Միհայիլ Սադովյանու

ռումինացի գրող, քաղաքական գործիչ

Միհայիլ Սադովյանու (ռումիներեն՝ Mihail (Mihai) Sadoveanu, նոյեմբերի 5, 1880(1880-11-05)[1][2], Pașcani, Q61085176?, Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն[3] - հոկտեմբերի 19, 1961(1961-10-19)[3][4][2], Բուխարեստ, Ռումինիայի Ժողովրդական Հանրապետություն[5]), ռումինացի գրող, հայտնի է իր պատմական վեպերով, ինչպես նաև քաղաքական գործիչ, 1947-1948 թվականներին եղել է Ռումինիայի նախագահության անդամ։ «Ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր (1961)։ Ռումինական ակադեմիայի անդամ (1921)։

Միհայիլ Սադովյանու
 
Կուսակցություն՝ Ռումինիայի կոմունիստական կուսակցություն, National Liberal Party (Brătianism)?, Ժողովրդական կուսակցություն, Ազգային վերածննդի ճակատ, Party of the Nation? և National Agrarian Party?
Մասնագիտություն՝ լեզվաբան, բանաստեղծ, գրող, լրագրող, կենսագիր, մանկագիր, թարգմանիչ և քաղաքական գործիչ
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր նոյեմբերի 5, 1880(1880-11-05)[1][2]
Ծննդավայր Pașcani, Q61085176?, Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն[3]
Վախճանի օր հոկտեմբերի 19, 1961(1961-10-19)[3][4][2] (80 տարեկան)
Վախճանի վայր Բուխարեստ, Ռումինիայի Ժողովրդական Հանրապետություն[5]
Թաղված Բելլու գերեզմանատուն
Քաղաքացիություն  Ռումինիա
Զավակներ Պրոֆիրա Սադովյանու և Պաուլ-Միխու Սադովյանու
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Միհայիլ Սոդովյանուն ծնվել է 1880 թվականին։ 1945 թվականին ընտրվել է պառլամենտի նախագահ, 1946 թվականին՝ Ազգային մեծ ժողովի նախագահի տեղակալ։ Եղել է ՌՍՀ գրողների միության նախագահ (1949), ռումինական ակադեմիայի փոխնախագահ, Խաղաղության կողմնակիցների ազգային կոմիտեի նախագահ, Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ։ Սադովյանուն իր ստեղծագործություններում անդրադարձել է նաև հայերի կյանքին։ 1902 թվականին «Պաջին ալեսե» հանդեսում հրատարակել է «Պոդկոավը եղբայրներ» վեպը (հետագայում լույս է տեսել «Բազեներ» խորագրով), որտեղ նկարագրվում է փառաբանված իշխան Յոն Քաջի կամ Հայի և նրա եղբայր Յոն Կարապետ Պոտկոավևի կյանքը։

Թաղված է Բուխարեստի Բելլու գերեզմանատանը։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Լեպուշնյանու փողոցը։ 1917 թվականի ժամանակագրությունը» (1921)
  • «Ջրաղացը լողում էր Սերետ գետում» (1925)
  • «Անկուցայի իջևանատունը» (1928)
  • «Տապար» (1930)
  • «Ժդեր եղբայրներ» (1935-1942)
  • «Միտրյա կոկոր» (1949)
  • «Նիկոարը Պոդկոավը» (1952)

ժողովածուներ խմբագրել

  • «Պրեկու պապի պանդոկը» (1904)
  • «Երեխայի գերեզմանը» (1906)
  • «Գետնահյուղերի բնակիչները» (1912)
  • «Հրահրիչը» (1912)
  • «Լույսը գալիս է Արևելքից» (1945)
  • «Գեղադիտակ» (1946)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Садовяну Михаил // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  5. 5,0 5,1 5,2 Ռումիներեն Վիքիպեդիա (ռումիներեն) — 2003.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 110