Միկաել Ժան
Միկաել Ժան (ֆր.՝ Michaëlle Jean, սեպտեմբերի 6, 1957[1][2], Պորտ-օ-Պրենս, Հայիթի), կանադացի պետական գործիչ և նախկին լրագրող, Ֆրանկոֆոնիայի միջազգային դաշնային կազմակերպության երրորդ գլխավոր քարտուղարը։ Այս պաշտոնում հաջորդել է Աբդու Դիուֆին 2015 թվականի հունվարին։ Առաջին կինն է այս պաշտոնում։ 2005-2010 թվականներին Ժանը եղել է Կանադայի գեներալ նախանգապետ, 27-րդն այս պաշտոնում Կանադայի Համադաշնության հռչակումից հետո։ Ժանը փախստական է[5] Հայիթիից։ Կանադա է տեղափոխվել 1968 թվականին և մեծացել է Թեթֆորդ Մայնեսում (Քվեբեկ)։ Մի շարք համալսարանների դիպլոմներ ստանալուց հետո Ժանը որպես լրագրող և հեռարձակող է աշխատել Ռադիո Կանադայի և Կանադայի հեռարձակող ընկերության համար, ինչպես նաև ներգրավված է եղել բարեգործական աշխատանքներում, հիմնականում` օժանդակելով ընտանեկան բռնության զոհերին։ 2005 թվականին Կանադայի վարչապետ Փոլ Մարտինի խորհրդով թագուհի Եղիսաբեթ II-ի կողմից նշանակվել է գեներալ նահանգապետ։ Այս պաշտոնում աշխատել է մինչև 2010 թվականը, երբ փոխարինվել է Դեյվիդ Ջոնսթոնի կողմից։ Պաշտոնավարման վաղ շրջանում իր ամուսնու` Ժան-Դանիել Լաֆոնդի նկարահանած ֆիլմերում հնչած նրա մի քանի ակնարկները մեկնաբանվել են որպես պաշտպանություն Քվեբեկի սուվերենությանը, և նրա երկքաղաքացիությունը կասկածի տակ է դրել նրա հավատարմությունը։ Բայց Ժանը ժխտել է անջատողական հակումների մասին զրույցները, հրաժարվել է Ֆրանսիայի քաղաքացիությունից և արդյունքում դարձել է հարգված փոխարքա, ով հայտնի էր Կանադայի Զինված ուժերի, բնիկ կանադացիների, ինչպես նաև արվեստի, մասնավորապես, երիտասարդական խնդիրների հանդեպ ունեցած ուշադիր վերաբերմունքով։ Ժանն այժմ նաև Հայիթիում ՅՈՒՆԵՍԿՕյի հատուկ ներկայացուցիչն է։ Միկաելը 2012 թվականի սեպտեմբերի 26-ից նաև Թագուհու անձնական ներկայացուցինչն է Կանադայում[6]։
Միկաել Ժան | |
Կրթություն՝ | Մոնրեալի համալսարան, Ֆլորենցիայի համալսարան և Պերուջայի համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | լրագրող, հաղորդավար և քաղաքական գործիչ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | սեպտեմբերի 6, 1957[1][2] (67 տարեկան) |
Ծննդավայր | Պորտ-օ-Պրենս, Հայիթի |
Քաղաքացիություն | Կանադա, Ֆրանսիա և Հայիթի |
Ամուսին | Ժան-Դանիել Լաֆոն |
Կայք՝ | michaellejean.ca/accueil-fr- michaellejean.ca/welcome |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Վաղ կյանք և կրթություն
խմբագրելԺանի ընտանիքը Հայիթիից է, նա ծնվել է Պորտ-օ-Պրենսում, մկրտություն է ստացել տեղի Սուրբ Երրորդություն եկեղեցում[7][8] և ձմեռներն անց է կացրել այս քաղաքում, իսկ ամառներն ու շաբաթ-կիրակիները` իր մայրիկի ծննդավայր Ժակմելում[9]։ Չնայած նրա հայրն ուսուցիչ էր բողոքական մասնավոր դպրոցում, Ժանը կրթություն է ստացել տանը, քանի որ նրա ծնողները չէին ցանկանում, որ աղջիկը երդում տար Հայիթիի այդ ժամանակվա նախագահ Ֆրանսուա Դուվալիերին, ինչպես պահանջվում էր հայիթիցի դպրոցականներից[10]։ Ժանն իր ընտանիքի հետ լքում է Հայիթին` խուսափելու Դուվալիերի ռեժիմից, որի ղեկավարման ժամանակ 1965 թվականին Ժանի հայրը բանտարկվել ու խոշտանգվել էր[10]։ Ժանի հայրը Կանադա է տեղափոխվում 1967 թվականին, իսկ ինքը, մայրն ու քույրերը մեկնում են հաջորդ տարի[10], ընտանիքը միասին հաստատվում է Թեթֆորդ Մայնսում, Քվեբեկում[8][11]։ Հայրը հեռանում է ընտանիքից, նրա ծնողները բաժանվում են, ինչից հետո ինքը, մայրն ու քույրը տեղափոխվում են Մոնրեալի մոտակայքում գտնվող Փոքր Բուրգունդիա[10][12]։
Ժանը բակալավրի աստիճան է ստացել Մոնրեալի համալսարանում, իսպաներեն ու իտալերեն լեզուների ու գրականության ոլորտում և 1984-1986 թվականներին այստեղ իտալերեն է դասավանդել` միաժամանակ մագիստրոսի աստիճան ստանալով համեմատական գրականության ոլորտում։ Այնուհետև շարունակել է լեզուների և գրականության ուսուցումը Ֆլորենցիայի համալսարանում, Պերուջայի համալսարանում և Միլանի կաթոլիկ համալսարանում։ Բացի ֆրանսերենն ու անգլերենը, Ժանը վարժ տիրապետում է իսպաներեն, իտալերեն և Հայիթիի կրեոլ լեզուներին, ինչպես նաև` կարողանում է կարդալ պորտուգալերեն[11][13]։ 1979-1987 թվականներին ուսումնառության ընթացքում Ժանը հետազոտություն է անցկացրել ընտանեկան բռնությունների վերաբերյալ և աշխատել է կանանց ապաստարանում[10], ինչի արդյունքում նա կարողացել է ամբողջ Կանադայում ստեղծել կանանց ու երեխաների ապաստարանների ցանց։ Նաև ներգրավված է եղել Կանադա եկած ներգաղթյալներին օժանադակելու հարցերում, այնուհետև աշխատել է Կանադայի զբաղվածության ու ներգաղթի գործակալությունում և Conseil des Communautés culturelles du Québec-ում, որտեղ Ժանն սկսել է գրել ներգաղթյալ կանանց կյանքի մասին[11]։ Ամուսնացած է ֆրանսիական ծագումով կանադացի կինեմատոգրաֆիստ Ժան Դանիել Լաֆոնդի հետ։ Զույգը աղջիկ է որդեգրել Ժակմելից (Հայիթի)[14]։
Լրագրություն, հեռարձակում, կինեմատոգրաֆիա
խմբագրելԺանը դարձել է Ռադիո Կանադայի թղթակից և հեռարձակող 1988 թվականին[7][11]` աշխատելով մի շարք հաղորդումներում (Actuel, Montréal ce soir, Virages, and Le Point): Նա կարիբական ծագման առաջին մարդն է եղել, որ հայտնվել է ֆրանսիական նորություններում Կանադայում[10]։ 1995 թվականին նա տեղափոխվել է Réseau de l'information (RDI), Ռադիո Կանադայի լրատվական ալիք` հաղորդելու մի շարք հաղորդումներ, ինչպիսիք են Le Monde ce soir, l'Édition québécoise, Horizons francophones, Les Grands reportages, Le Journal RDI, RDI à l'écoute: Չորս տարի անց նա առաջարկ է ստացել CBC-ի անգլալեզու CBC Newsworld ալիքից` աշխատելու The Passionate Eye և Rough Cuts փաստագրական սերիալները, որոնք հեռարձակում էին կանադական և արտասահմանյան լավագույն վավերագրական ֆիլմերը։ 2004 թվականին Ժանը վարել է իր սեփական հեռուստահաղորդումը` Michaëlle` միևնույն ժամանակ շարունակելով վարել Grands reportages-ը, ինչպես նաև` երբեմն վարելով Le Téléjournal-ը[11]։ Նույն ժամանակաշրջանում Ժանը մի քանի ֆիլմեր է նկարահանել իր ամուսնու հետ, որոնց թվում էր և մրցանակակիր Haïti dans tous nos rêves ("Հայիթին մեր բոլորի երազներում")[7], որտեղ նա հանդիպում է իր հորեղբորը, բանաստեղծ և էսսեիստ Ռենե Դեփեսթրեին, ով փախել էր Դուվալիերի բռնապետությունից Ֆրանսիա և գրել է Հայիթի վերադառնալու իր երազանքների մասի, և ով նրան պատմում է վերադարձի իր սպասումների մասին։ Նա հեռարձակումներ է անում այս մասին` ստեղծելով նորությունների և վավերագրական հաղորդում անգլերենով և ֆրանսերենով[11]։
Կանադայի գեներալ-նահանգապետ
խմբագրելԺանը եղել է Կանադայի` կարիբյան ծագմամբ առաջին գեներալ-նահանգապետը, երրորդ կինն այս պաշտոնում (Ժաննա Սովեից և Ադրիենե Քլարքսոնից հետո), չորրորդ ամենաերիտասարդը, չորրորդ նախկին լրագրողը և երկրորդը Քլարքսոնից հետո, ով չի ունեցել ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական աջակցություն, ավելին, ակնհայտ փոքրամասնություն է եղել, խախտել է գեներալ-նահանգապետների` կանադական ծագմամբ լինելու ավանդույթը, ինչպես նաև` ամուսնացած է եղել օտարերկրացու հետ։ Ժանը նաև եղել է Եղիսաբեթ II թագուհու առաջին ներկայացուցիչը, ով ծնված է եղել վերջինիս թագավորության շրջանում։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար
խմբագրելՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը 2011 թվականի ապրիլին Ժանին նշանակել է որպես Grand Témoin de la Francophonie` 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Լոնդոնում (Անգլիա)։ Ժանը խնդիր ուներ ներկայացնելու ֆրանսերենը և հաստատելու Օլիմպիադայի կազմակերպչական կոմիտեի կողմից ընդունված Օլիմպիականի խարտիայի 24-րդ կետը, ինչը ֆրանսերենին Օլիմպիական խաղերի պաշտոնական լեզվի կարգավիճակ էր տալիս[15]։ 2014 թվականին Կանադայի դաշնային կառավարությունը Քվեբեկի և Նյու Բրանսուիկի տեղական ղեկավարությունների, ինչպես նաև` Հայիթիի կառավարության հետ առաջարկել են Ժանի թեկնածությունը որպես Դիուֆիn փոխարինող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում։ 2014 թվականի նոյեմբերի 30-ին 57 անդամ[16] ունեցող կազմակերպության երկրների ներկայացուցիչները ընտրել են Ժանին այն բանից հետո, երբ մյուս չորս թեկնածուների թեկնածությունը հանվել է[17]։ Նրա 4-ամյա մանդատն սկսվել է 2015 թվականի հունվարի 5-ին։ Ժանը ցանկություն ունի երկարաձգել իր մանդատը ևս չորս տարով 2018 թվականին Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի օրերին, այնուամենայնիվ, Ֆրանսիան պաշտպանում է Ռուանդայի Արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոյի թեկնածությունը։ Նա քննադատության է արժանացել ավելորդ ծախսերի համար, այնպիսին, ինչպիսիք են Փարիզի իր բնակարանի 500.000 ԱՄՆ դոլար արժեցող վերանորոգումը, 50.000 դոլար` Մանհեթենում անցկացրած չորս գիշերվա համար, 20.000 դոլար արժողությամբ դաշնամուրը և 1 միլիոն դոլար արժողությամբ 18-րդ դարի պատմական նավը, որն օգտագործվել է երիտասարդական ծրագրի իրականացման համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.ulaval.ca/notre-universite/prix-et-distinctions/doctorats-honoris-causa-de-luniversite-laval/liste-complete-des-recipiendaires-de-1864-a-aujourdhui.html
- ↑ https://www.ens-lyon.fr/indexation/mots-cles/doctorat-honoris-causa
- ↑ «Jean, Michaëlle». The UN Refugee Agency. Վերցված է 2010 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Privy Council Office. «Information Resources > Members of the Queen's Privy Council > Current Alphabetical List > J». Queen's Printer for Canada. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 Office of the Governor General of Canada. «Role and Responsibilities > The Governor General and Her Spouse > Governor General Michaëlle Jean». Queen's Printer for Canada. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին.
- ↑ 8,0 8,1 Panetta, Alexander (2010 թ․ մարտի 8). «Governor General Michaëlle Jean in quake-ravaged Haiti: 'You are not alone'». Yahoo News. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 11-ին.
- ↑ Wyatt, Nelson (2010 թ․ հունվարի 18). «Canadian troops will focus aid on town with deep ties to GG Michaëlle Jean». Canada East. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Azzi, Stephen. «The Canadian Encyclopedia». In Marsh, James Harley (ed.). Biography > Governors General of Canada > Jean, Michaëlle. Toronto: Historica Foundation of Canada. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 «Indepth > Governor General Michaëlle Jean». Canadian Broadcasting Corporation. 2005 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Murphy, Brendan. «The Montréal Buzz > Montreal Neighbourhood 101: Little Burgundy». Tourisme Montréal. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Michaëlle Jean steps down as University of Ottawa chancellor». Ottawa Citizen. 2015 թ․ ապրիլի 14. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Taber, Jane (2010 թ․ փետրվարի 10). «Governor-General shares grief with B.C. Haitians». The Globe and Mail. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Abdou Diouf appoints Michaëlle Jean Grand Témoin de la Francophonie for the London 2012 Olympic Games» (PDF) (Press release). Michaëlle Jean Foundation. 2011 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Political stars suddenly align for Jean». The Globe and Mail. 2014 թ․ հունիսի 12. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Michaëlle Jean elected new head of la Francophonie». The Globe and Mail. 2014 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկաել Ժան» հոդվածին։ |