Մինիոններ, ամերիկյան եռաչափ անիմացիոն ֆիլմ, որի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսի 10-ին[15]։ «Անճոռնի ես» և «Անճոռնի ես 2» մուլտֆիլմերի շարունակությունը, որը պատմում է, թե ինչպես են ստեղծվել մինիոնները։ Արտադրությունը՝ Universal Pictures-ի։ Սցենարը գրել է Բրայան Լինչը, ռեժիսորներն են Պիեռ Քոֆինը և Կայլ Բալդան, պրոդյուսերները՝ Քրիս Մելենդանդրին և Ջանեթ Հելին[16]։ Սանդրա Բուլոկը հնչունավորելու է Սկարլետ Օվերքիլին՝ ֆիլմի չարագործին[17], իսկ Ջոն Հեմը՝ նրա ամուսնուն՝ գյուտարար Հերբ Օվերքիլին[18]։

Մինիոններ
անգլ.՝ Minions
Изображение логотипа
Տեսակկինոնկար և մուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն, մանկական ֆիլմ և ֆիլմ կողոպուտի մասին
ԿերպարներԵղիսաբեթ II և Scarlet Overkill?
Գործողության վայրԼոնդոն, Նյու Յորք, Օռլանդո և Ֆլորիդա
Հորինված երկիրDespicable Me universe?
Շարքի մասն էlist of Illumination films?
ՌեժիսորՊիեր Քոֆֆին[1][2][3][…] և Քայլ Բալդա[1][2][3][…]
ՍցենարիստԲրայան Լինչ[3][4]
ՀնչյունավորումՍանդրա Բուլոք[5][6][4][…], Ջոն Հեմ[5][6][4][…], Մայքլ Քիթոն[5][6][4], Էլիսոն Ջեննի[5][6][4], Սթիվ Քուգան[5][4], Սթիվ Քարել[5][6][7], Մայքլ Քիթոն, Պիեր Քոֆֆին[5][6][4], Էլիսոն Ջեննի, Ջենիֆեր Սաունդերս, Քրիս Ռենո[6][4], Ջենիֆեր Սաունդերս[5][4], Ջեֆրի Ռաշ[5][6] և Կառլոս Ալազրաքի[5]
ՊատմողՋեֆրի Ռաշ
ՊրոդյուսերՔրիս Մելեդանդրի[3]
Գործադիր պրոդյուսերՔրիս Ռենո
ԵրաժշտությունԷյտոր Պերեյրա
ԽմբագիրՔլեր Դոջսոն
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունIllumination
ԴիստրիբյուտորUniversal Studios, UIP-Dunafilm[8][9] և Նեթֆլիքս
Տևողություն91 րոպե
Շարքlist of Illumination films?
ՍիկվելՄինիոններ. Գրյուի ծագումը
Թվական2015, հուլիսի 2, 2015[10], հուլիսի 9, 2015[8][9], հուլիսի 8, 2015 և հուլիսի 10, 2015[11]
MPAA վարկանիշPG
Բյուջե74 000 000 $
Շահույթ1 159 398 397 $[12][13] և 336 045 770 $[14]
minionsmovie.com(անգլ.)

Սյուժե

խմբագրել

Մինիոնները չարագործների դեղին օգնականներն են, ովքեր գոյություն ունեն վաղնջական ժամանակներից և զարգացման արդյունքում միաբջիջ օրգանիզմներից վերածվել են կենդանի օրգանիզմների, որոնց նպատակը մեկն է՝ ծառայել ամենափառասեր չարագործներին[19]։ Այն բանից հետո, երբ մինիոններն իրենց հիմարության պատճառով ոչնչացրին իրենց տերերին՝ ներառյալ դրակուլային, տիրանոզավրին և Չինգիզ խանին[20], որոշեցին մեկուսանալ աշխարհից և նոր կյանք սկսել Անտարկտիդայում[21]։ 1960-ական թվականներին տերերի բացակայության պատճառով նրանք դեպրեսիայի մեջ ընկան, այդ իսկ պատճառով Կևինը Ստյուարտի և Բոբի հետ ճանապարհ ընկավ՝ իրենց համար նոր տեր գտնելու[20][21]։ Շուտով նրանք հայտնվում են չարագործների համաժողովին, որտեղ նրանց վիճակվում է պայքարել Սկարլետ Օվերքիլի սպասարկուները դառնալու իրավունքի համար։ Սկարլետը նորաձև հավակնոտ չարագործ է, ով ցանկանում է զավթել աշխարհը և դառնալ առաջին սուպերչարագործը[17][18]։

Թողարկում

խմբագրել

2012 թվականի օգոստոսի 21-ին հայտարարվեց, որ ֆիլմը կթողարկվի 2014 թվականի դեկտեմբերի 19-ին[22]։ 2013 թվականի փետրվարին Սանդրա Բուլոկը միացավ նկարահանող խմբին՝ հնչունավորելու Սկարլետ Օվերքիլին[17] Ջոն Հեմի հետ, ով 2 ամիս անց նույնպես միացավ՝ հնչունավորելու Սկարլետի ամուսնուն՝ Հերբ Օվերքիլին[18]։ 2013 թվականի սեպտեմբերի 20-ին ֆիլմի թողարկման ամսաթիվը հետաձգվեց 2014 թվականի դեկտեմբերի 19-ից 2015 թվականի հուլիսի 10[23]։ Հետաձգման պատճառը Universal Pictures-ի՝ «Անճոռնի ես 2» մուլտֆիլմի հուլիսյան թողարկումից գոհ լինելն էր․ այդ պատճառով այս ֆիլմի համար ևս ցանկացան օգտվել ամառային թողարկման բարենպաստ հնարավորություններից[23][24]։

Դերերում

խմբագրել
  • Սանդրա Բուլոկ՝ Սկարլետ Օվերքիլ, հավակնոտ չարագործ[17]
  • Ջոն Հեմ՝ Հերբ Օվերքիլ, Սկարլետի ամուսին և գյուտարար[18]
  • Սթիվ Քերել՝ Գրյու
  • Սանադա Հիրոյուկի՝ չարագործ-սումոիստ
  • Պիեռ Քոֆին՝ Կևին, Բոբ, Ստյուարտ և այլ մինիոններ
  • Քրիս Ռենաուդ՝ մինիոններ
  • Ռամոնա Գիլմոր-Դարլինգ՝ Լունետա ծաղրածու

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt2293640/
  2. 2,0 2,1 http://www.filmstarts.de/kritiken/210493.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=143825
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 https://www.siamzone.com/movie/m/7697
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 Internet Movie Database — 1990.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 http://www.metacritic.com/movie/minions
  7. http://www.the-numbers.com/movie/Minions
  8. 8,0 8,1 http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
  9. 9,0 9,1 http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  10. Internet Movie Database — 1990.
  11. Internet Movie Database — 1990.
  12. http://www.boxofficemojo.com/movies/?id=minions.htm
  13. http://variety.com/2015/film/news/box-office-minions-100-million-plus-debut-1201535215/
  14. Box Office Mojo — 1999.
  15. Brew, Simon (2014 թ․ հոկտեմբերի 29). «Minions: artwork, synopsis and trailer news». Den of Geek!. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
  16. Fleming, Mike (2012 թ․ հուլիսի 23). «Illumination And Universal Hatch 'Despicable Me' Spinoff About The Minions». Deadline. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 Fleming, Mike (2013 թ․ փետրվարի 11). «Sandra Bullock To Voice Super-Villain In 'Minions' Spinoff For Illumination/Universal». Deadline. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 Fleming, Mike (2013 թ․ ապրիլի 30). «At Illumination, Jon Hamm Lends Voice To 'Minions' Movie; Tito Ortiz Returns As Executive». Deadline. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  19. «Exclusive: The Synopsis for Minions». ComingSoon.net. 2013 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
  20. 20,0 20,1 Douglas, Edward (2014 թ․ մարտի 25). «CinemaCon: Universal Pictures Shows Off Footage From Its 2014 (and 2015!) Slate». ComingSoon.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
  21. 21,0 21,1 «EXCLU - T-Rex, Dracula et cellules jaunes : on en sait plus sur le spin-off des Minions». Premiere. 2013 թ․ հունիսի 13. Վերցված է 2013 թ․ հունիսի 27-ին.
  22. «Universal Sets Release Date for 'Despicable Me' Spin-Off Project». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին.
  23. 23,0 23,1 Graser, Marc (2013 թ․ սեպտեմբերի 20). «Universal, Illumination Move their 'Minions' to Summer 2015». Variety. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 15-ին.
  24. McClintock, Pamela (2013 թ․ սեպտեմբերի 20). «'Minions' Movie Pushed Back From Christmas 2014 to Summer 2015». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինիոններ» հոդվածին։