Միկլոշ Հարաստի

հունգարացի գրող, լրագրող և իրավապաշտպան

Միկլոշ Հարաստի (հունգ.՝ Miklós Haraszti, հունվարի 2, 1945(1945-01-02)[1], Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն), հունգարացի գրող, լրագրող և իրավապաշտպան։

Միկլոշ Հարաստի
Դիմանկար
Ծնվել էհունվարի 2, 1945(1945-01-02)[1] (79 տարեկան)
ԾննդավայրԵրուսաղեմ, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունԲուդապեշտի համալսարան (1970)
Մասնագիտությունլրագրող, քաղաքական գործիչ և թարգմանիչ
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն
Զբաղեցրած պաշտոններՀունգարիայի Ազգային ժողովի անդամ, ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ և UN Special Rapporteur on the situation of human rights in Belarus?
ԿուսակցությունԱզատ դեմոկրացիաների դաշինք
 Miklós Haraszti Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Միկլոշ Հարաստին ծնվել է 1945 թվականի հունվարի 2-ին Երուսաղեմում[2][3]։ Նրա հայրը՝ բուդապեշտցի ժամագործը, 1939 թվականին փախել է հարկադիր աշխատանքներից, որոնք իրեն, որպես հրեա, սպառնում էին հորտիստական Հունգարիայում՝ ենթամանդատային Պաղեստինում։ Ծագումով Անդրկարպատյան Մուկաչևո քաղաքից մայրը 1941 թվականին նույնպես հայտնվել է այնտեղ։ 1948 թվականին ընտանիքը վերադարձել է Հունգարիա։

1964 թվականից մինչև 1967 թվականը և 1968 թվականից մինչև 1970 թվականը Բուդապեշտի Լորանդ Էտվյոշի անվան համալսարանում սովորել է հունգարական բանասիրություն և փիլիսոփայություն[2][3]։ 1963 թվականից գրում և հրատարակում է բանաստեղծություններ, երգեր և հոդվածներ։ 1969 թվականին լույս է տեսել նրա թարգմանությունների ժողովածուն` «Պոետներ, երգեր, հեղափոխություններ»։

1969-1970 թվականներին մասնակցել է անօրինական ձախ արմատական ուսանողական կազմակերպությանը (իշխանությունները նրան ճանաչել են որպես մաոիստական և անարխիստական. Հաշպար Միկլոշ Թամաշը Հարաստիի այն ժամանակվա հայացքները նկարագրում է որպես գևարիստական), ինչի համար 1970 թվականին դրվել է ոստիկանական հսկողության տակ։ Հարաստիի և նրա համախոհ Դյորդ Դալոշի հետապնդումը դադարեցնելու խնդրանքով Յանոշ Կադարին դիմել է փիլիսոփա-մարքսիստ Դյորդ Լուկաչը։ 1970-1971 թվականներին Գանց-ՄԱՎԱԳ մեքենաշինական և «Կարմիր աստղ» տրակտորի գործարաններում աշխատել է ֆրեզորդ։

1976 թվականին եղել է «Հունգարական ժողովրդավարական օպոզիցիայի շարժման» հիմնադիրներից մեկը[2][3]։

1981 թվականից մինչև 1989 թվականը եղել է սամիզդատական «Բիսիլյո» պարբերականի խմբագիրը[2][3]։

1989 թվականին մասնակցել է ազատ ընտրության մասին բանակցությունների։ Եղել է Ալյանսի ազատ ժողովրդավարների հիմնադիրների թվում։ Ներկայացնելով այն` 1990 թվականից մինչև 1994 թվականը եղել է Հունգարիայի խորհրդարանի պատգամավոր[2][3]։

2000-ական թվականներին պարբերաբար հանդես է եկել հունգարական մամուլում, այդ թվում՝ պատմական «Historia» և «Rubicon» ամսագրերում՝ հունգարական սոցիալիզմի դարաշրջանի մասին նյութերով։

2004 թվականի մարտի 9-ին նշանակվել է ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության ներկայացուցիչ` այդ պաշտոնում փոխարինելով Ֆրայմութ Դուվեին[2]։ 2007 թվականի մարտի 8-ին նույն պաշտոնում նշանակվել է երկրորդ անգամ[3]։ 2010 թվականի մարտի 10-ին լրացել է նրա լիազորությունների ժամկետը և նրան հաջորդել է Դունյա Միյատովիչը[4]։

2012 թվականին նշանակվել է Բելառուսում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող[5]։

Կոլումբիայի իրավաբանական համալսարանի պրոֆեսոր է (Նյու Յորք)։ «Աշխատավորն աշխատավորների պետությունում» և «Թավշյա բանտ» գրքերի հեղինակ է, որոնք թարգմանվել են օտար լեզուներով։

Մատենագիտություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկլոշ Հարաստի» հոդվածին։