Minnie Riperton»։ Recording Industry Association of America։ Վերցված է 2014-01-25
Արտաքին հղումներ Խմբագրել
- Մինի Ռիփերթոն (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մինի Ռիփերթոն կատեգորիայում։ |