Ալեքսեյ Միխայլովիչ (ռուս.՝ Алексей I Михаилович, մարտի 19 (29), 1629[1], մարտի 17 (27), 1629, մարտի 10 (20), 1629[2][3] կամ մարտի 29, 1629(1629-03-29), Մոսկվա, Ռուսական թագավորություն[4] - հունվարի 29 (փետրվարի 8), 1676[2][3] կամ փետրվարի 8, 1676(1676-02-08), Մոսկվա, Ռուսական թագավորություն[4]), ռուսական ցար 1645 թվականից։

Ալեքսեյ Միխայլովիչ
Ծնվել է՝մարտի 19 (29), 1629[1], մարտի 17 (27), 1629, մարտի 10 (20), 1629[2][3] կամ մարտի 29, 1629(1629-03-29)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական թագավորություն[4]
Մահացել է՝հունվարի 29 (փետրվարի 8), 1676[2][3] (46 տարեկան) կամ փետրվարի 8, 1676(1676-02-08) (46 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսական թագավորություն[4]
Արխանգելսկի վանական համալիր
ԵրկիրՌուսական թագավորություն
ՏոհմՌոմանովներ
միապետ
ՀայրՄիխայիլ Ռոմանով[3][5][4]
ՄայրԵվդոկիա Ստրեշնևա[3][5]
ԵրեխաներՍոֆյա Ալեքսեևնա[4], Պետրոս I[4], Նատալյա Ալեքսեևնա, Իվան V[6][7][4], Սիմեոն Ալեքսեևիչ, Թեոդոսիա Ալեքսեևնա, Մարիա Ալեքսեևնա, Եկատերինա Ալեքսեևնա, Ռուսաց արքայազն Ալեքսեյ Ալեքսեևիչ, Մարթա Ալեքսեևնա, Եվդոկիա Ալեքսեևնա, Դմիտրի Ալեքսեևիչ, Ֆյոդոր (Թեոդոր) III[4], Anna Alexeevna Romanova?[8] և Ֆեոդորա Ալեքսեևնա[8]
Հավատքուղղափառություն
ՍտորագրությունИзображение автографа

Կենսագրություն

խմբագրել

Ալեքսեյ ցարը եղել է Միխայիլ Ֆեոդորովիչ Ռոմանովի որդին։ Նա ձգտում էր բացարձակ միապետության, պայքարում եկեղեցու հավակնությունների դեմ, նսեմացնում բոյարական Դումայի դերը։ Ալեքսեյ Միխայլովիչի արտաքին քաղաքականության ամենակարևոր հաջողությունն էր Ուկրաինայի վերամիավորումը Ռուսաստանին (1654)։ Նրա օրոք ուժեղացան գյուղացիության շահագործումը և քաղաքային բնակչության ֆինանսական կողոպուտը, բռնկվեցին Մոսկվայի ապստամբությունները 1648, 1662 թվականներին, տեղի ունեցավ ժանտախտի համաճարակ (1654-1655), ապա նաև՝ գյուղացիական պատերազմը՝ Ստեպան Ռազինի առաջնորդությամբ (1670-1671)։

Թագավորում

խմբագրել

Ալեքսեյ Միխայլովիչի Մաքսային 1653 և Նոր առևտրական 1667 կանոնադրությունները նպաստեցին ներքին և արտաքին առևտրի ծավալմանը։ Ալեքսեյ Միխայլովիչի ժամանակ աշխուժացան հայ-ռուսական հարաբերությունները։ Ռուսական արքունիքի հետ կապեր հաստատեցին Նոր Ջուղայի հայ վաճառականները, որոնք ցանկանում էին Ռուսաստանի վրայով իրանական մետաքսը Եվրոպա արտահանելու և եվրոպական ապրանքներ Իրան ներմուծելու արտոնություն ստանալ։

1660 թվականին առևտրական բանակցություններ վարելու նպատակով Սպահանից Մոսկվա եկած հայ վաճառականներից խոջա Զաքար Սահրատյանը Ալեքսեյ Միխայլովիչին նվիրեց «Ալմաստե գահ»։ Մոսկվայի դիվանագիտական ատյանում Զ. Սահրատյանին առաջարկեցին Մոսկվա ուղարկել.

  «ոսկեգրողների, ոսկու և արծաթի գործի վարպետների, հղկողների, ամեն տեսակ նկարիչների»։  

Գործունեություն

խմբագրել

1667 թվականին Ալեքսեյ Միխայլովիչի հրավերով Իրանից Մոսկվա մեկնեց հայ նկարիչ Բոգդան Սալթանովը և նշանակվեց պալատական նկարիչ։ Նույն թվականին Նոր Ջուղայի «Հայկական առևտրական ընկերության հետ» կնքվեց պայմանագիր, որով հայ վաճառականներն ստացան տարանցիկ առևտրի իրավունք և մաքսային արտոնություններ։ Հայ ազատագրական շարժման գործիչներ Գրիգոր Լուսիկենցը (Լուսիկով), Վասիլ Դաուդովը, Հակոբ Դ Ջուղայեցին, Գանձասարի Պետրոս կաթողիկոսը ձգտում էին Ալեքսանդր Միխայլովիչի արքունիքի հետ ունեցած կապերն օգտագործել Հայաստանի ազատագրման խնդրում Ռուսաստանի քաղաքական ու դիվանագիտական աջակցությունն ստանալու համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Միխայլովիչ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 160