Միխայիլ Կալատոզով
Միխայիլ Կոնստանտինի Կալատոզով (ռուս.՝ Михаи́л Константи́нович Калато́зов, դեկտեմբերի 28, 1903, Թիֆլիս - մարտի 27, 1973, Մոսկվա), խորհրդային կինոռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1969), ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 15 (28), 1903[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | մարտի 27, 1973[3][1][4][5][6][7] (69 տարեկանում) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, դիվանագետ և օպերատոր-բեմադրիչ |
Պարգևներ | Ստալինյան մրցանակ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ, Կարմիր Աստղի շքանշան, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ |
IMDb | ID ID 0435563 |
Կյանքը և ստեղծագործությունըԽմբագրել
Ծնվել է 1903 թվականի դեկտեմբերի 15-ին, Թիֆլիսում։ Տասնչորս տարեկանից աշխատել է որպես փականագործ, իսկ 1923 թվականին կինոցուցադրող, լաբորանտ, օպերատոր: Նկարել է մի շարքփաստավավերագրական և գեղարվեստական ֆիլմեր: Առաջին ռեժիսորական աշխատանքը «Նրանց թագավորությունը» (1928) ֆիլմն է, որին հաջորդում է դարեր շարունակ արտաքին աշխարհից կտրված սվանների կյանքը պատկերող «Սվանեթի աղը» (1930) և «Մեխը սապոգի մեջ»: 1933 թվականին Կալատոզովը մեկնում է Լենինգրադ՝ ուսանելու: Կալատոզովի ստեղծագործության լավագույն գծերը դրսևորվել են «Վալերի Չկալով» (1941), «Դատապարտվածների դավադրությունը» (1950), 1954 թվականին Կարլովի Վարիում մրցանակի արժանացած՝ նուրբ հումորով հագեցած, քնարական-կատակերգական «Հավատարիմ ընկերները» (1954), խոպանը նվաճող երիտասարդությանը նվիրված «Առաջին էշելոնը» (1956), «Չուղարկված նամակ» (1960) ֆիլմերում։ Հայրենական մեծ պատերազնի տարիներին Կալատոզովը Սերգեյ Գերասիմովի հետ նկարահանել է «Անպարտելիները»: Համաշխարհային ճանաչման է արժանացել Կալատոզովի «Թռչում են կռունկները» (1957) կինոնկարը, որը 1958 թվականին Կաննում արժանացավ «Ոսկյա արմավենի» գլխավոր մրցանակին: Դրամատիկական խոր հագեցվածությամբ ստեղծագործություն է «Չուղարկված նամակ» (1960) կինոնկարը: «Ես Կուբան եմ» (1964) բեմադրելուց հետո ռեժիսորը նկարահանեց «Կարմիր վրան»-ը (1970, իտալա-խորհրդային համատեղ արտադրություն)։
Մահացել է 1973 թ, մարտի 27-ին, Մոսկվայում։
ՄրցանակներԽմբագրել
ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1951)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Калатозов Михаил Константинович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ SNAC — 2010.
- ↑ Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ Munzinger-Archiv — 1913.
- ↑ Brockhaus Enzyklopädie
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 169)։ |