Միխայիլ Վլադիմիրի Սկարյատին (ֆր.՝ Michel Vladimirovitch Skariatine, մայիսի 6, 1883(1883-05-06), Ռուսական կայսրություն - նոյեմբերի 6, 1963(1963-11-06), Գլիոն), ռուսական կայսերական բանակի գնդապետ։ Հայտնի է հիմնականում որպես Կաբբալայի հետազոտող, օկուլտիստ և եգիպտագետ, որը 20 տարի ապրել է Եգիպտոսում։

Միխայիլ Սկարյատին
Ծնվել էմայիսի 6, 1883(1883-05-06)
Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 6, 1963(1963-11-06) (80 տարեկան)
Գլիոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ֆրանսիա,  Եգիպտոս և  Շվեյցարիա
Մասնագիտությունգրող, եգիպտագետ, ակնաբույժ, esotericist, աստղագուշակ և սպա
Գործունեության ոլորտՕկուլտականություն[1], Կաբալա[1] և աստղագուշակություն[1]
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարան (1905)
Տիրապետում է լեզուներինռուսերեն և ֆրանսերեն
ՀայրVladimir Skaryatin?
ՄայրMariya Lobanova-Rostovskaya?
 Mikhail Skaryatin Վիքիպահեստում

«Զոհը» գրքույկում, որը հրապարակվել է 1925 թվականին նա Էնել կեղծանվամբ ներկայացրել է ցարական ընտանիքի գնդակահարությունը որպես ծիսական սպանություն, որն իբր կատարվել է սեմիտների կողմից՝ «համաշխարհային սահմանված կարգի քայքայման և գազազած մարդկության ստրկացման նպատակով»[2]։

Կենսագրություն խմբագրել

Ծագումով Օռլովի նահանգի ազնվականներից էր՝ գեներալ-լեյտենանտ և եգերմեյստեր Վլադիմիր Վլադիմիրովիչ Սկարյատինի և իշխանուհի Մարիա Միխայլովնա Լոբանովա-Ռոստովի որդին։ Ուներ երեք քույր[3]։

Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում դասընթացի ավարտից հետո 1905 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունվել է Կավալերգարդի գունդ[4]։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ առողջական խնդիրներ պատճառով գործուղվել է Պետրոգրադ։ 1917 թվականի հեղափոխությունից հետո արտագաղթել է Ֆրանսիա՝ ապրել Լազուրեի ափին և մասնակցել գնդապետ Շարդոնի էզոթերիկների խմբի աշխատանքներին։ 1931 թվականին տեղափոխվել է Եգիպտոս, իսկ 1953 թվականին այնտեղից տեղափոխվել է Շվեյցարիա։

Լինելով հնագույն Արևելյան լեզուների գիտակ՝ իր կյանքի զգալի մասը նվիրել է պապիրուսների վերծանմանը, որոնց բովանդակությունը կապ է ունեցել մոգության հետ։ Իր հետազոտություններում գտնվել է Անտուան Ֆաբրա Դ'Օլիվեի ազդեցության տակ և զբաղվել է եգիպտական մշակույթի մեջ ավանդույթի որոնմամբ։ Եգիպտոսում կյանքի ընթացքում, հավանաբար, ծանոթացել է Ռենե Գենոնի հետ, որը մի քանի գրախոսություններ է գրել Սկարյատինի աշխատանքի վերաբերյալ։

Բացի հումանիտար ոլորտից, Սկարյատինը հետագայում խորացել է պարանաուկներում՝ կապված էներգետիկայի (այդ թվում՝ ռադիոնիկայի, ռադիոէստեզիայի և բիոէլեկտրիկայի) հետ՝ այդ հողի վրա համագործակցելով ինժեներ և գյուտարար Գեորգի Լախովսկու, գեոֆիզիկ Գի Տյեի, պարապսիխոլոգներ Անդրե դե Բելիզալի և Լեոն Շոմերիի հետ[5]։

Մինչև կյանքի վերջը մնացել է ուղղափառ, եղել է Կահիրեի ռուսական եկեղեցու ղեկավար, Եգիպտոսի ներքին գործերի նախարարության ռուսական բաժնի տնօրեն։ Ապրել է պալատական կյանքով։ Մահացել և թաղվել է Գլիոնում (Շվեյցարիա)։

Էնելի կենսագրության մասին տեղեկությունները և իրական անունը, որն իբր «բացահայտված» է Օլեգ Պլատոնովի և Սերգեյ Ֆոմինի կողմից[6], հայտնի են եղել Արևմտյան պատմագրությանը դեռևս 1960-ական թվականներին[7][8]։ Այնտեղ, հատկապես ֆրանսալեզու պարբերականներում, պարունակվել է նաև տեղեկատվություն Սկարյատինի մասին[9][10]։

Կինը եղել է Լեոնտինա Ցեզարևնան, դուստրը՝ Նատալյա Միխայլովնան[11]։

Կենսագրության վիճահարույց պահեր խմբագրել

Մասնագիտական հմտություններ խմբագրել

Զբաղվելով եգիպտագիտությամբ, իր մասնագիտացումը և հին եգիպտական լեզվի իմացությունը Սկարյատին ստացել է ոչ ակնհայտ աղբյուրներից։ Այդ ժամանակաշրջանի եգիպտացի խոշոր գիտնականներից ոչ մեկը, այդ թվում՝ եվրոպական, նրա դասախոսը չէր Սանկտ Պետերբուրգի համալսարանում սովորելու տարիներին, առավել ևս, որ Սկարյատինը կրթություն է ստացել իրավաբանական, այլ ոչ թե համալսարանի Արևելյան ֆակուլտետում։

Ըստ որոշ աղբյուրների նա կարողացել է ձեռք բերել անհրաժեշտ, շատ բարդ մասնագիտական հմտություններ 20-րդ դարասկզբին Եգիպտոսում գտնվելու ժամանակ և հին եբրայերենի ինքնուսույց տիրապետելու շնորհիվ[12][13]։

«Զոհ» գրքույկ խմբագրել

Ինչ վերաբերում է «Զոհ» գրքույկին, ապա զարմանալի չէ, որ Սկարյատինի ցարական ընտանիքի սպանության ուսումնասիրության հարցին էլ է մոտեցել օկուլտիզմի դիրքերից։ Ինչպես նշում է հրեական միստիցիզմի մասնագետ Կ. Յու. Բուրմիստրովը (ՌԳԱ փիլիսոփայության ինստիտուտ), հեղինակը ներգրավել է «օկուլտային գիտությունների ամբողջ զինանոցը»[14]։

1931 թվականին Սկարյատինի գրքույկը Գերմանիայում վերամշակել և հրատարակել է գերմաներենով՝ «թագասպանության տարածքում խորհրդավոր նշաններ» անվանումով, հայտնի հակասեմական լրագրող Գրիգորի Շվարց-Բոստունիչի կողմից[15]։ Այս հրատարակության պատրաստմանը մասնակցել է նաև Բ. Վերնիյը[16]։

Աշխատանք Եգիպտոսի պետական կառույցներում խմբագրել

Սկարյատինի կենսագրության ևս մեկ անհասկանալի սյուժեն Եգիպտոսի ՆԳՆ-ում ինչ-որ «ռուսական բաժնի» տնօրենի կարգավիճակում աշխատանքն է։ Հայտնի է, որ Ռուսաստանի (այն ժամանակ դեռ ԽՍՀՄ) և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1943 թվականի օգոստոսին, և բաժինը, եթե այն գոյություն ուներ իրականում, կարող էր լինել միայն խորհրդային։ Սակայն մինչև 1953 թվականը (Սկարյատինի՝ Շվեյցարիա մեկնելու ժամանակ) ԽՍՀՄ-ը Կահիրեի ծայրամասային գործընկերն էր և ՆԳՆ-ում հազիվ թե հատուկ բաժին ստեղծվեր։ Հնարավոր է՝ Սկարյատինը որոշ ժամանակ եղել է եգիպտական նախարարության ռուսական սփյուռքի հետ փոխգործակցության հարցերով խորհրդատուն։

Աշխատանքներ խմբագրել

  • Զոհ. Նովի Սադ։ 1925 (Paris, 1925)
  • Essai d’astrologie cabbalistique. Toulon: Imprimerie Mouton F. Cabasson, 1929.
  • Post Mortem. Cabasson, 1929.
  • La Langue sacrée. Paris: Fua-Lamessine, 1934.
  • Le Mystère de la vie et de la mort: d’après l’enseignement des temples de l’ancienne Egypte // Institut français d’archéologie orientale. Vol. 1, 1-re et 2-е part. Le Caire, 1935.
  • A Message from the Sphinx. London: Rider & Co., 1936.
  • Premier pas en radiesthésie thérapeutique. Le Caire: Editions al-Maaref, 1949.
  • Radiations des formes et cancer. Le Caire: Editions al-Maaref, 1951.
  • Traitement à distance par radiations. Dangles, 1959.
  • Gnomologie. Paris: Ed. des Champs-Elysées «Omnium littéraire», 1959.
  • La Trilogie de la Rota (в 3-х томах: D’astrologie et de Cabbale, Rota ou la Roue Celeste, Manuel de Cabbale practique). Lyon: Paul Derain, 1961.
  • Les origines de la Genèse et l’enseignement des temples de l’ancienne Égypte. Paris: G.P. Maisonneuve & Larose, [1963].
  • L’Enfant du Nil. Ed. Maisonneuve, 1966.
  • Le Monde astral et l’Occultisme. Ed. Ibacom, 2016, 230 pgs.
  • Science Egyptienne et Médecine de l’Astral. Ed. Ibacom, 2016, 200 pgs.
  • Radiesthésie thérapeutique. Ed. Ibacom, 2016, 200 pgs.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Энель. Жертва. Нови Сад, 1925. С. 5, 14, 18.
  3. Из них Ирина была первой женой графа Александра Фёдоровича Келлера, а Мария — первой женой барона Николая Александровича Врангеля.
  4. Общий список офицерским чинам Русской императорской армии на 1 января 1909 г. СПб., 1909. С. 145.
  5. Schmidt B. Heilen mit radiästhetischen Farben und praktisches Arbeiten mit dem französischen Universalpendel. Weilburg an der Lahn, 2013. 3. Aufl. S. 171—172.
  6. Энель. «ЖЕРТВА» | Храм Покрова Пресвятой Богородицы села Волковичи
  7. Annual Egyptological Bibliography 1966. Leiden: Brill, 1976. P. 53.
  8. Cahiers internationaux de symbolisme. Vol. 17-21. Centre interdisiplinaire d'études philosophique de l’Université de Mons, 1969. P. 143.
  9. Entretiens: avec Raymond Abellio. Paris, 1968. P. 191.
  10. Saunier J. Saint-Yves d’Alveydre, ou Une synarchie sans énigme. Paris, 1981. P. 130.
  11. ЦГИА СПб. Ф. 19.— Оп. 127.— Д. 3289.— Л. 19.
  12. Автор книги «Жертва» // http://www.nashaepoha.ru/?page=obj62153&lang=1&id=2027
  13. «Жертва» Михаила Скарятина // http://maloarhangelsk.ru/zhertva-mihaila-skaryatina/
  14. Бурмистров К. Дело Бейлиса, каббала и русский оккультизм // Лехаим, сентябрь 2013, http://www.lechaim.ru/ARHIV/257/burmistrov.htm#_ftn24
  15. Schwartz-Bostunitsch G. Die rätselhaften Zeichen im Zimmer des Zarenmordes. Erfurt: U. Bodung, 1931.
  16. Schramm H. Der jüdische Ritualmord. Berlin: T. Fritsch, 1943.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Սկարյատին» հոդվածին։