Միխալինա Վիսլոցկայա

լեհ բժիշկ-գինեկոլոգ, սեքսոլոգ

Միխալինա Աննա Վիսլոցկայա (լեհ.՝ Michalina Anna Wisłocka, օրիորդական ազգանունը՝ Բրաուն (լեհ.՝ Braun), հուլիսի 1, 1921(1921-07-01), Լոձ, Łódź Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1] - փետրվարի 5, 2005(2005-02-05), Վարշավա, Լեհաստան[1]), լեհ բժիշկ-գինեկոլոգ, սեքսոլոգ, «Սիրո արվեստը» գրքի հեղինակ, որը սեռական մշակույթի հարցերով առաջին փորձագիտական ձեռնարկն էր կոմունիստական ճամբարի երկրներում[2]։

Միխալինա Վիսլոցկայա
լեհ.՝ Michalina Wisłocka
Ի ծնելեհ.՝ Michalina Anna Braun
Ծնվել էհուլիսի 1, 1921(1921-07-01)
ԾննդավայրԼոձ, Łódź Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1]
Մահացել էփետրվարի 5, 2005(2005-02-05) (83 տարեկան)
Մահվան վայրՎարշավա, Լեհաստան[1]
Քաղաքացիություն Լեհաստան
Դավանանքլյութերականություն
ԿրթությունՎրոցլավի բժշկական համալսարան
Մասնագիտությունգինեկոլոգ, sexologist և բժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրSociety for Family Development?
Պարգևներ
Լեհաստանի վերականգնման շքանշանի ասպետ

Կենսագրություն խմբագրել

Միխալինա Բրաունը ծնվել է մտավորականների ընտանիքում։ Նրա հայրը դպրոցական ուսուցիչ էր (հետագայում՝ տնօրեն) Լոձում, մայրը ազնվականական տոհմից էր, դպրոցում դասավանդում էր լեհերեն։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմն ընտանիքը բնակվել է դպրոցի շենքում, բայց 1939 թվականին ստիպված տեղափոխվել են Կրակով։ Միխալինան ամուսնացել է քիմիկոս Ստանիսլավ Վիսլոցկու հետ, որի հետ ծանոթացել էր դեռևս 12 տարեկան հասակում։ Զույգը մեկնել է Վարշավա, որտեղ երկուսով աշխատել են հոսպիտալում և գտնվել նացիստական դիմադրության շարժման մեջ[3]։ 1952 թվականին Վիսլոցկայան ավարտել է Վրոցլավի բժշկական համալսարանը։ 1959 թվականին ստացել է մանկաբարձի և գինեկոլոգի մասնագիտացում, իսկ 10 տարի անց՝ բժշկական գիտությունների դոկտորի աստիճան։ 1957 թվականին պրոֆեսոր Բոգդան Բեդնարսկու հետ միասին Միխալինա Վիսլոցկայան դարձել է Գիտակցական մայրության ընկերության համահիմնադիր, որն աջակցում էր երիտասարդության սեռական դաստիարակությանը[2]։

1978 թվականին լույս է տեսել Վիսլոցկայայի «Սիրո արվեստը» ձեռնարկը, որից հետո Լեհաստանում սկսեցին թափ հավաքել մարդու սեռական վարքագծի և սեռական հարցերի բացահայտ քննարկումները։ Գիրքը դարձավ բեսթսելլեր, այն մեծ պահանջարկ էր վայելում և ընդհանուր առմամբ վաճառվեց 7 միլիոն օրինակ։

Պարգևներ խմբագրել

Լեհաստանի նախագահի 1997 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ Միխալինա Վիսլոցկայան պարգևատրվել է Լեհաստանի վերածննդի ասպետական խաչ շքանշանով[4]։

Մահ խմբագրել

Միխալինա Վիսլոցկայան մահացել է Վարշավայի հիվանդանոցներից մեկում՝ սրտամկանի ինֆարկտից առաջացած բարդությունների պատճառով[5]։ Թաղված է Վարշավայի լյութերական գերեզմանոցում 2005 թվականի փետրվարի 11-ին։

 
Միխալինա Վիսլոցկայայի գերեզմանի գրանիտե սալիկը

Հիշատակ խմբագրել

Միխալինա Վիսլոցկայայի անունով է կոչվում Լյուբնևիցեի Սիրո զբոսայգին[6], ինչպես նաև Լոձի պուրակներից մեկը[7]։ 2017 թվականին էկրան բարձրացավ ռեժիսոր Մարիա Սադովսկայայի կենսագրական ֆիլմը՝ «Սիրո արվեստը։ Միխալինա Վիսլոցկայայի պատմությունը» հայտնի լեհ գինեկոլոգ սեքսոպաթոլոգի մասին[8]։

Հրատարակություններ խմբագրել

  • Հղիության կանխարգելման տեխնիկա (լեհ.՝ Technika zapobiegania ciąży) -- 1959
  • Հղիության կանխարգելման մեթոդներ (լեհ.՝ Metody zapobiegania ciąży) - 1976
  • Սիրո արվեստ (լեհ.՝ Sztuka kochania) - 1978
  • Սիրո մշակույթ (լեհ.՝ Kultura miłości) - 1980
  • Սեքսի կալեյդոսկոպ (լեհ.՝ Kalejdoskop seksu) - 1986
  • Սիրո արվեստը 20 տարի անց (լեհ.՝ Sztuka kochania: w dwadzieścia lat później) - 1988
  • Սիրո արվեստ՝ վիտամին „M” (լեհ.՝ Sztuka kochania: witamina „M”) - 1991
  • Հաջողություն սիրո մեջ (լեհ.՝ Sukces w miłości) - 1993
  • Մալինկա, Բրատեկ և Յաս (լեհ.՝ Malinka, Bratek i Jaś) - 1998
  • Սեր կյանքի համար` անհոգ ժամանակների հիշողություններ (լեհ.՝ Miłość na całe życie: wspomnienia z czasów beztroski) - 2002

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #133405451 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Вольская, Элиза. Старая Вислоцкая на новые времена // Новая Польша. — 2017. — № 5. Արխիվացված 2017-06-08 Wayback Machine
  3. Michalina Wisłocka. Malinka, Bratek i Jaś. — Warszawa : Prószyński i S-ka, 1998. — P. 47-48. — 251 p. — ISBN 83-7180-862-3.
  4. «Postanowienie Prezydenta Rzechypospolitej Polskiej z dnia 9 września 1997 r. o nadaniu orderów i odznaczeń» (PDF) (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
  5. «IAR - Zmarła Michalina Wisłocka». Money.pl (լեհերեն). 2005 թ․ փետրվարի 5. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  6. «Park Miłośći im. dr Michaliny Wisłockiej» (PDF) (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  7. «Park Miłośći im. dr Michaliny Wisłockiej» (PDF) (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  8. Wolnicka, Monika (2017 թ․ մարտի 17). «Łódź ze skwerem Michaliny Wisłockiej. Kiedyś mieszkała obok niego». Wyborcza.pl (լեհերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխալինա Վիսլոցկայա» հոդվածին։