Աբդու Դիուֆ

Սենեգալի նախագահ (1981-2000)

Աբդու Դիուֆ (ֆր.՝ Abdou Diouf, վոլոֆ լեզվով՝ Abdu Juuf, սեպտեմբերի 7, 1935(1935-09-07)[1][2][3][…], Լուգա, Սենեգալ), սենեգալցի քաղաքական գործիչ, Սենագալի նախագահ (1981-2000), Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 2-րդ քարտուղարը։

Աբդու Դիուֆ
ֆր.՝ Abdou Diouf և վոլոֆ՝ Abdu Juuf
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 7, 1935(1935-09-07)[1][2][3][…] (88 տարեկան)
ԾննդավայրԼուգա, Սենեգալ
Քաղաքացիություն Սենեգալ և  Ֆրանսիա[4]
Կրոնսուննի իսլամ
ԿրթությունՓարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան և Շեյխ Անտա Դիոպի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
ԱմուսինElisabeth Diouf?[5][6]
Զբաղեցրած պաշտոններPresident of Senegal?, Աֆրիակայի միության կազմակերպության նախագահ, Աֆրիակայի միության կազմակերպության նախագահ և Prime Minister of Senegal?
ԿուսակցությունSocialist Party of Senegal?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրտաքին գիտությունների ակադեմիա և Ռուանի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիա
 Abdou Diouf Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է փոստատարի ընտանիքում։ Միջնակարգ կրթություն է ստացել Սեն Լուիում, ապա սովորել է Դակարի և Փարիզի համալսարանների իրավունքի բաժնում, որտեղից էլ 1959 թվականին ստացել է իրավագետի դիպլոմ։ Հետո ավարտել է Ֆրանսիայի անդրծովյան տարածքների ադմինիստրատիվ աշխաատողների վերապատրաստման ֆրանսիական դպրոցը։

Վերադառնալով հայրենիք՝ անցնում է պետական ծառայության՝ զբաղեցնելով կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։ 1961 թվականի հունիսին դառնում է Սենեգալի պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար։ Նույն թվականին անդամակցել է Սենեգալի առաջադեմ միությանը (ՍԱՄ)։ 1961-1962 թվականներին եղել է Սինե Սալում տարածաշրջանի մարզպետ, 1962-1963 թվականներին՝ արտաքին գործերի նախարարության կաբինետի ղեկավար, 1963-1965 թվականներին՝ կաբինետի ղեկավար և առաջին քարտուղար նախագահի գրասենյակում, 1968-1970 թվականներին՝ Սենեգալի արտադրության և պլանավորման նախարար[11]։

Սկսած 1968 թվականից եղել է ՍԱՄ քաղաքական բյուրոյի անդամ, 1978 թվականից՝ ՍԱՄ գլխավոր քարտուղարի տեղակալ։ 1970 թվականի փետրվարին նորից նշանակվել է վարչապետի պաշտոնին, ունենալով զուտ տեխնիկական գործառույթներ, ապա երկրի առաջին նախագահի՝ Լեոպոլդ Սեդար Սենգորի հրաժարականից հետո, 1981 հունվարի 1-ից ավտոմատ կերպով զբաղեցրել է նրա պաշտոնը։ 1983, 1988 և 1993 թվականներին վերընտրվել է համընդհանուր ընտրություններում։

Աբդու Դիուֆ կառավարման ընթացքում ամենանշանակալից իրադարձություններն էին զինված միջամտությունները Գամբիայում, երբ հուլիսի 30-ի գիշերը անարյուն զինվորական հեղաշրջում տեղի ունեցավ, որի կազմակերպիչներն էին ձախ թևի սպաները և ընդհատակյա մարքսիստական հեղափոխական կուսակցության անդամները (արդյունքում զոհվեց ավելի քան 500 մարդ), 1982 թվականին հարևանԳամբիայի հետ ստեղծվեց Սենեգամբիայի համադաշնությունը և 1989 թվականին Մավրիտանիայի սահմանային կոնֆլիկտի պատճարով համադաշնությունը կործանվեց։

2000 թվականին պարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմության առաջնորդ Աբդուլայ Վադին։ 2003 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 1-ը զբաղեցրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահի պաշտոնը[12], 2006 թվականին ընտրվել է երկրորդ անգամ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդու Դիուֆ» հոդվածին։